ՕՐԵՆՔԸ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) հավելվածի 15-րդ կետում՝
1) հանել «պետություն-մասնավոր գործընկերության զարգացման,» բառերը.
2) «եւ գյուղատնտեսությանը պետական աջակցության» բառերը փոխարինել «, գյուղատնտեսությանը պետական աջակցության եւ խաղային գործունեության» բառերով:
Հոդված 2. Օրենքի հավելվածի 17-րդ կետում՝
1) «բյուջետային գործընթացի կազմակերպման,» բառերից հետո լրացնել «հանրային ներդրումների կառավարման,» բառերով.
2) «խաղային գործի,» բառերը փոխարինել «պետություն-մասնավոր գործընկերության զարգացման,» բառերով:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.03.2025
Երեւան
ՀՕ-46-Ն