Armenian      
Ոստիկանությունում ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.07.2025

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) այն քաղաքացին, որը՝

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի).

2) տիրապետում է հայերենին եւ իր անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ եւ առողջական վիճակով կարող է կատարել ոստիկանության գործառույթները:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը «հատկապես կարեւոր գործերով ավագ քրեական ոստիկանի» բառերից հետո լրացնել «, համայնքային ոստիկանի, ավագ համայնքային ոստիկանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ համայնքային ոստիկանի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.3-րդ մասով.

«6.3. Համայնքային ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում եւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվում է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 6.1-ին, 6.2-րդ եւ 8-րդ մասերում, 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 55-րդ հոդվածի 10-րդ մասում, 55.1-ին հոդվածի 1-ին, 5-րդ եւ 6-րդ մասերում «նախնական մասնագիտական» բառերը փոխարինել «արհեստագործական» բառով, իսկ 55-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «նախնական» բառը փոխարինել «արհեստագործական» բառով:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասում «վեց» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ «վեցամսյա» բառը՝ «երկամսյա» բառով:

Հոդված 5. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) լինել որեւէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական միավորման (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների եւ նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների, ինչպես նաեւ արհեստակցական եւ կրոնական կազմակերպությունների) անդամ, իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու համար, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.»:

Հոդված 6. Օրենքի 47-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի աղյուսակի՝

ա. վերջին տողի առաջին եւ երկրորդ սյունակները հանել,

բ. երրորդ սյունակը հանել.

2) 3-րդ մասի «խմբի պաշտոն զբաղեցնող եւ ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող» բառերը փոխարինել «, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Ոստիկանության ծառայողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել սույն հոդվածով նախատեսված տարիքային շեմից մինչեւ հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ՝ մեկ տարի ժամկետով, եթե տվյալ ծառայողն իր անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով եւ առողջական վիճակով կարող է կատարել ոստիկանության գործառույթները:».

4) 5-րդ մասի աղյուսակի երկրորդ տողի երկրորդ սյունակի «62» թիվը փոխարինել «60» թվով:

Հոդված 7. Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասում վերջին նախադասությունը «դրույքաչափը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի   15-րդ հոդվածով նախատեսված ատեստավորումից դրական եզրակացություն ստացած լինելու դեպքում՝ նաեւ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարը, բայց ոչ ավելի, քան այդ հավելավճարի հաշվարկման ժամկետի ավարտը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասություններից հանել «, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» բառերը;

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը կիրառելի է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած առաջին հոսքի շրջանավարտների նկատմամբ, որոնց շնորհվում է առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում, ինչպես նաեւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտած եւ համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվող ոստիկանության ծառայողների նկատմամբ: Այդ շրջանավարտները եւ ծառայողները համարվում են հավելավճար նախատեսող ատեստավորում անցած: Մինչեւ համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելը ատեստավորում անցած ծառայողների ատեստավորման արդյունքները պահպանվում են մինչեւ համայնքային ոստիկանության համապատասխան խմբերի պաշտոններում նշանակվելը:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը չի տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» որակավորում ստացած այն շրջանավարտների վրա, որոնք նշված որակավորումն ստացել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

4. Սույն օրենքի 4-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ոստիկանության ծառայողների վրա:

5. Սույն օրենքի 7-րդ հոդվածը տարածվում է 2025 թվականի մայիսի 1-ից հետո ոստիկանության կադրերի գործող ռեզերվում գրանցված ոստիկանության ծառայողների վրա:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 60 տարին լրացած, ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող եւ ոստիկանության բարձրագույն կոչում չունեցող ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչեւ 62 տարին լրանալը, որից հետո նրանց ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 3.1-ին մասին համապատասխան, բայց ոչ ավելի, քան մինչեւ երեք անգամ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

18.07.2025
Երեւան
ՀՕ-240-Ն