Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.12.2001

Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ`

1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝

ա) եկամուտների գծով՝ 261.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի).

բ) ծախսերի գծով՝ 302.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների).

գ) դեֆիցիտը՝ 41.0 մլրդ դրամ :

2. Հայաստանի Հանրապետության համայնքների 2002 թվականի բյուջեները կկազմեն՝

ա) եկամուտների գծով՝ 20.0 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները).

բ) ծախսերի գծով՝ 20.0 մլրդ դրամ :

Հոդված 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեն՝

հազար դրամներով
1. Եկամուտների գծով 
219,158,822.0
2. Ծախսերի գծով 
260,147,712.6
այդ թվում՝  
- պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման միջոցների հաշվին իրականացվող ծախսերի գծով
1,300,000.0
- այլ ծախսերի գծով
258,847,712.6
3. Դեֆիցիտը
40,988,890.6

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանն ուղղել հետեւյալ միջոցները՝

հազար դրամներով
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
40,988,890.6 
որից՝
Ա. Ներքին աղբյուրներ
4,369,430.4 
այդ թվում՝
1. Պետական արժեթղթեր
3,500,000.0 
2. Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման միջոցներ
1,300,000.0
այդ թվում՝
- պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից մուտքեր
1,300,000.0
3. 1993թ. ներքին շահող փոխառության պարտատոմսերի մարում
(5,398.9)
4. Մուրհակների մարում 
(425,170.7)
Բ. Արտաքին աղբյուրներ
36,619,460.2 
այդ թվում՝
1. Միջազգային կազմակերպությունների միջոցներ
29,854,147.0 
այդ թվում՝
ա) վարկերի ստացում
40,610,825.0 
բ) վարկերի մարում 
(10,756,678.0)
2. Օտարերկրյա պետությունների միջոցներ
4,231,813.2 
այդ թվում՝
ա) վարկերի ստացում
13,735,253.2 
բ) վարկերի մարում
(9,503,440.0)
3. Այլ արտաքին աղբյուրներ
2,533,500.0 
որից՝ 
վարկերի ստացում
2,533,500.0 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ օրենքով վերապահված իրավասության սահմաններում ձեռնարկել միջոցներ 2002 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ սղաճի չափը 2001 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ մինչեւ 3.0 տոկոս պահելու ուղղությամբ:

Հոդված 5. Սահմանել, որ՝

ա) 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության փոխադարձ զուտ պարտավորությունների տարեկան չափաքանակը կազմելու է մինչեւ 8,350.0 մլն դրամ: Պարտավորությունների նշված սահմանաքանակը կարող է գերազանցվել միայն եռամսյակների ընթացքում՝ եռամսյակի վերջում պահպանելով մինչեւ 8,350.0 մլն դրամի մակարդակը: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների գերազանցումը եռամսյակի ընթացքում չի կարող լինել ավելի, քան նախորդ եռամսյակում հավաքագրված աճողական հարկային եկամուտների 10 տոկոսը.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռի ստորեւ ներկայացվող պահանջների եւ պարտավորությունների տարբերությամբ՝

բա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահանջները Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ՝

- Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրված վարկեր,

- Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր.

բբ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ՝

- Հայաստանի Հանրապետության կառավարության հաշիվներ,

- Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության հաշիվներ,

- ծրագրերի իրագործման գրասենյակների հաշիվներ,

- Հայաստանի Հանրապետության կառավարության ցպահանջ ավանդներ,

- Հայաստանի Հանրապետության կառավարության ժամկետային ավանդներ,

- Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշիվ.

գ) միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ նպատակային վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների բոլոր հաշիվները, Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի շրջանակներում, տեղափոխվում են առեւտրային բանկերից կենտրոնական գանձապետարան եւ սպասարկվում են մեկ հաշվով:

Հոդված 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի եկամուտները, ըստ առանձին եկամտատեսակների, հետեւյալ չափերով՝

  հազար դրամներով
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ՝ ԸՆԴԱՄԵՆԸ
219,158,822.0
այդ թվում՝
I. ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
203,385,891.0
որից՝
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
202,145,891.0
այդ թվում՝
1. Հարկային եկամուտներ
183,634,576.0
այդ թվում՝
ա) ավելացված արժեքի հարկ 
91,960,900.0
- ձեռնարկություններից եւ կազմակերպություններից
83,688,919.0
- անհատ ձեռներեցներից
8,271,981.0
բ) շահութահարկ 
22,340,032.0
գ) եկամտահարկ 
13,280,647.0
այդ թվում՝
- աշխատանքային եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներից
11,425,603.0
- ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից
684,718.0
- փայամասնակցություններից, արժեթղթերից եւ ավանդներից ստացված եկամուտներից
413,707.0
- այլ եկամուտներից
756,619.0
դ) ակցիզային հարկ
32,750,901.0
- Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների արտադրանքից
8,179,901.0
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից 
24,571,000.0
ե) գույքահարկ
14,286.0
զ) հողի հարկ
8,696.0
է) մաքսատուրք
12,285,000.0 
- ներմուծվող ապրանքների արժեքներից
12,285,000.0 
ը) հաստատագրված վճարներ
5,644,775.0 
թ) բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ
2,214,900.0 
ժ) պարզեցված հարկ
3,081,775.0 
ժա) այլ հարկային եկամուտներ
52,664.0 
2. Պետական տուրք
11,001,846.0 
այդ թվում՝
ա) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաեւ դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ տալու համար
617,706.0 
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար 
5,176.0
գ) հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար
1,254,355.0 
դ) պետական գրանցման համար
2,070,357.0 
ե) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար 
45,238.0 
զ) գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների 

տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողության համար

189,753.0 
է) ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար 
1,309,842.0 
ը) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար 
1,786,513.0 
թ) այլ ծառայությունների կամ գործողությունների համար
3,722,906.0 
3. Ոչ հարկային եկամուտներ
7,509,469.0 
այդ թվում՝
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքեր
2,000,000.0 
բ) պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտներ
364,387.0 
այդ թվում՝
- պետական ձեռնարկությունների ու գույքի վարձակալության եւ օգտագործման վարձավճարներ
305,600.0 
- պետական պահուստի հողերի վարձակալության եւ օգտագործման վարձավճարներ
58,787.0 
գ) դիվիդենտներ եւ շահաբաժիններ
773,136.0 
այդ թվում՝
- բանկերում եւ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեների ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացված շահաբաժիններ, դիվիդենտներ
200,000.0
- բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենտներ
573,136.0
դ) պետության տված վարկերի օգտագործման դիմաց վճարներ (տոկոսներ)՝ 
1,214,415.0
այդ թվում՝ 
- ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարներ
883,489.0
- ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարներ
330,926.0
ե) բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվության կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի իրացումից մուտքեր
107,000.0
զ) իրավախախտումների համար գործադիր եւ դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքեր
777,931.0
է) օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված՝ պետական բյուջե մուտքագրվող այլ ոչ հարկային եկամուտներ
2,272,600.0
Բ. ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
1,240,000.0
II.ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ
15,772,931.0 

Հոդված 7. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյու- ջեից հատկացումները, բացառությամբ պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին իրականացվող հատկացումների, ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման, հետեւյալ չափերով՝

հազար դրամներով
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
258,847,712.6
այդ թվում՝
 
01
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22,046,220.8
այդ թվում՝
 
01
Օրենսդիր մարմին, պետական կառավարում
4,573,007.3
02
Պետական ֆինանսական կառավարում
2,177,765.6
03
Արտաքին քաղաքական գործունեություն
4,630,463.2
04
Արտաքին տնտեսական աջակցություն
9,000,000.0
05
Ընդհանուր բնույթի իրավական գործունեություն
422,483.9
06
Ընտրություններ եւ հանրաքվեներ
275,522.7
07
Ընդհանուր բնույթի պետական այլ ծառայություններ
966,978.1
02
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
36,756,700.0
այդ թվում՝
 
01
Ռազմական կարիքներ
33,116,000.0
02
Քաղաքացիական պաշտպանություն
367,200.0
03
Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր
3,273,500.0
03
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
17,287,917.5
այդ թվում՝
 
01
Հասարակական կարգի պահպանություն
9,108,400.0
02
Ազգային անվտանգություն
4,883,200.0
03
Դատական գործունեություն
3,296,317.5
04
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
29,455,071.1
այդ թվում՝
 
01
Կրթության եւ գիտության բնագավառում պետական կառավարում
86,895.4
03
Տարրական, հիմնական եւ միջնակարգ ընդհանուր կրթություն
18,527,358.0
04
Հատուկ ընդհանուր կրթություն
1,955,930.2
05
Արտադպրոցական դաստիարակություն
686,811.9
06
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն
391,150.4
07
Միջին մասնագիտական կրթություն
1,140,968.5
08
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն
3,637,446.1
09
Լրացուցիչ կրթություն
298,405.2
10
Գիտություն
2,730,105.3
05
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
16,090,780.7
այդ թվում՝
 
01
Առողջապահության բնագավառում պետական կառավարում
77,251.9
02
Հիվանդանոցային բուժօգնություն
8,896,843.6
03
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն
3,735,763.5
04
Հիգիենիկ – հակահամաճարակային ծառայություններ
849,646.3
05
Առողջապահական այլ ծառայություններ եւ ծրագրեր
2,531,275.4
06
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
27,029,881.8
այդ թվում՝
 
01
Սոցիալական ապահովագրության եւ սոցիալական ապահովության բնագավառում պետական կառավարում
295,329.5
02
Կենսաթոշակային ապահովում
7,888,347.4
03
Պետական նպաստներ բնակչությանը
15,762,717.1
04
Սոցիալական ապահովության միջոցառումներ
1,702,337.8
05
Այլ սոցիալական ծրագրեր
1,381,150.0
07
ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ
6,576,935.7
այդ թվում՝
 
01
Մշակույթի, տեղեկատվության, սպորտի եւ կրոնի բնագավառում պետական կառավարում
177,638.4
02
Գրադարաններ
336,570.0
03
Թանգարաններ եւ ցուցահանդեսներ
397,269.0
04
Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ
10,053.4
05
Այլ մշակութային հիմնարկներ
137,383.6
06
Արվեստ
779,001.4
07
Կինեմատոգրաֆիա
393,350.0
08
Հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնում եւ պահպանում
29,337.4
09
Սպորտ
687,811.5
10
Հեռուստառադիոհաղորդումներ
2,985,639.4
11
Հրատարակչություններ, խմբագրություններ
342,371.7
12
Տեղեկատվության ձեռքբերում
37,434.8
14
Երիտասարդական ծրագրեր
153,075.0
15
Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ
110,000.0
08
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
12,240,303.4
այդ թվում՝
 
02
Բնակարանային տնտեսություն եւ բնակարանային շինարարություն
130,000.0
03
Աղբահանություն, թափոնների վերամշակում եւ փողոցների մաքրում
15,744.5
04
Ջրամատակարարում եւ կոյուղու համակարգերի շահագործում
5,400,478.4
05
Այլ ծրագրեր
6,694,080.5
09
ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԼԻՐ
13,247,234.4
այդ թվում՝
 
01
Վառելիքային եւ էներգետիկ համալիրի պետական կառավարում
331,021.3
02
Էլեկտրաէներգետիկա
12,916,213.1
10
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
18,262,601.3
այդ թվում՝
 
01
Գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարում
154,509.9
02
Հողերի բարելավման աշխատանքներ
2,195,421.3
03
Ձկնաբուծություն, ջրային տնտեսություն
6,804,249.0
04
Բույսերի պաշտպանություն եւ սերմնաբուծություն
362,614.0
05
Տոհմաբուծություն, անասնաբուժություն եւ հակահամաճարակային միջոցառումներ
918,904.0
06
Անտառային տնտեսություն
114,000.0
07
Այլ ծրագրեր
7,712,903.1
11
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ վառելիքի),ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
762,885.6
այդ թվում՝
 
01
Արդյունաբերության, հանքային հանածոների պաշարների, շինարարության եւ բնապահպանության բնագավառում պետական կառավարում
359,419.6
02
Լեռնահանքային արդյունաբերություն եւ երկրաբանահետախուզություն
29,000.0
04
Նախագծահետախուզական աշխատանքներ
51,500.0
05
Բնության հատուկ պահպանվող տարածքներ
149,131.0
06
Բնապահպանական այլ միջոցառումներ
95,335.0
07
Այլ ծրագրեր
78,500.0
12
ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ
10,076,979.6
այդ թվում՝
 
01
Տրանսպորտի եւ կապի բնագավառում պետական կառավարում
200,046.6
02
Ավտոմոբիլային եւ քաղաքային էլեկտրական տրանսպորտ
800,000.0
07
Ճանապարհային տնտեսություն
9,076,933.0
13
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
683,557.0
այդ թվում՝
 
01
Առեւտրի, սպասարկումների, մատակարարման գործունեության եւ ընդհանուր բնույթի տնտեսական ծառայությունների բնագավառում պետական կառավարում
268,528.3
03
Նյութական ռեսուրսների պետական պահուստների ձեւավորում եւ պահպանում
143,000.0
04
Զբոսաշրջիկություն
20,000.0
05
Ընդհանուր բնույթի տնտեսական այլ ծառայություններ
252,028.7
14
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ
48,330,643.9
այդ թվում՝
 
01
Պետական պարտքային պարտավորությունների հետ գործառնություններ
15,786,963.2
02
Տրանսֆերտային վճարումներ՝ ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներ
7,642,000.0
06
Այլ ծրագրեր
24,901,680.7

Հոդված 8. Հաստատել սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, հետեւյալ չափերով՝

հազար դրամներով
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
258,847,712.6
այդ թվում՝
 
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
196,126,956.4
այդ թվում՝
 
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
19,514,520.2
ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ
15,786,963.2
այդ թվում՝  
Տոկոսավճարներ ներքին պարտքի դիմաց
7,894,829.2
Տոկոսավճարներ արտաքին պարտքի դիմաց
7,892,134.0
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ
7,190,782.7
այդ թվում՝  
Ձեռնարկություններին եւ կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ
7,190,782.7
ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ
42,189,903.4
այդ թվում՝  
Պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ
7,642,000.0
Թոշակներ
7,873,748.6
Կրթաթոշակներ
1,309,035.1
Նպաստներ
15,611,056.6
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ
9,754,063.1
այդ թվում՝  
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ
6,423,677.7
- ոչ առեւտրային կազմակերպություններին
70,000.0
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցում
23,580.0
- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ
2,474,999.4
- օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին
761,806.0
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
111,444,786.9
այդ թվում՝  
Ապրանքների ձեռքբերում
3,423,157.5
այդ թվում՝  
Գույք, գրասենյակային ապրանքներ եւ նյութեր
708,664.4
այդ թվում՝  
- գրասենյակային ապրանքներ եւ նյութեր
579,295.3
- գույք եւ սարքավորումներ
34,309.4
- փափուկ գույք եւ հանդերձանք
95,059.7
Դեղորայք եւ վիրակապային նյութեր
1,020,042.0
Սննդամթերք
1,115,246.8
Այլ ծախսեր
579,204.4
Գործուղումներ եւ ծառայողական ուղեւորություններ
955,273.6
այդ թվում՝  
- հանրապետության ներսում
807,020.20
- արտասահմանյան
107,350.00
Տրանսպորտային ծառայությունների վճարներ
895,263.9
Կապի ծառայությունների վճարներ
792,558.3
Կոմունալ ծառայությունների վճարներ
2,261,009.1
այդ թվում՝  
Էլեկտրաէներգիայի, վառելիքի եւ ջեռուցման ծախսեր
2,053,800.5
Ջրմուղ- կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր
129,477.4
Այլ կոմունալ ծախսեր
77,731.2
Այլ ծախսեր
103,117,524.6
այդ թվում՝  
Գույքի վարձակալության ծախսեր
178,951.3
այդ թվում՝  
- շենքերի, շինությունների եւ բնակարանների վարձակալության ծախսեր
178,951.3
Արտագերատեսչական պահպանության ծախսեր
29,051.9
Գույքի պահպանության եւ աշխատողների առողջության (կյանքի) ապահովագրության ծախսեր
2,500.00
այդ թվում՝  
- աշխատողների առողջության (կյանքի) ապահովագրության ծախսեր
2,500.00
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նստաշրջանային ծախսեր
39,600.0
Ներկայացուցչական ծախսեր
356,828.0
Ղեկավարի ֆոնդ
150,000.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր
102,363,093.4
այդ թվում՝  
- ՀՀ դեսպանությունների եւ ռազմական կցորդների պահպանման ծախսեր
3,142,863.0
- արտաքին աղբյուրներից ստացված փոխառու միջոցներով իրականացվող նպատակային ծրագրեր
9,027,044.4
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
9,440,980.3
ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ
50,374,297.2
այդ թվում՝
 
ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
47,012,148.2
այդ թվում՝  
ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
35,534,037.9
ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
3,148,142.1
ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
47,500.0
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
53,000.0
ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
8,229,468.2
այդ թվում՝  
Շենքերի, շինությունների եւ բնակարանների ձեռքբերման ծախսեր
6,608.4
Սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման ծախսեր
186,312.3
Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր
133,000.0
Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր
7,903,547.5
ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
3,362,149.0
ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ՝ ՀԱՆԱԾ ՄԱՐՈՒՄԸ
12,346,459.00
այդ թվում՝
 
Ներքին վարկավորում՝ հանած մարումը
3,346,459.0
այդ թվում՝  
Ֆինանսական կազմակերպություններին
3,261,459.0
Ոչ ֆինանսական կազմակերպություններին
15,000.0
Արտաքին վարկավորում՝ հանած մարումը
9,000,000.0
այդ թվում՝  
Այլ արտաքին վարկավորում 
9,000,000.0

Հոդված 9. Հաստատել՝

ա) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների, սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

բ) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրամադրվող հատկացումների՝ ըստ գործոնների բաշխման ենթակա հետեւյալ ընդհանուր ծավալները՝

- «ա» գործոնով եւ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 6,162,577.0 հազար դրամ , որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը՝ 1,500.0 հազար դրամ ,

- «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 1,479,423.0 հազար դրամ :

Սահմանել, որ համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով, սույն օրենքով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի՝ ըստ համայնքների բյուջեների բաշխման նպատակով «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով իրականացվող հաշվարկներում օգտագործվում են յուրաքանչյուր համայնքի գծով հաշվարկված հողի հարկի եւ գույքահարկի 2000 թվականի տարեկան ցուցանիշները (առանց տույժերի, տուգանքների եւ 2001 թվականի hունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների գումարների).

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2002 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 1,349,576.1 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն).

դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի՝

- ծախսերի նախահաշիվը՝ 10,227,070.3 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն), որից վարչական ծախսերը՝ 1,838,625.9 հազար դրամ ,

- կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ 1,801,395.3 հազար դրամ .

ե) Աղետի գոտում 2002 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի առաջնահերթ ծրագիրը՝ սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

զ) պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին 2002 թվականին ֆինանսավորման ենթակա ծախսերի (ըստ իրականացվող ծրագրերի, ծախսատեսակների եւ դրանց կատարողների) ցանկը՝ սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով 2002 թվականի բյուջետային տարում էլեկտրաէներգիայի անընդհատ եւ անխափան մատակարարում պահանջող կարեւոր նշանակության սպառողների ցանկը՝ սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն.

ը) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2002 թվականի բյուջեն, եկամուտների եւ ծախսերի գծով 47,107,903.9 հազար դրամ գումարով՝ սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն.

թ) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2002 թվականի տարեկան ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերը՝ սույն օրենքի N 8 հավելվածի համաձայն.

ժ) Սեւանա լճի մասին 2002 թվականի տարեկան ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերը՝ սույն օրենքի N 9 հավելվածի համաձայն.

ժա) սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող ծրագրերի, արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների եւ ներկայացուցիչների գործունեության ապահովման ծրագրերի, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների եւ արտաքին այլ դոնորների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում 2002 թվականին իրականացվող նպատակային ծրագրերի) համար 2002 թվականին իրականացվող գնումների անվանացանկը, ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման՝ սույն օրենքի N 10 հավելվածի համաձայն:

Հոդված 10. Սահմանել, որ՝

ա) կապիտալի գործառնություններից եկամուտների գծով՝ սույն օրենքով նախատեսված ընդհանուր գումարը՝ Երեւան քաղաքի մասով, տարվա ընթացքում փաստացի գերազանցած մուտքերն ուղղվում են Երեւան քաղաքում 1987-1991 թվականներին պետական կամ հասարակական կարիքների համար իրացված տարածքների բնակտարածություններից զրկված, ինչպես նաեւ վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների (ներառյալ՝ շենքերի վերաբնակեցման եւ քանդման խնդիրների) լուծմանը.

բ) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները յուրաքանչյուր ծրագրի համար չեն կարող գերազանցել վերջինիս գծով՝ սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը.

գ) 2003 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2002 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձեւակերպումների իրականացումը.

դ) 2002 թվականի ընթացքում պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ գանձապետական հատուկ հաշվում.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դոտացիաներ տրամադրելու համար նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան կատարված բաշխումն ըստ առանձին համայնքների.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 45 օրացուցային օրվա ընթացքում, սահմանում է Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները.

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչեւ 2005 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.

ը) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին մասի 1.1-րդ կետի «ե» եւ «զ» ենթակետերով թվարկված՝ Երեւան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2002 թվականին (մինչեւ Երեւան քաղաքի կարգավիճակի մասին օրենքի ընդունումը) ամբողջությամբ ուղղվում են Երեւան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.

թ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության նյութական խրախուսման եւ սոցիալական զարգացման 2002 թվականի ֆոնդը ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումներով եւ վերստուգումներով՝ հարկերը եւ պարտադիր այլ վճարները թաքցնելու համար գանձված գումարներից 10 տոկոս մասհանումների հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման եւ սոցիալական զարգացման 2002 թվականի ֆոնդը՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով գանձված մաքսավճարի հաշվին:

Նշված ֆոնդերի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձեւով: Ֆոնդերի միջոցները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ամենամսյա հաշվետվության հիման վրա, ձեւակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ընթացիկ ու կապիտալ ծախսերի հոդվածներում՝ որպես պետական բյուջեի համապատասխան ծախս:

Հոդված 11. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2002 թվականին, անհրաժեշտության դեպքում՝

ա) վերաբաշխել սույն օրենքի N 1 եւ N 5 հավելվածներով սահմանված ծախսային ծրագրերի միջեւ՝ դրանց գծով սույն օրենքով հաստատված հատկացումները՝

աա) նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման գծով, սույն օրենքով սահմանված հատկացումների գումարի ավելացման համար, առանց սահմանափակման,

աբ) աղետի գոտում 2002 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի առաջնահերթ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջեւ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բյուջետային հատկացումների վերաբաշխումների համար սահմանված չափաքանակի շրջանակներում,

ագ) այլ դեպքերում՝ սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում՝ այն պայմանով, որ թույլ չտրվի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման յուրաքանչյուր ենթախմբի գծով՝ սույն օրենքով հաստատված հատկացումների ծավալի կրճատում 15 տոկոսի չափով կամ ավելացում 30 տոկոսի չափով.

բ) վերաբաշխել սույն օրենքի N 1 եւ N 5 հավելվածներում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին եւ ենթախմբին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջեւ՝ նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար՝ սույն օրենքով հաստատված հատկացումները.

գ) նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը, սույն օրենքով նախատեսվածի դիմաց, առաջնահերթ կարգով լրացուցիչ ուղղել սույն օրենքով սահմանված՝

գա) բյուջետային մուտքերի՝ եկամուտների եւ պաշտոնական տրանսֆերտների, բյուջետային վարկերի վերադարձից ստացվող, ինչպես նաեւ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով ներգրավվող միջոցների (առանց համապատասխան ծախսային ծրագրերի իրականացման համար նշանակված նպատակային մուտքերի) հանրագումարին, պետական բյուջեի կատարման ընթացքում, գերազանցած լրացուցիչ մուտքերի գումարը (բացառությամբ համապատասխան ծախսային ծրագրերի իրականացման հետ կապակցված նպատակային մուտքերի),

գբ) բյուջետային ելքերի՝ ծախսերի (ներառյալ՝ վարկավորում՝ հանած մարումը) եւ պետական պարտքի մարման բնագավառում պետական բյուջեի կատարման ընթացքում առաջացած խնայողությունները (բացառությամբ նպատակային մուտքերի հաշվին իրականացվող համապատասխան ծախսային ծրագրերի եւ սույն հոդվածի «աբ» եւ «ագ» ենթակետերում եւ «բ» կետում նշված դեպքերի).

դ) փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին եւ ենթախմբին դասվող՝ սույն օրենքի N 1 եւ N 5 հավելվածներովսահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների ցանկերում.

ե) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված հիմքերով հայցադիմումներ, դատարանի վճիռների եւ որոշումների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը եւ ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

զ) նախորդ տարիների պետական բյուջեների մասին օրենքներով սահմանված՝ պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով, հիշյալ օրենքներով նախատեսված հատկացումների՝ 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում, 2002 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը նույն աղբյուրից եւ նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն առանձին հավելվածով արտահայտել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

է) պահպանելով սույն օրենքի 9-րդ հոդվածի «ա» եւ «զ» կետերով ծախսային ծրագրերի գծով հաստատված հատկացումների ընդհանուր գումարները՝ վերաբաշխել դրանք՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.

ը) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում՝ սույն օրենքով հաստատված ծախսերի եւ պետական պարտքի մարումների ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես՝ մինչեւ 2002 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների կուտակման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված գանձապետական հատուկ հաշվում միջոցների առկա մնացորդները.

թ) 2001-2002 թվականներին պետական բյուջեներով նախատեսված պաշտոնական տրանսֆերտների եւ արտաքին վարկերի ստացումը 2002 եւ 2003 թվականների ընթացքում արտացոլել այդ տարիների պետական բյուջեներում՝ դրանք ուղղելով 2001 եւ 2002 թվականների ընթացքում այդ միջոցների չստացման հետեւանքով ձեւավորված պարտքերի մարմանը.

ժ) բյուջետային տարվա արդյունքներով՝ գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի գումարը՝ օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից եւ այլ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի՝ սույն օրենքով նախատեսված մարումների գծով տնտեսումների առաջացման հետեւանքով պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների գումարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված ընդհանուր գումարի նկատմամբ գերազանցման չափով.

ժա) թույլ տալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին՝ սույն հոդվածի «ա»-«դ», «է» եւ 10-րդ հոդվածի «բ» կետերով՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին վերապահված իրավասության իրականացման շրջանակներում կատարվող հատկացումների վերաբաշխումներին համապատասխան, ինչպես նաեւ իրենց կանոնադրական լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման կամ ենթակա հիմնարկները՝ օրենքի համապատասխան պետական ոչ առեւտրային կազմակերպությունների վերակազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ ՀայաստանիՀանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով փոփոխել եւ (կամ) լրացնել սույն օրենքի N 10 հավելվածով այդ մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկը.

ժբ) Հայաստանի Հանրապետության հարկային կամ մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում եւ պետական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների եւ վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային եւ մաքսային պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից՝ առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը եւ ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

ժգ) կապիտալի գործառնություններից եկամուտների գծով՝ սույն օրենքով նախատեսված ընդհանուր գումարը՝ Երեւան քաղաքի մասով, տարվա ընթացքում փաստացի գերազանցած մուտքերն ուղղել Երեւան քաղաքում 1987-1991 թվականներին պետական կամ հասարակական կարիքների համար իրացված տարածքների բնակտարածություններից զրկված, ինչպես նաեւ վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների (ներառյալ՝ շենքերի վերաբնակեցման եւ քանդման խնդիրների) լուծմանը.

ժդ) չգերազանցելով պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած, ինչպես նաեւ բյուջետային այլ միջոցների հաշվին իրականացվող ծախսերի գծով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարները, փոխկապակցված փոփոխություններ կատարել սույն օրենքի 9-րդ հոդվածի «ա» եւ «զ» կետերով հաստատված ծախսային ծրագրերի ֆինանսավորման աղբյուրներում.

ժե) մարդասիրական եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում՝ ազատ շրջանառության մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքների դիմաց մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների՝ ծրագիր իրականացնող կազմակերպություններին պետական բյուջեից փոխհատուցելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի հայտերով կատարվող փոխհատուցումներն, ինչպես նաեւ ծրագիր իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման գործարքներով մատակարարների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պայմաններով կատարվող փոխհատուցումներն իրականացնել պետական բյուջեից՝ առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերն ու ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

ժզ) նախորդ տարիների բյուջետային պարտքերի մարման նպատակով սույն օրենքով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի հաշվին 2002 թվականի բյուջետային տարում չմարվող պարտքերի մարման գծով սահմանել մորատորիում՝ մինչեւ երեք տարի ժամկետով.

ժէ) «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների պետական ոչ առեւտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, ինչպես նաեւ կնիքների պատրաստման թույլտվության համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները 2002 թվականին իրականացնել պետական բյուջեից՝ առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերն ու ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում:

Հոդված 12 . Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝

ա) անհրաժեշտության դեպքում, վերաբաշխել սույն օրենքի 9-րդ հոդվածի «դ» կետով հաստատված ծախսերի նախահաշվով սահմանված գործառնական եւ վարչական ծախսերը (ըստ ենթահոդվածների), այն պայմանով, որ թույլ չտրվի դրանց գծով սույն օրենքով հաստատված սահմանաչափերի գերազանցում, ինչպես նաեւ գործառնական եւ վարչական ծախսերի յուրաքանչյուր ենթահոդվածի գծով նախատեսված ծախսերի կրճատում 15տոկոսի չափով կամ ավելացում 30 տոկոսի չափով.

բ) բյուջետային վարկերի գծով առկա պարտավորությունների դիմաց, սույն օրենքի համաձայն, «Ոռոգում» ՓԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերման գործարքի իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը մեկ օրով տրամադրել 11,660.2 մլն դրամ անտոկոս վարկ՝ այն հաշվի չառնելով կենտրոնական բանկի նկատմամբ կառավարության պարտավորությունների հաշվարկներում:

Հոդված 13 . Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2002 թվականի բյուջետային տարվա ընթացքում ուղղակի վարկավորմամբ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորում չիրականացնել.

բ) սույն օրենքի 5-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված չափաքանակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը 2002 թվականի բյուջետային տարվա ընթացքում կարող է իրականացվել բացառապես «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված՝ ֆինանսական շուկայում պետական արժեթղթերի ձեռքբերման եւ օտարման միջոցով:

Հոդված 14 . Սույն օրենքի NN 1-10 հավելվածները համարվում են սույն օրենքի անբաժանելի մասերը:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 դեկտեմբերի 2001թ.
ՀՕ-290  




26.06.2002 «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
23.10.2002 «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին