Armenian      
Ջրային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.05.2025
Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի քսաներեքերորդ պարբերության «ջրօգտագործման թույլտվություն» հասկացության «ջրային ռեսուրսից ջրառի, այդ թվում՝» բառերը փոխարինել «ջրօգտագործման, այդ թվում՝ ջրային ռեսուրսից ջրառի,» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետից հանել «կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու» բառերը.

2) 2-րդ մասից հանել «կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու դեպքում» եւ «կամ ջրօգտագործման թույլտվության իր օրինակը վերանայման ներկայացնելու» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանում է կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 33.1-ին հոդվածում՝

1) 2-րդ մասի «ծանուցում ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, գործող ջրօգտագործման թույլտվությունը վերանայման ներկայացնելու» բառերը փոխարինել «գործող ջրօգտագործման թույլտվության վերանայման» բառերով.

2) 3-րդ մասի «դրանք ներկայացնելուց հետո՝» բառերը փոխարինել «ջրօգտագործման թույլտվությունների վերանայման անհրաժեշտություն առաջանալու վերաբերյալ  ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության  մարմնի ծանուցումը ջրօգտագործողների կողմից ստանալուց հետո՝» բառերով.

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 37.1-ին հոդվածում 10-րդ մասի «37.1-ին» բառերը փոխարինել «37.1.1-ին» բառերով:

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.05.2025
Երեւան
ՀՕ-102-Ն