ՕՐԵՆՔԸ
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 05.03.2025
Հոդված 1.
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «լիազոր մարմին՝ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «լիազոր մարմին՝ խաղային գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող մարմին» բառերով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով լիազոր մարմին հանդիսացող ֆինանսների նախարարությունում հարուցված եւ ընթացիկ վարչական վարույթներն իրականացնում է ֆինանսների նախարարությունը, իսկ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթներն իրականացնում է խաղային գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող մարմինը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.03.2025
Երեւան
ՀՕ-50-Ն