ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 12.05.2025
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով, ինչպես նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ եւ 30-րդ հոդվածներով՝ Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ 2025 թվականի մայիսի 13-ից՝ հինգ տարի 57 օր պաշտոնավարման ժամկետով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ԱՐՇԱԿՅԱՆ
12.04.2025
Երեւան
ԱԺՈ-104-Ա