ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 22.01.2025
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ կետով.
«22) ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար | |
ա. Երեւան քաղաքում | տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով |
բ. մարզկենտրոններում | տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով |
գ. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս | տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.02.2025
Երեւան
ՀՕ-17-Ն