Armenian      
Աշխատանքային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2025

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «մասնագիտական կրթության» բառերը փոխարինել «մասնագիտական կամ բարձրագույն կրթության» բառերով, իսկ «մասնագիտական կրթություն» բառերը՝ «մասնագիտական կամ բարձրագույն կրթություն» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական» բառերը փոխարինել «կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին օրենքով սահմանված կարգով տրված փաստաթուղթ» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 164-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «եւ պրոֆեսորադասախոսական կազմին» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 174-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «մասնագիտական» բառից հետո լրացնել «կամ բարձրագույն կրթության» բառերով.

2) 2-րդ մասը «մասնագիտական» բառից հետո լրացնել «կամ բարձրագույն կրթության» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 200-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «մասնագիտական» բառից հետո լրացնել «կամ բարձրագույն կրթության» բառերով.

2) 2-րդ մասը «մասնագիտական» բառից հետո լրացնել «կամ բարձրագույն կրթության» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 201.3-րդ հոդվածի 2-րդ մասում «բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության մակարդակներով կրթական ծրագրեր» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

09.10.2025
Երեւան
ՀՕ-305-Ն