Armenian      
Էկոպարեկային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.05.2025
Հոդված 1. «Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 29. Դրամական օգնությունը Ծառայողի զոհվելու կամ Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում

1. Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում՝ Ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ  Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվում է միանվագ դրամական օգնություն:

2. Ծառայողի զոհվելու կամ Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափն ու վճարման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Oրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասում «2025» թիվը փոխարինել «2027» թվով:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.05.2025
Երեւան
ՀՕ-101-Ն