ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 03.07.2025
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 25.1-ին հոդվածի 2-րդ մասը «վարելու իրավունքի վարորդական վկայական» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ թվային)» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 128-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Սույն հոդվածի իմաստով՝ վարորդական վկայական է համարվում նաեւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից հատկացված վարորդական վկայականի թվային տարբերակը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
25.07.2025
Երեւան
ՀՕ-258-Ն