Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.07.2001

Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկությամբ  

Հոդված 1. Ծննդյան տոներ եւ Ամանոր՝ նշվում են դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը. ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) եւ հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն):

Հոդված 2. Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին:

Հոդված 3. Կանանց տոն՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 4. Մայրության, գեղեցկության եւ սիրո տոն՝ նշվում է ապրիլի 7-ին:

Հոդված 5. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 6. Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 7. Երկրապահի օր՝ նշվում է մայիսի 8-ին:

Հոդված 8. Հաղթանակի եւ խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 9. Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 10. Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:

Հոդված 11. Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 12. Գիտելիքի, գրի եւ դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:

Հոդված 13. Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 14. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Հոդված 15. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:

Հոդված 16. Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի եւ ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:

Հոդված 17. Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաեւ ավանդական եւ եկեղեցական տոներ, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական եւ այլ տոներ ու հիշատակի օրեր:

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

Հոդված 19. Ազգային փոքրամասնություններին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները եւ հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի մարտի 16-ի՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ:

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

6 օգոստոսի 2001թ.
ՀՕ-200




26.09.2001 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
07.05.2002 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
20.11.2002 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
11.04.2005 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
25.05.2005 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
31.05.2006 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
10.06.2009 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
10.12.2009 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
05.10.2010 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
14.04.2011 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
11.05.2011 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
07.04.2015 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
21.12.2015 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
01.03.2017 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
05.10.2018 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
09.04.2019 «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
19.06.2019 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
24.10.2019 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
03.03.2021 «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
05.05.2021 «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
17.11.2021 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին