English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Ընդունվել է 04.06.2002
ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենսգրքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները՝

ազգային ջրային պաշար՝ այնպիսի որակի եւ քանակի ջրեր, որոնք պահանջվումեն մարդկանց հիմնական կարիքները ներկայում եւ ապագայում բավարարելու, ինչպեսնաեւ ջրային էկոհամակարգերը պահպանելու եւ տվյալ ջրային ռեսուրսի կայուն զարգացումնու օգտագործումն ապահովելու համար.

օգտագործելի ջրային ռեսուրսներ՝ ջրային ռեսուրսների այն մասը, որը կարողէ բաշխվել սպառման համար՝ առանց նվազեցնելու ազգային ջրային պաշարը.

ջրային ռեսուրսներ՝ բոլոր մակերեւութային եւ ստորերկրյա (ստորգետնյա) ջրերը,այդ թվում՝ առուները, գետերը, աղբյուրները, գերխոնավ տարածքները, լճերը, լճակները,ձնածածկույթները, սառցադաշտերը, ջրանցիկ շերտերը եւ ջրային որեւէ այլ մարմինները,ներառյալ՝ կարճատեւ ջրային ռեսուրսները.

ջրային համակարգ՝ ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկականկառուցվածքներ (այսուհետ` ՀՏԿ), որոնք առաջացնում են ջրային հոսքի փոփոխումկամ օգտագործվում են ջրային ռեսուրսների փոխադրման համար` ներառելով (սակայնչսահմանափակելով) պատվարները, պատնեշները, ամբարտակները, ջրանցքները, թունելները,ջրհորները, ջրատար խողովակները, պոմպակայանները, մաքրման կայանները, ջրընդունիչները,ջրհեռները, ջրատարները, ջրանցույցները, ջուր ամբարող այլ կառույցները, մեքենաները,սարքավորումները, սարքերը, որոնք կառուցվում, տեղաբաշխվում կամ օգտագործվումեն ջրերը պատնեշելու, ամբարելու, փոխադրելու, բաշխելու, ջրահեռացման, հսկման,արդյունահանման, էլեկտրաէներգիայի արտադրման, ջրի մաքրման, օգտագործման կամտեղումների հավաքման համար: Սույն օրենսգրքի նպատակներով ջրային համակարգերըկարող են ընդգրկել ամբողջական համակարգը կամ դրա առանձին մասերը.

ջրային հարաբերություններ՝ ջրային ռեսուրսների, ջրային համակարգերի, այդթվում՝ ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի եւ ՀՏԿ-ների կամ դրանց մասիտնօրինման, տիրապետման, օգտագործման եւ պահպանման ոլորտում ծագող հարաբերությունները.

անձ՝ ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձ.

հասարակայնության ծանուցում՝ առաջարկվող գործունեության ազդեցության վերաբերյալշահագրգիռ կողմերի տեղեկացում, որը տպագրվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցողտպագիր միջոցներում: Ծանուցումը պարունակում է առաջարկվող գործունեությանկամ հարցի վերաբերյալ որոշման ներկայացումը եւ դրանց հավանական ազդեցություններիհամառոտ նկարագիրը, այն վայրը, որտեղ կարելի է ծանոթանալ առաջարկվող գործունեությանըկամ որոշմանը, առաջարկվող գործունեության կամ որոշման վերաբերյալ գրավոր դիտողությունները,այն վայրը, որտեղ կարող են հանձնվել դիտողությունները, դրանց ներկայացմանիրատեսական ժամկետները, ինչպես նաեւ դիտողությունների հասարակական լսման ժամկետներըեւ վայրը.

հասարակական շահ՝ ջրային հարաբերություններում այնպիսի գործողություն,որի հիմնական նպատակն է օգտակար լինել հասարակությանը.

Ջրի ազգային խորհուրդ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթերմիջբնագավառային խորհրդատվական մարմին.

վեճերը լուծող հանձնաժողով՝ Ջրի ազգային խորհրդի կազմում գործող հանձնաժողով,որը լուծում է ջրօգտագործման թույլտվություններին առնչվող վեճերը.

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին՝ Հայաստանի Հանրապետությանկառավարության կողմից լիազորված մարմին, որը պատասխանատու է ջրային ռեսուրսներիկառավարման եւ պահպանության համար.

Ջրային համակարգերի կառավարման մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանկողմից լիազորված մարմին, որը պատասխանատու է ջրամատակարարման եւ ջրահեռացմանկազմակերպման, ջրային համակարգերի կառավարման, դրանց անվտանգության ապահովմանեւ պահպանության համար.

ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերություններիմիությունները կանոնակարգող խորհուրդ` Հայաստանի Հանրապետության կառավարությաննառընթեր մարմին.

Կարգավորող հանձնաժողով՝ ջրային հարաբերություններում սակագնային քաղաքականությունսահմանող եւ ջրային համակարգերի օգտագործման թույլտվություններ տվող անկախհանձնաժողով.

ջրի ազգային քաղաքականություն` ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերիռազմավարական օգտագործման եւ պահպանության հեռանկարային զարգացման հայեցակարգ.

ջրի ազգային ծրագիր՝ ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարմանեւ պահպանության հեռանկարային զարգացման հիմնական փաստաթուղթ, որով իրականացվումեն սույն օրենսգրքով սահմանված խնդիրները.

ջրավազանային կառավարման պլան` ջրավազանային կառավարման համապարփակ փաստաթուղթ,որը նկարագրում է ջրավազանում իրականացվելիք կառավարման եւ պահպանության այնգործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքի նպատակների իրականացմանհամար.

պետական ջրային կադաստր՝ մշտապես գործող համակարգ, որը համապարփակ տվյալներէ գրանցում ջրային ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշների, ջրհավաքավազանների, ջրավազանների հուներից ու ափերից արդյունահանվող նյութերի, կենսառեսուրսներիկազմի ու չափաքանակների, ջրօգտագործողների, ջրօգտագործման թույլտվություններիեւ ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների մասին.

ջրային ռեսուրսների մոնիտորինգ՝ հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, հիդրոֆիզիկականեւ հիդրոքիմիական ցուցանիշների նկատմամբ կանոնակարգված (եւ տարածման ենթակա)դիտարկումների համակարգ, որն ապահովում է դրանց հավաքումը եւ մշակումը.

ջրօգտագործում` ջրային ռեսուրսից ջուր վերցնելը կամ այլ եղանակով նվազեցնելը,ջրի կուտակումը, ջրային հոսքի խոչընդոտումը կամ շեղումը, ջրային ռեսուրսիաղտոտումը, ջրային ռեսուրսի մեջ կեղտաջրերի արտանետումը, վնասակար նյութերիկուտակումն այնպիսի եղանակով, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալջրային ռեսուրսի վրա, ինչպես նաեւ ջրային ռեսուրսի հատակների, ափերի, հոսքիկամ հատկությունների փոփոխումը.

ջրօգտագործման թույլտվություն՝ փաստաթուղթ, որը ներառում է ջրային ռեսուրսիցջրառի եւ ջրի վերադարձի հետ առնչվող անձանց իրավունքներն ու պարտականությունները.

ազատ ջրօգտագործում` ջրօգտագործում, որը չի պահանջում ջրօգտագործման թույլտվություն.

ոչ մրցակցային ջրամատակարար՝ խմելու ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացմանեւ մաքրման կամ ոռոգման ծառայությունների մատուցման առեւտրային սեփականատեր,որը չունի մրցակից.

ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որի առաջնայիննպատակը ջրերի ամբարումն է, խմելու ջրի մատակարարումը, կեղտաջրերի մաքրումըեւ ոռոգման ծառայությունների մատուցումը բնակչությանը, եւ որի միջոցով մատուցվողծառայությունները միակն են.

ջրային համակարգի օգտագործման թույլտվություն՝ սույն օրենսգրքով սահմանվածկարգով տրված փաստաթուղթ, որը հաստատում է որոշակի ՀՏԿ-ների օգտագործմամբոչ մրցակցային գործունեություն ծավալելու եւ ծառայություններ մատուցող անձիիրավունքներն ու պարտականությունները, որով սահմանվում են սպառողներից գանձվողսակագները, եւ կարգավորվում է ջրամատակարարների կողմից մատուցվող ծառայություններիորակը.

ջրամատակարար՝ ջրառ իրականացնող, ջուրն ամբարող եւ (կամ) այն ջրօգտագործողներինմատակարարող անձ.

պետական կառավարում` Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ջրայինհամակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը 100 տոկոս պետական սեփականությունհանդիսացող բաժնեմաս (բաժնետոմսեր) ունեցող իրավաբանական անձանց.

մասնավոր կառավարում` Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ջրայինհամակարգի օգտագործման իրավունքի փոխանցումն անհատ ձեռնարկատերերին եւ (կամ)100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմս) չունեցողիրավաբանական անձանց.

ոռոգման ջրամատակարարման կառավարում` ոռոգման ջրի պահանջարկի, պլանավորման,մատակարարման եւ բաշխման ոլորտում ջրամատակարարներին ներկայացվող պահանջներ.

կոնցեսիայի պայմանագիր՝ ջրային համակարգի կամ դրա մասի նկատմամբ օգտագործմանիրավունքների փոխանցման գրավոր պայմանագիր.

ջրային հողեր՝ ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության համար առանձնացվածհողեր.

ջրային համակարգի կառավարիչ՝ անձ, որին սահմանված կարգով տրված են ջրայինհամակարգի օգտագործման իրավունքը եւ պահպանման պարտավորությունը.

կշռային գործակից՝ տոկոսային կամ բացարձակ մեծություն, որի միջոցով որոշվումէ մրցույթի հաղթողը.

անդրսահմանային ջրային ռեսուրսներ՝ պետական սահմանը հատող, պետական սահմանընշող կամ նրա վրա գտնվող մակերեւութային եւ (կամ) ստորերկրյա ջրային ռեսուրսներ,որոնց սահմանաբաժան (դեմարկացիոն) գծի կողմերից մեկում ընկած հատվածի հատակըեւ ափերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը.

ջրերի ստանդարտներ` ջրերի որակական եւ քանակական չափանիշներ եւ պահանջներ,որոնք անհրաժեշտ են ջրային ռեսուրսների (ներառյալ՝ ազգային ջրային պաշարի)քանակի պահպանության եւ ջրային ռեսուրսների որակի բարելավման համար.

կարգավորվող սակագին՝ արդյունահանված, առաքված, մշակված եւ (կամ) տեղափոխվածջրի միավորի համար Կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված գին կամ գներիհամակարգ.

հաշվարկային սակագին՝ արդյունահանված, առաքված, մշակված եւ (կամ) տեղափոխվածջրի միավորի համար փաստացի կատարված ծախսերով եւ ողջամիտ շահույթով հաշվարկվածգին.

ՀՏԿ-ների անվտանգության ցուցանիշներ` ՀՏԿ-ների եւ դրանց օգտագործման պայմաններիվթարային վիճակի ռիսկային արժեքներ.

աղտոտում՝ ջրային ռեսուրսի ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններիուղղակի կամ անուղղակի փոփոխում, որի պատճառով այն դառնում է՝

1) նվազ պիտանի այն օգտակար նպատակի համար, որը տրամաբանորեն կարելի էրակնկալել դրա օգտագործմամբ, կամ՝

2) վնասակար կամ հնարավոր վնասակար` մարդկանց բարեկեցության, առողջությանկամ անվտանգության, ջրային կամ ոչ ջրային օրգանիզմների, ջրային ռեսուրսներիորակի կամ հատկությունների համար: Աղտոտումը ներառում է նաեւ տվյալ էկոհամակարգիհամար օտար մարմինների կուտակումը ջրային ռեսուրսում (աղբոտում).

ջրային ռեսուրսի հյուծում՝ ջրի ծավալի կամ հոսքի այնպիսի կրճատում եւ (կամ)որակի փոփոխություն, որի դեպքում առաջանում է ջրային ռեսուրսի հավասարակշռվածէկոլոգիական վիճակի խախտում.

ջրերի պահպանում՝ ջրերի աղտոտումը եւ հյուծումը կանխարգելող ու վերացնողմիջոցառումներ.

կեղտաջրեր՝ ջրային ռեսուրս թափվող աղտոտված ջրեր.

սահմանային թույլատրելի կոնցենտրացիա՝ վնասակար նյութի այն քանակը, որիառկայությունը վնասակար ազդեցություն չի թողնում մարդու առողջության վրա եւչի առաջացնում անբարենպաստ հետեւանքներ.

թույլատրելի սահմանային արտահոսք՝ վնասակար նյութի այն նորմավորված մեծությունը,որը սահմանվում է ջրերի կետային եւ (կամ) ցրված աղտոտման աղբյուրի համար՝հաշվի առնելով արտահոսքի տեխնոլոգիական նորմավորման եւ ջրային ռեսուրսներիֆոնային աղտոտվածությունը բնութագրող մեծությունները.

ջրերի վնասակար ներգործություն՝ ողողումներ, էրոզիա, հեղեղումներ, սելավներ,ջրածածկումներ, ափերի պաշտպանական պատնեշների եւ պատվարների փլուզումներ,գրունտային ջրերի հորիզոնների բարձրացումներ, հողերի ճահճացումներ եւ աղակալումներ,նոր ձորակների առաջացում, հների հուների խորացում, սողանքային երեւույթներիակտիվացում, սակավաջրություն, երաշտ.

գումարային ազդեցություն՝ շրջակա միջավայրի վրա հավաքական ազդեցություն,որն առաջանում է ջրային ռեսուրսի վիճակի փոփոխությունից եւ դիտարկվում է այլգործողությունների ազդեցությունների հետ համատեղ.

անդրսահմանային ազդեցություն՝ շրջակա միջավայրի վրա վնասակար հետեւանքներ,որոնք առաջանում են անդրսահմանային ջրային ռեսուրսների վիճակի փոփոխությունից,եթե փոփոխության աղբյուրը մարդածին է եւ գտնվում է անդրսահմանային ջրայինռեսուրսի սահմանակից երկրներից մեկում, իսկ դրա ազդեցությունը տարածվում էնաեւ մյուս երկրների շրջակա միջավայրի վրա.

հատուկ պահպանվող ջրհավաք ավազաններ եւ գերխոնավ տարածքներ` ջրհավաք ավազաններեւ գերխոնավ տարածքներ կամ դրանց մի մասը, որոնք ջրերի ստանդարտների պահպանությանտեսակետից համարվում են կարեւոր եւ պահանջում են համապատասխան կառավարում,ներառյալ՝ ջրհավաք ավազանները եւ գերխոնավ տարածքները, կամ դրանց մի մասը,որոնք ջրերի ստանդարտների պահպանության տեսակետից ունեն միջազգային նշանակություն.

ջրաէկոհամակարգ` ջրային համակարգի եւ (կամ) դրա ջրհավաք ավազանի կենդանիու անկենդան ենթահամակարգերի միջեւ փոխհարաբերությունների ամբողջականություն.

ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ`

- սանիտարական պահպանման գոտի` բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ,կենցաղային սպասարկման, բուժիչ, կուրորտային եւ առողջարարական կարիքների պահանջներիբավարարման նպատակով օգտագործվող ջրային ռեսուրսների պահպանման գոտի,

- հոսքի ձեւավորման գոտի` տարածք, որտեղ ձեւավորվում է գետը,

- ստորերկրյա ջրերի պահպանման գոտի` տարածքներ, որոնք խոցելի են ստորերկրյաջրերի համար,

- ջրապահպան գոտի` ջրային ռեսուրսների աղտոտումը եւ հյուծումը կանխելու,ինչպես նաեւ բարենպաստ ջրային ռեժիմ ապահովելու նպատակով սահմանված տարածք,որը ենթակա չէ մասնավորեցման եւ առգրավման,

- էկոտոն՝ ջրային եւ ցամաքային էկոհամակարգերի փոխկապակցված անցումայինգոտի, որը ներառում է ափամերձ եւ ջրամերձ տարածքները,

- ջրային ավազանում արտակարգ էկոլոգիական իրավիճակի եւ էկոլոգիական աղետիգոտի` ջրային ավազանում արտակարգ էկոլոգիական իրավիճակի եւ էկոլոգիական աղետիտարածք,

- անօտարելի գոտի` ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի եւ ՀՏԿ-ներիօգտագործման, վերականգնման եւ պահպանման որոշակի ռեժիմ ունեցող առանձնացվածտարածք, որը ենթակա չէ մասնավորեցման կամ առգրավման.

էկոլոգիական թողք` ջրի նվազագույն ելք, որն ապահովում է ջրային ռեսուրսիէկոլոգիական հավասարակշռությունը եւ ինքնավերականգնումը.

ջրային ռեսուրսների օգտագործման նորմավորում` ջրային ռեսուրսի օգտագործմանկանոնների, ՀՏԿ-ների օգտագործման կանոնների, ինչպես նաեւ ջրավազաններից, դրանցհուներից ու ափերից արդյունահանվող նյութերի եւ կենսառեսուրսների չափաքանակներիսահմանում.

ջրային ռեսուրսների պահպանության նորմավորում` սահմանային թույլատրելիմարդածին բեռնվածությունների սահմանում, ջրային ռեսուրսներ վերադարձվող կեղտաջրերիեւ դրանցում գտնվող նյութերի կազմի սահմանային քանակների սահմանում, ջրօգտագործմանեւ ջրահեռացման էկոլոգիապես անվտանգ չափաքանակների սահմանում, ջրային ռեսուրսիպահպանման կանոնների սահմանում, ժամանակային կտրվածքով ջրային ռեսուրսներիցառավելագույն ջրառի եւ նվազագույն բնապահպանական հոսքերի չափաքանակների սահմանում:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում ջրային հարաբերությունները կարգավորվումեն սույն օրենսգրքով, օրենքներով եւ իրավական այլ ակտերով:

Սեւանա լճի կառավարման եւ պահպանության հարցերը կարգավորվում են օրենքով։

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլնորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքում, ապա կիրառվում են միջազգայինպայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն)համապատասխան պետական կառավարման մարմինների միջոցով իրականացնում է սույնօրենսգրքի նպատակները, ապահովում է ջրերի պահպանությունը, պաշտպանությունըվնասակար ազդեցությունից, օգտագործումը հանրության շահերի համար՝ հանուն բոլորանձանց անվտանգության։

Հոդված 4. Ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի նկատմամբ պետականսեփականությունը

Հայաստանի Հանրապետության տարածքում առկա ջրային ռեսուրսները պետական սեփականությունեն ու տնօրինվում, տիրապետվում եւ օգտագործվում են օրենսդրությամբ սահմանվածկարգով:

Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերըպետական սեփականություն են եւ մասնավորեցման ենթակա չեն:

Մայրուղային եւ միջհամայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերիանօտարելի գոտիները պետական սեփականություն են եւ մասնավորեցման ենթակա չեն:

Հոդված 5. Ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման,օգտագործման եւ պահպանության հիմնական սկզբունքները

Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերիկառավարման, օգտագործման եւ պահպանության հիմնական սկզբունքներն են՝

1) ներկա եւ ապագա սերունդների հիմնական կենսական կարիքների բավարարումը.

2) ազգային ջրային պաշարի ծավալների պահպանումը եւ ավելացումը.

3) ջրային եւ հարակից էկոհամակարգերի եւ դրանց կենսաբանական բազմազանությանպաշտպանությունը, ինչպես նաեւ հողի, օդի, ջրի եւ կենսաբանական բազմազանությանամբողջական եւ կապակցված հարաբերությունների ճանաչումը.

4) ջրօգտագործման թույլտվությունների միջոցով ջրօգտագործման կարգավորումը.

5) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերի կառավարումը եւ սակագներիկարգավորման իրականացումը՝ ջրային համակարգերի օգտագործման թույլտվություններիմիջոցով.

6) օգտագործելի ջրային ռեսուրսների մատչելիության արդարացի սկզբունքներիխթանումը.

7) ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանումը՝ ի շահ հասարակության.

8) ստորերկրյա եւ մակերեւութային ջրային ռեսուրսների փոխկապակցվածությանեւ համալիր կառավարման ընդունումը.

9) օգտագործելի ջրային ռեսուրսների նկատմամբ բնակչության եւ տնտեսությանաճող պահանջարկի պլանավորումը եւ բավարարումը.

10) ջրային ռեսուրսների օգտագործման, բաշխման եւ պահպանության գործընթացներումջրի տնտեսական արժեքը հաշվի առնելը: Ջրային ռեսուրսների` որպես ազգային ժառանգության,պաշտպանությունը, պահպանությունը, օգտագործումը՝ ի շահ ապագա սերունդների.

11) ջուրն այլընտրանք չունի, այն ունի բնապահպանական եւ տնտեսական արժեքոչ միայն այն դեպքում, երբ օգտագործվում է, այլ նաեւ, երբ չի օգտագործվում:Ջրի տնտեսական արժեքը հիմնականում կազմվում է ջրի խմելու, բնապահպանական,էներգետիկ ներուժի եւ գյուղատնտեսական արժեքների գումարից.

12) ջրի այլընտրանքային արժեքը կազմվում է այն առավելագույն օգուտից, որըկարող էր բերել, եթե օգտագործվեր որեւէ այլընտրանքային ծրագրով եւ նպատակով.

13) սպառողի համար նվազագույն բավարար քանակության եւ անհրաժեշտ որակիջրի օգտագործումը մատչելի դարձնելու նպատակով ջրի կարգավորվող սակագինը սահմանվումէ` ելնելով ջրի սակավության նվազեցված արժեքից.

14) կարգավորվող սակագնի սահմանված չափը հաշվարկային սակագնի արժեքից փոքրլինելու դեպքում ջրօգտագործումից առաջացող դրամամուտքի դեֆիցիտի նախատեսումպետական բյուջեում՝ սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված հարկայինարտոնությունների տեսքով: Ջրօգտագործողների վճարունակության բարձրացմանը զուգընթացլրավճարները պետք նվազեցվեն, եւ կարգավորվող սակագնի չափը պետք է մոտեցվիհաշվարկային սակագնի արժեքին.

15) ջրային ռեսուրսների օգտագործում եւ տրամադրում վճարովի հիմունքներով՝ջրօգտագործման երաշխավորված վճարների կիրառմամբ: Օգտագործելի ջրային ռեսուրսներնազատ ջրօգտագործման են տրամադրվում սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝կառավարության սահմանած կարգով.

16) ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանման գործընթացում հասարակությանմասնակցության եւ իրազեկության կարեւորության ճանաչումը.

17) ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի արդյունավետության բարձրացումը.

18) ՀՏԿ-ների անվտանգության եւ օգտագործման արդյունավետության խթանումը.

19) ջրային հարաբերություններում պարենային եւ ազգային անվտանգության ապահովումը.

20) ջրային ռեսուրսները, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը համարվումեն կենսաապահովման օբյեկտներ եւ պահպանվում են օրենքով ու իրավական այլ ակտերովսահմանված կարգով.

21) ջրհեղեղների ու երաշտների աղետաբեր հետեւանքները կառավարելու, դրանցդիմակայելու եւ դրանցից խուսափելու համար հնարավորությունների ստեղծումը.

22) ջրային ռեսուրսների աղտոտման նվազեցումն ու կանխարգելումը.

23) աղտոտված ջրերի մաքրման ծախսերի փոխհատուցումն աղտոտողի կողմից.

24) էկոլոգիական թողքերի հաշվին ջրօգտագործողների պահանջների բավարարմանարգելումը:

Հոդված 6. Սույն օրենսգրքի նպատակը

Սույն oրենսգրքի նպատակն ազգային ջրային պաշարի պահպանությունն է, օգտագործելիջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով քաղաքացիների եւ տնտեսությանպահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման,ինչպես նաեւ սույն օրենսգրքի խնդիրների լուծման համար իրավական հիմքերի ապահովումը:

Հոդված 7. Սույն օրենսգրքի խնդիրները

Սույն օրենսգրքի խնդիրներն են՝

1) ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծումը.

2) ջրային ռեսուրսների պահպանումն ու պաշտպանությունը` ապահովելով աղտոտմաննվազեցումը, ջրերի ստանդարտների ու ազգային ջրային պաշարի մակարդակի պահպանումըեւ վերահսկողության իրականացումը.

3) ջրերի վնասակար ներգործության կանխարգելումը.

4) ջրային ռեսուրսների հաշվառման ապահովումը.

5) բնակչությանն ու տնտեսությանը կարգավորվող սակագներով անհրաժեշտ քանակիեւ որակի ջրով ապահովումը.

6) ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի անվտանգ ու անխափան աշխատանքըեւ դրանց օգտագործման ու պահպանման բնականոն պայմանների ապահովումը եւ վերահսկողությանիրականացումը.

7) ՀՏԿ-ների անվտանգ եւ անխափան օգտագործման ու պահպանման պայմանների ապահովումըեւ վերահսկողության իրականացումը.

8) ջրային համակարգերի կառավարման կազմակերպումը, պահպանումը եւ զարգացումը:

ԳԼՈՒԽ 2.

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 8. Ջրի ազգային խորհուրդը

Ջրի ազգային խորհուրդը ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույնխորհրդատվական մարմինն է, որը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկումեւ առաջարկություններ է ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգայինծրագրի եւ բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ:

Ջրի ազգային խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Իպաշտոնե Ջրի ազգային խորհրդի անդամներ են տարածքային կառավարման լիազորվածմարմնի ղեկավարը, Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարը,Ջրային համակարգերի կառավարման մարմնի ղեկավարը եւ Կարգավորող հանձնաժողովիղեկավարը: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ խորհրդի կազմում ներկայացուցիչներեն ընդգրկվում բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, պետականգույքի կառավարման, առողջապահության, ֆինանսների եւ էկոնոմիկայի պետական կառավարմանլիազորված մարմիններից եւ բնագավառի մասնագետներից: Ջրի ազգային խորհրդի կազմումկարող են ընդգրկվել նաեւ այլ պետական կառավարման լիազորված մարմինների ներկայացուցիչներ:

Ջրի ազգային խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատածկանոնակարգի հիման վրա:

Ջրի ազգային խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

Ջրի ազգային խորհուրդը՝

1) քննարկումներ է կազմակերպում ջրային ռեսուրսների տնօրինման, տիրապետմանեւ օգտագործման բնագավառում ծագած հարցերի,

2) առաջարկություններ է ներկայացնում կառավարություն՝ ջրի ազգային քաղաքականության,ջրի ազգային ծրագրի եւ դրանցում առաջարկվող փոփոխությունների նախագծերի, ջրայինհարաբերություններին առնչվող օրենքների եւ իրավական այլ ակտերի նախագծերի,ջրի ազգային ծրագրի կատարման տարեկան հաղորդումների, Հայաստանի Հանրապետությանջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության բնագավառում պետական կառավարմանմարմինների գործողություններում առաջացող տարաձայնությունների վերաբերյալ:

Ջրի ազգային խորհրդի կազմում ստեղծվում է վեճերը լուծող հանձնաժողով:

Հոդված 9. Վեճերը լուծող հանձնաժողովը

Վեճերը լուծող հանձնաժողովը կարող է լուծել ջրային հարաբերություններումծագած ջրօգտագործման թույլտվություններին առնչվող վեճերը: Վեճերի լուծմանհամար հանձնաժողովը կարող է օգտագործել միջնորդությունը եւ բոլոր կողմերիհամաձայնությամբ ծառայել որպես վեճերի վերջնական լուծում տվող միջնորդ: Վեճերըլուծող հանձնաժողովի որոշումները պարտադիր կատարման ուժ չունեն, եւ դրա չկատարմանդեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

Վեճերը լուծող հանձնաժողովի անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետությանվարչապետի որոշմամբ:

Վեճերը լուծող հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության վարչապետիհաստատած կանոնակարգի հիման վրա:

Հոդված 10. Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը՝

1) համակարգում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականությանեւ ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքները.

2) ջրի ազգային քաղաքականության եւ ջրի ազգային ծրագրի սահմաններում իրականացնումէ ջրային ռեսուրսների կառավարումը եւ պահպանությունը.

3) մշակում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքովառաջացած ազդեցության գնահատման էկոլոգիատնտեսական հիմնավորման սկզբունքներըեւ նորմերը.

4) դասակարգում է ջրային ռեսուրսներն ըստ օգտագործման գործառույթի եւ կարգավիճակի.

5) մասնակցում է ջրերի ստանդարտների մշակմանը եւ վերահսկում է դրանց կիրառումը.

6) ջրի ազգային ծրագրի համաձայն սահմանում է ջրային ռեսուրսների սահմանայինթույլատրելի կոնցենտրացիայի ու էկոլոգիական նվազագույն ելքերը եւ հաստատումէ կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական եւ քանակական չափանիշները.

7) հաստատում է մակերեւութային եւ ստորերկրյա ջրառի սահմանային մեծությունները.

8) ապահովում է ջրավազանային կառավարման պլանների մշակումը եւ դրանց իրականացումը.

9) իր հաստատած կանոնակարգի համաձայն՝ լիազորված անձանց միջոցով ստանումէ ջրօգտագործման թույլտվության հայտերը.

10) տալիս է ջրօգտագործման թույլտվությունները.

11) մասնակցում է ջրօգտագործման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ ջրային համակարգերումկորուստների նորմատիվների մշակմանը.

12) աջակցում է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացմանը, պլանավորմանեւ կառավարման գործընթացում ներառում է դրանց արդյունքները.

13) ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության բնագավառում ապահովումէ միասնական գիտատեխնիկական պետական քաղաքականության իրականացումը, կազմակերպումէ բնագավառի հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների կատարման եւարդյունքների ներդրման գործընթացը.

14) համակարգում է ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանման հարցերինառնչվող ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքները.

15) բացահայտում է ջրհավաք ավազանների հյուծման սպառնալիքները եւ մշակումէ միջոցառումներ` ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունները կանխելուհամար.

16) կառավարության հաստատած կարգին համապատասխան ապահովում է իր կողմիցմշակված փաստաթղթերի հրապարակայնությունը եւ հասարակայնության ծանուցումը.

17) սահմանում է ստորերկրյա ջրերի արտոնյալ օգտագործման իրավունքի ձեռք-բերմանհամար անհրաժեշտ ջրառի սահմանային ծավալի չափը՝ սույն օրենսգրքով սահմանվածդեպքերի համար.

18) ապահովում է ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակումը.

19) ջրի ազգային ծրագրի պահանջների համաձայն վերահսկողություն է իրականացնումջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության բնագավառում սահմանված նորմերի՝չափաքանակների եւ սահմանափակումների կատարման նկատմամբ:

Ջրային ռեսուրսների առավել արդյունավետ, նպատակաուղղված եւ ապակենտրոնացվածկառավարումը խթանելու համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանությանմարմնի կազմում օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվում են ջրավազանայինկառավարման մարմիններ:

Հոդված 11. Ջրավազանային կառավարման մարմինները

Ջրավազանային կառավարման մարմիններն իրականացնում են ջրավազանային կառավարմանպլանները:

Ջրավազանային կառավարման մարմինները՝

1) ջրի ազգային ծրագրի հիման վրա, համակարգելով բնագավառի եւ հասարակականշահերը, մշակում են ջրավազանային կառավարման պլանները.

2) Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի եւ ջրավազանիկողմից սպասարկվող համայնքների համար հանդիսանում են կապող օղակներ.

3) հաշվառում են Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնիկողմից տրված ջրօգտագործման թույլտվությունները.

4) ապահովում են ջրային ռեսուրսների պահպանությունը.

5) ապահովում են, որպեսզի օգտագործվող ջրային հոսքերի մակարդակը չգերազանցիջրօգտագործման թույլտվությամբ նշված թույլատրելի սահմանը, որի վերաբերյալհաշվետվություն են ներկայացնում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանությանմարմին.

6) Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի հաստատմամբ սահմանումեն ջրառի չափաքանակները, ռեժիմը, ինչպես նաեւ իրականացնում ու վերահսկումեն ջրառի հաշվառումը.

7) մասնակցում են ջրօգտագործողների միջեւ ջրի բաշխման հեռանկարային պլանների՝ջրի մատակարարման սահմանային չափաքանակների եւ ջրամատակարարման ռեժիմի կազմմանը.

8) մշակում են ավազանի ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման եւպահպանության հեռանկարային ծրագրերի նախագծերը:

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարը ջրավազանայինկառավարման մարմինների լիազոր ներկայացուցիչներ է նշանակում համապատասխանաշխատանքային փորձ ունեցողներին: Ջրավազանային կառավարման մարմիններում խորհրդակցականձայնի իրավունքով կարող են ընդգրկվել ներկայացուցիչներ՝ քաղաքացիներից, ջրօգտագործողներիմիություններից, այլ կազմակերպություններից:

Հոդված 12. Ջրային համակարգերի կառավարման մարմինը

Ջրային համակարգերի կառավարման մարմինը՝

1) պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերիկառավարման եւ անվտանգ օգտագործման համար.

2) մասնակցում է ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքներին.

3) ապահովում է ջրի ազգային ծրագրի իրականացումը.

4) մասնակցում է օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկմանամենամյա եւ հեռանկարային աշխատանքներին.

5) ապահովում է օգտագործելի ջրային ռեսուրսների վերաբաշխման աշխատանքներիիրականացումը.

6) ապահովում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումնու իրականացումը, ինչպես նաեւ կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննությունը.

7) կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում կատարում է ոլորտումներդրումային ծրագրերի իրականացման պետական հիմնարկների կառավարման լիազորությունները.

8) ապահովում է ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական եւվերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննությունեւ ներկայացնում է առաջարկություններ.

9) կառավարության հաստատած կարգով կարգավորում եւ վերահսկում է ՀՏԿ-ներիօգտագործման անվտանգությունը.

10) ըստ ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների, վերահսկումէ ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպումը.

11) կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում առեւտրային գործունեությունիրականացնող կազմակերպություններում ապահովում է պետության բաժնեմասի կառավարմանհետ կապված գործառույթները, ներառյալ՝ պետական սեփականություն հանդիսացողջրային համակարգերի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքումը եւ ջրայինհամակարգերի օգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջների կատարման վերահսկողությունը.

12) մասնակցում է ջրամատակարարման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ այլ ջրայինհամակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը.

13) Կարգավորող հանձնաժողովին ներկայացնում է առաջարկություններ՝ կարգավորվողսակագների վերաբերյալ.

14) Կարգավորող հանձնաժողովին ներկայացնում է առաջարկություններ՝ ջրայինհամակարգերի օգտագործման թույլտվությունների եւ դրանցում ներառվող պայմաններիվերաբերյալ:

Հոդված 13. Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողներիընկերությունների միությունները կանոնակարգող խորհուրդը

Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերություններիմիությունների կանոնակարգող խորհրդի կազմավորման ու գործունեության կարգըսահմանվում է օրենքով:

Հոդված 14. Կարգավորող հանձնաժողովը

Կարգավորող հանձնաժողովն իրականացնում է ջրային հարաբերություններում սակագնայինքաղաքականությունը եւ ոչ մրցակցային ջրամատակարարներին տալիս է ջրային համակարգերիօգտագործման թույլտվությունները:

Կարգավորող հանձնաժողովը պետական կառավարման գործառույթներ իրականացնողանկախ մարմին է, որի ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Կարգավորող հանձնաժողովը մշակում եւ իրականացնում է սակագնային քաղաքականությունը,ինչպես նաեւ ոչ մրցակցային ջրամատակարարներին ջրային համակարգերի օգտագործմանթույլտվությունները տրամադրում է օրենքով սահմանված կարգով` սույն օրենսգրքիդրույթներին համապատասխան:

ԳԼՈՒԽ 3.

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 15. Ջրի ազգային քաղաքականությունը

Ջրի ազգային քաղաքականությունը՝

1) սահմանում է ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության ռազմավարականզարգացման հեռանկարային նպատակները եւ հիմնախնդիրները, որոնց հիման վրա սահմանվումեն ջրօգտագործման գերակայական սկզբունքները.

2) սույն օրենսգրքի նպատակների եւ սկզբունքների իրականացման համար դրույթներէ պարունակում ջրային հարաբերությունների բնագավառում իրականացվող քաղաքականության,ներառյալ՝ այդ ոլորտում ջրավազանային ռազմավարությունների եւ պլանների մշակմանվերաբերյալ, առաջիկա 10-15 տարիների համար.

3) տալիս է բաշխման ենթակա ջրերի քանակի եւ որակի նախնական գնահատականը,ուրվագծում է բնակչության եւ տնտեսության ներկա եւ ապագա պահանջարկը՝ լուծելուհամապատասխան քանակի եւ որակի ջրային ռեսուրսների հետ կապված հիմնախնդիրները:

Կառավարության ներկայացմամբ ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթներըսահմանվում են օրենքով:

Հոդված 16. Ջրի ազգային ծրագիրը

Ջրի ազգային ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը`համապատասխան օրենքի ընդունմամբ: Ջրի ազգային ծրագիրը ներառում է`

1) ազգային ջրային պաշարի եւ ջրային ռեսուրսների ծավալներն ըստ ջրայինռեսուրսների, ինչպես նաեւ այն միջոցառումները, որոնք ուղղված են ազգային ջրայինպաշարի պահպանմանը եւ ավելացմանը.

2) բնագավառի պահպանման եւ զարգացման հիմնական խնդիրները.

3) պետական նշանակության ջրային համակարգերի որոշման չափանիշները եւ այդհամակարգերի ցանկը.

4) ջրային ռեսուրսների կառավարման արդիականացման միջոցառումների նկարագիրը.

5) նախատեսված միջոցառումների նկարագիրը, ծավալները եւ իրականացման ժամանակացույցը.

6) ջրօգտագործման թույլտվության վճարի (ջրօգտագործման վճարի) առավելագույնեւ նվազագույն չափերի, ներառյալ՝ ջրային ռեսուրսների արդյունահանման, հետվերադարձման եւ բնապահպանական վճարների դրույքաչափերի սահմանումը.

7) ջրի ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական պահանջներըեւ ֆինանսավորման առաջարկվող աղբյուրները.

8) հաղորդում` ջրային հարաբերություններում սույն օրենսգրքի կատարումնապահովող իրավական եւ նորմատիվ ակտերի ընդունման ու կատարման, ինչպես նաեւառաջարկություններ դրանց կատարելագործման վերաբերյալ.

9) նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները.

10) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ջրի ազգային ծրագրի իրականացմանհամար:

Ջրի ազգային ծրագիրը նկարագրում է կառավարության հաստատած ջրավազանայինկառավարման տարածքների՝

1) սահմանները, առկա ջրերի քանակը, որակը եւ ջրային ռեսուրսների դասակարգումը.

2) ջրային համակարգերի դասակարգումը.

3) ազգային ջրային պաշարի մեծությունները, դրա պահպանմանը եւ ավելացմաննուղղված միջոցառումները.

4) ոլորտների ջրօգտագործումը եւ դրանց համալիր ազդեցության գնահատականըջրային ռեսուրսների բաշխման վրա.

5) ջրերի նկատմամբ պահանջարկը` ըստ գերակայությունների.

6) ջրի պահպանության եւ կառավարման ընթացիկ գործողությունների արդյունավետությանչափանիշները, ջրային ռեսուրսների անվտանգ էկոլոգիական վիճակի պահպանման եւինքնավերականգնման ընդունակության ապահովման նպատակով սահմանված էկոլոգիականթողքերի մեծությունները եւ ջրերի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելիծավալները.

7) ջրային ռեսուրսների ամբարման, բաշխման եւ օգտագործման ռազմավարությունը.

8) ջրային ռեսուրսների մոնիտորինգի բարելավման եւ աղտոտման կանխարգելմաննուղղված միջոցառումները, ներառյալ՝ արդիական տեխնոլոգիաների կիրառումը.

9) ջրերի ստանդարտները.

10) ծրագրի իրականացման համար պետական կառավարման մարմինների կողմից իրականացվողգործողությունների նկարագրությունը եւ դրանց համակարգումը.

11) ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը եւ ստացվելիք դրամամուտքերը.

12) հասարակության իրազեկության ապահովման մեխանիզմները.

13) հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց մասի ցանկը, որոնցմակերեւութային եւ (կամ) ստորերկրյա ջրերի կամ դրանցով պայմանավորված կենդանականեւ (կամ) բուսական աշխարհի համար պահանջվում է պահպանության հատուկ համակարգիկիրառում.

14) ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիականաղետների գոտիները.

15) կենսական նշանակության ջրհավաք ավազանների եւ գերխոնավ տարածքներիքայքայման սպառնալիքները, եւ ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցություններիկանխմանն ուղղված համապատասխան միջոցառումները:

Կառավարությունը ջրի ազգային ծրագրի կատարման, ինչպես նաեւ դրանում առաջարկվողփոփոխությունների մասին ամենամյա հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով՝մինչեւ հաջորդ տարվա մայիսի 15-ը:

Հոդված 17. Ջրավազանային կառավարման պլանները

Ջրի ազգային ծրագրից ելնելով` Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանությանմարմինը մշակում է ջրավազանային կառավարման պլաններ, որոնք հաստատում է կառավարությունը:

Ջրավազանային կառավարման պլանավորման միջոցով հավասարակշռվում են ջրօգտագործողների,ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսությանեւ շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:

Հոդված 18. Ազգային ջրային պաշարը

Ազգային ջրային պաշարի մեծությունը սահմանվում է ջրի ազգային ծրագրով՝ըստ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ջրային ռեսուրսների:

Ջրային ռեսուրսները չեն կարող արդյունահանվել, բաշխվել, ինչպես նաեւ տրամադրվելջրօգտագործման այնպես, որ նախատեսվի ազգային ջրային պաշարի ծավալի նվազում:

Հոդված 19. Ջրային ռեսուրսների մոնիտորինգը եւ տեղեկատվական համակարգերը

Ջրային ռեսուրսների մոնիտորինգ իրականացնող պետական լիազորված մարմինըպատասխանատու է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման համար՝ օրենքովսահմանված կարգով:

Պետական ջրային կադաստրի տեղեկատվական համակարգերի միջոցով տեղեկատվությանտրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

Ջրային կադաստր ներառելու համար մոնիտորինգն ապահովում է տվյալներ՝

1) ջրային ռեսուրսների քանակական ցուցանիշների, այդ թվում՝ ձնածածկույթների,

2) ջրային ռեսուրսների որակական ցուցանիշների,

3) ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության,

4) ջրային ռեսուրսների վրա մարդածին ազդեցությունների հետեւանքների, ներառյալ՝աղտոտման,

5) կեղտաջրերի եւ դրանցում գտնվող նյութերի կազմի ու քանակների,

6) ջրային ռեսուրսների վերականգնման,

7) ջրհեղեղների, սելավների, երաշտների կանխատեսումների,

8) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների եւ դրանց վիճակի,

9) մթնոլորտային տեղումների եւ մթնոլորտի ջերմաստիճանային ռեժիմի,

10) ջրօգտագործման թույլտվությունների եւ ջրային համակարգերի օգտագործմանթույլտվությունների,

11) ջրի ազգային ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

Պետական ջրային կադաստրի տվյալները համարվում են պաշտոնական:

Ջրային ռեսուրսների համապատասխան կառավարումը եւ պահպանությունն ապահովելունպատակով պետական ջրային կադաստրի տեղեկատվությունը մատչելի է:

Պետական ջրային կադաստրը հաշվառում է ջրային ռեսուրսների հաշվեկշիռը՝ ըստառանձին ջրավազանների եւ գումարային:

Ստորերկրյա ջրերի երկրաբանական ուսումնասիրություն եւ պաշարների գնահատումկատարելու, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ տվյալները պետական ջրային կադաստրներկայացնելու կարգերը սահմանվում են օրենքով:

Յուրաքանչյուր տարի ջրային ռեսուրսների մոնիտորինգ իրականացնող պետականլիազորված մարմինը ջրային ռեսուրսների մոնիտորինգի մասին Ջրային ռեսուրսներիկառավարման եւ պահպանության մարմին է ներկայացնում համալիր հաշվետվություն,որը ներառվում է ջրի ազգային ծրագրի կատարման մասին կառավարության ամենամյահաղորդման մեջ:

Մատակարարվող ջրերի հաշվառումն իրականացվում է ջրաչափերի միջոցով, իսկդրանց բացակայության դեպքում կիրառվում է կառավարության հաստատած ջրերի հաշվառմանայլընտրանքային կարգը:

Ջրաչափերի հավաստագրումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:Բաց հուներում հավաստագրման են ենթակա նաեւ ջրաչափական դիտակետերը:

Ջրաչափի կամ ջրաչափական դիտակետի անսարքությունները եւ վթարները վերացվումեն ջրամատակարարման պայմանագրով սահմանված կարգով: Մինչեւ ջրաչափի կամ ջրաչափականդիտակետի անսարքությունների եւ վթարների վերացումը ջրի հաշվառումը կատարվումէ կառավարության սահմանած հաշվարկային կարգով, որը հիմնվում է ջրօգտագործողիկողմից ջրի հնարավոր առավելագույն քանակի օգտագործման եւ ջրամատակարարի ծախսերինվազագույն փոխհատուցման սկզբունքի վրա:

Հոդված 20. Հանրային մասնակցությունը

Պետական կառավարման լիազորված մարմինների կողմից հասարակայնության ծանուցմանեն ենթակա՝

1) ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների նախագիծը.

2) ջրի ազգային ծրագրի նախագիծը.

3) ջրավազանային կառավարման պլանների նախագծերը.

4) ջրօգտագործման քննարկվող թույլտվությունները.

5) ջրային համակարգերին օգտագործման տրվելիք թույլտվությունները.

6) ջրերի ստանդարտների նախագծերը.

7) ջրերի սակագնային ռազմավարության նախագիծը:

Եթե ջրային ռեսուրսների որակը կամ ջրօգտագործումը վտանգ է սպառնում մարդկանցկյանքին կամ անվտանգությանը, կամ եթե աղտոտվում են ջրային ռեսուրսները, ապաայդ մասին տեղյակ յուրաքանչյուր անձ կարող է տվյալ իրավիճակի եւ դրա տեղանքիմասին ծանուցել Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնին: Ջրայինռեսուրսներն աղտոտողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղյակ պահել Ջրային ռեսուրսներիկառավարման եւ պահպանության մարմնին: Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանությանմարմինն այս մասին անհապաղ տեղյակ է պահում հասարակությանը՝ երաշխավորելովվտանգի տակ գտնվող անձանց ռիսկի աստիճանը եւ տեղեկացնում հնարավոր հետեւանքներիմասին:

Ջրային բնագավառում տեղեկատվություն ստանալու համար յուրաքանչյուր ոք իրավունքունի դիմել համապատասխան մարմին եւ 30 օրվա ընթացքում ստանալ պատասխան, բացառությամբօրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Ջրային բնագավառում տեղեկատվության տրամադրմանկարգը հաստատում է կառավարությունը:

ԳԼՈՒԽ 4.

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Ջրօգտագործման թույլտվությունը

Ցանկացած տեսակի ջրօգտագործման համար յուրաքանչյուր ոք պարտավոր է ստանալջրօգտագործման թույլտվություն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսվածդեպքերի:

Հոդված 22. Ազատ ջրօգտագործումը

Ազատ ջրօգտագործում է համարվում`

1) այնպիսի ջրօգտագործումը, որը նպատակաուղղված չէ շահույթ ստանալուն.

2) հանգստի, լողալու, ջրային մարզաձեւերով (այդ թվում՝ առանց շարժիչներիօգտագործման ջրային սպորտաձեւերով) զբաղվելը.

3) կարթով ձկնորսությունը եւ սպորտային որսորդությունը.

4) տեղումների օգտագործումն անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում.

5) ջրի օգտագործումը հակահրդեհային նպատակներով.

6) էկոլոգիական նպատակներով սանիտարական ելքերի համար ջուր վերցնելը:

Եթե ազատ ջրօգտագործումը խախտում է կամ սպառնում է խախտել ջրերի ստանդարտները,ապա Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը պետք է կանոնակարգիայդ գործողությունը՝ կիրառելով սույն օրենսգրքով սահմանված ջրօգտագործմանթույլտվություն տալու ընթացակարգը, ինչպես նաեւ ապահովի այլ կանխարգելող միջոցառումներ՝ջրային ռեսուրսները պահպանելու համար:

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը կառավարությանսահմանած կարգով կարող է որոշակի ջրօգտագործողների ազատել ջրօգտագործման թույլտվությունստանալու պահանջից՝

1) եթե այդպիսի ջրօգտագործումն էական չէ.

2) այնքան ժամանակով, մինչեւ այդպիսի գործունեությունը չի խախտում կամչի սպառնում խախտել ջրերի ստանդարտները:

Հոդված 23. Լճափերի, գետափերի եւ այլ ջրափերի մատչելիությունը

Յուրաքանչյուր ոք ռեկրեացիոն նպատակներով իրավունք ունի ազատորեն եւ անվճարօգտագործել բնական մակերեւութային ջրային ռեսուրսները եւ դրան հարակից տարածքները,քանի դեռ կառավարությունը կամ նրա լիազորած մարմինը չի սահմանել, որ այդպիսիօգտագործումը կարող է վնասակար լինել մարդկանց առողջության կամ անվտանգությանհամար կամ հակասում է հասարակական շահերին:

Հոդված 24. Ջրերի հատկացումը հակահրդեհային նպատակներով

Հակահրդեհային նպատակների համար օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվումէ անհրաժեշտ քանակությամբ ջուր վերցնել ցանկացած ջրային ռեսուրսից եւ ջրամատակարարմանհամակարգից:

Հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 25. Ստորերկրյա ջրերի օգտագործումը

Հողի սեփականատերն իր տարածքում ունի ստորերկրյա ջրերի համար ջրօգտագործմանթույլտվության ձեռքբերման առաջնահերթության իրավունք:

Այլ անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորերկրյա ջրերինկատմամբ ջրօգտագործման թույլտվություն կարող է տրվել միայն հողի սեփականատիրոջգրավոր համաձայնության դեպքում, որը կցվում է ջրօգտագործման թույլտվությանը:Եթե որեւէ անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորերկրյա ջրերիարդյունահանումը Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմիցհամարվում է անհրաժեշտություն, իսկ հողի սեփականատերը չի տալիս իր համաձայնությունը,ապա հողամասը սեփականատիրոջից օտարվում է օրենքի հիման վրա՝ դրա նախնականհամարժեք փոխհատուցմամբ կամ օրենքով սահմանված կարգով հարկադիր սերվիտուտիկիրառմամբ:

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը սահմանում է ստորերկրյաջրային աղբյուրներից ջրառի առավելագույն սահմանաքանակը՝ հաշվի առնելով ազգայինջրային պաշարը:

Հոդված 26. Ոռոգելի աղակալված հողերի լվացումը

Ոռոգելի աղակալված հողերի լվացման եւ խոնավալիցք հաղորդելու նպատակով վաղգարնանային եւ ուշ աշնանային ջրերը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխանտրված ջրօգտագործման թույլտվությամբ ջրօգտագործողներին մատակարարվում են անվճար:

Հոդված 27. Ջրօգտագործման թույլտվության վավերությունը

Ջրօգտագործման թույլտվությունը վավեր է, եթե այն ստորագրված է Ջրային ռեսուրսներիկառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարի եւ ջրօգտագործման թույլտվությունստացած անձի կողմից, հաստատված է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանությանմարմնի կնիքով եւ գրանցված է պետական ջրային կադաստրում:

Ջրօգտագործման թույլտվության յուրաքանչյուր կողմ պարտավոր է կատարել ջրօգտագործմանթույլտվությամբ սահմանված պարտավորությունները:

Ջրօգտագործման բոլոր թույլտվությունները պետք է լինեն գրավոր՝ Ջրային ռեսուրսներիկառավարման եւ պահպանության մարմնի սահմանած ձեւաթղթին համապատասխան:

Հոդված 28. Ջրօգտագործման թույլտվության համար կիրառվող ընդհանուրնախապայմանները

Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվության օգտագործումը պետք է համապատասխանի.

1) սույն օրենսգրքի պահանջներին.

2) ջրի ազգային քաղաքականությանը.

3) ջրի ազգային ծրագրին.

4) համապատասխան ջրավազանային կառավարման պլաններին.

5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին.

6) ազգային ջրային պաշարի պահպանման պահանջին.

7) ջրերի ստանդարտներին.

8) սույն օրենսգրքի համաձայն ընդունված համապատասխան այլ իրավական ակտերիպահանջներին:

Հոդված 29. Ջրօգտագործման թույլտվության հայտը

Ջրօգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա: Հայտըկարող է մերժվել, եթե դրանով պահանջվող ջրօգտագործումը չի համապատասխանում՝

1) սույն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին,ջրավազանային կառավարման պլաններին եւ դրանց առնչվող իրավական այլ ակտերին.

2) ջրի ազգային պաշարի պահպանման պահանջներին, ջրերի ստանդարտներին:

Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվում է սերվիտուտկամ այլ անձանց սեփականությունից (ջրընդունիչ, կառուցվածք եւ այլն) օգտվելուանհրաժեշտություն, ապա այդ մասին պետք է նշվի հայտի մեջ: Նման դեպքերում Ջրայինռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվությունստանալու համար դիմողից կարող է պահանջել հնարավոր սերվիտուտների եւ համապատասխանգույքից օգտվելու նկարագրությունը, սեփականատիրոջ (սեփականատերերի) անունըեւ գտնվելու վայրը:

Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողն ունի կամ մտադիրէ ՀՏԿ կառուցել, ապա այդ մասին նա նշում է իր հայտի մեջ եւ Ջրային ռեսուրսներիկառավարման եւ պահպանության մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն:

Ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար ներկայացված յուրաքանչյուրհայտի մեջ պետք է նշվի դիմողի կողմից իրականացված նախկին ջրօգտագործման մասին,ներառյալ՝ ջրօգտագործման թույլտվությամբ կամ առանց դրա իրականացված ջրօգտագործումը:

Հոդված 30. Ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը

Ջրօգտագործման թույլտվություն ստանալու ցանկություն ունեցող յուրաքանչյուրանձ հայտ է ներկայացնում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինկամ ջրավազանային կառավարման մարմին:

Ջրօգտագործման թույլտվության հայտը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում,Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը նախնական կարծիք էտալիս հայտն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ՝ ուղարկելով հայտի նախնականքննարկման արդյունքները հայտը ներկայացնող անձին՝ ուղղակիորեն կամ լիազորվածմարմնի (անձի) միջոցով:

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից հայտի նախնականգնահատումը ներառում է սույն օրենսգրքով նախատեսված ջրօգտագործմանը ներկայացվողհատուկ պայմանների սահմանումը, պահանջվող լրացուցիչ տեղեկությունների եւ շրջակամիջավայրի վրա ազդեցության գնահատման անհրաժեշտության նշումը:

Ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտի նախնական գնահատումը կատարելուցհետո՝ 30 օրվա ընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանությանմարմինն ապահովում է հասարակայնության ծանուցումն սպասվելիք ջրօգտագործմանթույլտվության հայտի մասին:

Օրենքով նախատեսված դեպքում ջրօգտագործման թույլտվության հայտ ներկայացրածանձը պետք է ներկայացնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում: Անհրաժեշտությանդեպքում հայտի քննարկման ժամկետը համապատասխանեցվում է շրջակա միջավայրի վրաազդեցության գնահատման անցկացման ժամկետներին:

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը սույն օրենսգրքովսահմանված լինելու դեպքում ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտը ներկայացնումէ Ջրի ազգային խորհրդի քննարկմանը: Այդ դեպքում հայտի քննարկման գործընթացըկարող է երկարաձգվել, սակայն 60 օրից ոչ ավելի ժամկետով:

Վերը նշված նախնական քննարկումներն իրականացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում,Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինն իրականացնում է ջրօգտագործմանթույլտվության հայտի վերջնական քննարկումը:

Վերջնական քննարկումը ներառում է ջրօգտագործման թույլտվություն տալունառնչվող բոլոր հարցերի դիտարկումը, ներառյալ՝ հասարակայնության ծանուցմանարդյունքում ստացված կարծիքները, ջրօգտագործման թույլտվության հատուկ պայմաններիսահմանումը, որոնք վերաբերում են ջրի քանակի ու որակի պահպանությանը եւ կցվումեն ջրօգտագործման թույլտվությանը:

Վերջնական քննարկումն ավարտելուց հետո Ջրային ռեսուրսների կառավարման եւպահպանության մարմինը վերադարձնում է ջրօգտագործման թույլտվության հայտի վերջնականորոշումը եւ, ըստ անհրաժեշտության, լրացված եւ ստորագրված ջրօգտագործման թույլտվությանպատճենները կարծիքների, պայմանների եւ հրահանգների հետ՝ ուղղակիորեն կամ լիազորվածանձի միջոցով ներկայացնում է հայտատուին:

Եթե պայմանները չեն բավարարում ջրօգտագործման թույլտվության հայտատուին,ապա նա իրավունք ունի բողոքարկել Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանությանմարմնի որոշումը՝ օրենքով սահմանված կարգով:

Ջրօգտագործման թույլտվությունը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտըներկայացնողը պետք է ստորագրված թույլտվությունը վերադարձնի Ջրային ռեսուրսներիկառավարման եւ պահպանության մարմին:

Հայտ ներկայացնողի կողմից ստորագրված ջրօգտագործման թույլտվությունը Ջրայինռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին ներկայացնելուց հետո՝ 10 օրվաընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը սույնօրենսգրքով սահմանված կարգով գրանցում է ջրօգտագործման թույլտվությունը եւդրան կից պայմանները:

Հոդված 31. Ջրօգտագործման թույլտվության հայտի գնահատման չափանիշները

Ջրօգտագործման թույլտվություն չի տրվում, եթե այդ ջրօգտագործումը կարողէ նվազեցնել ազգային ջրային պաշարը կամ խախտել ջրերի ստանդարտները:

Ջրօգտագործման թույլտվություն տալու որոշումը կայացնելիս Ջրային ռեսուրսներիկառավարման եւ պահպանության մարմինը կիրառում է հետեւյալ չափանիշները՝

1) սույն օրենսգրքի, ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի,ջրավազանային կառավարման պլանների եւ այլ իրավական ակտերի պահանջները.

2) նախատեսվող ջրօգտագործման ուղղակի եւ գումարային ազդեցություններն ազգայինջրային պաշարի եւ ջրային ռեսուրսների որակի եւ քանակի վրա.

3) նախատեսվող ջրօգտագործման համապատասխանությունը ջրի բաշխման գերակայություններինեւ նշանակությանը.

4) հայցվող ջրօգտագործման թույլտվության հնարավոր ազդեցությունը գործողջրօգտագործման թույլտվություն ունեցողների իրավունքների վրա.

5) սոցիալ-տնտեսական եւ շրջակա միջավայրի վրա ազդեցությունները.

6) հասարակայնության ծանուցման արդյունքում ստացված կարծիքները.

7) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին:

Ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտերը քննարկելիս Ջրային ռեսուրսներիկառավարման եւ պահպանության մարմինն առաջնորդվում է սահմանափակ ջրային ռեսուրսներըմրցակցող շահագրգիռ կողմերի միջեւ բաշխելու գերակայությունները սահմանող հետեւյալչափանիշներով`

1) առաջնահերթությունը տրվում է մարդկանց բարեկեցության եւ շրջակա միջավայրիպահպանությանն ու բարելավմանը (ինչպես դա սահմանվում է ազգային ջրային պաշարհասկացությամբ)` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացմանգերակայությունը.

2) երկրորդ գերակայությունը տրվում է բնական ջրահոսքերի հուներից ջրառչպահանջող ավանդական ջրօգտագործումներին.

3) երրորդ գերակայությունը տրվում է հասարակական շահի համար առավելագույնօգուտներ ապահովող ջրօգտագործման թույլտվության հայտերին.

4) չորրորդ գերակայությունը տրվում է այն անձանց, որոնք առաջարկում ենջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խրախուսմանն ու որակի բարելավմաննուղղված որոշակի միջոցառումներ:

Հոդված 32. Ջրօգտագործման թույլտվության բովանդակությունը

Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվություն պետք է ներառի՝

1) ջրօգտագործման թույլտվություն ստացողի անվանումը (անունը, ազգանունը),գտնվելու վայրը եւ հասցեն.

2) Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարի անունը,ազգանունը.

3) ջրօգտագործման թույլտվության տրման ամսաթիվը.

4) ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը.

5) ջրառի եւ ջրօգտագործման վայրերը.

6) ջրօգտագործման նպատակները.

7) օգտագործվող ջրի քանակը.

8) ջրօգտագործման ժամանակահատվածը.

9) ջրօգտագործման թույլտվության պայմանների ապահովման վերահսկողությանմեխանիզմները.

10) ջրերի ստանդարտները եւ (կամ) դրանց վերաբերյալ հրապարակումների տեղեկությունները.

11) հատուկ միջոցառումներ, որոնք կիրառվելու են արդյունավետ ջրօգտագործումըխթանելու եւ ջրի որակը բարելավելու, գերխոնավ եւ առափնյա կարեւոր բնական միջավայրերըեւ առնչվող կենսաբազմազանությունը պահպանելու համար.

12) համապատասխան պահանջներ ջրօգտագործման հաշվառման, մոնիտորինգի, գրանցմանեւ ճշգրտման համար.

13) համապատասխան երաշխիքներ` ջրային ռեսուրսներին վնասներ հասցվելու դեպքում.

14) ջրօգտագործման թույլտվությանն առնչվող սույն օրենսգրքով սահմանվածվճարներն ու վճարման ժամանակացույցը:

Առաջարկված ջրօգտագործումը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելուեւ սոցիալական ու էկոլոգիական կայունությունը չխախտելու առաջնահերթություններնապահովելու համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինըջրօգտագործման թույլտվությանը կարող է կցել սույն օրենսգրքին չհակասող պայմաններ:Այդ պայմանները համարվում են ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մասըեւ սույն օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են գրանցման:

Ջրօգտագործման թույլտվությունն իրավունք չի վերապահում փոփոխել, ձեւափոխելկամ այլ կերպ օգտագործել ջրային ռեսուրսի հունը կամ ափերը, եթե դա չի սահմանվումորպես ջրօգտագործման թույլտվության առանձին պայման: Ջրային ռեսուրսի հունըկամ ափերը փոփոխելու, ձեւափոխելու կամ այլ կերպ օգտագործելու իրավունքը պետքէ համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին:

Ջրօգտագործման թույլտվության գործողության ամբողջ ժամանակահատվածում տրամադրվածսերվիտուտները համարվում են օգտագործվող հողատարածքների անքակտելի մասը:

Ջրօգտագործման թույլտվության վերաձեւակերպման, վաճառքի կամ այլ ձեւով փոխանցմանդեպքում սերվիտուտի պահանջը մնում է անփոփոխ:

Հոդված 33. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը

Մինչեւ ջրի ազգային ծրագրի ընդունումը սույն օրենսգրքի հիման վրա տրվածջրօգտագործման թույլտվությունը վավեր է 3 տարուց ոչ ավելի:

Ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվությանգործողության ժամկետը չի կարող 25 տարուց ավելի լինել:

Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվությանգործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել:

Եթե ներդրումային ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Ջրային ռեսուրսներիկառավարման եւ պահպանության մարմինը, Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացությանդեպքում, ջրավազանային կառավարման պլանների հիման վրա կարող է ջրօգտագործմանթույլտվություն տալ ավելի երկար ժամկետով, որը չի կարող գերազանցել 40 տարին:

Ջրօգտագործման թույլտվություն ունեցողը թույլտվության ժամկետը լրանալուցառնվազն 6 ամիս առաջ կարող է դիմել Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանությանմարմին` ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Եթե ջրօգտագործմանթույլտվության պայմանները չեն խախտվել, եւ դրա երկարաձգումը չի հակասում օրենքներին,այլ իրավական ակտերին եւ ջրավազանային կառավարման պլաններին, ապա ջրօգտագործմանթույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմիցենթակա է վերաձեւակերպման` նույն ժամկետով եւ պայմաններով:

Հոդված 34. Ջրօգտագործման թույլտվությունը կասեցնելը, փոփոխելը եւչեղյալ համարելը

Սույն օրենսգրքի պահանջների խախտումով տրված ջրօգտագործման թույլտվություններըհամարվում են չեղյալ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սահմանված պարտավորությունները չկատարելը դիտվում է որպես ջրօգտագործմանթույլտվության պայմանների խախտում՝ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությաննորմերի կիրառմամբ:

Ջրօգտագործման թույլտվության պայմանների փոփոխման դեպքում թույլտվությունունեցող անձը ներկայացնում է նոր հայտ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգովջրօգտագործման նոր թույլտվություն ստանալու համար: Եթե ջրօգտագործման թույլտվությունունեցող անձն այլեւս դրա կարիքը չունի կամ հրաժարվում է ջրօգտագործման իրթույլտվությունից, ապա նա այդ մասին գրավոր տեղյակ է պահում Ջրային ռեսուրսներիկառավարման եւ պահպանության մարմին, վերադարձնում է ջրօգտագործման թույլտվությանիր օրինակը՝ կատարելով նշում դրանից հրաժարվելու մասին:

Հասարակական շահերը պաշտպանելու, ջրերի ստանդարտները եւ շրջակա միջավայրըպահպանելու անհրաժեշտության դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, ջրօգտագործմանթույլտվությունը կարող է կասեցվել Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանությանմարմնի կողմից: Եթե կասեցման պատճառն էկոլոգիական արտակարգ իրավիճակը չէ,ինչպիսիք են երաշտը, աղտոտումը կամ այլ աղետները, ապա ջրօգտագործման թույլտվությունունեցող անձը պետք է համարժեք փոխհատուցում ստանա հասցված վնասի դիմաց, ներառյալ`կորցված շահույթները:

Ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտման դեպքում, նախքան թույլտվությանգործողության կասեցումը, Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինըթույլտվություն ունեցող անձի համար սահմանում է ողջամիտ ժամկետ՝ նրա հետագագործունեությունը թույլտվության պահանջներին համապատասխանեցնելու հնարավորություններնապացուցելու համար:

Հոդված 35. Ջրօգտագործման թույլտվությունը փոխանցելը եւ պայմանագրովտրամադրելը

Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը կառավարության սահմանած կարգովկարող է վաճառել կամ այլ կերպ փոխանցել այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքըկամ դրա մասը երրորդ անձի, եթե դա չի արգելվում ջրօգտագործման թույլտվությանպայմաններով:

Ջրօգտագործման թույլտվություն ունեցողի անձի կողմից մեկ այլ անձի փոխանցվողջրօգտագործման իրավունքն օրինական է, եթե՝

1) փոխանցումն իրականացվում է գրավոր պայմանագրով՝ կողմերի ստորագրությամբ.

2) փոխանցման պայմանագիրը գրանցված է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Փոխանցման պայմանագիրը վավեր է, եթե՝

1) կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է պահպանել տվյալ ջրօգտագործմանթույլտվության պահանջները.

2) սահմանվում են տվյալ ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտմանհամար պատասխանատվությունները.

3) կողմերը պարտավորվում են կատարել պայմանագրային պարտավորություններըեւ իրավունք ունեն համապատասխան միջոցներ ձեռնարկել խախտող կողմի նկատմամբ:

Ջրօգտագործման թույլտվությունը համարվում է ժառանգվող կամ իրավահաջորդությամբփոխանցվող սեփականություն:

Հոդված 36. Ջրօգտագործման թույլտվության դադարեցումը

Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցողը 3 տարի անընդմեջ չի օգտագործումթույլտվությամբ ստացած իր իրավունքն առանց որեւէ օրինական հիմքերի, ապա նրաջրօգտագործման թույլտվությունը համարվում է դադարեցված եւ ճանաչվում է առոչինչ:

Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձից սույն օրենսգրքով նախատեսվածդեպքերում պահանջվում է ունենալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն,սակայն անձը մեկ տարվա ընթացքում չի ստանում այն, ապա նրա ջրօգտագործման թույլտվությունըհամարվում է առ ոչինչ:

Հոդված 37. Ջրի նպատակային օգտագործումը

Ջուրը պետք է վերցվի եւ օգտագործվի միայն ջրօգտագործման թույլտվությանմեջ նշված նպատակներով եւ չպետք է գերազանցի արդյունավետ օգտագործման համարՋրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի հիմնավորած եւ սահմանածչափաքանակները:

Ջրային համակարգերի օգտագործումը պետք է ապահովի արդյունավետ ջրօգտագործումը:

ԳԼՈՒԽ 5.

ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 38. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունենալուպարտադիր պայմանը

Յուրաքանչյուր ոչ մրցակցային ջրամատակարար պարտավոր է ունենալ ջրային համակարգիօգտագործման թույլտվություն: Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունըներառում է այն ջրային համակարգի նկարագրությունը, որի միջոցով իրականացվումէ ոչ մրցակցային ջրամատակարարումը եւ համարվում է տվյալ ջրային համակարգիանբաժանելի մասը:

Յուրաքանչյուր ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ սահմանվումեւ ամրագրվում է՝

1) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի օգտագործման իրավունքը.

2) մատուցվող ծառայությունների սակագները.

3) մատուցվող ծառայությունների որակին ներկայացվող պահանջները։

Նոր ջրային համակարգի շինարարության կամ գոյություն ունեցող ջրային համակարգիվերակառուցման դեպքում տվյալ ջրային համակարգի սեփականատերը պետք է սույնօրենսգրքով սահմանված կարգով ստանա ջրային համակարգի օգտագործման թույլտվություն:

Հոդված 39. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության վավերությունը

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը վավեր է, եթե այն ստորագրվածէ դիմող անձի եւ Կարգավորող հանձնաժողովի կողմից, հաստատված է վերջինիս կնիքովեւ գրանցված է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը պետք է համապատասխանի Կարգավորողհանձնաժողովի սահմանած ձեւաթղթին։

Սույն օրենսգրքի պահանջների խախտումով տրված ջրային համակարգի օգտագործմանթույլտվությունը համարվում է չեղյալ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ջրայինհամակարգի օգտագործման թույլտվության պահանջների խախտման դեպքում Կարգավորողհանձնաժողովն իրականացնում է համապատասխան միջոցառումներ՝ օրենքով սահմանվածկարգով:

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունն անձին իրավունք չի վերապահումունենալ այդ թույլտվության հետ առնչվող գետի, աղբյուրի, լճի կամ այլ ջրայինռեսուրսի նկատմամբ տիրապետման եւ օգտագործման իրավունք, ձեւափոխել, խախտելայդ ջրերի հունը, ափերն ու եզրերը, բացառությամբ այն դեպքերի, երբ ջրայինհամակարգի օգտագործման թույլտվությամբ նախատեսված է իրականացնել նման գործողություններ:Այդ դեպքերում ջրային համակարգերի օգտագործման թույլտվություն ունեցող անձնիր գործունեությունն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգովՀայաստանիՀանրապետության օլրենսդրությանը:

Հոդված 40. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության նախապայմանները

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը պետք է համապատասխանի՝

1) սույն օրենսգրքի, ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրիպահանջներին.

2) համապատասխան ջրավազանային կառավարման պլաններին.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին.

4) կարգավորող (ներառյալ՝ ջրերի) ստանդարտներին.

5) սույն օրենսգրքի համաձայն ընդունված այլ իրավական ակտերի պահանջներին:

Հոդված 41. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտը

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիմանվրա: Հայտը կարող է մերժվել, եթե դրանով պահանջվող ջրային համակարգի օգտագործումըեւ կառավարումը՝

1) չի համապատասխանում սույն օրենսգրքին, ջրօգտագործման պլաններին եւ ռազմավարությանը,ինչպես նաեւ դրանց առնչվող իրավական այլ ակտերին.

2) ունի վնասակար ազդեցություն ջրային ռեսուրսների որակի կամ քանակի վրա:

Եթե ջրային համակարգից օգտվելու համար ջրային համակարգի օգտագործման թույլտվությանհամար դիմած անձին անհրաժեշտ է սերվիտուտ՝ մեկ այլ անձի սեփականության նկատմամբ,ապա դիմողն այդ մասին պետք է համապատասխան նշում կատարի իր հայտում։

Կարգավորող հանձնաժողովը ջրային համակարգի օգտագործման թույլտվության համարդիմող անձից պահանջում է նկարագրել անհրաժեշտ սերվիտուտի բնույթը, նշել հնարավորազդեցության տակ ընկնող գույքի սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը, ինչպեսնաեւ դիտարկվող գույքի տեղակայությունները։

Ջրային համակարգի օգտագործման թույլտվության համար դիմող անձը ներկայացնումէ ապացույցներ, որ հնարավոր ազդեցության տակ ընկնող գույքի սեփականատերերընախազգուշացվել են ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտի մասինեւ համաձայն են ջրային համակարգի օգտագործման թույլտվության համար դիմող անձինտրամադրել անհրաժեշտ սերվիտուտ։

Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու համար ներկայացվածհայտի մեջ պետք է նշվեն դիմողի կողմից ջրային համակարգի օգտագործման նախկինթույլտվությունների, ինչպես նաեւ ջրային համակարգի օգտագործման ու կառավարմաննախկին փորձի մասին։

Հոդված 42. Ջրօգտագործման թույլտվությունը` որպես նախապայման

Որպես ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տալու նախապայման,օգտագործման թույլտվության համար դիմող յուրաքանչյուր անձ պետք է ունենա ջրօգտագործմանթույլտվություն, որը պետք է համապատասխանի առաջարկվող ոչ մրցակցային ջրամատակարարմանհամակարգի օգտագործման ու կառավարման պահանջներին, իսկ ջրային համակարգի օգտագործմանթույլտվություն ստանալու համար ներկայացված յուրաքանչյուր հայտ պետք է պարունակիսույն օրենսգրքով սահմանված փաստաթղթերը։

Հոդված 43. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալուգործընթացը

Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու ցանկություն ունեցողանձը սույն օրենսգրքով սահմանված կարգով հայտ է ներկայացնում Կարգավորող հանձնաժողով:

Հայտն ստանալուց հետո՝ 60 օրվա ընթացքում, Կարգավորող հանձնաժողովը քննարկումեւ ընթացք է տալիս այդ հայտին:

Հայտերը քննարկելու եւ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տալուընթացակարգն ու պայմանները սահմանվում են Կարգավորող հանձնաժողովի կողմից՝սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտն ստանալուց հետո՝ 10օրվա ընթացքում, Կարգավորող հանձնաժողովն ապահովում է հասարակայնության ծանուցումըեւ տալիս տեղեկատվություն՝ ջրային համակարգի հայցվող օգտագործման թույլտվությանվերաբերյալ։

Առանձին դեպքերում ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրմանհամար Կարգավորող հանձնաժողովը խորհրդակցում է Ջրային համակարգերի կառավարմանմարմնի հետ:

Կարգավորող հանձնաժողովը համապատասխան պետական կառավարման մարմիններինհնգօրյա ժամկետում ծանուցում է քննարկվող ջրային համակարգի օգտագործման թույլտվությանհայտի մասին։ Ծանուցումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, տվյալ պետականկառավարման մարմիններն ապահովում են հայտի քննարկումն ու կարծիքների տրամադրումը:

Օրենքով նախատեսված դեպքում ջրային համակարգի օգտագործման թույլտվությանհայտ ներկայացրած անձը պետք է ներկայացնի շրջակա միջավայրի վրա ազդեցությանգնահատում: Անհրաժեշտության դեպքում հայտի քննարկման ժամկետը համապատասխանեցվումէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անցկացման ժամկետներին:

Հասարակական քննարկումը եւ օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրիվրա ազդեցության գնահատումն ավարտվելուց հետո՝ 60 օրվա ընթացքում, Կարգավորողհանձնաժողովը վերջնական քննության է առնում ջրային համակարգի օգտագործմանթույլտվության հայտը՝ որոշելով եւ կցելով վերջնական հատուկ պայմանները, որոնքպահանջվում են ջրի որակը եւ քանակը պահպանելու համար, ներկայացնում է առաջարկություններեւ ապահովում է համապատասխան պետական կառավարման մարմնի ստորագրությունը:Անհրաժեշտության դեպքում Կարգավորող հանձնաժողովը կարող է երկարաձգել որոշումընդունելու ժամկետը, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս:

Կարգավորող հանձնաժողովը ջրային համակարգի օգտագործման թույլտվության մասինորոշումը կայացնելուց հետո` 10 օրվա ընթացքում, օգտագործման թույլտվությունըեւ որոշման պատճենն ուղարկում է հայտ ներկայացնողին, իսկ օգտագործման թույլտվությանպատճենը՝ պետական ջրային կադաստր՝ գրանցման համար:

Հոդված 44. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանները

Ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտի քննարկման ընթացքումԿարգավորող հանձնաժողովը կարող է ջրային համակարգի օգտագործման թույլտվությանըկցել սույն օրենսգրքին չհակասող պայմաններ՝ հավաստիանալու համար, որ առաջարկվածգործունեությունը համապատասխանում է սույն օրենսգրքի պահանջներին եւ չի խախտումսոցիալական եւ էկոլոգիական կայունությունը: Նման պայմանները համարվում ենջրային համակարգի օգտագործման թույլտվության անբաժանելի մասը եւ սույն օրենսգրքովսահմանված կարգով ենթակա են գրանցման:

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը պետք է ներառի՝

1) թույլտվություն ստացողի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրըեւ հասցեն.

2) թույլտվության գործողության ժամկետը.

3) գործունեության իրականացման տարածքների նկարագրությունը.

4) տվյալ ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի գործունեության նպատակըեւ նկարագրությունը.

5) թույլտվության հետ կապված ջրօգտագործման թույլտվության նկարագիրը.

6) այն հատուկ պայմանները եւ ստանդարտները, որոնք անհրաժեշտ են տվյալ ոչմրցակցային ջրային համակարգի հուսալի օգտագործման եւ պահպանության համար,ինչպես նաեւ անձնակազմի որակավորման վերաբերյալ պահանջները.

7) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի օգտագործմանն առնչվող գույքայինպահանջներն ու իրավունքները.

8) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի օգտագործման ընթացքում կիրառվելիքմիջոցառումները եւ կարգավորվող սակագները՝ ուղղված ջրի արդյունավետ օգտագործմանխթանմանը եւ ջրի որակի պահպանմանը.

9) գրանցումների եւ հաշվետվության կարգը, ջրային համակարգի օգտագործմանթույլտվության իրավասության սահմաններում ջրային համակարգերի օգտագործումըվերահսկելու ձեւերը.

10) թույլտվության գործողության ժամկետի ավարտից հետո տարածքի վերականգնմանպահանջները.

11) համապատասխան երաշխիքներ այն դեպքերի համար, եթե վնաս կհասցվի ջրայինռեսուրսներին եւ ջրային համակարգերին.

12) թույլտվության հետ առնչվող` սույն օրենսգրքով սահմանված վճարներն ուվճարման ժամանակացույցը։

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունն իրավունք չի վերապահումօգտագործել երրորդ անձի սեփականությունը, մուտք գործել այնտեղ կամ օգտվելդրանից, նույնիսկ եթե դա անհրաժեշտ է ջրային համակարգի օգտագործման կամ ջրօգտագործմանթույլտվություններով նախատեսված իրավունքներն իրականացնելու համար, բացառությամբօրենսդրությամբ սահմանված դեպքերի։ Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունունեցող յուրաքանչյուր անձ բանակցում է այն սեփականատերերի հետ, որոնց գույքիվրա հնարավոր է նրա գործունեության ազդեցությունը: Վերջիններս կարող են ջրայինհամակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձին թույլ տալ օգտագործելուիր սեփականություն հանդիսացող գույքը՝ անվճար կամ վճարովի հիմունքներով, ինչպեսնաեւ բանակցել այլ պայմանների վերաբերյալ, թույլ չտալ սեփականություն հանդիսացողգույքի օգտագործումը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ սահմանվածէ հարկադիր սերվիտուտի պահանջը։

Ջրային համակարգի օգտագործման թույլտվության գործողության ողջ ժամանակահատվածումտրամադրված սերվիտուտները համարվում են օգտագործվող հողատարածքների անքակտելիմասը:

Ջրային համակարգի օգտագործման թույլտվության վերաձեւակերպման, վաճառքիկամ այլ ձեւով փոխանցման դեպքում սերվիտուտի պահանջը մնում է անփոփոխ:

Հոդված 45. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության տեւողությունըեւ վերաձեւակերպումը

Ջրային համակարգի օգտագործման թույլտվության առավելագույն ժամկետը 25 տարիէ։ Եթե ներդրումային սկզբնական ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Կարգավորողհանձնաժողովը կարող է ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տալ ավելիերկար ժամկետով, որը չի կարող գերազանցել 40 տարին:

Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձն իրավունք ունիթույլտվության գործողության ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ դիմել Կարգավորողհանձնաժողով` թույլտվության ժամկետը երկարաձգելու համար։ Եթե ջրային համակարգիօգտագործման թույլտվության դրույթներն ու պայմանները պահպանվել են, եւ թույլտվությանվերաձեւակերպումը չի հակասում գործող օրենսդրությանն ու ծրագրերին, ապա Կարգավորողհանձնաժողովը կարող է վերաձեւակերպել թույլտվությունը։

Հոդված 46. Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը կասեցնելը,փոփոխելը եւ թույլտվությունից զրկելը

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը դիտվում է որպես պայմանագիր՝թույլտվություն ստացած անձի եւ Կարգավորող հանձնաժողովի միջեւ, որտեղ կողմերիցյուրաքանչյուրը պարտավոր է իրականացնել իր վրա դրված պարտականությունները։

Եթե կողմերից որեւէ մեկը չի կատարում իր պարտականությունները, ապա դա դիտվումէ որպես պայմանագրի խախտում՝ դրանից բխող հետեւանքներով։

Ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների փոփոխման համարթույլտվություն ունեցող անձը պետք է հայտ ներկայացնի։

Եթե ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցողը դրա կարիքըչունի կամ չի ցանկանում ունենալ օգտագործման թույլտվությունը, ապա նա պարտավորէ գրավոր տեղյակ պահել Կարգավորող հանձնաժողովին եւ վերջինիս ներկայացնելջրային համակարգի օգտագործման թույլտվության ստորագրված պատճենը, ինչը հիմքէ օգտագործման թույլտվության գործողությունը դադարեցնելու համար:

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունից զրկելը կամ ջրային համակարգիօգտագործումը կասեցնող ցանկացած որոշում թույլտվություն ունեցող անձին չիազատում օգտագործման թույլտվության պայմանների կամ այլ օրենքների ու իրավականայլ ակտերի խախտման համար պատասխանատվությունից։

Հոդված 47. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության փոխանցելըկամ պայմանագրային կարգով այլ անձանց հանձնելը

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը եւ դրան առնչվող իրավունքներնու պարտականությունները օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակիորենկամ ամբողջովին վաճառվել կամ այլ կերպ փոխանցվել մեկ այլ անձի, եթե այլ բաննախատեսված չէ օգտագործման թույլտվության պայմաններով։

Թույլտվության փոխանցումը կատարվում է պայմանագրով, որը սույն օրենսգրքովսահմանված կարգով ենթակա է գրանցման:

ԳԼՈՒԽ 6.

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 48. Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերիօգտագործման իրավունքի փոխանցման առանձնահատկությունները

Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերում կարող են իրականացվելպետական եւ (կամ) մասնավոր կառավարումներ:

Կառավարման իրավունքի փոխանցումը պետք է իրականացվի՝ ապահովելով հասարակայնությանծանուցումը եւ մրցակցության պայմանները: Նախքան պետական սեփականություն հանդիսացողջրային համակարգերի կառավարման իրավունքի փոխանցումը, Ջրային համակարգերիկառավարման մարմինը պետք է ապահովի ջրօգտագործման եւ ջրային համակարգի օգտագործմանթույլտվությունների սահմանված կարգով ձեւակերպումները:

Ջրային համակարգի օգտագործման եւ ջրօգտագործման թույլտվություններ ունեցողանձանց ջրային համակարգի օգտագործման իրավունքը ծագում է օգտագործման պայմանագիրըկնքելու եւ անշարժ գույքի պետական լիազորված մարմնում այն գրանցելու պահից:

Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձանց՝սույն օրենսգրքով սահմանված ձեւերով եւ կարգով:

Ջրային համակարգերի օգտագործման վճարը սահմանվում է դրանց օգտագործմանիրավունքի փոխանցման պայմանագրով:

Կառավարության կողմից սահմանված լինելու դեպքում ջրային համակարգի օգտագործմանիրավունքի փոխանցման ժամանակ նախապատվությունը տրվում է մասնագիտական գործունեությանփորձ եւ գիտելիքներ ունեցող անձանց:

Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը չի կարող գերազանցելդրա օգտագործման թույլտվությամբ սահմանված ժամկետը:

Հոդված 49. Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման ձեւերը

Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել հետեւյալ ձեւերով՝

1) հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով.

2) կոնցեսիայի պայմանագրով.

3) առեւտրային կազմակերպության ստեղծումով.

4) վարձակալությամբ:

Փոխանցման ձեւերի կարգերը սահմանվում են օրենսդրությամբ:

Հոդված 50. Հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով ջրայինհամակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը

Հավատարմագրային կառավարման կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրամասը:

Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման է տրամադրվում մրցութայինեղանակով:

Հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում ջրային համակարգը (այդ թվում՝մրցույթի պայմանները կատարելու համար հավատարմագրային կառավարչի կողմից ձեռքբերված գույքը) մնում է պետական սեփականություն:

Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման տրամադրելու մրցույթի մասինհրապարակային հայտարարության մեջ նշվում են հավատարմագրային կառավարման ժամկետները,պահանջվող ներդրումների մեծությունը, հավատարմագրային կառավարչին հասանելիքվարձատրության մեկնարկային չափը, ջրային համակարգի օգտագործման, ինչպես նաեւտվյալ ջրային համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքներին վերաբերող պահանջները:

Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձը պետք է ներկայացնիհավատարմագրային կառավարման ծրագիր, որը պետք է ներառի՝

1) առաջարկություններ ներդրումներ կատարելու վերաբերյալ.

2) հավատարմագրային կառավարչի վարձատրության չափը.

3) հավատարմագրային կառավարման կատարումն ապահովող գրավի չափը.

4) ջրապահպան միջոցառումների իրականացման ծրագիրը.

5) օրենսդրությամբ սահմանված` մրցույթի այլ պայմաններին վերաբերող առաջարկներ:

Հոդված 51. Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման ծրագիրը

Հավատարմագրային կառավարման ծրագիրը ջրային համակարգի կառավարչի գործառույթներնստանձնելու նպատակով մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի ծրագիրնէ, որը պետք է բովանդակի՝

1) հավատարմագրային կառավարման տնտեսական նպատակահարմարության հիմնավորումը.

2) հավատարմագրային կառավարման նպատակներին հասնելու համար դրված խնդիրները,դրանց լուծման ուղիների նկարագրությունը.

3) տեղեկություններ անձի տեխնիկական եւ մասնագիտական ապահովվածության մասին.

4) ջրային համակարգի արդյունավետ օգտագործման եւ զարգացման համար առաջարկվող(իրականացվելիք) միջոցառումները, դրանց կատարման ժամկետները, ուղիները, պահանջվողֆինանսական միջոցները եւ աղբյուրները.

5) այլ տեղեկություններ եւ դրույթներ, որոնք անհրաժեշտ կհամարվեն հայտներկայացնող անձի կողմից:

Հոդված 52. Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթիարդյունքների գնահատման չափանիշները

Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթի արդյունքների գնահատմանհամար կառավարության կողմից սահմանվում են մրցույթին մասնակցելու համար ներկայացվածծրագրերի գնահատման սկզբունքներ՝ ծրագրի յուրաքանչյուր ցուցանիշի, ինչպեսնաեւ հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովողգրավի գնահատման կշռային գործակիցների սահմանման միջոցով:

Հավատարմագրային կառավարման ծրագրի տեխնիկական, մասնագիտական ապահովվածությունը,ֆինանսական միջոցների առկայությունը բնութագրող ցուցանիշները, ինչպես նաեւհավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավըենթակա են պարտադիր գնահատման:

Մրցութային առաջարկների գնահատման սանդղակում հավատարմագրային կառավարմանպարտավորությունների կատարումն ապահովող գրավի գնահատման համար սահմանվածկշռային գործակիցը չի կարող գերազանցել 0,25-ը:

Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթը կարողէ անցկացվել մասնակիցների նախնական որակավորմամբ՝ կառավարության սահմանածկարգով:

Հոդված 53. Կոնցեսիայի պայմանագրի տրամադրման միջոցով ջրային համակարգիօգտագործման իրավունքի փոխանցումը

Կոնցեսիայի պայմանագրով կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրա մասը:

Կոնցեսիայի պայմանագրով ջրային համակարգի կառավարումն ստանձնող անձի եւՋրային համակարգերի կառավարման մարմնի միջեւ կնքվում է պայմանագիր:

Կոնցեսիայի պայմանագրի տրամադրման դեպքում Ջրային համակարգերի կառավարմանմարմինը կարող է՝

1) որոշում կայացնել որոշակի ջրային համակարգի նկատմամբ մրցութային կարգովկոնցեսիայի պայմանագրի տրամադրման մասին.

2) կոնցեսիայի պայմանագիր շնորհել առաջին հայտատուին կամ, եթե միեւնույնջրային համակարգը կոնցեսիայի պայմանագրով ստանալու համար միաժամանակ դիմելեն մի քանի հայտատուներ, ընտրել այն հայտը, որով առաջարկվում են լավագույնպայմանները:

Հոդված 54. Առեւտրային կազմակերպության ստեղծմամբ պետական ջրայինհամակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը

Առեւտրային կազմակերպություններում այլ անձանց ներդրումները չպետք է գերազանցենկազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 49 տոկոսը: ՀայաստանիՀանրապետության եւ առեւտրային կազմակերպության մյուս հիմնադրի (հիմնադիրների)միջեւ կնքված պայմանագրով կարող է նախատեսվել պետությանը պատկանող բաժնետոմսերի(բաժնեմասի) տիրապետման (կամ կառավարման) իրավունքի փոխանցում տվյալ կազմակերպությանայլ՝ պետության կողմից ընտրված հիմնադրին (մասնակցին):

Ստեղծվող կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, պետականսեփականություն մնացող բաժնեմասի (բաժնետոմսերի) եւ ոչ պետական բաժնեմասի(բաժնետոմսերի) հարաբերակցությունը սահմանում է կառավարությունը` ելնելովջրային համակարգի՝

1) արժեքից, որը հաշվարկվում է կառավարության սահմանած կարգով.

2) հետագա զարգացման հեռանկարներից եւ դրա համար անհրաժեշտ կապիտալ ներդրումներիծավալից:

Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տվյալ ջրայինհամակարգի գույքի ներդրմամբ ստեղծված առեւտրային կազմակերպությանը՝ համապատասխանօրենքի ընդունմամբ:

Հոդված 55. Վարձակալությամբ ջրային համակարգի օգտագործման իրավունքիփոխանցումը

Ջրային համակարգը վարձակալության է տրամադրում Ջրային համակարգերի կառավարմանմարմինը՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

Վարձակալության իրավունքը տրամադրվում է աճուրդով, եթե վարձակալից չի պահանջվումկատարել որեւէ պայման: Աճուրդի քննարկման առարկա է հանդիսանում վարձակալականվճարի չափը:

Վարձակալության իրավունքը տրամադրվում է մրցույթով, եթե վարձակալից պահանջվումէ իրականացնել նաեւ ջրային համակարգի արտադրական, տեխնիկական եւ բնապահպանականխնդիրների հետ կապված որոշակի պայմաններ:

Վարձակալի եւ Ջրային համակարգերի կառավարման մարմնի միջեւ կնքվում է ջրայինհամակարգի վարձակալության պայմանագիր:

Ջրային համակարգը մրցույթով կամ աճուրդով վարձակալության տրամադրելիս վարձավճարիհաշվարկային չափը համարվում է մեկնարկային: Ջրային համակարգի վարձակալականվճարի հաշվարկային չափը որոշում է Ջրային համակարգերի կառավարման մարմինը՝կառավարության սահմանած կարգով: Վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարիհաշվարկային չափը պետք է հնարավորություն ստեղծի տվյալ բնագավառում իրականացնելշահութաբեր տնտեսական գործունեություն:

Ջրային համակարգի վարձակալն իրավունք չունի վարձակալած գույքը հանձնելենթավարձակալության, վարձակալության պայմանագրով իր իրավունքներն ու պարտականություններըփոխանցել այլ անձի, վարձակալած գույքը հանձնել անհատույց օգտագործման, վարձակալությանիրավունքը գրավ դնել կամ որպես ավանդ ներդնել տնտեսական ընկերակցություններիեւ ընկերությունների կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում:

Հոդված 56. Ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետիերկարաձգումը

Ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետը համարվումէ երկարաձգված նույն ժամկետով, սակայն ոչ ավելի ջրային համակարգի օգտագործմանթույլտվությամբ նախատեսվածից, եթե կողմերը, սույն օրենսգրքի եւ ջրային համակարգիօգտագործման պայմանագրի համաձայն, օգտագործման իրավունքի դադարման մասին չենհայտարարել պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ:

Հոդված 57. Ջրային համակարգի օգտագործման իրավունքի դադարման հիմքերը

Ջրային համակարգի օգտագործման իրավունքը դադարում է, եթե՝

1) ջրային համակարգի օգտագործման պայմանագրով նախատեսված կարգով լուծվելէ պայմանագիրը.

2) լրացել է ջրային համակարգի օգտագործման պայմանագրով նախատեսված ժամկետըեւ այն չի երկարաձգվել.

3) լուծարվել է ջրային համակարգի կառավարիչ իրավաբանական անձը.

4) մահացել է ջրային համակարգի կառավարիչ ֆիզիկական անձը.

5) օրենսդրությամբ սահմանված կարգով արգելվել է ջրային համակարգի օգտագործումը.

6) խախտվել են ջրօգտագործման թույլտվության եւ ջրային համակարգի օգտագործմանթույլտվության պայմանները:

Սույն հոդվածի 5-րդ կետի հիմքով ջրային համակարգի օգտագործման իրավունքիդադարումը կարող է իրականացվել միայն ջրային համակարգի կառավարչին հասցվածվնասը եւ կորցված շահույթն օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցելուցհետո:

Հոդված 58. Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանները

Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվում է, եթե՝

1) Ջրային համակարգերի կառավարման մարմնի փոփոխման դեպքում ջրային համակարգիօգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետները եւ պայմանները չեն փոխվում,իսկ իրավունքի փոխանցումը կատարվում է պետական ջրային կադաստրում գրանցմանհամապատասխան փոփոխություն կատարելու միջոցով.

2) սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան փոխանցված ջրային համակարգիօգտագործման իրավունքն ազդում է երրորդ անձանց իրավունքների վրա, կամ դրաարդյունքում կարող են փոփոխվել ջրային համակարգը բնութագրող մեծությունները,կարող են սահմանվել ջրային համակարգի օգտագործման նոր պայմաններ՝ առանց խախտելուգործող ջրօգտագործման եւ ջրային համակարգի օգտագործման թույլտվություններիպայմանները:

Հոդված 59. Ջրային համակարգերի կառավարչի իրավասությունները

Ջրային համակարգի կառավարիչն իրավունք ունի՝

1) օգտագործել ջրային համակարգը` սույն օրենսգրքի եւ ջրօգտագործման թույլտվությանպահանջներին համապատասխան.

2) ջրամատակարարներից եւ (կամ) ջրօգտագործողներից պահանջել մատակարարվածջրի վճարը՝ համաձայն սահմանված կարգավորվող սակագների.

3) մուտք գործել ջրառի, ջրերի մշակման կամ տեղափոխման գործունեությունիրականացնելու համար նախատեսված հողատարածքներ.

4) հրաժարվել ջրային համակարգի օգտագործման եւ դրանից բխող այլ իրավունքներից՝առնվազն վեց ամիս առաջ տեղեկացնելով այդ մասին Ջրային համակարգերի կառավարմանմարմնին.

5) ջրային համակարգի օգտագործման պայմանագրում առաջարկել փոփոխություններեւ լրացումներ.

6) առաջարկել երկարաձգել պայմանագրի գործողության ժամկետները՝ սույն օրենսգրքովնախատեսված դեպքերում եւ կարգով.

7) ջրային համակարգին վնաս պատճառած անձանց նկատմամբ վնասների հատուցմանհայցեր ներկայացնել դատարան.

8) իրականացնել սույն օրենսգրքից բխող ցանկացած գործունեություն, եթե ջրայինհամակարգի օգտագործման պայմանագրով այլ բան սահմանված չէ.

9) իրականացնել օրենսդրությամբ չարգելված այլ գործողություններ:

Հոդված 60. Ջրային համակարգի կառավարչի պարտականությունները

Ջրային համակարգի կառավարիչը պարտավոր է՝

1) ջրամատակարարներին եւ (կամ) ջրօգտագործողներին ապահովել ջրօգտագործմանպայմանագրով սահմանված ռեժիմի, որակի եւ քանակի ջրով.

2) ապահովել ստացվող եւ հատկացվող ջրի հաշվառումը.

3) վճարել օրենսդրությամբ նախատեսված եւ պայմանագրով սահմանված վճարները.

4) կատարել ջրային համակարգի օգտագործման եւ պահպանման անվտանգությաննուղղված պայմանագրային պահանջները.

5) գործել բնապահպանական սահմանված չափանիշներին եւ ընդհանուր դրույթներինհամապատասխան.

6) ապահովել ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրով սահմանվածայլ պարտականություններ:

Հոդված 61. Ոռոգման ջրամատակարարման կառավարման առանձնահատկությունները

Ոռոգման ջրամատակարարման կառավարումն իրականացնում է Ջրային համակարգերիկառավարման մարմինը կամ ջրօգտագործողների ընկերությունը (ջրօգտագործողներիընկերությունների միությունը)՝ օրենքով սահմանված կարգով:

Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ոռոգման ջրամատակարարմանկառավարման դեպքում ոռոգման ջրամատակարարման համակարգերի օգտագործման իրավունքըկարող է փոխանցվել մրցույթով, սույն օրենսգրքով նախատեսված կարգով, մինչեւ5 տարի ժամկետով:

Հոդված 62. Ջրային հողերի օգտագործման իրավունքը

Ջրային համակարգերի օգտագործման իրավունքը տիրապետողները տնտեսական գործունեությունիրականացնելու համար կարող են գետերի ողողահուներն ու ջրային հողերն օգտագործմանտրամադրել այլ անձանց՝ սանիտարական եւ ջրապահպան գոտիների համար՝ ջրօգտագործմանեւ (կամ) ջրային համակարգի օգտագործման թույլտվություններով սահմանված պահանջներիպահպանմամբ: Ջրային համակարգերի օգտագործման իրավունքը տիրապետողը գետերիողողահուների ու ջրային հողերի օգտագործման պայմանագիր այլ անձանց հետ կարողէ կնքել ոչ ավելի, քան ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցմանպայմանագրով նախատեսված ժամկետը: Ջրային համակարգերի օգտագործման իրավունքիփոխանցումն այլ անձի հիմք չէ գետերի ողողահուների ու ջրային ֆոնդի հողերիօգտագործման պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:

Ջրային հողերի օգտագործումը ջրային համակարգերի օգտագործման իրավունքիփոխանցման պայմանագրով կարող է սահմանափակվել կամ արգելվել՝ օրենսդրությամբսահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 7.

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 63. Անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանությանպայմանները

Հայաստանի Հանրապետության տարածքում ձեւավորվող անդրսահմանային ջրայինռեսուրսների նկատմամբ, մինչեւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը,կիրառվում են սույն օրենսգրքով սահմանված նորմերը:

Անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության պայմաններըպետական սահմանի վրա սահմանվում են Հայաստանի Հանրապետության եւ սահմանակիցերկրների միջպետական համաձայնագրերով եւ (կամ) պայմանագրերով:

Անդրսահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման եւ պահպանությանօպերատիվ խնդիրների լուծումն իրականացնում են մշտական գործող միջպետական հանձնաժողովները:

Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետությանվարչապետը:

Հոդված 64. Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետությանհանձնախմբի լիազորությունները եւ պարտականությունները

Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախումբը,սահմանակից երկրների համապատասխան հանձնախմբերի հետ համատեղ, անդրսահմանայինջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության օպերատիվ խնդիրների լուծումնիրականացնելիս ունի հետեւյալ լիազորությունները եւ պարտականությունները՝

1) մշակում եւ կառավարություն է ներկայացնում միջպետական համաձայնագրերինախագծեր.

2) մշակում եւ կառավարություն է ներկայացնում առաջարկություններ՝ անդրսահմանայինջրային համակարգի օգտագործման համատեղ մշտական գործող միջպետական հանձնաժողովներստեղծելու մասին.

3) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին սահմանված կարգով տեղեկացնումէ անդրսահմանային ազդեցությունների մասին.

4) Ջրային համակարգերի կառավարման մարմին է ներկայացնում մշտական գործողմիջպետական հանձնաժողովի որոշումները.

5) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ սահմանված կարգով ներկայացնումէ մշտական գործող միջպետական հանձնաժողովում բարձրացված այն հարցերը, որոնքչեն կանոնակարգվում միջպետական համաձայնագրերով եւ (կամ) պայմանագրերով եւպահանջում են համապատասխան լուծումներ.

6) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ սահմանված կարգով ներկայացնումէ մշտական գործող միջպետական հանձնաժողովում առաջացած տարաձայնությունները:

Հոդված 65. Անդրսահմանային ջրային ռեսուրսների մասին տեղեկատվությանհրապարակայնության ապահովումը

Հայաստանի Հանրապետությունն անդրսահմանային ջրային ռեսուրսներում ապահովումէ ջրերի որակական եւ քանակական ցուցանիշների, դրանց օգտագործման պայմաններիեւ դրանց վերաբերյալ սահմանակից կողմերի միջեւ բանակցությունների արդյունքների,անդրսահմանային ազդեցությունների կանխման, սահմանափակման եւ կրճատման միջոցառումներիմասին տեղեկատվության հրապարակայնությունը:

Տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

ԳԼՈՒԽ 8.

ՋՐԵՐԻ ՈՐԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ

Հոդված 66. Ջրերի որակի ստանդարտները

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը համապատասխան շահագրգիռպետական կառավարման մարմինների հետ համատեղ մշակում է ջրերի որակի ստանդարտներինախագծերը:

Ջրերի որակի ստանդարտները ներառվում են ջրի ազգային ծրագրում եւ պետք էհամապատասխանեն սահմանված դասակարգման համակարգին:

Ջրերի որակի ստանդարտները կարող են տատանվել՝ կախված տեղանքի առանձնահատկություններից:Օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք կարող են սահմանվել յուրաքանչյուրջրավազանային կառավարման տարածքի համար: Կարող են սահմանվել նաեւ ջրի օգտագործմանվրա հիմնված ստանդարտներ, ներառյալ՝ գյուղատնտեսական, արդյունաբերական եւկենցաղային: Ջրերի ստանդարտները պետք է արտացոլեն ջրային ռեսուրսների դեգրադացումը,հյուծումը, աղտոտումը կանխելու, ինչպես նաեւ բնապահպանական նվազագույն հոսքերըորոշելու պայմանները:

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը տարեկան առնվազներկու անգամ վերահսկման միջոցով ապահովում է ջրերի փաստացի որակական չափանիշներիհամապատասխանությունն օգտագործման համար սահմանված ստանդարտներին:

Ջրերի ստանդարտներն ուղենիշ են ծառայում բոլոր հավանական աղտոտող նյութերիընդունելի սահմանների վերաբերյալ եւ պարունակում են ցուցանիշներ՝ ըստ տարիներիդրանք նվազեցնելու ուղղությամբ:

Խորհրդակցելով Ջրի ազգային խորհրդի հետ՝ Ջրային ռեսուրսների կառավարմանեւ պահպանության մարմինը տարին առնվազն երկու անգամ իրականացնում է ստանդարտներիմանրակրկիտ ստուգում (վերանայում), ներառյալ՝ սոցիալական եւ բնապահպանականազդեցությունները, առաջարկում է դրանցում փոփոխություններ եւ այդ տեղեկատվությունըներկայացնում է կառավարություն՝ որպես Ջրի ազգային ծրագրի մաս: Ջրերի ստանդարտներիգրանցման կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 67. Ջրերի ստանդարտների պահպանումը

Ջրերի ստանդարտները խախտելու դեպքում ջրօգտագործումը համարվում է անօրինականեւ դրա նկատմամբ կիրառվում է օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:

Եթե ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված են դրույթներ, որոնք թույլատրումեն ջրերի ստանդարտներից շեղումներ եւ կարող են հանգեցնել գումարային ազդեցության,ապա այդ թույլտվությունները համարվում են չեղյալ՝ օրենսդրությամբ սահմանվածկարգով:

Եթե ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված են ավելի խիստ ստանդարտներ,որոնց հնարավոր չէ հասնել գոյություն ունեցող միջոցներով, ապա ջրօգտագործմանթույլտվություն ունեցող անձը Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանությանմարմին է ներկայացնում առաջիկա 5 տարիների համար իր գործողությունների աստիճանականբարելավման պլան, որը հանդիսանում է ջրօգտագործման թույլտվության անբաժանելիմասը:

Հոդված 68. Սահմանային թույլատրելի չափանիշները

Սահմանային թույլատրելի չափանիշները սահմանվում են, ելնելով՝

1) անտրոպոգեն սահմանային թույլատրելի մակարդակից, որի երկարատեւ ազդեցությունըչի բերում ջրաէկոհամակարգի բնական հատկությունների եւ կազմի փոփոխության՝բնական սեզոնային եւ բազմամյա տատանումների սահմաններից դուրս.

2) աղտոտող նյութերի զանգվածից, որը ջրհավաք ավազան է հասնում կազմակերպվածեւ չկազմակերպված արտահոսքերի տեսքով:

Կեղտաջրերում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտահոսքերի չափանիշներըյուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար սահմանվում են՝ ելնելով ջրհավաք ավազանիսահմաններում ջուրն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներիգերազանցման եւ հատակային նստվածքագոյացումներում ու ջրակենսածիններում դրանցմնացորդային քանակների կուտակման անթույլատրելիության պահանջներից:

Հոդված 69. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը

Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը մշակում էՋրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը՝ հաշվի առնելով էկոլոգիական,սոցիալական եւ տնտեսական առկա իրավիճակը, ջրային ռեսուրսների վերականգնման,օգտագործման եւ պահպանության պետական նպատակային ծրագրերով սահմանված ժամկետներըեւ փուլայնությունը: Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերըհաստատվում են ջրի ազգային ծրագրով:

Հոդված 70. Խմելու ջրի ստանդարտները

Բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ եւ կենցաղային սպասարկմանկարիքների համար հատկացվող ջուրը պետք է համապատասխանի խմելու ջրի ստանդարտներին:

Խմելու ջրի մատակարարումն իրականացնող անձինք պետք է ապահովեն խմելու ջրիորակի համապատասխանությունը ստանդարտներին: Առողջապահության պետական լիազորվածմարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով հսկողություն է սահմանում բնակչությանըմատակարարվող խմելու ջրի՝ ստանդարտներին համապատասխանության նկատմամբ:

Խմելու ջրի մատակարարման համակարգերը դասվում են կենսաապահովման կարեւորագույնջրային համակարգերի շարքին:

Խմելու ջրի ստանդարտների պահանջներին համապատասխանող ջրային ռեսուրսը կարողէ օգտագործվել որպես բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ եւ կենցաղայինսպասարկման կարիքների համար ջրային աղբյուր, եթե կառավարության սահմանած կարգինհամապատասխան հնարավոր է այդտեղ ապահովել սանիտարական գոտիներ եւ հատուկ պահպանմանտեղամասեր:

Ջրամատակարարումից առաջ խմելու ջրի վերամշակում եւ ջրապատրաստում կարողէ իրականացվել միայն կառավարության սահմանած կարգին համապատասխան մշակվածու հաստատված եղանակներով:

ԳԼՈՒԽ 9.

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 71. Ջրօգտագործողների միությունները

Ջրօգտագործողները կարող են միավորվել՝ օրենքով սահմանված կարգով կազմավորելովջրօգտագործողների ընկերություններ, ջրօգտագործողների ընկերությունների միություններկամ այլ կազմակերպություններ ու միավորումներ:

Հոդված 72. Ոռոգման բնագավառում ջրօգտագործողների ընկերություններըեւ ջրօգտագործողների ընկերությունների միությունները

Ջրօգտագործողների ընկերությունները եւ ջրօգտագործողների ընկերություններիմիությունները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձի կարգավիճակունեցող կազմակերպություններ են, որոնք, ղեկավարվելով հասարակության շահերով,իրականացնում են ոռոգման ջրամատակարարման համակարգի օգտագործումն ու պահպանումը:Ջրօգտագործողների ընկերությունները ջրօգտագործողներին ջուր են մատակարարումիրենց սպասարկման տարածքում, իսկ ջրօգտագործողների ընկերությունների միությունները՝ջրօգտագործողների ընկերություններին՝ իրենց սպասարկման տարածքում: Ջրօգտագործողներիընկերությունների միությունները ջրօգտագործողների ընկերությունների կամավորությանհիման վրա ստեղծված միություններ են, որոնց նպատակն է միեւնույն ջրի աղբյուրիօգտագործումը: Դրանք գործում են ջրօգտագործողների ընկերությունների կողմիցիրենց տրված լիազորությունների սահմաններում: Ջրօգտագործողների ընկերություններիեւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեության կարգըսահմանվում է օրենքով:

Հոդված 73. Ջրամատակարարման եւ ջրահեռացման պայմանագրերը

Ջրամատակարարման եւ ջրահեռացման պայմանագրերի կնքման կարգը եւ օրինակելիձեւերը սահմանում է կառավարությունը:

ԳԼՈՒԽ 10.

ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 74. Ջրային հարաբերություններում գրանցման ենթակա փաստաթղթերը

Ջրային հարաբերություններում գրանցման են ենթակա՝

1) ջրօգտագործման թույլտվությունները.

2) ջրօգտագործման իրավունքների փոխանցման պայմանագրերը եւ դրանցում փոփոխությունները.

3) սերվիտուտները.

4) ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունները.

5) ջրային համակարգերի կառավարման իրավունքի փոխանցման պայմանագրերը եւդրանցում փոփոխությունները:

Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված փաստաթղթերը ենթակա են պետականգրանցման պետական ջրային կադաստրում, իսկ 3-5-րդ կետերում նշվածները` անշարժգույքի գրանցման պետական լիազորված մարմնում: Գրանցման հիմք հանդիսացող փաստաթղթերիբնագրերի մեկական օրինակները պահպանվում են գրանցում իրականացնող մարմիններում:Նշված փաստաթղթերի պատճենների տրամադրումը կատարվում է օրենսդրությամբ սահմանվածկարգով:

Սույն հոդվածում նշված փաստաթղթերին հասարակայնության ծանուցումը կատարվումէ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն հոդվածում նշված փաստաթղթերի գրանցումն իրականացվում է օրենսդրությամբսահմանված կարգով:

Հոդված 75. ՀՏԿ-ների հաշվառումը

ՀՏԿ-ները հաշվառվում են պետական ջրային կադաստրում:

ՀՏԿ-ների եւ դրանց օգտագործման պայմանների քանակական եւ որակական տվյալներըմուտքագրվում են Ջրային համակարգերի կառավարման մարմնում:

ԳԼՈՒԽ 11.

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հոդված 76. Ջրային ռեսուրսների, ջրամատակարարման եւ (կամ) ջրահեռացմանհամակարգերի օգտագործման, վերականգնման եւ պահպանման տնտեսական կարգավորմանսկզբունքները

Ջրային ռեսուրսների, ջրամատակարարման եւ (կամ) ջրահեռացման համակարգերիօգտագործման, վերականգնման եւ պահպանման տնտեսական կարգավորման հիմնական սկզբունքըջրօգտագործման վճարելիությունն է:

Ջրի համար գանձվող վարձավճարները պետք է խթանեն ջրային ռեսուրսների արդյունավետօգտագործումը, վերականգնումն ու պահպանությունը: Դրանք պետք է սահմանվեն պատշաճմակարդակով ապահովելու համար՝

1) ջրային ռեսուրսների օգտագործման դիմաց վճարումների,

2) ջրային ռեսուրսների վերականգնման եւ պահպանման ֆինանսավորման,

3) ջրամատակարարման եւ (կամ) ջրահեռացման համակարգերի օգտագործման ու պահպանմանծախսածածկման,

4) ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման (ներառյալ՝ վարչարարության,հասարակայնության ծանուցման, մոնիտորինգի, պլանավորման եւ կիրարկման միջոցառումներիհամար) ծախսածածկման,

5) ջրամատակարարման եւ (կամ) ջրահեռացման համակարգերի արդյունավետ օգտագործման,վերականգնման եւ ջրերի որակի պահպանմանն ու բարելավմանը նպաստող տնտեսականխթանների համակարգերի ստեղծումը:

Ջրամատակարարման եւ (կամ) ջրահեռացման համակարգերի արդյունավետ օգտագործման,վերականգնման եւ պահպանման տնտեսական խթանները սահմանվում են օրենքով:

Ջրամատակարարման եւ (կամ) ջրահեռացման համակարգերի արդյունավետ օգտագործման,վերականգնման ու պահպանման համար հարկային, վարկային եւ այլ արտոնություններիտրամադրման կարգը սահմանվում է օրենսդրությամբ:

Հոդված 77. Ջրօգտագործման թույլտվության համար վճարները

Ջրօգտագործման թույլտվության համար վճարի սահմանման հիմքերն են՝

1) ջրային ռեսուրսից վերցված ջրի ծավալը, որակը եւ ռեժիմը.

2) թողարկված արտադրանքի, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքներիծավալը, որն իրականացվել է առանց ջրային ռեսուրսից ջուր վերցնելու.

3) ջրային ռեսուրսի օգտագործվող մակերեսը.

4) ջրերի որակական եւ քանակական հատկանիշներով պայմանավորված՝ ջրային ռեսուրսինպատակային կամ ոչ նպատակային օգտագործումը.

5) ջրերի մեջ թափվող կեղտաջրերի ծավալը եւ որակը:

Ջրօգտագործման արդյունավետության եւ ջրերի որակի բարձրացման համար շահագրգռվածությունառաջացնելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն ունեցող առանձին անձանցիցգանձվող ջրօգտագործման թույլտվության վճարները կարող են լինել տարբեր` նկատիառնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝

1) ջրային ռեսուրսից վերցված եւ բաց թողնված ջրի որակը՝ համեմատած այնջրային ռեսուրսների որակի հետ, որի մեջ է թափվում այդ ջուրը, ինչպես նաեւջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ստացվող օգուտը.

2) մոնիտորինգի ծախսերը.

3) վերցված ջրի քանակությունը.

4) ջրի քանակի ու որակի վրա հնարավոր ազդեցությունը եւ դրան առնչվող ռիսկերնու վերականգնման ծախսերը:

Եթե ջրօգտագործումը համապատասխանում է հասարակական շահերին եւ սույն օրենսգրքիպահանջներին, ապա Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմիննանհրաժեշտության դեպքում կարող է առաջարկել նվազեցնել ջրօգտագործման թույլտվություններիվճարները կամ տրամադրել ֆինանսական օժանդակություն՝ տնտեսական զարգացումնու ներդրումները խթանելու համար։

Սույն օրենսգրքով նախատեսված բնապահպանական վճարների սահմանման հիմքերնեն՝

1) թափվող կեղտաջրերի կազմը, քանակը, որակը եւ դրանց բնութագիրը.

2) կեղտաջրերի տեսակը եւ ազդեցության աստիճանը ջրային ռեսուրսների վրա.

3) արտահոսող կեղտաջրերն ընդունող ջրային ռեսուրսի էկոլոգիական վիճակը.

4) ջրօգտագործման մոնիտորինգի պահանջվող մակարդակը:

Հոդված 78. Ջրօգտագործման եւ ջրային համակարգի օգտագործման թույլտվություններիձեռքբերման վճարները

Ջրօգտագործման եւ ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների ձեռքբերմանհամար վճարվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով եւ չափերով:

Հոդված 79. Սակագների սահմանումը ոչ մրցակցային ջրօգտագործման համար

Կարգավորվող սակագների ձեւավորման սկզբունքներն են՝

1) ծառայության արժեքի սահմանումը (ներառյալ՝ գործունեություն իրականացնելուհամար անհրաժեշտ՝ հիմնավորված օգտագործման եւ պահպանման ծախսերը), հիմնականմիջոցների մաշվածության փոխհատուցման ապահովումը.

2) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

3) վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.

4) պահանջվող ծառայության նվազագույն չափանիշների սահմանումը.

5) սակագնային կարգավորման միջոցով մատուցվող ծառայությունների որակի ապահովմանեւ սպառողների վճարունակության հաշվի առնելը.

6) սպառման ծավալով, տարվա եղանակով, օրվա ժամերով, ծառայությունների տեսակներովպայմանավորված սակագների տարբերակումը.

7) հիմնավորված եւ անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.

8) ջրի ազգային ծրագրի պահանջների պահպանումը.

9) հիմնավորված տեխնոլոգիական կորուստների ներառումը.

10) օրենսդրությամբ նախատեսված՝ հիմնավորված եւ անհրաժեշտ այլ ծախսերիներառումը.

11) արդյունավետ ջրօգտագործման եւ ջրերի ստանդարտների պահպանման խթաններիստեղծումը.

12) մատուցվող ծառայության որակի բարձրացման խթանների ստեղծումը:

Սակագները կարող են լինել տարբեր՝

1) ըստ ավազանային բաժանումների՝ կախված ջրամատակարարման եղանակից.

2) ըստ ջրօգտագործողների տարբեր խմբերի (ենթախմբերի).

3) ըստ որակական ցուցանիշների՝ կախված ջրային ռեսուրսների դասակարգումից:

Ջրի վարձերը կարող են վճարել՝

1) ջրային համակարգերը կամ դրանց մասն օգտագործող համապատասխան անձինք.

2) ուղղակի ջրօգտագործողները:

Սակագները կարող են կրել խրախուսական բնույթ՝ կախված ջրօգտագործման արդյունավետությունից:

Սակագների կառուցվածքը եւ դրանց ձեւավորման հիմնական սկզբունքները սահմանվումեն ջրի ազգային ծրագրով:

Կարգավորվող սակագների սահմանման եւ վերանայման կարգը սահմանվում է օրենքով,իսկ այդ առնչությամբ ջրամատակարարների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերիձեւերը եւ ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Կարգավորող հանձնաժողովը:

Կարգավորող հանձնաժողովը սակագինը հաստատելուց առաջ պարտավոր է՝

1) 1000-ից ոչ պակաս տպաքանակ ունեցող թերթում հրապարակել ծանուցում, որընկարագրում է առաջարկվող սակագնի ձեւավորման սկզբունքները.

2) առաջարկել հրապարակման պահից 30-օրյա ժամկետում ուղարկել գրավոր դիտողություններեւ առաջարկություններ՝ ներկայացված սակագնի վերաբերյալ:

Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունելուց առնվազն60 օր հետո: Սակագների գործողության ժամկետը չի կարող լինել մեկ տարուց պակաս:

Կարգավորող հանձնաժողովը կարող է սահմանել ջրամատակարարի եւ (կամ) ջրահեռացնողիգործունեության երկարաժամկետ սակագին:

Սահմանված կարգավորվող սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվայինարժեք, այնպես էլ որոշակի պարամետրերից կախված հաշվարկային բանաձեւ:

Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագինը համարվում է առավելագույն սակագին:Ջրամատակարարը եւ (կամ) ջրահեռացնողը կարող են ջուրը վաճառել դրանից ցածրսակագնով այն պայմանով, որ նույն խմբի ջրօգտագործողներին ջուրը մատակարարվիմիեւնույն սակագնով:

Սահմանվածից ցածր սակագին կիրառելու դեպքում, ջրօգտագործողների եւ (կամ)ջրահեռացնողների շահերը պաշտպանելու նպատակով, ջրամատակարարը եւ (կամ) ջրահեռացնողըպահպանում են առավելագույնից ցածր ընդունված սակագինը մինչեւ Կարգավորող հանձնաժողովիկողմից նոր սակագնի սահմանումը:

Հոդված 80. Ջրային հարաբերություններում հարկային պարտավորություններիառաջացման առանձնահատկությունները եւ ջրային վճարների արտոնությունները

Ջրային հարաբերություններում հարկային պարտավորությունների առաջացման առանձնահատկություններըեւ ջրային վճարների արտոնությունները սահմանվում են օրենքով:

Հոդված 81. Ֆինանսական օգնությունը ջրային հարաբերություններում

Ջրային հարաբերություններում կարող է տրամադրվել ֆինանսական օգնություն՝սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնություններիտրամադրման տեսքով՝ կախված ջրի ազգային ծրագրում ամրագրված ֆինանսական օգնությանտրամադրման կոնկրետ ձեւից:

Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծով Ազգայինժողովի հաստատմանն է ներկայացնում ջրամատակարարներին եւ ջրօգտագործողներինպետական բյուջեից տրվող սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգովհարկային արտոնությունների չափերը:

Պետական բյուջեից տրվող սուբսիդիաները կամ օրենսդրությամբ սահմանված կարգովհարկային արտոնությունները պետք է սահմանվեն այնպես, որպեսզի նպաստեն ջրայինհամակարգերի պահպանման եւ տեխնիկական սպասարկման ծախսերի հատուցմանը:

Սույն օրենսգրքով սահմանված սուբսիդիաները կարող են ջրամատակարարներինկամ ջրօգտագործողներին տրամադրվել ուղղակի վճարումների տեսքով:

Ֆինանսական օգնության տրամադրման ժամանակ հաշվի են առնվում՝

1) ֆինանսական օգնության տրամադրման նպատակը.

2) հավասարության ապահովումը եւ խտրականության բացառումը.

3) թափանցիկության ապահովումը.

4) օգնություն ստացողի ֆինանսական վիճակը.

5) ջրային համակարգերի պահպանության անհրաժեշտությունը:

Սույն օրենսգրքի պահանջները խախտող անձը սույն օրենսգրքով նախատեսված ֆինանսականօգնություն ստանալու իրավունք չունի:

Կառավարությունը սահմանում է ֆինանսական օգնության տրամադրման կարգը, որըպետք է ներառի՝

1) ֆինանսական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց խմբերը.

2) ֆինանսական օգնություն ստանալու համար հայտերի (դիմումների) ներկայացմանկարգը.

3) ֆինանսական օգնության օգտագործման պայմանները եւ կանոնները:

ԳԼՈՒԽ 12.

ՀՏԿ-ՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 82. ՀՏԿ-ների անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջները

Կառավարությունը պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրամբարներիօգտագործման, պահպանման, կապիտալ ներդրումների եւ անվտանգության համար։ Կառավարություննապահովում է, որպեսզի հավաքվեն այդ գործունեության իրականացման համար պահանջվողբոլոր միջոցները, ավարտին հասցվեն առնչվող աշխատանքները, ջրամբարները շարունակաբարաշխատեն հուսալի եւ անվտանգ՝ ջրօգտագործման թույլտվության ամբողջ ընթացքում։

ՀՏԿ-ների անվտանգության ապահովման հիմքերն են դրանց՝

1) վթարի թույլատրելի ռիսկի աստիճանի ապահովումը.

2) անվտանգության մասին ներկայացվող հայտարարագիրը.

3) գործունեության իրականացման թույլտվության կարգը.

4) օգտագործման անընդհատության ապահովումը.

5) անվտանգությունն ապահովող միջոցառումները, այդ թվում՝

ա) անվտանգության չափանիշների հաստատումը,

բ) ՀՏԿ-ների հագեցումը այնպիսի տեխնիկական միջոցներով, որոնք հնարավորությունեն տալիս մշտապես հսկել դրանց տեխնիկական վիճակը,

գ) ՀՏԿ-ների օգտագործումը համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով.

6) ՀՏԿ-ում նախապես իրականացվող համալիր այն միջոցառումները, որոնք հնարավորությունեն տալիս առավելագույնս նվազեցնելու արտակարգ իրավիճակների առաջացման հնարավորությունը.

7) անձանց պատասխանատվությունն այն գործողությունների համար, որոնք, թույլատրելիաստիճանի համեմատությամբ, նվազեցրել են ՀՏԿ-ների անվտանգությունը:

Հոդված 83. ՀՏԿ-ի սեփականատիրոջ եւ օգտագործող անձանց պարտականությունները

ՀՏԿ-ի սեփականատերը եւ օգտագործող անձինք պարտավոր են՝

1) ապահովել ՀՏԿ-ի անվտանգության նորմերը եւ կանոնները՝ դրանց կառուցման,օգտագործման, վերանորոգման, վերակառուցման, կոնսերվացման, օգտագործումից հանելուեւ լուծարելու ժամանակ.

2) ապահովել ՀՏԿ-ի վիճակի ցուցանիշների մոնիտորինգը եւ ստացված տվյալներիհիման վրա կատարել անվտանգության գնահատում: Պարզաբանել անվտանգության ցուցանիշներիփոփոխման պատճառները, հաշվի առնելով ՀՏԿ-ի աշխատանքը հիդրոհամակարգում, ՀՏԿ-իվրա վնասակար բնական եւ տեխնոգեն նյութերի ազդեցությունը, տնտեսական եւ այլգործունեության հետեւանքները, գետի հունում եւ ՀՏԿ-ի շրջակայքում տարբեր օբյեկտներիտեղակայումը.

3) ապահովել ՀՏԿ-ի անվտանգության ճշտված չափանիշների մշակումը.

4) զարգացնել ՀՏԿ-ի վիճակի հսկողության համակարգը.

5) պարբերաբար վերլուծության ենթարկել ՀՏԿ-ի անվտանգության նվազեցման պատճառները:

Հոդված 84. ՀՏԿ-ի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները

ՀՏԿ-ն անվտանգ եւ տեխնիկապես սարքին վիճակում պահելու, ինչպես նաեւ վթարներըկանխելու համար դրա սեփականատերն ապահովում է՝

1) ՀՏԿ-ի պարբերաբար հետազոտումը.

2) ՀՏԿ-ի օգտագործման կազմակերպումը՝ սահմանված կանոններին համապատասխան.

3) օգտագործող կազմակերպության աշխատակիցներին ներկայացվող մասնագիտականորակավորման պահանջների բավարարումը.

4) ՀՏԿ-ում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության համակարգը մշտապեսպատրաստի վիճակում պահելը.

5) ՀՏԿ-ում հնարավոր վթարի դեպքում համագործակցությունը Հայաստանի Հանրապետությանարտակարգ իրավիճակների պետական լիազորված մարմնի հետ.

6) ՀՏԿ-ի վթարի վտանգի դեպքում անհապաղ իրազեկումը Ջրային համակարգերիկառավարման մարմնին.

7) անհրաժեշտ պայմաններ ՀՏԿ-ի անվտանգությունը վերահսկող մարմնի աշխատանքներըկազմակերպելու համար.

8) ՀՏԿ-ի օգտագործման միջոցառումների ֆինանսավորումը.

9) ՀՏԿ-ի վթարի հետեւանքների վերացմանը եւ կանխմանն ուղղված միջոցառումներիֆինանսավորումը:

Պատվարի պատռման վտանգի դեպքում սեփականատերը կամ նրա լիազորություններնիրականացնող անձը սահմանված կարգով անհապաղ իրազեկում է վարչապետին: Հատուկտեղեկատվական համակարգի միջոցով այդ մասին տեղյակ են պահվում հնարավոր ջրածածկմանալիքի տակ հայտնվող տարածքների բնակչությունը եւ կազմակերպությունները:

ՀՏԿ-ի անվտանգության համար պատասխանատվություն է կրում դրա սեփականատերըեւ օգտագործող կազմակերպությունը:

Հոդված 85. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը

ՀՏԿ-ի նախագծման, շինարարության, օգտագործման հանձնելու, օգտագործման ընթացքում,օգտագործումից հանելու, վերակառուցումից կամ կապիտալ վերանորոգումից հետո,ինչպես նաեւ գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքերում դրա սեփականատերըկամ նրա հանձնարարությամբ՝ օգտագործող կազմակերպությունը կազմում է ՀՏԿ-իանվտանգության հայտարարագիր, որը ՀՏԿ-ի անվտանգության չափանիշների համապատասխանությանմասին տեղեկություններ պարունակող հիմնական պաշտոնական փաստաթուղթն է:

Հայտարարագրի բովանդակությունը եւ մշակման կարգը, ըստ ՀՏԿ-ի կարեւորությանեւ առանձնահատկությունների, սահմանում է կառավարությունը:

ՀՏԿ-ի սեփականատերը կամ նրա հանձնարարությամբ՝ օգտագործող կազմակերպությունըհայտարարագիրը ներկայացնում է Ջրային համակարգերի կառավարման մարմնի հաստատմանը:Հայտարարագիրը հիմք է ՀՏԿ-ն պետական ջրային կադաստրում հաշվառելու համար:

Հոդված 86. ՀՏԿ-ների զննումը

Ջրային համակարգերի կառավարման մարմինը ՀՏԿ-ի զննման նպատակով, խորհրդակցելովպետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ, ձեւավորում է տեխնիկական հանձնաժողով:

Զննման ժամանակ իրականացվում է՝

1) հսկողություն ՀՏԿ-ներն օգտագործող կազմակերպությունների, ինչպես նաեւդրանց օգտագործման ընթացքում կապալառու կազմակերպությունների գործունեությաննկատմամբ՝ շինարարության, վերակառուցման, կապիտալ վերանորոգման, վերականգնմանկամ կոնսերվացիայի ժամանակ անվտանգության կանոնների եւ նորմերի պահպանությանապահովման մասով.

2) ՀՏԿ-ների տեխնիկական վիճակի գնահատում:

Տեխնիկական հանձնաժողովն իրականացնում է նաեւ ջրային համակարգերի անվտանգությանապահովման, արդյունավետ օգտագործման եւ պահպանության ծրագրերի ուսումնասիրություն,իրականացվող միջոցառումների վերաբերյալ վերլուծություններ եւ տալիս է մասնագիտականեզրակացություններ:

Հոդված 87. ՀՏԿ-ի փլուզման հետեւանքով առաջացող ջրհեղեղների եւ տարածքներիջրածածկումների կանխատեսումների տեղեկատվական համակարգի վարման կարգը

ՀՏԿ-ի փլուզման հետեւանքով առաջացող ջրհեղեղների եւ տարածքների ջրածածկումներիկանխատեսումների տեղեկատվական համակարգը բնակչությանն ապահովում է օպերատիվտեղեկատվությամբ՝ պատվարների պատռման հետեւանքով առաջացող հնարավոր ալիքիտարածման, ինչպես նաեւ հիդրոտեխնիկական այլ կառուցվածքների փլուզման հետեւանքովառաջացող հնարավոր ջրհեղեղների ու տարածքների ջրածածկումների սահմանների եւվտանգների մակարդակի մասին:

Հոդված 88. ՀՏԿ-ի վթարի հետեւանքով առաջացած աղետները կանխելու միջոցառումները

ՀՏԿ-ի վթարի հետեւանքով առաջացող աղետները կանխելու նպատակով`

1) արգելվում է ջրային համակարգերն օգտագործման հանձնելը եւ օգտագործելը՝առանց նախագծերով նախատեսված հողերի խորտակումը, ջրաողողումը, ճահճացումը,աղակալումը եւ հողատարումը (էրոզիան) կանխող միջոցառումների անցկացման.

2) արգելվում է ջրամբարները լցնել մինչեւ դրանց թասում նախագծերով նախատեսվածնախապատրաստական միջոցառումներ իրականացնելը.

3) արգելվում է ՀՏԿ-ն օգտագործման հանձնելը եւ օգտագործելը՝ առանց՝

ա) հեղեղաջրերի ջրհեռ կառուցվածքների ավարտման՝ համաձայն հաստատված նախագծերի.

բ) պատվարներում եւ կարեւորագույն հիդրոտեխնիկական այլ կառուցվածքներումհսկիչ-չափիչ սարքերի եւ նախագծով նախատեսված դիտակետերի ցանցի ներդրման:

Հոդված 89. ՀՏԿ-ի վթարի պատճառով առաջացած աղետների հետեւանքներիվերացման միջոցառումների իրականացման եւ վնասների հատուցման կարգը

ՀՏԿ-ի վթարի հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ունեցվածքին,ֆիզիկական անձանց կյանքին եւ առողջությանը հասցրած վնասը ենթակա է հատուցմանՀՏԿ-ի սեփականատիրոջ կամ պայմանագրով նախատեսված դեպքում՝ օգտագործող կազմակերպությանհաշվին:

ՀՏԿ-ների վթարների հետեւանքների վերացման միջոցառումների իրականացման եւվնասների հատուցման կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 90. Պետական հատուկ նշանակության հիդրոհանգույցների անվտանգությաներաշխավորը

Պետական հատուկ նշանակության հիդրոհանգույցների անվտանգության համար միջոցառումներիիրականացման երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է:

ԳԼՈՒԽ 13.

ՋՐԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՑՈՒՄԸ

Հոդված 91. Ջրերի վնասակար ներգործության հետեւանքով առաջացած արտակարգիրավիճակները եւ դրանք կանխելու միջոցառումների իրականացման կարգը

Որպես առաջնահերթ միջոցառում, աղետների հետեւանքով առաջացած վնասը ժամանակինհնարավորինս նվազեցնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվում է աղետներիդեմ պայքարի տեղեկատվական համակարգ, որի նպատակն է նախապատրաստել կանխատեսումներ՝ջրային բնագավառում աղետալի իրավիճակների առաջացման հնարավորության վերաբերյալ:

Հեղեղումների, սելավների, սողանքների եւ երաշտի մասին տեղեկատվական համակարգիգործունեությունն ընդգրկում է ընթացիկ տեղեկատվություն եւ կանխատեսումներ՝

1) տեղի ունեցած կամ հնարավոր hեղեղումների, սելավների եւ սողանքների,

2) տեղի ունեցած կամ սպասվող երաշտի,

3) բնական ջրային ռեսուրսների վիճակի եւ կայունության,

4) կարեւոր ջրային համակարգերի (այդ թվում՝ ջրամբարների պատվարների, գետերիափապաշտպան ամբարտակների) վիճակի եւ կայունության,

5) բնակչության առողջությանն սպառնացող վտանգների մասին:

Վարարումներից, սելավներից եւ սողանքներից պաշտպանվելու համար պետականջրային կադաստրում հաշվառվում են վարարումների, սելավների եւ սողանքների ռիսկիտարածքները:

Ջրավազանային կառավարման պլաններում սահմանվում են անձանց գործունեությանայն տեսակները, որոնք պետք է արգելվեն կամ սահմանափակվեն որոշակի տարածքներիվրա, որպեսզի կանխվեն կամ նվազագույնի հասցվեն նշված աղետների հետեւանքովառաջացող վնասները: Այդ տարածքներում շինարարական աշխատանքների իրականացմանկարգը սահմանում է կառավարությունը:

Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները եւ ազգաբնակչությանգույքը վարարումների, սելավների եւ սողանքների ռիսկից պաշտպանելու ծրագրերըսահմանվում են ջրի ազգային ծրագրով, որտեղ պետք է ներառվեն՝

1) համալիր միջոցառումներ՝ վարարումներից, սելավներից եւ սողանքներից պաշտպանվելուհամար.

2) վարարումների, սելավների եւ սողանքների դեպքում՝ պետական մարմիններիպատասխանատվությունը եւ անհրաժեշտ միջոցառումների ցանկը.

3) համալիր միջոցառումներ եւ դրանց իրականացման մեխանիզմները՝ անհրաժեշտությանդեպքում բնակչության տարահանումը (էվակուացիա) կազմակերպելու եւ մարդկանցբնակատեղով ու սննդով ապահովելու համար:

Հոդված 92. Սակավաջրությունը եւ երաշտը

Ջրերի եւ տեղումների խիստ անբավարարություն առաջանալիս Ջրային ռեսուրսներիկառավարման եւ պահպանության մարմնի առաջարկությամբ կառավարությունը որոշումէ ընդունում սակավաջրության եւ երաշտի մասին: Նման որոշումը կարող է ընդունվելՀայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի կամ դրա մի մասի համար:

Սակավաջրության եւ երաշտի մասին ընդունված որոշումը ներառում է՝

1) ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակում.

2) սակավաջրության եւ երաշտի հայտարարված տարածքներում ջրային ռեսուրսներիօգտագործման չափավորում կամ սահմանափակում.

3) Ջրային համակարգերի կառավարման մարմնի նկատմամբ պահանջներ ջրօգտագործողներիննոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ապահովելու համար:

Ջրերի վնասակար ներգործության պատճառով առաջացած տարերային աղետների հետեւանքներովպատճառված վնասների հաշվառման եւ դրանց վերացման միջոցառումների մշակման նպատակովկառավարությունն ստեղծում է հանձնաժողովներ եւ սահմանում է դրանց գործունեությանկարգը:

ԳԼՈՒԽ 14.

ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

Հոդված 93. Ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության արտակարգիրավիճակի ռեժիմը

Ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմէ սահմանվում՝

1) Ազգային ժողովի կողմից պատերազմ եւ (կամ) Հայաստանի ՀանրապետությանՆախագահի կողմից ռազմական դրություն հայտարարելու դեպքում.

2) կառավարության կողմից ջրային համակարգի կամ դրա մասի վերաբերյալ արտակարգէկոլոգիական իրավիճակ հայտարարելու դեպքում:

Ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմսահմանելու կարգը հաստատում է կառավարությունը:

Հոդված 94. Ջրային համակարգերի օգտագործումը եւ պահպանությունը պատերազմեւ ռազմական դրություն հայտարարելու դեպքերում

Հայաստանի Հանրապետությունում պատերազմ եւ ռազմական դրություն հայտարարելուդեպքերում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվում երկրի բոլոր ջրային համակարգերում:

Հայաստանի Հանրապետությունում պատերազմ եւ ռազմական դրություն հայտարարելուդեպքերում ջրային համակարգերում օգտագործման եւ պահպանության արտակարգ իրավիճակիռեժիմի հայտարարման պահից ջրային համակարգի կառավարիչը գործում է այդ իրավիճակիհամար կառավարության սահմանած հրահանգով:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազորված մարմիննապահովում է անվտանգ խորություններից ստորերկրյա ջրեր արդյունահանող շարժականկայանքների համալրումը եւ պատրաստվածությունը, որոնք պատերազմական գործողություններիընթացքում քիմիական, կենսաբանական եւ այլ հնարավոր վարակումների դեպքում պետքէ պատրաստ լինեն բնակչությանն ապահովելու անհրաժեշտ որակի եւ քանակի ջրով:

Հոդված 95. Խմելու ջրի աղբյուրների պահուստավորումը

Արտակարգ իրավիճակներում բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար աղտոտումիցեւ աղբոտումից պաշտպանված ստորերկրյա ջրային ռեսուրսների բազայի վրա կատարվումէ աղբյուրների պահուստավորում, որի կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 96. Ջրային համակարգերի օգտագործումը եւ պահպանությունն արտակարգէկոլոգիական իրավիճակում

Ջրային համակարգի կամ դրա մասի վերաբերյալ հայտարարվում է արտակարգ էկոլոգիականիրավիճակ, եթե տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք կարող ենվտանգել մարդկանց առողջությունը եւ (կամ) բնական միջավայրի կայունությունը:

Ջրային համակարգի կառավարիչը, կառավարության հաստատած հրահանգի համաձայն,գործողություններ է իրականացնում՝

1) արտակարգ իրավիճակի տարածքը տեղայնացնելու,

2) ջրերը մաքրելու,

3) արտակարգ իրավիճակի հետեւանքները նվազագույնի հասցնելու եւ վերացնելուուղղությամբ:

Ջրերի վնասակար ներգործության հետեւանքով առաջացող տարերային աղետներիհետեւանքների վերացման կարգը սահմանվում է օրենսդրությամբ:

Հոդված 97. Արտակարգ իրավիճակի ռեժիմում իրականացվող ջրային համակարգերիօգտագործման եւ պահպանության հետեւանքով ջրային համակարգի կառավարչի կրածվնասների փոխհատուցումը

Արտակարգ իրավիճակի ռեժիմում իրականացվող ջրային համակարգերի օգտագործմանեւ պահպանության հետեւանքով ջրային համակարգի կառավարչի կրած վնասները փոխհատուցվումեն օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 15.

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 98. Փոխկապակցված էկոլոգիական համակարգերի եւ լանդշաֆտներիպահպանությունը

Ջրերի քանակի եւ որակի բարելավման, ինչպես նաեւ հողի, օդի, կենսաբազմազանությանեւ ջրերի միջեւ փոխհարաբերությունները պահպանելու նպատակով փոխկապակցված էկոլոգիականհամակարգերը եւ լանդշաֆտները ենթակա են պահպանման:

Ջրային ռեսուրսներին հարակից հողերի սեփականատերը կամ օգտագործողը պարտավորէ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու ջրային ռեսուրսի հետ կապված էկոլոգիականհամակարգին սպառնացող վտանգը:

Հոդված 99. Ջրային ռեսուրսների պահպանության հիմնական պահանջները

Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսները ենթակա են պահպանության:

Ջրային ռեսուրսի պահպանության հիմնական պահանջներն են՝

1) ջրային ռեսուրսի օգտագործումը թույլատրվում է միայն դրա պահպանությանեւ վերարտադրության պայմաններում.

2) ջրային ռեսուրսն էկոհամակարգերի եւ բնական լանդշաֆտների բաղկացուցիչմասն է, եւ դրա պահպանությունը պայմանավորված է տվյալ էկոհամակարգի հավասարակշռությամբ.

3) ջրային ռեսուրսը ենթակա է պահպանության ինչպես օգտագործման, այնպեսէլ չօգտագործման դեպքերում.

4) ջրային ռեսուրսի չօգտագործման դեպքում դրա պահպանությունը պետք է ապահովիտվյալ էկոհամակարգի հավասարակշռությունը եւ բարեկեցությունը ջրերի մասով՝ամբողջությամբ.

5) ջրային ռեսուրսի օգտագործման դեպքում դրա պահպանությունը պետք է ապահովիտվյալ էկոհամակարգի հավասարակշռությունը.

6) ջրային ռեսուրսը ենթակա է պահպանության աղտոտումից, աղբոտումից, վարակումիցեւ հյուծումից.

7) կեղտաջրերի արտահոսքը ջրային ռեսուրս թույլատրվում է միայն սույն օրենսգրքիպահանջների համաձայն՝ արտահոսքի թույլտվության առկայության դեպքում.

8) ջրային ռեսուրսի ակվատորիայի կամ ջրապահպան գոտու տարածքում արգելվումէ կատարել որեւէ տեսակի աշխատանք, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսվածդեպքերի.

9) ստորերկրյա ջրերի պահպանման գոտիներում սահմանափակվում կամ արգելվումեն գործունեության որոշակի տեսակներ (ներառյալ՝ հողերի ոռոգումը կեղտաջրերով)՝լուծիչներ կամ քիմիկատներ արտադրող, օգտագործող կամ պահող արդյունաբերականկամ առեւտրային կազմակերպությունների գործունեությունը, տնտեսական գործունեությանընթացքում առաջացող հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, այլ արտադրանքներիեւ մթերքների մնացորդների աղբանոցների տեղադրումը.

10) հետախուզական, օգտագործման համար ոչ պիտանի, ճնշումային, ընդհատվածօգտագործմամբ հորատանցքերը ենթակա են կոնսերվացման կամ վերացման.

11) արգելվում է ռադիոակտիվ եւ թունավոր թափոնների արտանետումը, արտահոսքըեւ թաղումը ջրային ռեսուրսում, ինչպես նաեւ պայթեցման աշխատանքների իրականացումըմիջուկային եւ այլ տիպի տեխնոլոգիաներով, որոնք ընթանում են ռադիոակտիվ եւթունավոր նյութերի արտանետմամբ:

Սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում սահմանափակվում, դադարեցվումկամ արգելվում է ջրային ռեսուրսի օգտագործումը՝ օրենսդրությամբ սահմանվածկարգով:

Հոդված 100. Ջրային ռեսուրսների պահպանության նորմավորումը

Ջրային ռեսուրսների պահպանության նորմավորումն իրականացվում է կառավարությանսահմանած կարգով:

Հոդված 101. Գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումը կեղտաջրերով

Կեղտաջրերով գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումը թույլատրվում է կառավարությանսահմանած կարգով:

Հոդված 102. Հատուկ պահպանվող ջրային ռեսուրսները

Հատուկ պահպանվող ջրային ռեսուրսների ցանկը եւ կարգավիճակը սահմանում էկառավարությունը:

Միջազգային նշանակության հատուկ պահպանվող ջրային ռեսուրսների կարգավիճակըեւ պահպանման ռեժիմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով:

Հոդված 103. Ջրաէկոհամակարգերի վրա ազդող շինարարական եւ այլ օբյեկտներինկատմամբ ներկայացվող պահանջները

Ջրային համակարգերի կամ ջրային ռեսուրսների վրա ազդող օբյեկտների շինարարականեւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը պարզումէ դրանց համապատասխանությունը ելակետային տվյալներին, տեխնիկական պայմաններին,նախագծման, հաշվարկների եւ շինարարության նկատմամբ սահմանված պահանջներին:

ՀՏԿ-ների շինարարական եւ վերակառուցման նախագծային փաստաթղթերը փորձաքննությանկարող են ներկայացվել միայն դրանց հիդրավլիկական մոդելային հետազոտություններիարդյունքների առկայության դեպքում կամ այդպիսի հետազոտությունների ավելորդությանհիմնավորումով:

Ջրային համակարգերի կամ ջրային ռեսուրսների վրա ազդող օբյեկտների շինարարականեւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնումեն համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:

Շինարարական եւ այլ օբյեկտի նախագծման, շինարարության, վերակառուցման,օգտագործման հանձնման եւ օգտագործման ընթացքում պետք է հաշվի առնվի դրա ազդեցությունըշրջակա միջավայրի վրա՝ ինչպես անմիջական տեղադրման գոտում, այնպես էլ ջրհավաքավազանի վրա ամբողջությամբ:

Ջրային ռեսուրսի վիճակի վրա ազդող նոր տեխնոլոգիաների ներդրման դեպքումպետք է հաշվի առնվի դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ինչպես տեղադրմանվայրում, այնպես էլ ջրհավաք ավազանի վրա ամբողջությամբ:

Արգելվում է բնակավայրերում աղբավայրերը շահագործման հանձնելն առանց ֆիլտրողկուտակիչների:

Արգելվում է ջրային համակարգի օգտագործման հանձնելը եւ օգտագործումը, որըապահովված չէ՝

1) ջրերի աղբոտումը եւ աղտոտումը կամ դրանց վնասակար ազդեցությունը կանխողսարքերով.

2) վերցվող եւ թափվող ջրերի հաշվառման միջոցներով.

3) անհրաժեշտ ձկնապաշտպան հարմարանքներով.

4) ջրային ռեսուրսները եւ ջրհավաք ավազաններն աղտոտումից պահպանող կառուցվածքներով.

5) գյուղացիական անասնապահական գործունեության ոլորտի համար նախատեսվածսանիտարական գոտիներով:

Արգելվում է կեղտաջրերով ոռոգվող հողերն օգտագործման հանձնել եւ օգտագործելառանց ստորգետնյա ջրերի ռեժիմի դիտարկման համակարգի:

Հոդված 104. Ջրային ռեսուրսների օգտագործումը կեղտաջրեր եւ ցամաքուրդայինջրեր ընդունելու համար

Կեղտաջրերը եւ ցամաքուրդային ջրերն ընդունելու համար արգելվում է օգտագործելջրային այն ռեսուրսը կամ դրա մասը, որը՝

1) պարունակում է բնական բուժիչ ռեսուրսներ.

2) գտնվում է առանձնահատուկ պահպանվող ավազանային տարածքների կազմում.

3) գտնվում է առողջարանների, զբոսաշրջության, մարզական եւ ռեկրեացիոն նպատակներովօգտագործվող վայրերի հարեւանությամբ.

4) հանդիսանում է արժեքավոր տեսակի ձկների ձվադրման եւ ձմեռման վայր.

5) հանդիսանում է արժեքավոր կենդանիների բնակավայր կամ բույսերի աճմանտեղամաս:

Կեղտաջրերը եւ ցամաքուրդային ջրերն ընդունելու համար արգելվում է կլանողհորատանցքերի եւ ջրհորների կառուցումը:

Կեղտաջրերը եւ ցամաքուրդային ջրերը հանձնվում են ջրահեռացման համակարգ՝ջրահեռացման պայմանագրով սահմանված կարգով:

Հոդված 105. Արգելոցների, բնության հուշարձաններ համարվող ջրայինօբյեկտների պահպանությունը

Ջրային օբյեկտ-բնության հուշարձանները կարող են հայտարարվել արգելոցներկամ տրվել արգելոցներին՝ անժամկետ օգտագործման:

Ջրային օբյեկտ-բնության հուշարձանների պահպանության մասին տեղեկատվությանհրապարակայնությունն ապահովում է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանությանմարմինը:

Ջրային օբյեկտ-բնության հուշարձանների կարգավիճակը եւ օգտագործման ու պահպանությանառանձնահատկությունները սահմանում է կառավարությունը:

Հոդված 106. Հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների մասնակցությունըջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի պահպանությանը

Հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիները կարող են մասնակցելջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի հետ կապված հարցերի քննարկմանըեւ ներկայացնել առաջարկություններ:

Պետական կառավարման լիազորված մարմինները ջրային ռեսուրսների եւ ջրայինհամակարգերի պահպանության միջոցառումներ իրականացնելիս իրավունք ունեն քննարկելհասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկությունները:

Հոդված 107. Ջրային ռեսուրսների պահպանության հսկողությունը

Ջրային ռեսուրսների պահպանության հսկողություն իրականացնող մարմինները՝

1) hսկողություն են իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանությաննկատմամբ.

2) ամենամյա հաղորդում են ներկայացնում Ջրի ազգային խորհուրդ՝ ջրի ազգայինծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

Ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում պետական հսկողությունն իրականացնումեն օրենքով նախատեսված լիազորված մարմինները:

Հոդված 108. Ջրհավաք ավազանները

Ջրհավաք ավազաններում արգելվում է՝

1) սառցածածկույթների, սառույցների, ձնածածկույթների եւ հարող տարածքներիաղբոտումն արտադրական, կենցաղային կամ այլ թափոններով, ինչպես նաեւ դրանցաղտոտումը նավթամթերքով, թունաքիմիկատներով եւ վնասակար այլ նյութերով.

2) ջրային ռեսուրսների որակի վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցողթափոնների թաղման տեղամասերի, աղբանոցների, գերեզմանոցների եւ այլ օբյեկտներիտեղադրումը.

3) ջրապահպան գոտիների անտառներում փայտանյութի պատրաստումը, բացառությամբծառերի սանիտարական հատումների, ինչպես նաեւ անտառային գործունեության իրականացմանեւ ջրային ռեսուրսների պահպանության դեպքերի:

Ջրհավաք ավազանների մասին Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանությանմարմնի մշակած փաստաթղթերը ենթակա են հասարակայնության ծանուցման:

ԳԼՈՒԽ 16.

ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 109. Ջրային հարաբերություններում վեճեր լուծող մարմինները

Ջրային հարաբերություններում ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանությանվերաբերյալ վեճերը լուծում են օրենքով սահմանված եւ կառավարության կողմիցլիազորված ջրային հարաբերությունները կարգավորող լիազորված մարմինները՝ օրենսդրությամբ,սույն օրենսգրքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Հոդված 110. Ջրային հարաբերություններում ծագած վեճերի լուծումը

Սույն օրենսգրքի կիրառմանը վերաբերող լիազորված մարմինների որոշումներըկարող են բողոքարկվել շահագրգիռ անձանց կողմից՝ օրենսդրությամբ, սույն օրենսգրքովեւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Ջրային հարաբերություններում ծագած վեճերը, բացառությամբ այն դեպքերի,երբ որպես կողմ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը, կարող են լուծվելվեճերը լուծող հանձնաժողովի կողմից: Վեճերը լուծող հանձնաժողովում կողմերիմիջեւ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատականկարգով:

Հոդված 111. Ջրային հարաբերություններում ջրօգտագործողների ընկերություններիեւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների վեճերի լուծումը

Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերություններիմիությունների գործունեության ընթացքում ծագած վեճերը լուծվում են ջրօգտագործողներիընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունները կանոնակարգողխորհրդի կողմից:

Կանոնակարգող խորհրդում կողմերի միջեւ համաձայնություն ձեռք չբերվելուդեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

Հոդված 112. Անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանությանշուրջ ծագած վեճերի լուծումը

Անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության շուրջծագած վեճերը լուծվում են միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան։

Հոդված 113. Սույն օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող գործարքներիանվավերությունը

Ջրային ռեսուրսների նկատմամբ պետական սեփականության իրավունքի, ջրամատակարարմանեւ ջրահեռացման համակարգերի սեփականության, ջրային հարաբերություններում պետականեւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների, ինչպես նաեւ սույնօրենսգրքով սահմանված ջրային հարաբերություններում վճարների սկզբունքներիխախտմամբ կնքված գործարքներն անվավեր են։

Սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ ջրային ռեսուրսների, ջրամատակարարմանեւ ջրահեռացման համակարգերի օգտագործման իրավունքի ձեռքբերման, դրա փոխանցման,օգտագործման հանձնման կամ այլ ձեւով փոխանցման, ջրային ռեսուրսների, ջրամատակարարմանեւ ջրահեռացման համակարգերի օգտագործման եւ պահպանման, անդրսահմանային ջրայինռեսուրսների օգտագործման, ջրերի վրա վնասակար ներգործություն առաջացնող, ՀՏԿ-ներիանվտանգությանը վնասող, ինչպես նաեւ սույն օրենսգրքի պահանջների խախտմամբկնքված այլ գործարքներն անվավեր են։

Սույն օրենսգրքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 114. Քրեական եւ վարչական պատասխանատվությունը սույն օրենսգրքիպահանջները խախտելու համար

Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածում նշված գործարքները կատարելու համար,ինչպես նաեւ՝

1) ջրային համակարգերն ինքնակամ զբաղեցնելու կամ ջուրն ինքնակամ եւ ոչնպատակային օգտագործելու,

2) առանց նախապես ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելուեւ (կամ) ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու,

3) օրենսդրությամբ սահմանված չափաքանակներից ավելի ջրերն աղտոտելու,

4) առանց ջրերի աղտոտումը կամ դրանց վնասակար ներգործությունը կանխող (նվազեցնող)կառուցվածքների կոմունալ եւ այլ օբյեկտներ օգտագործման հանձնելու,

5) ջրային համակարգերն առանց սույն օրենսգրքով սահմանված ջրային համակարգիօգտագործման թույլտվության կամ դրա պայմանների խախտմամբ օգտագործելու եւ ջրերիպետական հաշվառում չկատարելու,

6) արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգությաննորմերը խախտելու կամ դրանց ցուցանիշները նվազեցնելու,

7) ջրերի աղտոտում, էրոզիա եւ այլ վնասակար երեւույթներ առաջացնող՝ ջրհավաքավազաններում ջրապահպան ռեժիմը խախտելու,

8) ջրերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելու,

9) ջրային համակարգերը վնասելու եւ դրանց օգտագործման կանոնները խախտելու,

10) հանգստի եւ սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները)խախտելու համար՝

մեղավոր անձինք կրում են քրեական կամ վարչական պատասխանատվություն՝ օրենսդրությամբսահմանված կարգով։

Օրենսդրությամբ կարող է պատասխանատվություն սահմանվել նաեւ սույն օրենսգրքիայլ պահանջները խախտելու համար։

Հոդված 115. Ինքնակամ օգտագործվող ջրային ռեսուրսի կամ ջրային համակարգիհետ վերադարձնելը

Ինքնակամ օգտագործվող ջրային ռեսուրսը կամ ջրային համակարգը վերադարձվումէ ըստ պատկանելության՝ առանց ինքնակամ օգտագործման ժամանակ կատարված ծախսերըհատուցելու։

Հոդված 116. Սույն օրենսգրքի պահանջների խախտման հետեւանքով պատճառվածվնասների հատուցումը

Սույն օրենսգրքի պահանջները խախտող անձինք պարտավոր են հատուցել իրենցգործունեության հետեւանքով պատճառված վնասները՝ օրենքով սահմանված կարգով։

Պաշտոնատար անձինք, որոնց մեղքով ջրօգտագործողները կրել են վնասներ, պատասխանատվությունեն կրում օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 117. Սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին ծանուցումըեւ համապատասխան միջոցների կիրառումը

Եթե սույն օրենսգրքով ջրային հարաբերությունների բնագավառում գործառույթներիրականացնելու լիազորություններ ունեցող ցանկացած մարմին տեղեկանում է որեւէանձի կողմից սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին, ապա այդ մարմնի ղեկավարըպետք է տվյալ անձին ծանուցի այդ մասին:

Ծանուցագրով կարող է պահանջվել վնաս հասցնող գործունեության անհապաղ դադարեցում`մինչեւ սույն օրենսգրքով սահմանված կարգով հարցի լուծումը՝ նշելով գործունեությունըչդադարեցնելու դեպքում տուժանքների մասին:

Ծանուցագրի պահանջները չկատարելու համար տույժերը կիրառվում են ծանուցումըտրվելու պահից մինչեւ ծանուցագրում ներկայացված պահանջների կատարումն ընկածժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար: Տուժանքը կարող է սահմանվել աճողտույժերի տեսքով:

Ծանուցագիր ստացած անձը դրանում նշված պահանջները չկատարելու դեպքում ենթարկվումէ պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Եթե ջրային ռեսուրսներն աղտոտող անձը ողջամիտ ժամկետում չի կատարում Ջրայինռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի տված՝ խախտման ծանուցման մեջպարունակվող հրահանգը, ապա Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանությանմարմինը կարող է ապահովել հրահանգում նշված միջոցառումների իրականացումը,որոնք անհրաժեշտ են ջրային ռեսուրսներին հասցրած վնասը նվազեցնելու, ներառյալ՝ազգային ջրային պաշարի մեծությունը եւ (կամ) ջրերի որակի ստանդարտները պահպանելուհամար: Այդ դեպքում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմիննօրենսդրությամբ սահմանված կարգով հայց է ներկայացնում դատարան՝ իր կատարածծախսերը փոխհատուցելու համար հետեւյալ անձանցից՝

1) որոնք նախկինում եղել կամ ներկայումս պատասխանատու են կամ ուղղակի կամանուղղակի ձեւով նպաստել են աղտոտմանը.

2) հողի սեփականատիրոջից, որի օգտագործելու ժամանակ տեղի է ունեցել աղտոտումըկամ առաջացել է աղտոտման հնարավորությունը.

3) որոնք իրավունք են ունեցել օգտագործել հողն այն պահին, երբ տեղի է ունեցելաղտոտումը կամ առաջացել է աղտոտման հնարավորությունը.

4) որոնց անփութության հետեւանքով չի կանխվել ջրային ռեսուրսների աղտոտումը:

Հոդված 118. Հուսալիության երաշխիքները

Սույն օրենսգրքի պահանջներն ապահովելու, ջրօգտագործման թույլտվության կամջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների կատարումը երաշխավորելուհամար ջրօգտագործման թույլտվություն կամ ջրային համակարգի օգտագործման թույլտվությունտալու համար սույն օրենսգրքով լիազորված մարմինները կարող են պահանջել պատշաճհուսալիության երաշխիք՝ որպես ջրօգտագործման թույլտվության կամ ջրային համակարգիօգտագործման թույլտվության տրման պայման: Հուսալիության երաշխիքը կարող էլինել որեւէ բանկից վարկի տրամադրման մասին երաշխավորագրի, բանկային երաշխիքի,ապահովագրության կամ հուսալիության ապահովման որեւէ այլ ընդունված փաստաթղթիտեսքով:

ԳԼՈՒԽ 17.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 119. Եզրափակիչ դրույթներ

Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 3 ամիսհետո:

Սույն օրենսգիրքը գործողության մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել1992 թվականի մարտի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքը»:

Հոդված 120. Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերիօգտագործման առանձնահատկությունները

Մինչեւ խմելու ջրի մասին օրենքի ընդունումը խմելու ջրի մատակարարման եւջրահեռացման բնագավառում՝

- խմելու ջրի ստանդարտին համապատասխանող ջրային ռեսուրսների օգտագործումըբնակչության` խմելու, կոմունալ եւ կենցաղային, առողջապահական կարիքների համարհամարվում է առաջնային.

- խմելու, կոմունալ եւ կենցաղային ջրամատակարարման համակարգերը դասվումեն կենսաապահովման կարեւորագույն օբյեկտների շարքին.

- խմելու ջրի որակական չափանիշների նկատմամբ վերահսկողությունն իրականացվումէ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 121. Անցումային դրույթներ

1. Մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը ջրային հարաբերություններում իրավունքինորմեր պարունակող իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենսգրքին:

Մինչեւ ջրային հարաբերություններում իրավունքի նորմեր պարունակող օրենքներըեւ այլ իրավական ակտերը սույն օրենսգրքին համապատասխանեցնելը դրանք կիրառվումեն այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին:

Մինչեւ սույն օրենսգրքի գործողության մեջ դնելը հրապարակված՝ ՀայաստանիՀանրապետության Նախագահի, կառավարության, նախարարությունների եւ պետական այլմարմինների այն նորմատիվ ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններնօրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն օրենքներով, գործում են մինչեւ համապատասխանօրենքը գործողության մեջ դնելը:

Սույն օրենսգիրքը կիրառվում է ջրային հարաբերություններում իրավունքի նորմերպարունակող այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն օրենսգիրքըգործողության մեջ դրվելուց հետո, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը պայմանագրային եւ ջրային հարաբերություններումծագած իրավունքի նորմեր պարունակող իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքըկիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք առաջացելեն օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո:

Գործարքների անվավերության հիմքերի եւ հետեւանքների մասին սույն օրենսգրքինորմերը կիրառվում են այն գործարքների նկատմամբ, որոնց անվավեր ճանաչելումասին պահանջները դատարանի կողմից կքննվեն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուցհետո՝ անկախ համապատասխան գործարքների կնքման ժամանակից:

2. Գործող ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների վավերությունըեւ դրանց վերաձեւակերպումը:

Մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահը տրված ջրօգտագործման թույլտվությունները,պայմանագրերը կամ ջրօգտագործման իրավունքներ պարունակող այլ իրավական փաստաթղթերըենթակա են համապատասխանեցման սույն օրենսգրքի պահանջներին:

Մինչեւ 2003 թվականի հոկտեմբերի 1-ը ջրօգտագործման թույլտվություններով,պայմանագրերով կամ ջրօգտագործման իրավունքներ պարունակող այլ իրավական փաստաթղթերովամրագրված՝ ջրօգտագործման թույլտվություններ ունեցող անձինք դիմում են Ջրայինռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին՝ սույն օրենսգրքով սահմանվածկարգով ջրօգտագործման նոր թույլտվություններ ստանալու համար:

Գործող ջրօգտագործման թույլտվությունը նորացման դեպքում ներկայացվում էՋրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին:

3. Ջրային համակարգերի օգտագործման գործող թույլտվությունների ժամկետներիվավերությունը եւ դրանց վերաձեւակերպումը:

Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում անձինք,որոնք ունեն գործող ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգն օգտագործելուիրավունքներ, պարտավոր են ստանալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն՝սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Սույն հոդվածով սահմանված ժամկետում գործող ջրային համակարգերի օգտագործմանթույլտվություն չստանալու դեպքում ջրօգտագործման թույլտվությունները, պայմանագրերըկամ ոչ մրցակցային ջրամատակարարման իրավունքի փաստաթղթերը համարվում են չեղյալ:

4. Կառավարությունը սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո մշակումեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում`

- ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերություններիմիությունների մասին օրենքի նախագիծը` մեկ ամսվա ընթացքում.

- ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենքի նախագիծը`վեց ամսվա ընթացքում.

- Կարգավորող հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության մասին օրենքի նախագիծը`վեց ամսվա ընթացքում.

- ջրի ազգային ծրագրի մասին օրենքի նախագիծը` մեկ տարվա ընթացքում.

- խմելու ջրի մասին օրենքի նախագիծը` երկու տարվա ընթացքում.

- հիդրոէներգետիկայի մասին օրենքի նախագիծը` երկու տարվա ընթացքում.

- ոռոգման ջրի եւ մելիորատիվ հողերի մասին օրենքի նախագիծը` երկու տարվաընթացքում:

5. Կառավարությունը սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո՝

1) հաստատում է հակահրդեհային նպատակների համար ջուր վերցնելու կարգը՝վեց ամսվա ընթացքում.

2) հաստատում է ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերը՝ մեկ տարվաընթացքում.

3) հաստատում է ջրհավաք ավազաններում եւ գերխոնավ տարածքներում ջրայինռեսուրսների վրա ազդեցությունների հսկողության կանոնակարգերը՝ մեկ տարվա ընթացքում.

4) Ջրային համակարգերի կառավարման մարմնի եւ Հայաստանի Հանրապետությանպետական գույքի կառավարման նախարարության ներկայացմամբ հաստատում է ջրայինհամակարգի օգտագործման իրավունքի փոխանցման (բացառությամբ առեւտրային կազմակերպությանստեղծման) ձեւերի մասին կարգերը՝ երեք ամսվա ընթացքում.

5) հաստատում է ջրատնտեսական հաշվեկշռի կազմման, ջրային պետական կադաստրումփաստաթղթերի գրանցման եւ տեղեկատվության տրամադրման կարգերը՝ մեկ տարվա ընթացքում.

6) Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ներկայացմամբհաստատում է ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձեւերը՝ մեկ տարվա ընթացքում.

7) Ջրային համակարգերի կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է ՀՏԿ-ներիանվտանգության ցուցանիշները՝ երկու տարվա ընթացքում.

8) Ջրային համակարգերի կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է ՀՏԿ-ներիդասակարգումը՝ վեց ամսվա ընթացքում.

9) սահմանում է ՀՏԿ-ների օգտագործման եւ անվտանգության ապահովման իրականացմանկարգը` մեկ տարվա ընթացքում.

10) սահմանում է ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը,մշակման եւ դրա փորձաքննության իրականացման կարգը` մեկ տարվա ընթացքում.

11) սահմանում է ջրային համակարգերի շինարարության եւ դրանց վերակառուցմաննախագծերի փորձաքննության իրականացման կարգը` մեկ տարվա ընթացքում.

12) հաստատում է ջրաէկոհամակարգերի` սանիտարական պահպանման, հոսքի ձեւավորման,ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի եւ անօտարելի գոտիների տարածքները՝երկու տարվա ընթացքում.

13) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների տարածքները հաստատելուց հետո`

- հաստատում է ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում հողերի օգտագործմանտրամադրման եւ հողերի օգտագործման կարգը՝ երեք ամսվա ընթացքում,

- հաստատում է ջրաէկոհամակարգերի ջրապահպան գոտիներում շինարարական, հորատման,հատակի խորացման եւ պայթեցման, խողովակաշարերի եւ այլ հաղորդակցության ցանցերիանցկացման, լարանցումների աշխատանքների, ինչպես նաեւ կենսառեսուրսների եւնյութերի արդյունահանման կատարման կարգը՝ վեց ամսվա ընթացքում,

- հաստատում է ջրաէկոհամակարգերի ջրապահպան գոտիներում անտառների օգտագործմանկարգը՝ ինը ամսվա ընթացքում.

14) հաստատում է էկոլոգիական թողքերի եւ մակերեւութային հոսքի հատվածումջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների յուրաքանչյուր ջրայինռեսուրսի համար որոշման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

15) սահմանում է հատուկ պահպանվող ջրային համակարգերն ամբողջությամբ կամմասնակիորեն, մշտապես կամ ժամանակավորապես տնտեսական գործունեության ոլորտիցդուրս բերելու եւ պահպանելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

16) սահմանում է միջազգային նշանակության հատուկ պահպանվող ջրային համակարգերիօգտագործման եւ պահպանության կարգը՝ երեք տարվա ընթացքում.

17) հաստատում է կեղտաջրերի եւ ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանողհորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի եւ բաց հանքերի օգտագործմանեւ արտահոսքի թույլտվության կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

18) հաստատում է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման եւ հաշվետվություններիգրանցման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

19) հաստատում է ջրային ռեսուրսներում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելիկոնցենտրացիաները եւ դրանց կիրարկման կարգն ու ժամանակացույցը՝ երկու տարվաընթացքում.

20) հաստատում է ջրային ռեսուրսների վրա ազդեցության էկոլոգիական սահմանափակմաննորմերը՝ մեկ տարվա ընթացքում.

21) հաստատում է կեղտաջրերով գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման կարգը՝վեց ամսվա ընթացքում.

22) սահմանում է ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի պահպանությանբնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը (մարմինները) եւդրա (դրանց) գործառույթները՝ վեց ամսվա ընթացքում.

23) սահմանում է ջրային օբյեկտ - բնության հուշարձանների կարգավիճակը,կազմը եւ դրանց օգտագործման ու պահպանության առանձնահատկությունները՝ մեկտարվա ընթացքում.

24) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հիդրոտուրբիններիփորձաքննություն կատարելու կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

25) սահմանում է հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողությանեւ զննման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

26) հաստատում է բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ինն ամսվա ընթացքում.

27) հաստատում է զբոսաշրջության, մարզական եւ ռեկրեացիոն կարիքների համարջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

28) սահմանում է ՀՏԿ-ների վթարների հետեւանքների վերացման միջոցառումներիիրականացման եւ վնասների հատուցման կարգը՝ երկու տարվա ընթացքում.

29) հաստատում է ջրային համակարգերը ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման,հողերի լվացման ու աղազերծման եւ գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործելուկարգը՝ վեց ամսվա ընթացքում.

30) հաստատում է ցամաքուրդային ջրերի օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

31) հաստատում է արդյունաբերության կարիքների համար շրջանառու ջրամատակարարմանհամակարգեր ներդնելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

32) հաստատում է ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսներիօգտագործման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

33) հաստատում է որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսներիօգտագործման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

34) հաստատում է ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության նորմավորմանկարգերը՝ երկու տարվա ընթացքում.

35) հաստատում է ջրային ռեսուրսների կամ ջրային համակարգերի վրա ազդողօբյեկտների շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերիփորձաքննություն իրականացնելու կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

36) հաստատում է ջրային ռեսուրսների ռադիոակտիվ եւ թունավոր նյութերովաղտոտման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու կարգը՝ մեկ տարվաընթացքում.

37) սահմանում է ավազանային կառավարման տարածքները եւ հաստատում դրանցկառավարման պլանները՝ ինն ամսվա ընթացքում.

38) հաստատում է ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը՝ վեց ամսվա ընթացքում.

39) սահմանում է ջրամատակարարներին եւ ջրօգտագործողներին ֆինանսական օգնությանտրամադրման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

40) հաստատում է ՀՏԿ-ների անվտանգության նորմերի խախտումների ցանկը՝ վեցամսվա ընթացքում.

41) հաստատում է ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրմանկարգը (կարգերը)՝ 6 ամսվա ընթացքում.

42) հաստատում է ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառիչափաքանակների ու ռեժիմի որոշման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

43) հաստատում է Կանոնակարգող խորհրդի կազմը, դրա գործունեության կարգը՝ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերություններիմիությունների գործունեությունը կանոնակարգող օրենքի պաշտոնական հրապարակումիցհետո երեք ամսվա ընթացքում.

44) սահմանում է ջրամատակարարման եւ ջրահեռացման պայմանագրերի կնքման կարգըեւ օրինակելի ձեւերը՝ վեց ամսվա ընթացքում.

45) հաստատում է ջրի վիճակի վրա ազդող աշխատանքների իրականացման կարգըջրաէկոհամակարգի պահպանման գոտիներում ՝ երկու տարվա ընթացքում.

46) սահմանում է ստորերկրյա աղբյուրների պահուստավորման կարգը՝ մեկ տարվաընթացքում.

47) հաստատում է անդրսահմանային ջրային ռեսուրսների մասին տեղեկատվությանտրամադրման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

48) հաստատում է անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտայինջրերի օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

49) հաստատում է ազատ ջրօգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

50) հաստատում է ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության արտակարգիրավիճակի ռեժիմներ սահմանելու կարգը, հրահանգները եւ բնակչությանը մատակարարվողխմելու ջրի նվազագույն չափաքանակները, ինչպես նաեւ ջրային համակարգի կառավարչիկրած վնասների փոխհատուցման կարգը՝ երեք տարվա ընթացքում.

51) հաստատում է բնակարաններում ջրամատակարարման ներքին ցանցերի վթարներիեւ անսարքությունների վերացման կարգը՝ վեց ամսվա ընթացքում.

52) հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնիկողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման եւ հրապարակայնությանկարգը՝ վեց ամսվա ընթացքում

53) հաստատում է ջրօգտագործման թույլտվությունն այլ անձանց փոխանցելուեւ պայմանագրով տրամադրելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

54) հաստատում է ջրավազանային կառավարման պլանավորումը ղեկավարող կանոնակարգերիփաթեթը՝ վեց ամսվա ընթացքում:

6. Կառավարությունը կամ նրա լիազորած պետական կառավարման մարմինը՝ սույնօրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո`

1) հաստատում է ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձեւաթուղթը՝ վեցամսվա ընթացքում.

2) հաստատում է ջրօգտագործման թույլտվությունը մեկ անձից այլ անձի փոխանցելուպայմանագրի օրինակելի ձեւը՝ ինն ամսվա ընթացքում.

3) սահմանում է այն ջրհավաք ավազանները եւ գերխոնավ տարածքները, որոնքվճռական դեր ունեն ջրերի որակի եւ քանակի պահպանության համար՝ մեկ տարվա ընթացքում.

4) հաստատում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքովառաջացած ազդեցության գնահատման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

5) սահմանում է ջրահեռացման համակարգերի օգտագործման եւ ջրերի մաքրմանկանոնները՝ մեկ տարվա ընթացքում.

6) սահմանում է պետական հատուկ նշանակության յուրաքանչյուր հիդրոհանգույցիօգտագործման առանձնահատկությունները՝ երկու տարվա ընթացքում.

7) սահմանում է ջրամբարների ընթացիկ վիճակի, դրանց վերականգնման, իսկ անհրաժեշտությանդեպքում նաեւ այդ վերականգնումը ֆինանսավորող ծրագրի մշակման եւ կառավարությունառաջարկություններ ներկայացնելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

8) հաստատում է ջրերի ստանդարտները՝ երկու տարվա ընթացքում:

7. Հայաստանի Հանրապետության վարչապետը` սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումիցհետո`

1) հաստատում է Ջրի ազգային խորհրդի կազմը եւ կանոնակարգը՝ երեք ամսվաընթացքում.

2) հաստատում է ջրավազանային կառավարման մարմինների ցանկը, գործունեությանկանոնակարգը եւ ավազանային կառավարման անցման ժամանակացույցը՝ երեք ամսվաընթացքում.

3) հաստատում է վեճերը լուծող հանձնաժողովի կազմը եւ կանոնակարգը՝ երեքամսվա ընթացքում.

4) հաստատում է անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետությանհանձնախմբի կազմը՝ երեք ամսվա ընթացքում:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 հունիսի 2002թ.
ՀՕ-373
 




31.03.2003 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
04.11.2003 ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին
18.11.2003 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
25.12.2003 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
22.11.2004 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
08.12.2004 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
08.12.2004 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
20.05.2005 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
20.05.2005 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
21.02.2007 ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին
16.11.2009 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
03.10.2011 ՀՀ ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
24.10.2011 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
19.06.2013 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
23.06.2015 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
21.12.2015 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
29.06.2016 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
16.12.2016 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
17.11.2017 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
02.03.2018 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
21.03.2018 ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին
23.03.2018 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
23.03.2018 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
19.06.2019 ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
28.06.2019 ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
13.11.2019 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
13.11.2019 ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
04.03.2020 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
17.04.2020 ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
06.10.2020 ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին
09.12.2020 ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին
18.11.2021 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
07.07.2022 Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
22.11.2023 «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
22.11.2023 Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
20.03.2024 ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին