Armenian      
Բանկային գաղտնիքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.2024

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13.4-րդ հոդվածի 1-ին մասը ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով» բառերից հետո լրացնել «, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.6-րդ հոդվածով.

«Հոդված 13.6. Բանկային գաղտնիքի տրամադրումը վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:

2. «Հանրաքվեի  մասին»  Հայաստանի  Հանրապետության սահմանադրական օրենքով եւ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով սահմանված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

19.12.2024
Երեւան
ՀՕ-518-Ն