ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հավելվածի 2.3-րդ աղյուսակում՝
1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
| «Մարզի անվանումը | Համայնքի անվանումը | Բնակավայրի անվանումը |
| Արմավիր | 2. Վաղարշապատ | Էջմիածին քաղաք |
| Աղավնատուն գյուղ | ||
| Ամբերդ գյուղ | ||
| Այգեշատ (Էջմիածնի շրջ.) գյուղ | ||
| Արագած գյուղ | ||
| Արշալույս գյուղ | ||
| Գեղակերտ գյուղ | ||
| Դաշտ գյուղ | ||
| Դողս գյուղ | ||
| Լեռնամերձ գյուղ | ||
| Ծաղկալանջ գյուղ | ||
| Ծաղկունք գյուղ | ||
| Ծիածան գյուղ | ||
| Հայթաղ գյուղ | ||
| Հովտամեջ գյուղ | ||
| Մոնթեավան գյուղ | ||
| Մրգաստան գյուղ | ||
| Շահումյան գյուղ | ||
| Ոսկեհատ գյուղ». |
2) 87-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 12.1-ին, 12.2-րդ, 12.22-րդ հավելվածներում «Խոյ» բառը փոխարինել «Վաղարշապատ» բառով:
Հոդված 3. Օրենքի 12.23-րդ հոդվածը եւ հավելվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 5. Օրենքի 12.24-րդ հավելվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հավելված 12.24
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վաղարշապատ համայնքը գտնվում է մարզի արեւելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին, արեւելքից եւ հարավ-արեւելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Փարաքար, հարավ-արեւելքից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հարավից եւ արեւմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Արաքս, «Ե»-«Զ» հատվածով՝ Մեծամոր, «Զ»-«Ա» հատվածով՝ Արմավիր համայնքներին:»:
Հոդված 6. Օրենքի 12.25-րդ հավելվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հավելված 12.25
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արաքս համայնքը գտնվում է մարզի արեւելյան մասում:
Համայնքը հյուսիսից եւ արեւելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Վաղարշապատ համայնքին, արեւելքից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, արեւմուտքից «Դ»-«Ա» հատվածով՝ Մեծամոր համայնքին:»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
14.07.2025
Երեւան
ՀՕ-230-Ն