ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«4. Դատարանն անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի արգելադրման առկայության դեպքում տվյալ վարույթով կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտը, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքն արգելանքից հանելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոքարկված չլինելու պարագայում, իսկ բողոքարկված լինելու պարագայում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն օրինական ուժի մեջ մտած լինելու դեպքում անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Այն դեպքում, երբ արգելադրումը պահպանվում է մինչեւ դատական ակտի կատարումը, դատարանը տվյալ վարույթով կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է դատական ակտը կատարվելուց հետո: Եթե անշարժ գույքն արգելանքից հանելու մասին որոշումը կայացվել է դատական նիստի արձանագրության մեջ մտցնելով, ապա դատարանը դատական նիստի արձանագրության համապատասխան քաղվածքն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 160-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում դատարանն անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի վերաբերյալ կայացրած որոշումն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 297-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Դատարանը միջնորդությունը մերժելու եւ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի արգելադրման մասին քննիչի որոշումը վերացնելու մասին որոշումը, իսկ բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման վերաբերյալ դատական նիստի արձանագրության քաղվածքը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոքարկված չլինելու պարագայում էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով ուղարկում է անշարժ գույքի պետական ռեգիստր: Այն դեպքում, երբ միջնորդությունը մերժելու եւ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի արգելադրման մասին քննիչի որոշումը վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել է վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան, ապա որոշումը, իսկ բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման վերաբերյալ դատական նիստի արձանագրության քաղվածքը դատարանը էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:»:
Հոդված 4. Օրենսգրքի 298-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Դատարանը միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու եւ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի արգելադրումը մասնակի կամ լրիվ վերացնելու մասին որոշումը, իսկ բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման վերաբերյալ դատական նիստի արձանագրության քաղվածքը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոքարկված չլինելու պարագայում էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով ուղարկում է անշարժ գույքի պետական ռեգիստր: Այն դեպքում, երբ միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու եւ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի արգելադրումը մասնակի կամ լրիվ վերացնելու մասին որոշումը, իսկ բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման վերաբերյալ դատական նիստի արձանագրության քաղվածքը սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել է վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան, ապա դատարանն այն էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
18.11.2025
Երեւան
ՀՕ-353-Ն