ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.10.2025
Հոդված 1.
«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի» բառերը փոխարինել «իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի» բառերը փոխարինել «իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
10.11.2025
Երեւան
ՀՕ-337-Ն