ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 03.07.2025
Հոդված 1.
2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) տրանսպորտային միջոցի բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների հափշտակությամբ, եթե բացակայում են սույն մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշները,»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
22.07.2025
Երեւան
ՀՕ-256-Ն