Armenian      
Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2025
Հոդված 1. «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)   3-րդ կետի «բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի» բառերը փոխարինել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի» բառերով.

2)  6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) ֆիզիկական անձ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի.».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց դեպքում նաեւ՝

ա. ընտանիքի անդամների՝ ամուսինների, ծնողների, քույրերի, եղբայրների եւ զավակների (որդեգրողների ու որդեգրվածների) վերաբերյալ տեղեկատվությունը,

բ. հարկային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը,

գ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված անձնական եկամուտների, այդ թվում՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, ինքնազբաղված անձի» բառերը փոխարինել «ֆիզիկական անձի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) ֆինանսական կազմակերպություններից:».

2)  2-րդ մասը՝

ա. «ռեեստրը վարողը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունները,» բառերով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունները տվյալները տրամադրում են միայն ֆիզիկական անձի համաձայնության դեպքում:».

3)  4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տեղեկատվական բազան ձեւավորելու եւ վարելու համար անհրաժեշտ տվյալները Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին տրամադրվելու կարգը, փոխանցվող  տեղեկությունների  ձեւաչափերը, ֆիզիկական  անձի կողմից  համաձայնության տրամադրման կարգն ու ձեւերը, ինչպես նաեւ տեխնիկածրագրային կանոնները սահմանվում են Կենտրոնական բանկի եւ հարկային մարմնի համատեղ հրամանով:»:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «ինքնազբաղվածների,» բառից հետո լրացնել «եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց,» բառերով.

2)  1-ին մասը «ինքնազբաղված անձինք» բառերից հետո լրացնել «, եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձինք» բառերով, իսկ նույն մասի «յուրաքանչյուր տարվա համար՝ մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում» բառերով.

3)  2-րդ մասը «ինքնազբաղված անձանց» բառերից հետո լրացնել «, եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց» բառերով:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  2-րդ մասով.

«2. Սույն հոդվածը չի տարածվում բանկային եւ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների վրա, որոնք լիազոր մարմինը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ օգտագործում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացման համար:»:

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

28.10.2025
Երեւան
ՀՕ-325-Ն