Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.06.2002


ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի խնդիրները

Սույն օրենքի խնդիրը ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողներիընկերությունների միությունների գործունեության հիմունքները, դրանց ստեղծմանու գործունեության դադարման հիմքերը, ինչպես նաեւ պետական եւ այլ մարմիններիհետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները սահմանելն է՝ նպատակ ունենալովբարձրացնել Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի արդյունավետությունը:

Հոդված 2. Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողներիընկերությունների միությունների մասին օրենսդրությունը

Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերություններիմիությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, ՀայաստանիՀանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ջրայինօրենսգրքով, իրավական այլ ակտերով, ջրօգտագործողների ընկերությունների եւջրօգտագործողների ընկերությունների միությունների կանոնադրություններով:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալիմաստները.

ջրօգտագործողների ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն)՝ սույն օրենքիհամաձայն՝ ջրօգտագործողների կողմից ստեղծվող կազմակերպություն.

ջրօգտագործողների միություն (այսուհետ՝ Միություն)՝ սույն օրենքի համաձայն՝ջրօգտագործողների ընկերությունների կողմից ստեղծվող կազմակերպություն.

ոռոգման համակարգեր՝ ոռոգման եւ ցամաքուրդային ջրանցքներ, խողովակաշարեր,հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ՝ճանապարհներով, շենքերով, էլեկտրահաղորդման գծերով եւ այլ ենթակառուցվածքներով,այդ թվում՝ ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ.

սպասարկման տարածք՝ Միության կամ Ընկերության կողմից սպասարկվող աշխարհագրականտարածք, որը գտնվում է նրանց կողմից շահագործվող ոռոգման համակարգի սպասարկմանտակ.

սպասարկման ենթատարածք՝ Ընկերության սպասարկման տարածքի որոշակի մաս, որըներառում է ոռոգման մեկ ներտնտեսային ցանց.

հիդրոմիավոր՝ սպասարկման տարածքի որոշակի մաս, որը ոռոգման ջուր է ստանումմեկ ջրաղբյուրից, գլխամասային կառուցվածքից կամ ջրթողից.

ներկայացուցչական գոտի՝ Ընկերության սպասարկման տարածքի մաս, որի ջրօգտագործողներնիրենց կազմից մեկ կամ մի քանի ներկայացուցիչ են ընտրում Ընկերության ներկայացուցիչներիժողովին մասնակցելու համար:

Հոդված 4. Ընկերության եւ Միության իրավական կարգավիճակը, նպատակնու խնդիրները

Ընկերությունը եւ Միությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանականանձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են, որոնք, առաջնորդվելով հանրայինշահերով, իրականացնում են ոռոգման համակարգի շահագործումն ու պահպանումը:Ընկերությունը եւ Միությունը հիմնադրվում են ջրօգտագործողներին ոռոգման ջրովապահովելու նպատակով՝ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբնախատեսված կարգով:

Ընկերությունը ոռոգման ջուր է մատակարարում իր սպասարկման տարածքում գտնվողջրօգտագործողներին, իսկ Միությունը՝ իր սպասարկման տարածքի Ընկերություններին:

Ընկերության եւ Միության խնդիրներն են՝

ա) ոռոգման համակարգը շահագործելը, պահպանելը եւ ջուր բաշխելն իրենց անդամներին՝ըստ ջրօգտագործման տարեկան պլանի` պայմանագրային հիմունքով.

բ) ջուր մատակարարելն սպասարկման տարածքում գտնվող Ընկերության եւ Միությանանդամ եւ ոչ անդամ ջրօգտագործողներին.

գ) սպասարկման տարածքում գտնվող ոռոգման համակարգը եւ ջրային աղբյուրներըվերականգնելը եւ շինարարական աշխատանքներ իրականացնելը.

դ) ջրամատակարարից ոռոգման ջուր ձեռք բերելը կամ բնական ջրային օբյեկտներիցջրառը՝ համապատասխան թույլտվության առկայության դեպքում.

ե) իրականացված ծառայությունների դիմաց Ընկերության եւ Միության անդամներիցեւ ոչ անդամներից գումարներ գանձելը (ներառյալ՝ ջրավազանի, ջրատարի շահագործմանեւ վերանորոգման ծախսերը).

զ) Ընկերության եւ Միության անդամների շահերը ներկայացնելը եւ պաշտպանելը.

է) Ընկերության եւ Միության անդամներին ոռոգման առաջավոր ձեւեր ուսուցանելնու ոռոգման նոր մեթոդների եւ տեխնոլոգիաների ներդրումն ապահովելը.

ը) հիդրոտեխնիկական սարքավորումներ ձեռք բերելը, փոխարինելը, շահագործելըեւ պահպանելը.

թ) ջրամատակարարումը կառավարելը, ինչպես նաեւ ջրերը նպատակային ու արդյունավետօգտագործելը, ջրային օբյեկտներն աղտոտելը եւ սպառումը կանխելը.

ժ) հողերի բարելավման նպատակով անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելը,ցամաքուրդի hամակարգն սպասարկելը.

ժա) բնապահպանական անվտանգությունն ապահովելը, հողատարման երեւույթներիեւ հողերի աղակալումն ու գերխոնավացումը կանխելը, ինչպես նաեւ ոռոգման համակարգի,ջրհավաք կառույցների պաշտպանությունն ապահովելը.

ժբ) ոռոգման համակարգի կառավարմանը մասնակցելը՝ Հայաստանի Հանրապետությանօրենսդրությանը համապատասխան:

Պետության կողմից ոռոգման համակարգի շահագործմանը եւ պահպանմանն ուղղվածօգնությունները, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության մյուս օգնություններըկարող են տրամադրվել Ընկերությունների եւ Միությունների միջոցով:

Հոդված 5. Ընկերության եւ Միության գործունեության սկզբունքները

Ընկերությունը եւ Միությունը, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանվածկարգով, իրականացնում են միայն ոռոգման համակարգի շահագործման եւ պահպանմանգործառույթներ:

Ընկերությունը եւ Միությունն իրենց գործունեությունը կազմակերպելիս առաջնորդվումեն հետեւյալ սկզբունքներով.

ա) Ընկերություն եւ Միություն հիմնադրելիս բոլոր հավանական անդամների մասնակցությանիրավունքի ապահովման.

բ) Ընկերությունում եւ Միությունում արդար ու օրինական որոշումների ընդունման.

գ) Ընկերության եւ Միության գործունեության վերաբերյալ Ընկերության եւՄիությանանդամների ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքի.

դ) ջրի արդարացի բաշխում Ընկերության եւ Միության անդամներին եւ ոչ անդամներին՝հաշվի առնելով ջրի քանակը եւ Ընկերության եւ Միության յուրաքանչյուր անդամիեւ ոչ անդամի ոռոգման ենթակա հողատարածքը եւ մշակաբույսերը.

ե) ջրային պաշարների արդյունավետ եւ խնայողաբար օգտագործման, ոչ արտադրականկորուստների կրճատման.

զ) ջրօգտագործողների իրավունքների եւ օրինական շահերի ապահովման.

է) ջրամատակարարման, շահագործման եւ վերանորոգման աշխատանքների համար սահմանվածհամապատասխան ծախսերի հավաքման ուղղությամբ բոլոր իրավական միջոցների ապահովման:

ԳԼՈՒԽ 2.

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6. Ընկերության հիմնադրումը

Ընկերությունը հիմնադրվում է կամավորության սկզբունքով՝ Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ, սույն օրենքով եւ Ընկերության կանոնադրությամբ սահմանվածկարգով:

Ընկերություն հիմնադրելու նպատակով սեփականության կամ օգտագործման իրավունքովտվյալ ոռոգման համակարգում հողատարածք ունեցող ֆիզիկական եւ (կամ) իրավաբանականանձինք կազմավորում են նախաձեռնող խումբ: Նախաձեռնող խումբը հստակեցնում էհիմնադրվող Ընկերության սպասարկման ենթակա տարածքը՝ ղեկավարվելով Ընկերությանմեջ տեխնիկատնտեսական նպատակահարմար առավելագույն տարածք ընդգրկելու սկզբունքով,ստեղծում է հիմնադիր կոմիտե: Հիմնադիր կոմիտեն կազմավորվում է ապագա Ընկերությանոչ ավելի, քան ինն անդամից:

Հիմնադիր կոմիտեն իր անդամներից ընտրում է նախագահ եւ ընդունում իր գործունեությանկանոնակարգը:

Հիմնադիր կոմիտեն մշակում է Ընկերության կանոնադրությունը, կազմում է Ընկերությանոռոգման համակարգի հատակագիծը՝ ըստ սպասարկման ենթատարածքների՝ նշելով այդտարածքների չափերը եւ տեղադրությունը, ինչպես նաեւ կազմում է Ընկերությանհավանական անդամների ցուցակը՝ ըստ սպասարկման ենթատարածքների, նախապատրաստումէ Ընկերության բյուջեի նախագիծը եւ Ընկերության աշխատանքային պլանը:

Ընկերության սպասարկման տարածքում կարող են ամբողջությամբ ընդգրկվել մեկիցավելի հիդրոմիավորներ՝ պահպանելով հիդրոմիավորների անբաժանելիության սկզբունքը:

Հիմնադիր կոմիտեն, Ընկերության հավանական անդամներին Ընկերության կանոնադրությաննախագծին ծանոթացնելուց հետո, այդ նախագիծը, ոռոգման համակարգի հատակագիծը՝ըստ սպասարկման ենթատարածքների, եւ հավանական անդամների ցուցակն ուղարկումէսույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված՝ Ընկերությունների եւ Միություններիգործունեությունը կանոնակարգող խորհուրդ (այսուհետ՝ Կանոնակարգող խորհուրդ)՝համաձայնեցնելու համար։

Կանոնակարգող խորհուրդը կարող է մերժել Ընկերության հիմնադրումը, եթե՝

ա) կանոնադրությունը հակասում է սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետությանօրենսդրության պահանջներին.

բ) պահպանված չէ հիդրոմիավորի անբաժանելիության սկզբունքը.

գ) սպասարկման տարածքում գտնվող ոռոգման համակարգը հնարավորություն չունիջուր ստանալ անմիջականորեն ջրամատակարարից կամ այլ աղբյուրից:

Կանոնակարգող խորհրդի համաձայնությունն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում,հիմնադիր կոմիտեն հրավիրում է հիմնադիր ժողով՝ ձեռնարկելով համապատասխան միջոցներ՝Ընկերության բոլոր հավանական անդամներին հրավիրելու ուղղությամբ:

Հիմնադիր ժողովն իրավազոր է, եթե մասնակցում է ըստ սպասարկման ենթատարածքների՝ցուցակներում ընդգրկված հավանական անդամների կեսից ավելին:

Հիմնադիր կոմիտեի նախագահը ղեկավարում է հիմնադիր ժողովի աշխատանքները:

Հիմնադիր ժողովը հաստատում է Ընկերության կանոնադրությունը, եթե հիմնադիրժողովին մասնակցող հավանական անդամների կեսից ավելին կողմ է քվեարկում: ԵթեԸնկերության հավանական անդամների թիվը մեծ է, նպատակահարմարությունից ելնելով,կարող են անցկացվել հիմնադիր ժողովներ՝ ըստ ենթատարածքների:

Եթե հիմնադիր ժողովին կամ ըստ ենթատարածքների՝ հիմնադիր ժողովներին չենմասնակցում Ընկերության անհրաժեշտ թվով անդամներ, ապա հիմնադիր ժողովի կամըստ ենթատարածքների՝ հիմնադիր ժողովների անցկացումը կարող է հետաձգվել, որիցհետո Ընկերության անհրաժեշտ թվով անդամների կրկին չհավաքվելու դեպքում հիմնադիրկոմիտեի գործունեությունը դադարեցվում է, եւ ստեղծվում է նոր հիմնադիր կոմիտե:

Հիմնադիր ժողովն ընտրում է Ընկերության վարչական խորհուրդ (ենթատարածքներում՝վարչական խորհրդի անդամներ), վերստուգող հանձնաժողով (ենթատարածքներում՝ վերստուգողհանձնաժողովի անդամներ), կանոնադրությամբ նախատեսվելու դեպքում՝ նաեւ վեճերլուծող հանձնաժողով (ենթատարածքներում՝ վեճեր լուծող հանձնաժողովի անդամներ),լսում է հիմնադիր կոմիտեի հաշվետվությունը:

Հիմնադիր ժողովը նշանակում է Ընկերության առաջին ժողովի գումարման ժամկետը:

Ընկերության գրանցումից հետո հիմնադիր կոմիտեի անդամներն իրավունք ունենԸնկերության հիմնադրման գործընթացի ժամանակ իրենց կատարած ծախսերի համար Ընկերությանժողովի որոշմամբ ստանալ փոխհատուցում:

Հոդված 7. Ընկերության կանոնադրությունը

Ընկերության կանոնադրությունն Ընկերության հիմնադիր փաստաթուղթն է:

Ընկերության կանոնադրությունը հաստատում է հիմնադիր ժողովը։ Ընկերությանկանոնադրության անբաժանելի մասն են Ընկերության կողմից սպասարկվող տարածքինկարագրությունը, այդ տարածքի ոռոգման համակարգի գծագրերը եւ հատակագիծը:

Ընկերության կանոնադրությունը պետք է բովանդակի՝

ա) Ընկերության անվանումը.

բ) Ընկերության գտնվելու վայրը.

գ) Ընկերության գործունեության նպատակը եւ խնդիրները.

դ) Ընկերությանն անդամակցելու հիմքերն ու կարգը, անդամությունից դուրսգալու եւ անդամությունից հեռացնելու կարգը.

ե) Ընկերության անդամների իրավունքները եւ պարտականությունները.

զ) Ընկերության ժողովի նախապատրաստման եւ անցկացման կարգը, հարցերի ցանկը,որոնց վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն Ընկերության անդամների ձայներիերկու երրորդով.

է) անդամավճարների տեսակները, չափերը, գանձման կարգը եւ ժամկետները.

ը) Ընկերության կազմակերպական կառուցվածքը, կառավարման մարմինների կազմավորմանկարգն ու ժամկետները, իրավասությունները եւ նրանց կողմից որոշումներ ընդունելուկարգը.

թ) վերստուգող մարմին կազմավորելու կարգը, նրա հաշվետվություններ ներկայացնելուժամկետները եւ կարգը.

ժ) կանոնադրությամբ նախատեսված վեճեր լուծող մարմնի իրավասությունները,կազմավորման եւ գործունեության կարգը.

ժա) գույքի կազմավորման կարգը.

ժբ) Ընկերության կողմից իր անդամներին հասցված վնասները փոխհատուցելուկարգը.

ժգ) Միությանն անդամակցելու կարգը.

ժդ) Ընկերության վերակազմակերպման կարգը.

ժե) Ընկերության լուծարման կարգը:

Կանոնադրությունը կարող է բովանդակել նաեւ սույն օրենքով նախատեսված եւՀայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:

Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալառաջարկություններ ներկայացնելու համար պետք է նախապես ստանալ Կանոնակարգողխորհրդի դրական եզրակացությունը:

Հոդված 8. Ընկերության պետական գրանցումը

Ընկերության պետական գրանցումը կատարվում է «Իրավաբանական անձանց պետականգրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցմանպահից:

Ընկերության պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել Ընկերությունհիմնադրելու մասին հիմնադիր ժողովի արձանագրությունը, Ընկերության կանոնադրությունը,Կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը, ինչպես նաեւ «Իրավաբանականանձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվածփաստաթղթերը:

Ընկերություն հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի արձանագրությունն ստորագրումեն ժողովի նախագահը եւ քարտուղարը, իսկ Ընկերության անդամ իրավաբանական անձանցառկայության դեպքում արձանագրությանը կցվում է դրանց կառավարման համապատասխանլիազորություններ ունեցող մարմնի որոշումը:

Պետական գրանցումն իրականացնող մարմինը կարող է մերժել Ընկերության գրանցումը,եթե ներկայացվող հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությանօրենսդրության պահանջներին:

Պետական գրանցումը մերժելը կամ գրանցումից խուսափելը կարող է բողոքարկվելդատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 9. Ընկերության անդամակցությունը

Ընկերության անդամներ կարող են լինել այն ֆիզիկական եւ իրավաբանական անձինք,ովքեր Ընկերության սպասարկման տարածքում ունեն հողատարածք՝ սեփականությանկամ երեք տարուց ավելի ժամկետով օգտագործման իրավունքով:

Հողի վարձակալության պայմանագիր ունեցող անձինք կարող են Ընկերության անդամդառնալ վարձատուի գրավոր համաձայնության կամ պայմանագրում համապատասխան դրույթիառկայության դեպքում:

Ընկերության նոր անդամներն ընդունվում են վարչական խորհրդի որոշմամբ:

Վարչական խորհուրդը թեկնածուին տեղեկացնում է նրան Ընկերության անդամ ընդունելուիրենց որոշման մասին, եւ նրա անդամությունը գրանցում է Ընկերության գրանցամատյանում:Ընկերության նոր անդամից գանձվում է մուտքի վճար, որի չափը սահմանում է Ընկերությանընդհանուր ժողովը:

Ընկերության անդամ դառնալ ցանկացող անձանց դիմումը մերժվում է, եթե՝

ա) Ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ նոր անդամներ կարող ենընդունվել ոռոգման շրջանի վերջում: Այդ դեպքում անդամության թեկնածուին տեղեկացնումեն Ընկերության անդամ ընդունելու ժամկետի մասին.

բ) թեկնածուի անդամության իրավունքն առաջացել է հողի նկատմամբ սեփականությանիրավունք ձեռք բերելու հետեւանքով, սակայն նախորդ սեփականատերն Ընկերությաննունեցած պարտքերը չի մարել, իսկ նոր սեփականատերն էլ հրաժարվում է վճարել.

գ) թեկնածուն նախկինում հեռացվել է Ընկերությունից, սակայն նրան հեռացնելուցհետո դեռեւս չի անցել երեք տարի։

Ֆիզիկական անձի մահվան դեպքում Ընկերության հանդեպ ունեցած նրա պարտավորություններըփոխանցվում են իրավահաջորդին:

Հոդված 10. Ընկերության անդամների իրավունքները եւ պարտականությունները

Ընկերության անդամներն իրավունք ունեն՝

ա) ստանալ Ընկերության կողմից համամասնության եւ արդարացիության սկզբունքներովբաշխվող ոռոգման ջուր՝ կնքված պայմանագրերին համապատասխան.

բ) մասնակցել Ընկերության կողմից որոշումների ընդունման աշխատանքներին.

գ) քվեարկել Ընկերության ժողովներում.

դ) քննարկման համար հարցեր մտցնել Ընկերության ընդհանուր ժողովի օրակարգ.

ե) Ընկերության կառավարման մարմիններում ընտրվելու համար թեկնածուներ առաջադրելեւ ընտրվել այդ մարմիններում.

զ) օգտվել Ընկերության մատուցած ծառայություններից.

է) ստանալ Ընկերության կողմից իրեն հասցված վնասի փոխհատուցում.

ը ) ծանոթանալ Ընկերության հաշվապահական փաստաթղթերին:

Ընկերության անդամը պարտավոր է՝

ա) կատարել կանոնադրության եւ Ընկերության ընդհանուր ժողովի ընդունած այլփաստաթղթերի պահանջները.

բ) կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում մուծել Ընկերության սահմանածվճարները.

գ) Ընկերության հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.

դ) ժամանակին վճարել մատակարարված ջրի վճարները.

ե) պահպանել ոռոգման ժամանակացույցը.

զ) հոգատար վերաբերմունք ցուցաբերել Ընկերությանը պատկանող եւ Ընկերությանկողմից օգտագործվող գույքի նկատմամբ.

է) փոխհատուցել իր մեղքովԸնկերության վնասված սարքավորումների վերանորոգմանեւ (կամ) պահեստամասերի փոխարինման ծախսերը.

ը) Ընկերության պարտավորությունների համար Ընկերության անդամները կրումեն սուբսիդիար պատասխանատվություն Ընկերության հանդեպ ունեցած իրենց պարտավորություններիչափով.

թ) Ընկերությանը տեղեկատվություն տալ իր մշակած հողատարածքի եւ ջրի օգտագործմանվերաբերյալ.

ժ) ոռոգման համակարգի կայուն աշխատանքի ապահովման նպատակով Ընկերությանըթույլատրել օգտագործելու իր հողատարածքում գտնվող ջրատարները եւ հիդրոտեխնիկականմյուս սարքավորումները.

ժա) Ընկերության աշխատողներին թույլատրել իրենց հողատարածքում կատարելուոռոգման համակարգի շահագործման եւ պահպանման համար անհրաժեշտ աշխատանքները.

ժբ) պահպանել ոռոգման համակարգի շահագործման կանոնների պահանջները:

Ընկերության անդամներն ունեն նաեւ Ընկերության կանոնադրությամբ ամրագրվածայլ իրավունքներ եւ պարտականություններ։

Ընկերության կանոնադրության եւ (կամ) ներքին կանոնների պահանջները խախտելուդեպքում Ընկերության անդամները տուգանվում են, կամ դադարեցվում է նրանց ջրիմատակարարումը, եթե այլ բան նախատեսված չէ ջրի մատակարարման պայմանագրով:

Հոդված 11. Ընկերությունից անդամների դուրս գալը եւ անդամությանդադարման հիմքերը

Ընկերության անդամները կանոնադրությամբ նախատեսված կարգով իրավունք ունենդադարեցնել իրենց անդամությունը: Կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որԸնկերությունից դուրս գալ ցանկացող անդամն այդ իրավունքից օգտվում է միայնոռոգման շրջանի վերջում: Եթե Ընկերությունն այդ անդամի համար կատարել է ծախսեր՝նախագծման, շինարարության կամ ոռոգման համակարգի շահագործման նպատակով, ապանա կարող է Ընկերությունից դուրս գալ միայն այդ ծախսերի՝ իր մասի համարժեքգումարը հատուցելուց հետո:

Ընկերությունում անդամությունը դադարում է, եթե Ընկերության անդամը կորցրելէ Ընկերության անդամ լինելու համար օրենքով սահմանված իրավական հիմքերը: Ընկերությանանդամը դուրս է գալիս Ընկերությունից, եթե վաճառել է Ընկերության սպասարկմանտարածքում գտնվող հողատարածքը: Այդ դեպքում վաճառողը եւ գնորդը պետք է գրավորհայտնեն վարչական խորհուրդ, թե նրանցից ով է վճարելու Ընկերությանն ունեցածպարտքը: Գնորդը կարող է անդամ դառնալ Ընկերությանն ունեցած պարտքը մարելուցհետո:

Ընկերության անդամը կարող է վարչական խորհրդի որոշմամբ հեռացվել Ընկերությունից,եթե՝

ա) պարբերաբար խախտում է Ընկերության կանոնադրության եւ ներքին կանոնակարգիպահանջները.

բ) առանց հարգելի պատճառի ուշացնում է Ընկերության կողմից գանձվող վճարները.

գ) հրաժարվում է կատարել Ընկերության կողմից գանձվող վճարները.

դ) հրաժարվում է վերականգնել Ընկերությանն իր մեղքով հասցված վնասները:

Ընկերության կանոնադրությամբ կարող են նախատեսվել անդամությունից հեռացմանայլ հիմքեր:

Հոդված 12. Ընկերության կազմակերպական կառուցվածքը

Ընկերության կառավարման մարմիններն են՝

ա) Ընկերության ընդհանուր ժողովը կամ ներկայացուցիչների ժողովը.

բ) Ընկերության վարչական խորհուրդը:

Ընկերության գործադիր մարմինը տնօրինությունն է:

Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելունպատակով ընդհանուր ժողովն ընտրում է վերստուգիչ հանձնաժողով:

Ընկերության կանոնադրությամբ կարող է ստեղծվել վեճեր լուծող հանձնաժողով:

Ընկերության կազմակերպական կառուցվածքը եւ մարմինների լիազորություններըսահմանվում են սույն օրենքով եւ Ընկերության կանոնադրությամբ:

Վարչական խորհրդի անդամները եւ նախագահը, վերստուգող հանձնաժողովի անդամներըեւ նախագահը, վեճեր լուծող հանձնաժողովի անդամներն ու նախագահը Ընկերությանվճարովի աշխատողներ չեն:

Հոդված 13. Ընկերության ընդհանուր ժողովը

Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Ընկերության անդամների ընդհանուրժողովն է:

Ընկերության ընդհանուր ժողովը գումարվում է սույն օրենքով եւ կանոնադրությամբսահմանված կարգով, վարչական խորհրդի որոշմամբ, ըստ անհրաժեշտության, առնվազնտարին մեկ անգամ:

Ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում գումարվող ընդհանուրժողովից բացի հրավիրվող ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ:

Արտահերթ ընդհանուր ժողովներ գումարվում են Միության, Ընկերության վարչականխորհրդի որոշմամբ, ընկերության անդամների մեկ երրորդի, վերստուգող հանձնաժողովի,ինչպես նաեւ Կանոնակարգող խորհրդի նախաձեռնությամբ:

Ընկերության գործադիր մարմինը պարտավոր է ընդհանուր ժողով գումարելուցոչ ուշ, քան 30 օր առաջ այդ մասին գրավոր ծանուցել Ընկերության անդամներին:Ծանուցագրում պետք է նշվեն ընդհանուր ժողովի անցկացման ամսաթիվը, ժամը, տեղըեւ օրակարգում քննարկման համար նախատեսված հարցերը:

Վարչական խորհուրդն ընդհանուր ժողով անցկացնելուց 20 օր առաջ պարտավորէ Ընկերության անդամներին մատչելի ձեւով հնարավորություն ընձեռել նախօրոքծանոթանալու Ընկերության բոլոր նյութերին:

Ընկերության անդամներն իրավունք ունեն ոչ ուշ, քան ընդհանուր ժողովի գումարմանօրվանից 10 օր առաջ Ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի վերաբերյալառաջարկություն ներկայացնել ընդհանուր ժողովի օրակարգում մտցնելու համար:

Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե նրա աշխատանքներին մասնակցում է Ընկերությանանդամների հիսուն տոկոսից ավելին:
 

Ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են`

ա) Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելը.

բ) վարչական խորհրդի կանոնակարգը հաստատելը.

գ) վերստուգող հանձնաժողովի կանոնակարգը հաստատելը.

դ) վարչական խորհրդի անդամներին ընտրելը եւ նրանց լիազորությունները վաղաժամկետդադարեցնելը.

ե) վերստուգող հանձնաժողով ընտրելը եւ դրա լիազորությունները վաղաժամկետդադարեցնելը.

զ) Ընկերության գործունեությունն ստուգելու նպատակով անկախ աուդիտ հրավիրելը.

է) վեճեր լուծող հանձնաժողով ընտրելը.

ը) Ընկերության անդամներից ու ոչ անդամներից կատարվող գանձումների տեսակներըեւ չափերը որոշելը.

թ) Ընկերության տարեկան հաշվետվություններն ու հաշվապահական հաշվեկշիռներըհաստատելը եւ վնասները բաշխելը.

ժ) ջրի օգտագործման տարեկան պլանը եւ ջրի բաշխման ժամանակացույցը հաստատելը.

ժա) Ընկերության ամենամյա բյուջեն հաստատելը.

ժբ) Ընկերության ներքին կանոնակարգը հաստատելը.

ժգ) Ընկերության անդամների նկատմամբ կիրառվող տուգանքների չափերը հաստատելը.

ժդ) Կանոնակարգող խորհրդի համաձայնությամբ Ընկերությունը վերակազմակերպելու,Միության մեջ ընդգրկվելու եւ լուծարման մասին որոշումներ ընդունելը, լուծարմանհանձնաժողով ընտրելն ու լուծարման հաշվեկշիռները հաստատելը.

ժե) ջրատնտեսական համակարգերի ու կառույցների վերանորոգման եւ հիմնանորոգմանպլանները հաստատելը.

ժզ) ոռոգման համակարգի եւ ջրօգտագործման կառավարման ներքին կանոնները հաստատելը.

ժէ) վարձատրվող աշխատողների թվաքանակը եւ հաստիքացուցակը հաստատելը.

ժը) Ընկերության անդամների համար արտոնություններ սահմանելը։

Ընկերությունը վերակազմակերպելու, Միության մեջ ընդգրկելու, լուծարելու,կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշումներնընդունվում են Ընկերության անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:

Ընկերության ընդհանուր ժողովում կարող է քննարկվել Ընկերության գործունեությանըվերաբերող ցանկացած այլ հարց:

Ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունները չեն կարող վերապահվելԸնկերության այլ մարմնի:

Ընդհանուր ժողովի նիստերն արձանագրում է ընդհանուր ժողովի քարտուղարը։Ընդհանուր ժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են ընդհանուր ժողովինախագահը եւ քարտուղարը։ Դրանք կնիքով կնքվում եւ մշտապես պահվում են Ընկերությունում:

Նմանօրինակ պահանջները տարածվում են նաեւ վարչական խորհրդի, վերստուգողեւ վեճեր լուծող հանձնաժողովների արձանագրությունների վրա:

Ընդհանուր ժողովի նիստերը վարում է վարչական խորհրդի նախագահը, նրա բացակայությանդեպքում՝ վարչական խորհրդի նախագահի տեղակալը:

Ընդհանուր ժողովը որոշում ընդունում է Ընկերության՝ ժողովին մասնակից անդամներիձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով կամ Ընկերության կանոնադրությամբայլ բան նախատեսած չէ:

Առանձին հարցերի վերաբերյալ որոշում ընդունելիս Ընկերության կանոնադրությամբկարող է նախատեսվել գաղտնի քվեարկություն:

Հոդված 14. Ընկերության անդամի ձայնի իրավունքը

Ընկերության կանոնադրությամբ սահմանվում է ձայների այն քանակը, որը կարողէ ունենալ Ընկերության անդամն ընդհանուր ժողովում: Ընկերության անդամներիձայների քանակը սահմանվում է հետեւյալ սկզբունքներից մեկով.

ա) Ընկերության անդամն ունի մեկ ձայն.

բ) Ընկերության անդամի ձայների քանակը որոշվում է Ընկերության սպասարկմանտարածքում նրա ունեցած հողատարածքի չափից:

Ընկերության յուրաքանչյուր անդամ պետք է ունենա առնվազն մեկ ձայն, սակայննրա ունեցած ձայների քանակը չի կարող գերազանցել Ընկերության անդամների ընդհանուրձայների մեկ քառորդը:

Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ ընդհանուր ժողովումԸնկերության անդամի ձայնի իրավունքը կախված է Ընկերության հանդեպ նրա ունեցածպարտավորությունների կատարումից:

Հոդված 15. Ներկայացուցիչների ժողովը

Ընկերությունում մեծ թվով անդամների առկայության դեպքում, եթե դժվար էընդհանուր ժողով գումարելը, Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվելԸնկերության անդամների ներկայացուցիչների ժողով:

Ներկայացուցիչների ժողովն ունի սույն օրենքով նախատեսված ընդհանուր ժողովիբոլոր իրավասությունները:

Ներկայացուցիչների ժողով հրավիրելու նպատակով, Ընկերության կանոնադրությամբ,Ընկերության սպասարկման տարածքը բաժանվում է ներկայացուցչական գոտիների, որոնքպետք է հստակ նշված լինեն Ընկերության սպասարկման տարածքի շահագործման պլանում:Ընկերության անդամները ներկայացուցչական գոտիներից մեկ կամ մի քանի ներկայացուցիչեն ընտրում ներկայացուցիչների ժողովին մասնակցելու համար:

Ընկերության կանոնադրությամբ սահմանվում են ըստ գոտիների ներկայացուցիչներիթիվը, ընտրությունների անցկացման ժամկետները եւ կարգը, իրավասությունները,ժողովում նրանց ունեցած ձայների քանակը:

Ընկերության ընդհանուր ժողովի համար սահմանված՝ Ընկերության հիմնադրմանեւ կառավարման սկզբունքները գործում են նաեւ ներկայացուցիչների ժողովի համար:

Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ ներկայացուցչի ընտրությանժամանակ Ընկերության անդամի ձայնի իրավունքը կախված է Ընկերությանը նրա կատարածվճարումներից:

Ներկայացուցչի լիազորություն չունեցող Ընկերության անդամներն իրավունքունեն ներկա գտնվել ներկայացուցիչների ժողովի նիստերում՝ խորհրդակցական ձայնիիրավունքով:

Հոդված 16. Ընկերության վարչական խորհուրդը

Ընկերության վարչական խորհուրդն իրականացնում է Ընկերության ընդհանուրղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքով եւ Ընկերությանկանոնադրությամբ սահմանվում են որպես Ընկերության ընդհանուր ժողովի եւ ներկայացուցիչներիժողովի (այսուհետ՝ Ժողով) բացառիկ իրավասություն:

Ժողովն Ընկերության անդամների թվից ընտրում է հինգ անդամից ոչ պակաս վարչականխորհուրդ՝ երեք տարի ժամկետով: Վարչական խորհրդի անդամների քանակը եւ նրանցընտրության կարգը սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Ընկերությանըպարտք ունեցող անդամները չեն կարող ընտրվել վարչական խորհրդի կազմում:

Վարչական խորհուրդը հաշվետու է Ընկերության Ժողովին:

Վարչական խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ Ընկերությանկանոնադրությամբ:

Վարչական խորհուրդն իրականացնում է Ընկերության Ժողովի հրավիրման եւ նրաօրակարգի հաստատման հետ կապված կազմակերպական աշխատանքները:

Վարչական խորհուրդը Ժողովի հաստատմանը ներկայացնելու համար նախապատրաստումէ՝

ա) Ընկերության բյուջեի նախագիծը.

բ) Ընկերության տարեկան հաշվետվությունը եւ հաշվեկշիռը.

գ) ջրի բաշխման եւ ոռոգման համակարգի վերանորոգման աշխատանքների պլանները:

Վարչական խորհրդի բացառիկ իրավասություններն են՝

ա) Ընկերության անդամներ ընդունելը եւ անդամությունը դադարեցնելը.

բ) այլ կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելը.

գ) մոնիտորինգ կազմակերպելը.

դ) Ընկերության ֆինանսական եւ հաշվապահական գործունեությունը համակարգելը.

ե) Ընկերության գործադիր տնօրենին ու գլխավոր հաշվապահին աշխատանքի ընդունելըեւ աշխատանքից ազատելը.

զ) կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:

Վարչական խորհուրդն իրականացնում է՝

ա) Ընկերության ընդհանուր կառավարումը.

բ) Ընկերության գործադիր մարմնի գործունեության վերահսկումը.

գ) կանոնադրությամբ սահմանված՝ Ընկերության գործունեությունը կանոնակարգողընթացակարգերի պահպանումը.

դ) սույն օրենքով, ընկերության կանոնադրությամբ եւ Ժողովի որոշումներովնախատեսված այլ խնդիրներ:

Վարչական խորհուրդն իր կազմից երեք տարի ժամկետով ընտրում է վարչական խորհրդինախագահ եւ նախագահի տեղակալ, որոնց լիազորությունները սահմանվում են Ընկերությանկանոնադրությամբ: Վարչական խորհրդի նախագահի, նրա տեղակալի համար Ընկերությանկանոնադրությամբ կարող են սահմանվել ավելի կարճ ժամկետներ:

Վարչական խորհրդի նախագահը ղեկավարում է ժողովի աշխատանքները, վարչականխորհրդի նիստերը եւ ներկայացնում է Ընկերությունն այլ կազմակերպություններում:

Վարչական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչպակաս, քան ամիսը մեկ անգամ:

Վարչական խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են վարչական խորհրդի նախագահիկամ վարչական խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

Վարչական խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է անդամներիոչ պակաս, քան երեք քառորդը: Վարչական խորհրդի որոշումներն ընդունվում եննրա անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ:

Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ վարչական խորհրդինախագահը քվեարկում է ձայների հավասարության դեպքում:

Վարչական խորհրդի անդամները կամ վարչական խորհրդի նախագահը կարող են հեռացվելԺողովի որոշմամբ, եթե թույլ են տվել պարտականությունների խախտումներ, որոնցցանկը կարող է սահմանվել Ընկերության կանոնադրությամբ:

Նույն Ժողովում կազմակերպվում են վարչական խորհրդի անդամների նոր ընտրություններ:

Հոդված 17. Ընկերության գործադիր մարմինը

Ընկերության գործադիր մարմինն Ընկերության տնօրինությունն է, որի ղեկավարնԸնկերության տնօրենն է:

Ընկերության կանոնադրությամբ կարող է Ընկերության տնօրինությանը վերապահվել՝

ա) Ընկերության բյուջեի, ոռոգման համակարգերի շահագործման եւ պահպանմանաշխատանքային պլանը, ինչպես նաեւ վարչական խորհրդին ներկայացվող այլ փաստաթղթերնախապատրաստելը.

բ) Ընկերության սպասարկման տարածքում գտնվող անդամների եւ ոչ անդամներիգրանցման, նրանց հողատարածքների չափերի եւ տեղադրման նկարագրության, Ընկերությանստացած ոռոգման ջրի, Ընկերության անդամների եւ ոչ անդամների կողմից տրվածոռոգման ջրի ստացման հայտերը եւ ջրաբաշխման մատյանները վարելը.

գ) ոռոգման համակարգերի շահագործումը եւ պահպանումն ապահովելը.

դ) հաստատված բյուջեի եւ ոռոգման համակարգերի շահագործման ու պահպանմանաշխատանքային պլանի հիման վրա վարչական խորհրդի հաստատմանը ներկայացվող պայմանագրերնախապատրաստելը.

ե) ջրամատակարարի կողմից կատարվող ոռոգման ջրի մատակարարման նկատմամբ հսկողություննու ջուր ստանալը եւ բաշխելն Ընկերության անդամներին.

զ) Ընկերության տնօրինության աշխատակազմում աշխատանքի ընդունելը եւ աշխատանքիցազատելը.

է) վարձատրվող աշխատողների համար պարտադիր կատարման ենթակա հրամաններ եւհրահանգներ հրապարակելը.

ը) Ընկերության վարչական խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն՝ Ընկերությանֆինանսական միջոցները կառավարելը.

թ) սույն օրենքով եւ Ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:Ընկերության տնօրենի իրավասությունները սահմանվում են կանոնադրությամբ:

Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ Ընկերության գործադիրմարմնի ղեկավարի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով:

Վարչական խորհուրդն Ընկերության տնօրենի եւ գլխավոր հաշվապահի հետ կնքումէ աշխատանքային պայմանագրեր, որտեղ որոշվում են նրանց իրավասությունների ժամկետները:

Ընկերության տնօրենի, հաշվապահի եւ վճարովի աշխատողների վճարման կարգնու աշխատավարձի չափը որոշում է Ընկերության Ժողովը՝ Ընկերության վարչականխորհրդի առաջարկությամբ:

Ընկերության վճարովի աշխատողներն իրավունք չունեն ընտրվել Ընկերությանվարչական խորհրդում, վերստուգող հանձնաժողովում կամ վեճեր լուծող հանձնաժողովում:

Հոդված 18. Վերստուգող հանձնաժողովը

Վերստուգող հանձնաժողովը հսկողություն է իրականացնում Ընկերության վարչականխորհրդի, նրա գործադիր մարմնի եւ վարչական խորհրդի նախագահի կողմից իրականացվողֆինանսական եւ տնտեսական գործունեության նկատմամբ:

Վերստուգող հանձնաժողովն ընտրվում է Ընկերության Ժողովի կողմից ուղղակիքվեարկությամբ, երեք տարի ժամկետով եւ երեք անդամից ոչ պակաս:

Վարչական խորհրդի անդամը միաժամանակ չի կարող լինել նաեւ վերստուգող հանձնաժողովիանդամ։

Ընկերության Ժողովն ընդունում է վերստուգող հանձնաժողովի լիազորություններիեւ գործունեության կարգի մասին կանոնակարգ:

Վերստուգող հանձնաժողովն Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությանստուգում իրականացնում է տարեկան առնվազն մեկ անգամ: Վերստուգող հանձնաժողովը,իր նախաձեռնությամբ, Ժողովի որոշմամբ կամ վարչական խորհրդի անդամների ընդհանուրքանակի երկու երրորդի որոշմամբ, ցանկացած ժամանակ կարող է իրականացնել Ընկերությանֆինանսատնտեսական գործունեության ստուգում: Վերստուգող հանձնաժողովի կողմիցիրականացված ստուգման արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացվումէ Ընկերության Ժողով:

Վերստուգող հանձնաժողովի պահանջով Ընկերության վարչական խորհուրդը եւ Ընկերությանտնօրինությունը պարտավոր են տրամադրել Ընկերության ֆինանսատնտեսական փաստաթղթերը։

Վերստուգող հանձնաժողովը հաշվետու է Ընկերության Ժողովին։

Վերստուգող հանձնաժողովի գործունեությունը վաղաժամկետ դադարեցվում է ԸնկերությանԺողովի որոշմամբ: Նույն Ժողովում ընտրվում է վերստուգող նոր հանձնաժողով:

Հոդված 19. Վեճեր լուծող հանձնաժողովը

Ընկերության Ժողովը կարող է ստեղծել վեճեր լուծող հանձնաժողով, որը քննարկումէ Ընկերության անդամների միջեւ ջրօգտագործան եւ ոռոգման ջրի բաշխման վերաբերյալառաջացած վեճերը: Հանձնաժողովի անդամների քանակը, լիազորությունների ժամկետներըեւ գործունեության կարգը սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ:

Վեճեր լուծող հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են նախագահ,որը կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները եւ նախագահում է նիստերում:

Ընկերության կանոնադրությունը եւ (կամ) ջրի բաշխման գրաֆիկն այլ անդամներիկողմից խախտելու վերաբերյալ դիմումներն Ընկերության անդամները գրավոր հանձնումեն հանձնաժողովի նախագահին, որը դիմումի քննարկման նպատակով տասնօրյա ժամկետումհրավիրում է հանձնաժողովի նիստ: Կողմերը տեղեկացվում են նիստի անցկացման նպատակի,տեղի ու ժամանակի մասին եւ պարտավոր են մասնակցել նիստի աշխատանքներին, իսկեթե հնարավորություն չունեն անձամբ մասնակցել, ապա նրանց շահերը կարող եններկայացնել Ընկերության այլ անդամներ:

Դիմումի քննարկումը կազմակերպվում է դռնբաց, որի ժամանակ հանձնաժողովըլսում է կողմերին: Բերված փաստերը հիմնավորելու նպատակով կողմերը կարող եններկայացնել գրավոր կամ այլ ապացույցներ, իսկ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովըկարող է կազմակերպել լրացուցիչ քննարկումներ:

Վեճեր լուծող հանձնաժողովը պարտավոր է գործի քննարկումն սկսելուց հետո՝10 օրվա ընթացքում, կայացնել որոշում:

Վեճեր լուծող հանձնաժողովը կարող է կիրառել Ընկերության կանոնադրությամբնախատեսված պատասխանատվության միջոցներ:

Վեճեր լուծող հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել դատական կարգով:

Վարչական խորհրդի անդամը միաժամանակ չի կարող լինել նաեւ վեճեր լուծողհանձնաժողովի անդամ:

Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեությունը վաղաժամկետ դադարեցվում էԸնկերության Ժողովի որոշմամբ: Նույն Ժողովում ընտրվում է վեճեր լուծող նորհանձնաժողով:

Հոդված 20. Ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը

Ընկերության սպասարկման տարածքում ոռոգելի հող ունեցող Ընկերության անդամեւ ոչ անդամ ջրօգտագործողները ոռոգման ջուր ստանալու համար Ընկերության հետկնքում են ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր` ոչ պակաս, քան երեք տարիժամկետով:

Ջրօգտագործողի՝ ոռոգման ջուր այլ աղբյուրից ձեռք բերելու ապացույցներ ներկայացնելուդեպքում Ընկերության վարչական խորհուրդը կարող է ջրօգտագործողի հետ ոռոգմանջրի մատակարարման պայմանագիր չկնքել:

Ընկերության ոչ անդամներին ոռոգման ջուրը մատակարարվում է պայմանագրայինհիմունքով. դրանով մատակարարվող ջրի գինը չի կարող գերազանցել Ընկերությանանդամների համար նախատեսված ջրի գնի 150 տոկոսը:

Ընկերության եւ ջրօգտագործողների միջեւ ոռոգման ջրի մատակարարման պայմանագրովկարող է նախատեսվել պարտավորության կատարման ապահովման միջոց՝ Հայաստանի Հանրապետությանքաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Ստացած ոռոգման ջրի համար ջրօգտագործողի չվճարելու դեպքում Ընկերությանհետ ջրի մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել հողամասն Ընկերությաննօգտագործման իրավունքով փոխանցելու պարտավորություն՝ ոչ ավելի, քան երեք տարիժամկետով:

Հոդված 21. Ընկերության անդամներից գանձվող վճարների տեսակները

Ընկերության կանոնադրությամբ սահմանվում են անդամներից գանձվող վճարներիհետեւյալ տեսակները.

ա) մատակարարված ոռոգման ջրի համար.

բ) Ընկերության կողմից շահագործվող ոռոգման համակարգի շահագործման, վերանորոգմանեւ պահպանման ծախսերը.

գ) անդամավճարները:

Ընկերության Ժողովի որոշմամբ կարող են սահմանվել Ընկերության կողմից գանձվողվճարների այլ տեսակներ։ Այլ նպատակներով իրականացվող գանձումներ կարող եննախատեսվել նաեւ Ընկերության կանոնադրությամբ։

Հոդված 22. Ընկերության գույքը

Ընկերության գույքը կազմավորվում է անդամավճարներից, մուտքի վճարներից,մատակարարված ջրի դիմաց ստացված վճարներից, այլ վճարներից եւ Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Կանոնակարգող խորհրդի եզրակացության հիման վրա համայնքային եւ պետականսեփականություն համարվող ոռոգման համակարգերը, համապատասխան լիազորություններունեցող մարմինների որոշմամբ, ըստ սպասարկման տարածքների, օգտագործման իրավունքովհանձնվում են Ընկերությանը: Ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքը փոխանցելուվերաբերյալ կնքվում է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ոչ պակաս,քան քսանհինգ տարի ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբսահմանված կարգով:

Ընկերությունների գույքը կարող է օտարվել Ընկերության Ժողովի որոշմամբ,եթե այդ որոշման օգտին քվեարկել է անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քաներկու երրորդը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածայլ դեպքերում:

Ընկերության անդամն Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների համարպատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:

Ընկերության անդամ ջրօգտագործողն Ընկերության գույքի նկատմամբ բաժնի իրավունքչունի:

ԳԼՈՒԽ 3.

ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 23. Միությունը

Միությունը ոռոգման համակարգը շահագործելու նպատակով Ընկերություններիկամավոր միավորում է, որը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանականանձ է եւ գործում է Ընկերությունների կողմից իրեն տրված լիազորություններիսահմաններում:

Միության անդամ Ընկերությունը պահպանում է իր ինքնուրույնությունը եւ իրավաբանականանձի իրավունքները:

Միությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների համար:

Միության անդամները Միության պարտավորությունների համար կրում են սուբսիդիարպատասխանատվություն՝ Միության հանդեպ ունեցած իրենց պարտավորությունների չափով:

Հոդված 24. Միության հիմնադրումը

Հիմնական ջրատարի կամ նույն ջրավազանի ոռոգման տարածքում գտնվող բոլորԸնկերություններն իրավունք ունեն դառնալ Միության անդամ:

Միությունը հիմնադրվում է կամավորության սկզբունքով, եթե նախաձեռնող Ընկերություններիկողմից սպասարկվող տարածքի չափը գերազանցում է ապագա Միության սպասարկմանտարածքի երկու երրորդը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն օրենքովեւ հիմնադիր փաստաթղթով սահմանված կարգով: Միությունը հիմնադրելու նպատակովԸնկերություններն ստեղծում են հիմնադիր վարչական խորհուրդ, որի նիստին մասնակցելուհամար յուրաքանչյուր Ընկերություն լիազորում է երկու ներկայացուցիչ՝ մեկականձայնի իրավունքով:

Հիմնադիր վարչական խորհուրդն առաջին նիստում ընտրում է հիմնադիր վարչականխորհրդի նախագահ եւ կազմում է աշխատանքային կանոնակարգ: Հիմնադիր վարչականխորհուրդը կազմում է Միության կանոնադրության նախագիծը, ինչպես նաեւ կանոնադրությանանբաժանելի մասը կազմող հավելվածները՝ Միության ոռոգման համակարգի հատակագիծը՝ըստ սպասարկման ենթատարածքների, սպասարկման տարածքի չափերի եւ տեղադրությաննկարագրությունը:

Հիմնադիր վարչական խորհուրդը Միության կանոնադրության նախագիծը՝ հավելվածներով,ներկայացնում է Կանոնակարգող խորհուրդ՝ եզրակացություն ստանալու նպատակով:

Միության պետական գրանցման համար անհրաժեշտ է Կանոնակարգող խորհրդի դրականեզրակացությունը:

Հոդված 25. Միության կանոնադրությունը

Միության կանոնադրությունը նրա հիմնադիր փաստաթուղթն է:

Հիմնադիր վարչական խորհուրդը հաստատում է Միության կանոնադրությունը, որնստորագրում է նախագահը:

Միության կանոնադրությունը պետք է բովանդակի՝

ա ) Միության անվանումը.

բ) գտնվելու վայրը.

գ) Միության գործունեության նպատակը եւ խնդիրները.

դ) Միությանն անդամակցելու հիմքերն ու կարգը, անդամությունից դուրս գալուեւ անդամությունից հեռացնելու կարգը.

ե) Միության անդամների իրավունքները եւ պարտականությունները.

զ) Միության կողմից սպասարկվող տարածքի նկարագրությունը, այդ տարածքի ոռոգմանհամակարգի գծագրերը եւ հատակագիծը.

է) կառավարման մարմինների կազմակերպական կառուցվածքը, իրավասություններըեւ դրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.

ը) վերստուգող մարմինների եւ դրանց հաշվետվությունների ներկայացման ժամկետներըեւ կարգը, վեճեր լուծող մարմնի իրավասությունները, կազմավորման եւ գործունեությանկարգը.

թ) գույքի կազմավորմանկարգը.

ժ) Միության կողմից իր անդամներին հասցված վնասները փոխհատուցելու կարգը.

ժա) Միության լուծարման կարգը:

Կանոնադրությունը կարող է բովանդակել սույն օրենքով նախատեսված կամ ՀայաստանիՀանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:

Միության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկություններիվերաբերյալ պետք է նախապես ստանալ կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը:

Հոդված 26. Միության կազմակերպական կառուցվածքը

Միության կառավարման բարձրագույն մարմինը վարչական խորհուրդն է: Վարչականխորհուրդն իր անդամներից ընտրում է վարչական խորհրդի նախագահ եւ նախագահիտեղակալ: Վարչական խորհրդի նախագահը, նրա հանձնարարությամբ՝ նախագահի տեղակալընախագահում են խորհրդի նիստերում: Նրանց իրավասությունները եւ դրանց ժամկետներըսահմանվում են Միության կանոնադրությամբ: Միության ֆինանսատնտեսական գործունեությանվերահսկումն իրականացնելու նպատակով վարչական խորհուրդն ընտրում է վերստուգողհանձնաժողով:

Միության կանոնադրությամբ կարող է ստեղծվել վեճեր լուծող հանձնաժողով:

Միության գործադիր մարմինը տնօրինությունն է:

Վարչական խորհրդի անդամների, նախագահի, վերստուգող հանձնաժողովի եւ վեճերլուծող հանձնաժողովի անդամների քանակը, լիազորությունների ժամկետները եւ ընտրությանկարգը սահմանվում են Միության կանոնադրությամբ:

Վարչական խորհրդի անդամները եւ նախագահը, վերստուգող հանձնաժողովի անդամներըեւ նախագահը, վեճեր լուծող հանձնաժողովի անդամները եւ նախագահը Միության վճարովիաշխատողներ չեն:

Հոդված 27. Վարչական խորհուրդը

Միության վարչական խորհրդում յուրաքանչյուր անդամ Ընկերություն ունի Միությանկանոնադրությամբ նախատեսված քանակով ներկայացուցիչ՝ մեկական ձայնի իրավունքով:

Կանոնադրությամբ նախատեսված վարչական խորհրդի առաջին նիստը գումարվումէ Միության պետական գրանցումից հետո՝ մեկամսյա ժամկետում:

Վարչական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության՝ առնվազնամիսը մեկ անգամ՝ վարչական խորհրդի նախագահի, վարչական խորհրդի անդամներիմեկ երրորդի, վերստուգող հանձնաժողովի, Կանոնակարգող խորհրդի նախաձեռնությամբկամ կանոնադրությամբ նախատեսված այլ հիմքերով:

Միության վարչական խորհրդի բացառիկ իրավասությունները սահմանվում են սույնօրենքով եւ Միության կանոնադրությամբ:

Միության կանոնադրությամբ վարչական խորհրդին կարող են վերապահվել ՀայաստանիՀանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

Միության վարչական խորհրդի բացառիկ իրավասություններն են՝

ա) Միության կանոնադրությունը հաստատելը.

բ) ֆինանսական հաշիվները եւ տարեկան հաշվետվությունները հաստատելը.

գ) բյուջեն, աշխատանքային, շահագործման եւ վերանորոգումների պլանները հաստատելը.

դ) ջրաբաշխման ու ոռոգման պլանները եւ ժամանակացույցը հաստատելը.

ե) Միության կողմից գանձվող վճարները եւ տուգանքների չափը սահմանելը.

զ) կանոնադրությունից բխող ներքին կանոնները եւ աշխատանքային կանոնակարգըհաստատելը.

է) Միության սպասարկման տարածքում գտնվող անդամ եւ ոչ անդամ Ընկերություններիհետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը կնքելը.

ը) շահագործման եւ վերանորոգման կամ այլ նպատակներով պայմանագրեր կնքելը.

թ) Միության ֆինանսական եւ հաշվապահական գործունեությունը վերահսկելը.

ժ) վերստուգող եւ վեճեր լուծող հանձնաժողով ընտրելը, վերստուգող հանձնաժողովիհաշվետվությունները քննարկելը եւ հաստատելը.

ժա) Միության գործադիր մարմնի կառուցվածքը, վճարովի աշխատողների հաստիքացուցակըսահմանելը եւ որոշելը.

ժբ) գործադիր տնօրենին եւ գլխավոր հաշվապահին աշխատանքի ընդունելը.

ժգ) Միության անդամների նկատմամբ պատասխանատվության միջոցներ սահմանելը.

ժդ) շահագործման եւ վերանորոգման պլաններին համապատասխան՝ իր որոշմամբայդ ուղղությամբ կնքվող պայմանագրերին հավանություն տալը.

ժե) ներքին կանոններին եւ աշխատանքային կանոնակարգի կատարմանը հետեւելը։

Միության վարչական խորհուրդն իրականացնում է կանոնադրությամբ սահմանվածայլ խնդիրներ։

Վարչական խորհրդի որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր ձայներիպարզ մեծամասնությամբ: Վարչական խորհուրդը կանոնադրության եւ բյուջեի հաստատման,դրանց մեջ լրացումների եւ փոփոխությունների կատարման վերաբերյալ որոշումներնընդունում է վարչական խորհրդի անդամների ընդհանուր ձայների երեք քառորդով:Վարչական խորհրդի նախագահը քվեարկում է ձայների հավասարության դեպքում: Վարչականխորհուրդն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է անդամների առնվազն երկու երրորդը:

Վարչական խորհրդի լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

Հոդված 28. Միության աշխատակազմը

Միությունը կարող է ունենալ վճարովի աշխատակազմ եւ տեխնիկական աշխատողներ:Վճարովի աշխատակազմի կառուցվածքը, քանակը, նրանց պաշտոնավարման ժամկետներըսահմանվում են Միության կանոնադրությամբ:

Վճարովի աշխատողներն աշխատանքի են ընդունվում եւ աշխատանքից ազատվում ենգործադիր տնօրենի հրամանով՝ վարչական խորհրդի հաստատած հաստիքացուցակի համաձայն:

Վճարովի աշխատողների աշխատանքային հարաբերությունները կագավորվում են ՀայաստանիՀանրապետության օրենսդրության համաձայն:

Միության վճարովի աշխատողներն իրավունք չունեն ընտրվել Միության վարչականխորհրդում, վերստուգող հանձնաժողովում կամ վեճեր լուծող հանձնաժողովում:

Հոդված 29. Միության անդամներից գանձվող վճարների տեսակները եւ վճարմանժամկետները

Միության կանոնադրությամբ սահմանվում են Միության անդամներից գանձվող վճարներիհետեւյալ տեսակները.

ա) մատակարարված ոռոգման ջրի համար.

բ) Միության կողմից շահագործվող ոռոգման համակարգի շահագործման, վերանորոգմանեւ պահպանման ծախսերը.

գ) անդամավճարները:

Միության վարչական խորհրդի որոշմամբ կարող են սահմանվել Միության կողմիցգանձվող այլ վճարների տեսակներ: Այլ նպատակներով իրականացվող գանձումներ կարողեն նախատեսվել նաեւ Միության կանոնադրությամբ:

Միության եւ Ընկերության միջեւ ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով կարողէ նախատեսվել պարտավորության կատարման ապահովման միջոց՝ Հայաստանի Հանրապետությանքաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Միության ոչ անդամ ընկերություններին ոռոգման ջուրը մատակարարվում է պայմանագրայինհիմունքով. դրանով մատակարարվող ջրի գինը չի կարող գերազանցել Միության անդամընկերությունների համար նախատեսված ջրի գնի 150 տոկոսը :

Հոդված 30. Միության գույքը

Միության գույքը կազմավորվում է անդամավճարներից, մուտքի վճարներից, Ընկերություններինմատակարարված ջրի դիմաց ստացված վճարներից, այլ վճարներից եւ Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Միության անդամ Ընկերությունը Միության գույքի նկատմամբ բաժնի իրավունքչունի:

Կանոնակարգող խորհրդի եզրակացության հիման վրա համապատասխան լիազորություններունեցող մարմինների որոշմամբ Միության կանոնադրությամբ նախատեսված սպասարկմանտարածքում գտնվող հիմնական ջրատարը եւ (կամ) ջրավազանն օգտագործման իրավունքովհանձնվում են Միությանը:

Ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքը փոխանցելու վերաբերյալ կնքվումէ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ոչ պակաս, քան հիսուն տարի ժամկետով՝Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 31. Միությունից անդամների դուրս գալը եւ անդամներին հեռացնելուհիմքերը

Միության անդամներն իրավունք ունեն դուրս գալ Միությունից: Կանոնադրությամբկարող է նախատեսվել, որ Միությունից դուրս գալ ցանկացող անդամներն այդ իրավունքիցկարող են օգտվել միայն ոռոգման շրջանի վերջում: Եթե Միությունն այդ անդամիհամար կատարել է ծախսեր ոռոգման համակարգի նախագծման, շինարարության կամ շահագործմաննպատակով, ապա այդ անդամը կարող է Միությունից դուրս գալ միայն այդ ծախսերի՝իր մասի համարժեք գումարը հատուցելուց հետո:

Միության անդամները կարող են հեռացվել Միությունից վարչական խորհրդի որոշմամբ,եթե՝

ա) պարբերաբար խախտել են Միության կանոնադրության եւ ներքին կանոնակարգիպայմանները.

բ) առանց հարգելի պատճառների ուշացրել են Միությանը կատարվող գանձումներիվճարումը.

գ) հրաժարվել են գանձումները վճարելուց.

դ) հրաժարվել են վերականգնել Միությանն իրենց մեղքով հասցված վնասները։

Միությունից հեռացվող Ընկերությունը պարտավոր է վճարել Միությանն ունեցածիր պարտքերը: Այդպիսի Ընկերությանը ջրի մատակարարումը կարող է մերժվել մինչեւբոլոր վարձերի վճարումը:

ԳԼՈԻԽ 4.

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 32. Կանոնակարգող խորհուրդը

Ընկերության եւ Միության գործունեությունը համակարգելու նպատակով ՀայաստանիՀանրապետության կառավարությունն ստեղծում է Կանոնակարգող խորհուրդ:

Կանոնակարգող խորհրդի կազմը որոշում եւ կանոնադրությունը հաստատում է ՀայաստանիՀանրապետության կառավարությունը:

Կանոնակարգող խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է գործադիր մարմնիմիջոցով, որի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կանոնակարգող խորհրդի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետությանկառավարությունը:

Կանոնակարգող խորհուրդն իր խնդիրներն իրականացնելու համար՝

ա) Ընկերության եւ Միության կողմից սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսականնպատակահարմարության վերաբերյալ տալիս է գրավոր եզրակացություն.

բ) տալիս է իրավաբանական, հաշվապահական եւ տեխնիկական հարցերով խորհրդատվություն.

գ) ըստ հաստատված ձեւերի վարում է Ընկերության եւ Միության գործունեությանվերաբերյալ գրանցամատյանները.

դ) Ընկերության եւ Միության անդամների գրավոր դիմումի հիման վրա իրականացնումէ ստուգումներ՝ իր աշխատակիցների կամ անկախ աուդիտորների միջոցով.

ե) իրականացնում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբնախատեսված այլ խնդիրներ:

Ընկերության եւ Միության ղեկավար անձինք պատասխանատու են Կանոնակարգողխորհրդին տված տեղեկությունների ճշտության եւ դրանք սահմանված ժամկետներումներկայացնելու համար:

Հոդված 33. Ընկերության եւ Միության գործավարական փաստաթղթերը

Ընկերությունն իր գործունեությունն իրականացնելիս պետք է ունենա հետեւյալգործավարական փաստաթղթերը.

ա) Ընկերության անդամների գրանցամատյան, որը պետք է պարունակի Ընկերությանյուրաքանչյուր անդամի հողատարածքի չափը եւ տեղադրությունը.

բ) Ընկերության կողմից ջուր ստացող Ընկերության ոչ անդամների գրանցամատյան,որը պետք է պարունակի յուրաքանչյուր ոչ անդամի հողատարածքի չափը եւ տեղադրությունը.

գ) ոռոգման տարածքի պլանը.

դ) Ընկերության կողմից ստացված ջրի ծավալի տվյալների գրանցամատյանը.

ե) Ընկերության անդամներին եւ ոչ անդամներին տրված ջրումների քանակի գրանցամատյանը.

զ) գանձված գումարների եւ պարտքերի գրանցամատյանը.

է) Ժողովի եւ վարչական խորհրդի արձանագրությունների գրանցամատյանները.

ը) գործարքների եւ պայմանագրերի գրանցամատյանը.

թ) Ընկերությանը փոխանցված մայր եւ (կամ) միջտնտեսային ջրանցքի եւ (կամ)ոռոգման համակարգի տեխնիկական վիճակի ստուգումների եւ զննումների գրանցամատյանը:

Ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգովվարում է հաշվապահական (հաշվառային) փաստաթղթերը եւ կազմում է այլ հաշվետվություններ:

Միությունն իր գործունեությունն իրականացնելիս պետք է ունենա հետեւյալգործավարական փաստաթղթերը.

ա) Միության անդամների գրանցամատյանը, որը պետք է պարունակի Միության անդամԸնկերության հողատարածքների չափերը եւ տեղադրությունը.

բ) Միության անդամ չհամարվող, բայց Միության սպասարկման տարածքում ջրայինաղբյուրներ շահագործող Ընկերությունների ցուցակը, որը պետք է պարունակի յուրաքանչյուրոչ անդամ Ընկերության հողատարածքի չափը եւ տեղադրությունը.

գ) Միության կողմից շահագործվող ու պահպանվող մայր եւ (կամ) միջտնտեսայինջրանցքի, ջրամբարի եւ այլ ջրային աղբյուրների պլանը.

դ) Միությունից ջուր ստացող ոչ անդամ Ընկերությունների ցուցակը.

ե) Միության անդամ Ընկերություններին եւ ոչ անդամ Ընկերություններին տրվածջրի եւ ոռոգումների քանակի գրանցամատյանը.

զ) վարձավճարների մուծումների գրանցամատյանը.

է) վարչական խորհրդի արձանագրությունների գրանցամատյանը.

ը) գործարքների եւ պայմանագրերի գրանցամատյանը.

թ) Միությանը փոխանցված մայր եւ (կամ) միջտնտեսային ջրանցքի եւ (կամ) ոռոգմանհամակարգի տեխնիկական վիճակի ստուգումների եւ զննումների գրանցամատյանը:

Միությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգովվարում է հաշվապահական (հաշվառային) փաստաթղթերը եւ կազմում է այլ հաշվետվություններ:

Հոդված 34. Ընկերության եւ Միության հաշիվների ստուգումը (աուդիտը)եւ տարեկան հաշվետվությունները

Ընկերությունը կամ Միությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբսահմանված կարգով կազմում եւ ներկայացնում է տարեկան հաշվապահական հաշվեկշիռեւ հաշվետվություններ:

2. Տարեկան հաշվապահական հաշվեկշիռը պետք է հաստատի՝

ա) Ընկերության դեպքում՝ Ժողովը.

բ) Միության դեպքում՝ վարչական խորհուրդը:

3. Ընկերությունը եւ Միությունը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտիցհետո՝ երեք ամսվա ընթացքում, ըստ Կանոնակարգող խորհրդի սահմանած ձեւի կազմելտարեկան հաշվետվություն:

4. Կանոնակարգող խորհուրդը կարող է ուսումնասիրել Ընկերության հաշվապահականփաստաթղթերը (ներառյալ՝ տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, եկամուտների եւծախսերի մասին հաշվետվությունները):

Հոդված 35. Ընկերության եւ Միության վերահսկողությունը

1. Կանոնակարգող խորհուրդը կարող է Ընկերությունից կամ Միությունից պահանջելսույն օրենքով նախատեսված հաշվապահական փաստաթղթերի ու գրանցամատյանների պատճենները:

2. Կանոնակարգող խորհրդի լիազորած աշխատակիցը կարող է ստուգել Ընկերությանեւ Միության հաշվապահական փաստաթղթերը կամ գրանցամատյանները, եթե՝

ա) Ընկերության կամ Միության անդամների մեկ երրորդը գրավոր պահանջում է.

բ) Ընկերության կամ Միության հաշիվները կամ տարեկան հաշվետվությունն ուսումնասիրելիսԿանոնակարգող խորհուրդը հայտնաբերում է ֆինանսական ոչ ճիշտ կամ անկանոն գործընթացիապացույցներ։

3. Եթե Կանոնակարգող խորհուրդը, աուդիտի եւ ստուգումների արդյունքում,հայտնաբերում է Ընկերությանֆինանսական գործունեության անճշտություններ,ապա վարչական խորհրդից կարող է պահանջել հրավիրել Ընկերության Ժողով, որտեղԿանոնակարգող խորհուրդը Ժողովի անդամներին ներկայացնում է հայտնաբերված անճշտությունները:Եթե վարչական խորհուրդը 30 օրվա ընթացքում չի հրավիրում Ընկերության Ժողով,ապա Կանոնակարգող խորհուրդը կարող է դադարեցնել վարչական խորհրդի լիազորություններըեւ ինքը հրավիրել Ընկերության Ժողով:

4. Եթե դադարեցված են վարչական խորհրդի լիազորությունները, ապա Կանոնակարգողխորհուրդը կարող է դադարեցնել Ընկերության տնօրենի լիազորությունները եւ նշանակելժամանակավոր տնօրեն, քանի դեռ Ընկերության Ժողովը նոր վարչական խորհուրդ չիընտրել:

5. Եթե Կանոնակարգող խորհուրդը, համաձայն կայացրած աուդիտի (ստուգումների),գտնում է Միությանֆինանսական գործունեության մեջ անճշտություններ, ապա վարչականխորհրդից պահանջում է գումարել նիստ, որտեղ Կանոնակարգող խորհուրդը վարչականխորհրդի անդամներին ներկայացնում է հայտնաբերված անճշտությունները եւ առաջարկումէ մշակել միջոցառումների ծրագիր ու անճշտությունները վերացնել իր սահմանածժամկետում: Եթե վարչական խորհուրդը միջոցառումների ծրագրին համապատասխան անճշտություններըչի վերացնում, ապա Կանոնակարգող խորհուրդը կարող է կասեցնել վարչական խորհրդիլիազորությունները:

6. Եթե վարչական խորհրդի լիազորությունները կասեցված են, ապա Կանոնակարգողխորհուրդը կարող է դադարեցնել Միության տնօրենի լիազորությունները եւ նշանակելՄիության ժամանակավոր տնօրեն, որն իրականացնում է Կանոնակարգող խորհրդի մշակածմիջոցառումների ծրագիրը:

Հոդված 36. Սերվիտուտները

1. Ընկերությունը կամ Միությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիականօրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգովկարող են օգտվել սերվիտուտի իրավունքից:

2. Ընկերության կամ Միության լիազորած անձը կարող է, Ընկերության կամ Միությանօգտագործման ներքո գտնվող ոռոգման համակարգը զննելու կամ աշխատանքներ կատարելունպատակով, մուտք գործել ցանկացած հողատարածք:

Հոդված 37. Ընկերության եւ Միության հատուկ ու պահուստային ֆոնդերը

Ընկերությունը կամ Միությունը կարող է ունենալ հատուկ կամ պահուստայինֆոնդ եւ բացել առանձին բանկային հաշիվներ հետեւյալ նպատակներով.

ա) Ընկերության կամ Միության սպասարկման տարածքում ոռոգման համակարգերիվերանորոգման, վերականգնման եւ զարգացման աշխատանքների կատարման համար.

բ) հրատապ ծախսեր կատարելու համար։

Պահուստային ֆոնդի կազմավորման կարգը սահմանվում է Ընկերության կամ Միությանկանոնադրությամբ:

Հոդված 38. Ընկերության եւ Միության վերակազմակերպումը

Ընկերությունները եւ Միությունները կարող են վերակազմակերպվել ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Կանոնակարգող խորհրդի համաձայնությամբ:

Վերակազմակերպումը կատարվում է Ընկերության եւ Միության հիմնադրման համարսույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:

Հոդված 39. Ընկերության եւ Միության լուծարումը

Ընկերությունը կամ Միությունը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ սահմանված հիմքերով եւ կարգով:

Ընկերության կամ Միության լուծարման դեպքում պարտքերը մարելուց հետո մնացածգույքը լուծարային հանձնաժողովի որոշմամբ բաշխվում է Ընկերության կամ Միությանանդամների միջեւ, բացառությամբ անհատույց օգտագործման իրավունքով Ընկերությանըկամ Միությանը փոխանցված համայնքային կամ պետական սեփականություն համարվողոռոգման ցանցերի եւ կառույցների:

ԳԼՈՒԽ 5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 40. Սույն օրենքը գործողության մեջ դնելու կարգը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երեք ամիս հետո:

2. Սույն օրենքը կիրառվում է օրենքը գործողության մեջ դնելուց հետո ծագած՝Ընկերությունների եւ Միությունների ստեղծման եւ գործունեության հետ կապվածհարաբերությունների նկատմամբ:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոռոգման համակարգի շահագործումնու պահպանումն իրականացնող կազմակերպությունների գործունեությունը կարգավորողնախկինում հրապարակված օրենքները եւ նորմատիվ իրավական մյուս ակտերը կիրառվումեն սույն օրենքին չհակասող մասով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուպահից երկամսյա ժամկետում՝

ա) հաստատում է ոռոգման համակարգերն Ընկերություններին եւ Միություններինհանձնելու եւ սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը)ապահովելու կարգը.

բ) հաստատում է ոռոգման համակարգերը Ընկերություններին եւ Միություններինփոխանցելու մասին պայմանագրի տիպային ձեւը:

5. Սույն օրենքը hրապարակվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետությանկառավարությունը որոշում է Կանոնակարգող խորհրդի կազմն ու Կանոնակարգող խորհրդիգործադիր մարմնի կառուցվածքը, գործունեության կարգը եւ ֆինանսավորման աղբյուրները:

6. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված ջուր սպառողների (ջրօգտագործողների)կոոպերատիվները եւ ընկերությունները (ՋՍԿ, ՋՍԸ) պարտավոր են մինչեւ 2003 թվականիդեկտեմբերի 31-ը վերակազմակերպվել սույն օրենքով սահմանված ջրօգտագործողներիընկերությունների: Նշված ժամկետում չվերակազմակերպված կոոպերատիվները եւ ընկերություններըլուծարվում են օրենքով սահմանված կարգով:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 հունիսի 2002թ.
ՀՕ-374


16.12.2005 «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
09.04.2007 «Ջրoգտագործողների ընկերությունների եւ ջրoգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
13.04.2011 «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
24.10.2011 «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
19.03.2012 «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին