ՕՐԵՆՔԸ
«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 05.03.2025
Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) պարտավոր են ապահովել ներքին գործերի նախարարությանը 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը օդանավակայանների մուտքերն ու ելքերը տեսանկարահանող տեսահսկման համակարգերին: Տեսահսկվող տարածքի տեսանելի հատվածում պետք է փակցված լինի «Տարածքը տեսահսկվում է ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություն:»:
Հոդված 2.
Uույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 9-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
28.03.2025
Երեւան
ՀՕ-68-Ն