ՕՐԵՆՔԸ
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10) վերահսկում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը ստանդարտացման ազգային մարմնի ընդունած եւ գործողության մեջ դրած ստանդարտներին.».
2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս եւ ցանցային օպերատորներին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) տեղեկանք հանրային մուլտիպլեքսը շահագործողից հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր եւ պարտավորություններ չունենալու մասին, բացառությամբ սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին առաջին անգամ մասնակցելու դեպքի:»:
Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) Հեռարձակողի կամ օպերատորի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետեւանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, տեխնիկական խոչընդոտներ են ստեղծվում այլ Հեռարձակողների եւ օպերատորների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում օրինական գործող ռադիոհաճախականություններ օգտագործող այլ սուբյեկտների գործունեության համար, չի ապահովվում տեսալսողական հաղորդումների տեխնիկական որակը.».
2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության կասեցված լինելու պայմաններում Հեռարձակողն իրականացրել է տեսալսողական հաղորդումների հեռարձակում.»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
25.03.2025
Երեւան
ՀՕ-45-Ն