ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 03.07.2025
Հոդված 1.
«Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մասով.
«Շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները կարող են օգտագործվել ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նույնականացման համար:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
22.07.2025
Երեւան
ՀՕ-250-Ն