Armenian      
Գնումների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2025

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55.1-ին հոդվածով.

«Հոդված 55.1. Հանրային (պետական) բուհի կամ հանրային (պետական) գիտական կազմակերպության գնումների կատարման առանձնահատկությունները

1. Հանրային (պետական) բուհի կամ հանրային (պետական) գիտական կազմակերպության գնումների կատարման դեպքում՝

1) սույն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորություններն իրականացնում է բուհի կամ գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհուրդը.

2) պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) եւ որոշումների բողոքարկումն իրականացվում է սույն օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն սկսված եւ չավարտված գնման գործընթացների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

09.10.2025
Երեւան
ՀՕ-304-Ն