ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 124.8-րդ հոդվածով.
«Հոդված 124.8. Մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ երեքից ավելի թիկնապահի (այդ թվում՝ վարորդ-թիկնապահը) կողմից ուղեկցելը
1. Մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ երեքից ավելի թիկնապահի (այդ թվում՝ վարորդ-թիկնապահը) կողմից ուղեկցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 169.23-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «առաջարկելը,» բառից հետո լրացնել «մատուցելը կամ» բառերով.
2) 1-ին մասը «անձի» բառից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձի» բառերով, «առաջարկելը» բառից հետո՝ «կամ մատուցելը» բառերով, իսկ նույն մասի «հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի» բառերը փոխարինել «իննհարյուրապատիկից հազարհարյուրապատիկի» բառերով.
3) 2-րդ մասը «անձի» բառից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձի» բառերով, իսկ նույն մասի «հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «իննհարյուրապատիկից հազարհարյուրապատիկի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «124.6-րդ,» բառերից հետո լրացնել «124.8-րդ,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
13.05.2025
Երեւան
ՀՕ-94-Ն