Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.01.2025

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «բազային տուրքի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 50-ապատիկի չափով» բառերով.

2) 2-րդ կետի «բազային տուրքի 25-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 150-ապատիկի չափով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետությունում փախստականի եւ Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձինք:»:

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ պետական տուրքը սահմանված չափից ավելի վճարված լինելու դեպքի:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.02.2025
Երեւան
ՀՕ-5-Ն