ՕՐԵՆՔԸ
«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 18.04.2025
Հոդված 1.
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների՝ զենք կրելու թույլտվություն՝ հինգ տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ հինգ տարով երկարաձգելու իրավունքով.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
13.05.2025
Երեւան
ՀՕ-97-Ն