Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.03.2002
Սույն օրենքը սահմանում է քաղաքացիական պաշտպանության սկզբունքները, պետականկառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների(անկախ կազմակերպաիրավական ձեւից), Հայաստանի Հանրապետության քաղաքացիների,քաղաքացիություն չունեցող անձանց եւ օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ՝ քաղաքացիներ)իրավունքներն ու պարտականությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում:

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

քաղաքացիական պաշտպանություն ՝ միջոցառումների համակարգ` ուղղվածբնակչության եւ նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանըՀայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայությանկամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելուդեպքում.

քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածք` բնակավայր, հատուկ,կարեւորագույն ու պատմամշակութային նշանակության օբյեկտներ ընդգրկող տարածք.

հատուկ, կար եւորագույն նշանակության օբյեկտներ` պետական եւռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող ու բնակչությանկենսագործունեությունն ապահովող օբյեկտներ.

քաղաքացիական պաշտպանության ծառայություններ ՝ պետական կառավարմանեւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց իրավասությանսահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելուհամար ստեղծված ծառայություններ.

քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ ՝ համայնքներում, կազմակերպություններումստեղծվող կազմավորումներ, որոնք հանդերձավորված են փրկարարական եւ անհետաձգելիվթարավերականգնողական աշխատանքների համար նախատեսված տեխնիկայով, հանդերձանքով,գույքով ու նախատեսված են իրականացնելու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներեւ չեն մտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի կազմիմեջ.

անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ` առաջնահերթ աշխատանքներ`ուղղված մարդկանց կյանքին եւ առողջությանն սպառնացող այնպիսի գործոնների ազդեցությանվտանգի վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելուն եւ փրկելուն,ինչպես նաեւ շենքերի, շինությունների ամրացմանը կամ փլմանը, հեղուկ վառելիքի,գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի աղբյուրների վթարային անջատմանը, բնակչությանու փրկարարների կենսաապահովման առաջնահերթ օբյեկտները ժամանակավոր սխեմաներովվերականգնմանը, վերանորոգմանը եւ տարածքի սանիտարական մաքրմանը:

Հոդված 2. Քաղաքացիական պաշտպանության իրավական հիմքը

Քաղաքացիական պաշտպանության իրավական ապահովման հիմքն են Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույնօրենքը, Հայաստանի Հանրապետության այլ օրենքները եւ իրավական ակտերը:

Հոդված 3. Քաղաքացիական պաշտպանության համակարգը

Քաղաքացիական պաշտպանության համակարգը ներառում է պետական կառավարման եւտեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները:

ԳԼՈՒԽ II

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

Հոդված 4. Քաղաքացիական պաշտպանության սկզբունքները

Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը պետության կարեւորագույնգործառույթներից մեկն է եւ ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելիմասն է:

Պետությունը քաղաքացիական պաշտպանության խնդրիներին պատրաստվում է նախապես`խաղաղ պայմաններում:

Քաղաքացիական պաշտպանության սկզբունքներն են՝

ա) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը ՀայաստանիՀանրապետության ամբողջ տարածքում.

բ) քաղաքացիական պաշտպանության իրականացումը տարբերակված՝ ըստ ռազմավարական,տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային առանձնահատկությունների.

գ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարմանսկզբունքով:

Հոդված 5. Քաղաքացիական պաշտպանության ձեւերը

Քաղաքացիական պաշտպանության ձեւերն են տարահանումը, պատսպարումը եւ անհատականպաշտպանության միջոցներով ապահովումը, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությանկառավարության սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ III

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված 6. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները բաժանվում են նախապատրաստականեւ հիմնական միջոցառումների:

Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն իրականացվումեն նախապես:

Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացվում են ՀայաստանիՀանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում:

Հոդված 7. Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները

Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն են՝

ա) քաղաքացիական պաշտպանության ուժերի ստեղծումը, պատրաստումը եւ մշտականպատրաստվածության ապահովումը.

բ) քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակավայրերի, գործառնականայլ տարածքների գլխավոր հատակագծերում եւ մանրամասն հատակագծման նախագծերումհատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների գործունեության կայունությանապահովումը եւ նպատակահարմար տեղաբաշխումը.

գ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների,տրանսպորտային հաղորդակցության ուղիների եւ մայրուղիների շինարարության անվտանգությանու հուսալիության ապահովումը. վտանգավոր օբյեկտների անվտանգ գործունեությանապահովումը.

դ) կառավարման, կապի ու ազդարարման համակարգերի հիմնումը եւ դրանց բնականոնգործունեության ապահովումը.

ե) պետական, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների(այսուհետ՝ կառավարման մարմիններ) ու կազմակերպությունների պատրաստումը եւբնակչության ուսուցումը.

զ) ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողությանհամակարգի ստեղծումը եւ գործունեության ապահովումը.

է) կառավարման մարմինների եւ բնակչության իրազեկման ապահովման համակարգիհիմնումը.

ը) պաշտպանական կառույցների շինարարությունը եւ պահպանումը.

թ) անհատական պաշտպանության միջոցների ու քաղաքացիական պաշտպանության նպատակովայլ գույքի անհրաժեշտ պաշարների կուտակումը եւ պահպանումը.

ժ) սննդամթերքի, բժշկական ու նյութատեխնիկական անհրաժեշտ պաշարների ստեղծումըեւ պահպանումը.

ժա) քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը:

Սույն հոդվածում նշված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետությանկառավարության սահմանած կարգով:

Հոդված 8. Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումները

Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն են՝

ա) կառավարման մարմինների եւ բնակչության ազդարարումը.

բ) տարահանումը եւ տեղաբաշխումը.

գ) պատսպարումը.

դ) անհատական պաշտպանության միջոցներով բնակչության ապահովումը.

ե) քողարկումը.

զ) փրկարարական աշխատանքների իրականացումը.

է) բժշկական ապահովումը.

ը) հակահրդեհային ապահովումը.

թ) վտանգավոր տարածքների բացահայտումը, վնասազերծումն ու վարակազերծումըճառագայթային, քիմիական եւ մանրէաբանական միջոցներից.

ժ) բնակչության կենսագործունեության ապահովումը.

ժա) զոհվածների հաշվառումը եւ հուղարկավորումը.

ժբ) շրջակա միջավայրի, ջրի, սննդամթերքի վիճակի ու վարակվածության դիտարկմանեւ հսկողության մշտական իրականացման ուժեղացումը.

ժգ) կառավարման մարմինների եւ բնակչության իրազեկման ապահովումը.

ժդ) քիմիական, ճառագայթային եւ մանրէաբանական ապահովումը.

ժե) անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարումը.

ժզ) հասարակական կարգի ապահովումը, ինչպես նաեւ հատուկ, կարեւորագույննշանակության օբյեկտների պահպանման ուժեղացումը.

ժէ) նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային եւ այլ միջոցների նպատակայինօգտագործման ապահովումը.

ժը) փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար կապիհանրապետական, գերատեսչական եւ տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը:

Սույն հոդվածում նշված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետությանկառավարության սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ IV

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 9. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը

Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիականպաշտպանության պետն է:

Քաղաքացիական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությանլիազորած մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) ղեկավարը Հայաստանի Հանրապետությանքաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է:

Հայաստանի Հանրապետության նախարարները (գերատեսչությունների ղեկավարները),մարզպետները (Երեւանի քաղաքապետը), համայնքների եւ կազմակերպությունների ղեկավարներըհամապատասխանաբար նախարարությունների (գերատեսչությունների), մարզերի (Երեւանքաղաքի), համայնքների եւ կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանությանպետերն են:

Լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները մարզերի (Երեւանքաղաքի) քաղաքացիական պաշտպանության պետերի տեղակալներն են:

Քաղաքացիական պաշտպանության պետերն իրենց իրավասության սահմաններում ՝

ա) պատասխանատվություն են կրում քաղաքացիական պաշտպանության պատրաստականությանհամար.

բ) կազմակերպում եւ ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումներիիրականացումը.

գ) հաստատում եւ գործողության մեջ են դնում քաղաքացիական պաշտպանությանպլանները.

դ) արձակում են քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող որոշումներ, հրամաններ,հրահանգներ.

ե) վերահսկում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարումը.

զ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածայլ լիազորություններ:

ԳԼՈՒԽ V

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը.

բ) ապահովում է քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական միասնականքաղաքականության իրականացումը.

գ) սահմանում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանկարգը.

դ) հաստատում է քաղաքացիական պաշտպանության զարգացման ծրագրերը եւ վերահսկումէ դրանց կատարումը.

ե) սահմանում է քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքների ցանկը`ըստ վտանգավորության աստիճանի.

զ) սահմանում է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ու կազմավորումներիստեղծման, նախապատրաստման եւ գործունեության կարգը.

է) հաստատում է հատուկ, կարեւորագույն օբյեկտների, ինչպես նաեւ առարկաների,գործընթացների, նախագծերի եւ լուծումների պետական փորձաքննության իրականացմանկարգը.

ը) հաստատում է բնակչության ազդարարման եւ իրազեկման կարգը.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածայլ լիազորություններ:

Հոդված 11. Լիազորված մարմնի իրավասությունը

Լիազորված մարմինը՝

ա) մշակում է քաղաքացիական պաշտպանության պլաններ եւ ծրագրեր, ապահովումէ դրանք սահմանված կարգով հաստատման ներկայացնելը եւ կազմակերպում է դրանցկատարումը.

բ) համակարգում եւ վերահսկում է կառավարման մարմինների, կազմակերպություններիգործունեությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում.

գ) կազմակերպում է կառավարման մարմինների պատրաստումն ու բնակչության ուսուցումը.

դ) կազմակերպում է բնակչության ազդարարումն ու իրազեկումը.

ե) կազմակերպում է հատուկ, կարեւորագույն օբյեկտների, ինչպես նաեւ քաղաքացիականպաշտպանության տեսանկյունից վտանգավորություն ներկայացնող առարկաների, գործընթացների,նախագծերի եւ լուծումների պետական փորձաքննությունը.

զ) համակարգում եւ վերահսկում է տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակովֆինանսական, պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների, ֆոնդերի կուտակմանգործընթացը եւ դրանց նպատակային օգտագործումը.

է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածայլ լիազորություններ:

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական կառավարմանհանրապետական մարմինների իրավասությունը

Պետական կառավարման հանրապետական մարմինները՝

ա) կազմակերպում են իրենց համակարգի աշխատողների պաշտպանությունը.

բ) ստեղծում են քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.

գ) կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումըեւ իրականացումը.

դ) կազմակերպում են համակարգի կազմակերպությունների կայուն գործունեությունը.

ե) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածայլ լիազորություններ:

Հոդված 13. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունը

Պետական կառավարման տարածքային մարմինները՝

ա) կազմակերպում եւ ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումներիիրականացումը մարզի տարածքում.

բ) մասնակցում են պետական հանրապետական պլաններով եւ ծրագրերով նախատեսվածքաղաքացիական պաշտպանության միջոցառումներին.

գ) տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին եւ բնակչությանըներգրավում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը.

դ) ստեղծում են մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ եւուժեր.

ե) հանձնարարականներ են տալիս պետական կառավարման հանրապետական մարմիններիտարածքային ստորաբաժանումներին՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումներիիրականացման վերաբերյալ.

զ) իրականացնում են մարզի բնակչության, նյութական եւ մշակութային արժեքներիտարահանումը.

է) իրականացնում են մարզի բնակչության պատսպարումը եւ անհատական պաշտպանությանմիջոցներով ապահովումը.

ը) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածայլ լիազորություններ:

Հոդված 14. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

Տեղական ինքնակառավարման մարմինները՝

ա) կազմակերպում եւ իրականացնում են համայնքում քաղաքացիական պաշտպանությունը.

բ) իրականացնում են միջոցառումներ՝ համայնքային ենթակայության օբյեկտներիանվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով.

գ) կազմակերպում են համայնքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումներիպլանավորումը եւ իրականացումը.

դ) իրականացնում են համայնքի բնակչության, նյութական եւ մշակութային արժեքներիտարահանումը, բնակչության պատսպարումը եւ անհատական պաշտպանության միջոցներովապահովումը.

ե) ստեղծում են համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.

զ) իրականացնում են համայնքի բնակչության ազդարարումը.

է) ստեղծում են քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտուժեր եւ ապահովում են այդ ուժերի պատրաստականությունը.

ը) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածայլ լիազորություններ:

Հոդված 15. Կազմակերպությունների իրավասությունը

Կազմակերպությունները՝

ա) իրականացնում են իրենց աշխատողների պաշտպանությունը.

բ) ստեղծում են փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացմանհամար անհրաժեշտ ուժեր.

գ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածայլ լիազորություններ:

Պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպեսնաեւ քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնողկազմակերպություններն ստեղծում են քաղաքացիական պաշտպանության ծառայություններ:Այդ կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ VI

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներըեւ պարտականությունները

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբսահմանված կարգով, իրավունք ունեն՝

ա) ստանալ ճշգրիտ տեղեկություն իրենց պաշտպանվածության աստիճանի մասին.

բ) ստանալ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հետեւանքովկրած վնասների փոխհատուցում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավորեն քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը մասնակցել ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցեւ օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք եւ օտարերկրյաքաղաքացիները պարտավոր են կատարել քաղաքացիական պաշտպանության միջոցառումներիուղղությամբ քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների բոլոր ցուցումները:Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք եւ օտարերկրյաքաղաքացիները քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ներգրավվում ենսույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

ԳԼՈՒԽ VII

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ

Հոդված 18. Քաղաքացիական պաշտպանության ուժերը

Քաղաքացիական պաշտպանության ուժերն են՝

ա) քաղաքացիական պաշտպանության զորքերը.

բ) փրկարար ուժերը.

գ) քաղաքացիական պաշտպանության կազմավորումները:

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին կարող են ներգրավվել նաեւՀայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի ստորաբաժանումներ:

Հոդված 19. Քաղաքացիական պաշտպանության զորքերը

Քաղաքացիական պաշտպանության զորքերն ընդգրկվում են լիազորված մարմնի կազմում,համարվում են մշտական պատրաստության զինվորական ստորաբաժանումներ եւ նախատեսվածեն քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման համար:

Քաղաքացիական պաշտպանության զորքերի համալրման, նախապատրաստման, մարտականկիրառման կարգը եւ իրավասությունը սահմանվում են օրենքով:

Հոդված 20. Փրկարար ուժերը

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ փրկարարականաշխատանքների կատարման եւ բնակչությանը մասնագիտացված օգնություն ցույց տալունպատակով ստեղծվում են փրկարար ուժեր, որոնք մշտական պատրաստության վիճակումեն եւ գործում են կենտրոնացված կառավարման սկզբունքով:

Փրկարար ուժերն ստեղծվում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարմանմարմինների ու կազմակերպությունների կազմում:

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ներգրավվում են նաեւ հասարակականփրկարար միավորումները:

Հոդված 21. Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները

Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները նախատեսված են փրկարարականեւ վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար:

Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները բաժանվում են մարզային, համայնքայինեւ կազմակերպությունների կազմավորումների: Կազմակերպությունների կազմավորումներնստեղծվում են կազմակերպություններում (անկախ կազմակերպաիրավական ձեւից): Համայնքիքաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ կազմակերպությունների կազմավորումները(բացի հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտներից) կարող են միավորվելհամայնքային կազմավորումներում: Մարզի (Երեւան քաղաքի) քաղաքացիական պաշտպանությանպետի որոշմամբ քաղաքացիական պաշտպանության համայնքային կազմավորումները կարողեն միավորվել մարզային կազմավորումներում:

Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կազմավորումները նախատեսվածեն հանրապետական, մարզային, համայնքային եւ կազմակերպության մակարդակներումքաղաքացիական պաշտպանության միջոցառումներն ապահովելու նպատակով:

ԳԼՈՒԽ VIII

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 22. Նյութատեխնիկական ապահովման եւ ֆինանսավորման հիմնականաղբյուրները

Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիականպաշտպանության միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումնիրականացնում են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեիեւ համայնքների բյուջեների միջոցների հաշվին:

Կազմակերպությունները (անկախ կազմակերպաիրավական ձեւից) սույն օրենքովնախատեսված լիազորություններն իրականացնում են իրենց միջոցների հաշվին:

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ պետականսեփականություն չհամարվող գույքի ու այլ արժեքների տիրապետումը եւ օգտագործումնիրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հետագահամարժեք փոխհատուցմամբ:

ԳԼՈՒԽ IX

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 23. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 24. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 մարտի 2002թ.
ՀՕ-309


26.05.2005 «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
26.12.2008 «Քաղաքացիական պաշտպանության մաuին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
07.04.2016 «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին