ՕՐԵՆՔԸ
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 22.01.2025
Հոդված 1.
«Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «դրվում է» բառերից հետո հանել «պատրաստված» բառը:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը «հարգադրոշմի» բառից հետո լրացնել «, անվանանիշի» բառով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «եւ տարբերանիշը չի» բառերը փոխարինել «, անվանանիշը եւ տարբերանիշը չեն» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.02.2025
Երեւան
ՀՕ-18-Ն