Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.02.2002


ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի խնդիրները

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությանօրենսգրքով (այսուհետ՝ Քրեական դատավարության օրենսգիրք) սահմանված կարգովձերբակալված անձին արգելանքի եւ կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուրսկզբունքները, պայմանները եւ կարգը, ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքները,դրանց ապահովման երաշխիքները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ արգելանքիցեւ կալանքից ազատելու կարգը:

Հոդված 2. Ձերբակալված անձին արգելանքի եւ կալանավորված անձին կալանքիտակ պահելու ընդհանուր սկզբունքները

Ձերբակալված անձին արգելանքի կամ կալանավորված անձին կալանքի տակ պահելնիրականացվում է օրինականության, ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ օրենքիառաջ հավասարության, մարդասիրության, անձի իրավունքները, ազատություններըեւ արժանապատվությունը հարգելու սկզբունքների հիման վրա՝ Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին եւ Քրեականդատավարության օրենսգրքին, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներինու նորմերին համապատասխան։

Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ արգելվում է ֆիզիկական բռնությունգործադրել, ինչպես նաեւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող գործողություններ:

Սույն օրենքով նախատեսված՝ ձերբակալված անձանց արգելանքի կամ կալանավորվածանձանց կալանքի տակ պահելու կարգն ու պայմանները տարածվում են բոլոր ձերբակալվածկամ կալանավորված անձանց վրա՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից,դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքայինկամ այլ դրությունից:

Հոդված 3. Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներինպահելու վայրերում անձին պահելու հիմքերը

Ձերբակալվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարությանօրենսգրքին համապատասխան կազմված ձերբակալման արձանագրությունը կամ ձերբակալմանմասին քրեական հետապնդման մարմնի որոշումն է:

Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարությանօրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է՝ կալանավորումը որպեսխափանման միջոց կիրառելու մասին:

Առանց սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հիմքերի ձերբակալվածներինպահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելնու պահելն արգելվում է:

Հոդված 4. Ձերբակալվածներին պահելու վայրերը եւ կալանավորվածներինպահելու վայրերը

Ձերբակալվածներին պահելու վայրերը եւ կալանավորվածներին պահելու վայրերըգործում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմիններիկառուցվածքներում:

Ձերբակալվածներին պահելու վայրերը եւ կալանավորվածներին պահելու վայրերըստեղծվում, վերակազմակերպվում եւ լուծարվում են Հայաստանի Հանրապետությանկառավարության որոշմամբ:

Հոդված 5. Ուղղիչ հիմնարկներն արգելանքի կամ կալանքի տակ պահելունպատակով օգտագործելը

Նոր հանցանք կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող՝ ուղղիչ հիմնարկներումպատիժը կրող դատապարտյալները կարող են պահվել նույն հիմնարկների հատուկ սարքավորվածտեղամասերում՝ այլ դատապարտյալներից մեկուսացված:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք, օրենսդրությամբ նախատեսվածհիմքերով, բժշկի եզրակացության հիման վրա, հիմնարկի պետի որոշմամբ կարող ենտեղափոխվել բուժհաստատություններ՝ սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 6. Կալանավորվածներին պահելու վայրում պահվող անձին ձերբակալվածներինպահելու վայր տեղափոխելը

Կալանավորվածներին պահելու վայրի տեղակայման տարածքից կալանավորված անձինամեն օր փոխադրելու անհնարինության դեպքում, քննչական գործողություններ կատարելուեւ դատական քննությունը կալանավորվածներին պահելու վայրից դուրս կատարելուկապակցությամբ, քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, կալանավորված անձըկարող է տեղափոխվել ձերբակալվածներին պահելու վայր՝ մինչեւ երեք օր տեւողությամբ:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված, ինչպես նաեւ տրանսպորտային հաղորդակցությանբացակայության պատճառով կալանավորված անձին սահմանված ժամկետում կալանավորվածներինպահելու վայր փոխադրելու անհնարինության դեպքերում կալանավորված անձը ձերբակալվածներինպահելու վայրում պահվում է կալանավորվածներին պահելու վայրի համար սահմանվածկարգով եւ պայմաններով:

Հոդված 7. Կալանավորված անձի փոխադրումը

Կալանավորված անձը փոխադրվում է պահակախմբի ուղեկցությամբ, հատուկ փոխադրամիջոցներով:Փոխադրման ընթացքում կալանավորված անձը պետք է հնարավորինս պաշտպանված լինիհասարակական հետաքրքրասիրությունից:

Քննության շահերից ելնելով՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբկալանավորված անձը փոխադրվում է կալանավորված կամ ձերբակալված այլ անձանցիցանջատ:

Հոդված 8. Արգելանքի եւ կալանքի տակ պահելու ժամկետները

Արգելանքի եւ կալանքի տակ պահելու ժամկետները սահմանվում են Քրեական դատավարությանօրենսգրքով:

Հոդված 9. Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներինպահելու վայրերի կանոնակարգերը

Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերումսահմանված կանոնակարգերն ապահովում են ձերբակալված եւ կալանավորված անձանցմեկուսացումը, նրանց իրավունքների պաշտպանությունը եւ պարտականություններիպատշաճ կատարումը, ինչպես նաեւ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվածխնդիրների իրագործումը:

Կանոնակարգերի կատարումն ապահովում են ձերբակալվածներին պահելու վայրերիեւ կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողները, ովքեր պատասխանատվությունեն կրում իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճկատարելու համար:

Հոդված 10. Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներինպահելու վայրերի ներքին կանոնակարգերը

Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերումկանոնակարգերի կատարումն ապահովելու նպատակով սահմանվում են ներքին կանոնակարգեր,որոնք կարգավորում են ձերբակալված եւ կալանավորված անձանց ընդունելու կարգը,նրանց վարքագծի կանոնները, այն առարկաների եւ իրերի ցանկը, որոնք ձերբակալվածեւ կալանավորված անձինք չեն կարող ունենալ իրենց մոտ, արգելված առարկաներնառգրավելու, ստուգումներ կատարելու, տեսակցությունների, նամակագրության, ծանրոցները,հանձնուքները եւ փաթեթները նրանց հանձնելու կարգը, օրվա կարգացուցակը եւ սույնօրենքից բխող այլ հարաբերություններ։

Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերիվարչակազմերը ձերբակալված կամ կալանավորված անձին պարտադիր տեղեկացնում ենտվյալ հիմնարկի ներքին կանոնակարգին: Ձերբակալված կամ կալանավորված անձինքկարող են իրենց ցանկությամբ լրացուցիչ տեղեկություններ ստանալ ներքին կանոնակարգիվերաբերյալ։

Ներքին կանոնակարգը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝լիազորված մարմին) ղեկավարը:

Հոդված 11. Արտակարգ իրավիճակների դեպքերում ձերբակալվածներին պահելուվայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի կանոնակարգերը

Տարերային աղետների, ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներինպահելու վայրերի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության,զանգվածային անկարգությունների, ինչպես նաեւ ձերբակալված կամ կալանավորվածանձանց զանգվածային անհնազանդության, ձերբակալվածներին պահելու վայրերի կամկալանավորվածներին պահելու վայրերի վրա հարձակման իրական վտանգի դեպքերումկարող է սահմանվել արտակարգ իրավիճակների կանոնակարգ։

Արտակարգ իրավիճակների կանոնակարգը սահմանում եւ դադարեցնում է լիազորվածմարմնի ղեկավարը՝ մինչեւ երեսուն օր ժամկետով: Բացառիկ դեպքերում արտակարգիրավիճակների կանոնակարգի ժամկետը կարող է երկարաձգվել եւս մինչեւ երեսունօրով, իսկ հակահամաճարակային նպատակներով՝ մինչեւ դրա անհրաժեշտության վերանալը։

Արտակարգ իրավիճակների կանոնակարգ սահմանելու դեպքում կարող է կասեցվելձերբակալված կամ կալանավորված անձանց՝ սույն օրենքով նախատեսված մի շարք իրավունքներիիրականացումը` պահպանության եւ հսկողության ուժեղացված միջոցառումների սահմանում,ծանրոցների եւ հանձնուքների, փաթեթների, դրամական փոխանցումների ընդունման,տեսակցությունների դադարեցում, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված այլմիջոցառումների ձեռնարկում, որոնք չեն ոտնահարում նրանց պաշտպանության իրավունքը:

Ձերբակալված կամ կալանավորված անձանց, ձերբակալվածներին պահելու վայրերիկամ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմի եւ այլ անձանց կյանքինեւ առողջությանն սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում ձերբակալվածներինպահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կարող է իրավիճակինհամապատասխան միջոցներ կիրառել սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված միջոցառումներիսահմաններում՝ անհապաղ տեղեկացնելով պետական լիազորված մարմնի ղեկավարին:

Արտակարգ իրավիճակների կանոնակարգ սահմանելու դեպքում ձերբակալվածներինպահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն այդ մասինանհապաղ տեղեկացնում է ձերբակալված կամ կալանավորված անձանց:
 


ԳԼՈՒԽ II

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ,ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 12. Ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավական վիճակը

Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուհամար սահմանված իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները՝ սույնօրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված սահմանափակումներով:

Արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում ձերբակալված եւ կալանավորվածանձանց իրավունքները, անձնական անվտանգությունը եւ նրանց նկատմամբ հարկադրանքիմիջոցների կիրառման օրինականությունն ապահովվում են օրենքով:

Ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքների եւ ազատությունների իրականացմաներաշխիքները սահմանվում են սույն օրենքով եւ ներքին կանոնակարգով։ Ձերբակալվածեւ կալանավորված անձինք, իրենց իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս,պարտավոր են պահպանել ձերբակալված անձանց արգելանքի կամ կալանավորված անձանցկալանքի տակ պահելու կարգն ու պայմանները, ինչպես նաեւ այլ անձանց իրավունքներնու օրինական շահերը։

Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված կամ կալանավորված օտարերկրյաքաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք ունեն Հայաստանի Հանրապետությանքաղաքացիների համար սահմանված իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները,եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ օրենքով այլ բաննախատեսված չէ:

Հոդված 13. Ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքները

Ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի՝

1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալ իր իրավունքների,ազատությունների եւ պարտականությունների վերաբերյալ.

2) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի.

3) իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով,բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչիմիջոցով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելուվայրի վարչակազմին, նրանց վերադաս մարմիններին, դատարանին, դատախազությանը,պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներինեւ կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաեւմարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններինկամ կազմակերպություններին.

4) առողջության պահպանման, այդ թվում՝ ստանալ բավարար սնունդ, անհետաձգելիբժշկական օգնություն.

5) սոցիալական ապահովության.

6) ստանալ իրավաբանական օգնություն.

7) անձնական անվտանգության ապահովման.

8) մտքի, խղճի եւ դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության.

9) հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ.

10) հանգստի, ներառյալ՝ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության եւ ութժամյագիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել դատավարականկամ այլ գործողությունների, բացառությամբ քրեական դատավարության օրենսգրքովնախատեսված դեպքերի.

11) կոչվել իր անվամբ կամ ազգանվամբ.

12) անձնական ընդունելության խնդրանքով դիմել ձերբակալվածներին պահելուվայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետին, դրանց գործունեության նկատմամբհսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմիններին.

13) իր մոտ ունենալ քրեական գործին կամ իր իրավունքների եւ օրինական շահերիպաշտպանությանն առնչվող փաստաթղթեր եւ գրառումներ, բացառությամբ այն փաստաթղթերիեւ գրառումների, որոնք պարունակում են պետական կամ ծառայողական կամ օրենքովպահպանվող այլ գաղտնիք.

14) մասնակցել քաղաքացիաիրավական գործարքների:

Կալանավորված անձը նաեւ իրավունք ունի՝

1) ստանալ կրթություն, զբաղվել ստեղծագործ աշխատանքով.

2) աշխատել.

3) կալանավորվածներին պահելու վայրի խանութից կամ կրպակից կամ վարչակազմիմիջոցով ձեռք բերել սնունդ եւ առաջին անհրաժեշտության առարկաներ.

4) ստանալ եւ ուղարկել դրամական փոխանցումներ:

Ձերբակալված կամ կալանավորված անձին վերապահվում են նաեւ օրենքով սահմանվածայլ իրավունքներ:

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինքիրավունք ունեն կապեր հաստատել եւ պահպանել Հայաստանի Հանրապետությունումիրենց պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսականհիմնարկների հետ, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն պետությունների դիվանագիտականներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների հետ, որոնք ստանձնելեն այդ անձանց շահերի պաշտպանությունը:

Հոդված 14. Ձերբակալված եւ կալանավորված անձանց պարտականությունները

Ձերբակալված կամ կալանավորված անձը պարտավոր է՝

1) դրսեւորել օրինապահ վարքագիծ, պահպանել արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու՝սույն օրենքով, ներքին կանոնակարգով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգնու պայմանները.

2) կատարել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելուվայրի վարչակազմի օրինական պահանջները.

3) բարեկիրթ վերաբերմունք դրսեւորել ձերբակալվածներին պահելու վայրի կամկալանավորվածներին պահելու վայրի ծառայողների եւ այլ անձանց նկատմամբ.

4) չխոչընդոտել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներինպահելու վայրի ծառայողների, ինչպես նաեւ այդ վայրերում կարգուկանոնին հետեւողայլ անձանց կողմից ծառայողական կամ հասարակական պարտականությունները կատարելուն.

5) չկատարել սեփական կամ այլ անձանց առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացողգործողություններ:

Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի օրենքով սահմանված այլ պարտականություններ:
 


ԳԼՈՒԽ III

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Պաշտպանի, մերձավոր ազգականների եւ այլ անձանց հետ տեսակցելը

Ձերբակալված եւ կալանավորված անձանց ձերբակալման մասին քրեական հետապնդմանմարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ կալանավորումը որպես խափանմանմիջոց կիրառելու մասին որոշումը հայտարարելու պահից նրանց տրամադրվում ենառանձին, անարգել տեսակցություններ պաշտպանի հետ՝ առանց քանակի եւ տեւողությանսահմանափակման, իսկ օրինական ներկայացուցչի հետ՝ քրեական վարույթն իրականացնողմարմնի թույլտվությամբ: Տեսակցությունները տրամադրվում են գործին որպես պաշտպանմասնակցող փաստաբանի հետ՝ անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաեւ փաստաբաններիմիության կողմից տրված՝ իր՝ փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթներկայացնելու դեպքում:

Ձերբակալված եւ կալանավորված անձանց տեսակցությունը պաշտպանի հետ տրամադրվումէ այնպիսի պայմաններում, որոնցում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներինպահելու վայրի ծառայողները նրանց կարողանան տեսնել, բայց չկարողանան լսել:

Ձերբակալված եւ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների,իսկ կալանավորված անձանց՝ նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներիեւ այլ անձանց հետ, տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներինպահելու վայրի պետի որոշմամբ: Ձերբակալված անձանց չի տրամադրվում տեսակցությունզանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ:

Քննության շահերից ելնելով՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունըմերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներիեւ այլ անձանց հետ կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնիորոշմամբ՝ այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամկալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներիկամ այլ անձանց հետ տեսակցությունն անցկացվում է ձերբակալվածներին պահելուվայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների հսկողությամբ: Այդանձանց կողմից ձերբակալված կամ կալանավորված անձանց արգելված առարկաներ, քրեականգործի քննությանը խոչընդոտող կամ նոր հանցագործության կատարմանը նպաստող նյութեր,տեղեկություններ փոխանցելը կամ փոխանցելու փորձը կարող է հանգեցնել տեսակցությանվաղաժամկետ դադարեցման:

Ձերբակալված անձին մերձավոր ազգականների հետ տրամադրվում է առնվազն մեկտեսակցություն՝ մինչեւ մեկ ժամ տեւողությամբ:

Կալանավորված անձին մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցներիներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազներկու տեսակցություն՝ մինչեւ երեք ժամ տեւողությամբ:

Հոդված 16. Ձերբակալված եւ կալանավորված անձանց զբոսանքը

Ձերբակալված եւ կալանավորված անձանց զբոսանքը կազմակերպվում է ցերեկայինժամերին՝ դրա համար նախատեսված տարածքում:

Ձերբակալված եւ կալանավորված անձանց զբոսանքի տեւողությունը չի կարող պակասլինել օրական մեկ ժամից:

Հոդված 17. Ձերբակալված եւ կալանավորված անձանց կապն ընտանիքիուարտաքին աշխարհի հետ

Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերըձերբակալված եւ կալանավորված անձանց կապն ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետապահովելու համար ստեղծում են համապատասխան պայմաններ: Այդ նպատակով ստեղծվումեն տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվականմիջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:

Կալանավորված անձանց թույլատրվում է իրենց հաշվին նամակագրություն վարել՝առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման:

Նամակագրությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմիմիջոցով եւ, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա էարտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով:

Նամակագրության գրաքննություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ:Գրաքննությունը կատարում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

Կալանավորված անձի անունով՝ տեղափոխման պատճառով նրա բացակայությամբ ստացվածնամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ՝թերթերից, ամսագրերից եւ այլ գրականությունից օգտվելու համար: Կալանավորվածներինպահելու վայրի խցերը ապահովվում են ռադիոընդունիչներով, այնտեղ կարող են տեղադրվելհեռուստացույցներ:

Կալանավորված անձանց, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարմանմեջ մեղադրվող անձանց, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանրհիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնասպատճառած տարերային աղետի դեպքում կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ:

Կալանավորված անչափահաս անձին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են միայնազգականների կամ այլ անձանց ուղեկցությամբ։

Կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչեւ յոթ օր տեւողությամբ՝չհաշված մեկնման եւ վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը:

Կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնիորոշմամբ:

Կարճաժամկետ մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ օրվա ընթացքում։Կարճաժամկետ մեկնման մեջ գտնվելու ժամանակը հաշվվում է կալանքի տակ պահելուժամկետի մեջ։

Կարճաժամկետ մեկնման հետ կապված ծախսերը հոգում է կալանավորված անձը:

Հոդված 18. Ձերբակալված եւ կալանավորված անձանց առաջարկությունները,դիմումները, բողոքները եւ դրանք քննարկելու կարգը

Ձերբակալված կամ կալանավորված անձն իր առաջարկությունները, դիմումներըեւ բողոքները կարող է տալ ամեն օր, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։

Ձերբակալված կամ կալանավորված անձի առաջարկությունները, դիմումներն ուբողոքները քննարկող մարմինները եւ պաշտոնատար անձինք պարտավոր են քննարկելդրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում,իսկ ընդունված որոշումների մասին տեղյակ պահել նրանց։

Ձերբակալվածներին պահելու վայրերի կամ կալանավորվածներին պահելու վայրերիվարչակազմի որոշումների ու գործողությունների առթիվ ներկայացված առաջարկությունները,դիմումները եւ բողոքները չեն կասեցնում այդ որոշումների եւ գործողություններիկատարումը։

Դատախազին, դատավորին, պաշտպանին, ձերբակալվածներին պահելու վայրերի եւկալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններինհասցեագրված առաջարկությունները, դիմումները եւ բողոքները կնքված փաթեթովմեկ օրվա ընթացքում ուղարկվում են հասցեատիրոջը:

Արգելվում է որեւէ ձեւով հետապնդումը ձերբակալված կամ կալանավորված անձանցնկատմամբ՝ իրենց իրավունքների եւ օրինական շահերի խախտումների վերաբերյալառաջարկություններ, դիմումներ, բողոքներ ներկայացնելու դեպքում: Նման հետապնդումիրականացնող անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 19. Ձերբակալված եւ կալանավորված անձանց սնունդը, սննդամթերքեւ անհրաժեշտ առարկաներ ձեռք բերելը

Ձերբակալված կամ կալանավորված անձն ապահովվում է առողջության եւ ուժերիպահպանման համար բավարար անվճար սննդով, որի նվազագույն չափաբաժինները սահմանումէ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սննդի որակը եւ սննդարարությունը սահմանված նվազագույն չափաբաժիններիցպակասեցնելը, այդ թվում՝ որպես տույժի միջոց, արգելվում է:

Ձերբակալված կամ կալանավորված հղի կանայք, կերակրող մայրերը, անչափահասները,ինչպես նաեւ ձերբակալված կամ կալանավորված հիվանդ անձինք ապահովվում են անվճարհատուկ սննդով, որի տեսականին եւ նվազագույն չափաբաժինները սահմանում է ՀայաստանիՀանրապետության կառավարությունը:

Ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ապահովված լինի խմելու ջրով:

Ձերբակալված կամ կալանավորված անձն իր միջոցներով կարող է ձեռք բերել սնունդեւ անհրաժեշտ ու չարգելված առարկաներ: Սննդամթերք եւ առաջին անհրաժեշտությանառարկաներ ձեռք բերելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով։

Ձերբակալված կամ կալանավորված անձի կողմից սննդի ընդունումից հրաժարվելուդեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրիպետը կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները եւ այդ մասինհայտնել քրեական վարույթն իրականացնող, ինչպես նաեւ հսկողություն եւ վերահսկողությունիրականացնող մարմիններին:

Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալված կամ կալանավորվածանձին այլ վայրեր տեղափոխելը եւ դատավարական գործողությունների մասնակցելը:Անհրաժեշտության դեպքում փոխադրումը կարող է իրականացվել բուժաշխատողի ուղեկցությամբ:

Հոդված 20. Ձերբակալված եւ կալանավորված անձանց նյութակենցաղայինպայմանների ապահովումը

Ձերբակալված եւ կալանավորված անձանց համար ստեղծվում են սանիտարահիգիենիկեւ հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխանող նյութակենցաղայինպայմաններ:

Ձերբակալված եւ կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածքը պետք էհամապատասխանի ընդհանուր բնակելի տարածքների համար սահմանված շինարարականեւ սանիտարահիգիենիկ նորմերին: Ձերբակալված եւ կալանավորված անձանց հատկացվածբնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել երկուսուկես քառակուսի մետրից՝յուրաքանչյուր անձի համար։

Ձերբակալված եւ կալանավորված անձանց տրամադրում են անհատական քնելու տեղեւ անկողնային պարագաներ։

Ձերբակալված եւ կալանավորված անձինք կրում են իրենց հագուստը: Անհրաժեշտությանդեպքում նրանք ապահովվում են կլիմայական պայմաններին, սեռին համապատասխանմիասնական նմուշի հագուստով:

Հոդված 21. Ձերբակալված եւ կալանավորված անձանց բուժսանիտարականօգնությունը,անձնական հիգիենան

Ձերբակալված եւ կալանավորված անձանց բուժսանիտարական օգնությունը կազմակերպվումէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ ներքին կանոնակարգին համապատասխան։

Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերնապահովում են ձերբակալված կամ կալանավորված անձանց առողջության պահպանմաննուղղված սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային պահանջների կատարումը։

Կալանավորվածներին պահելու վայրում պետք է աշխատի ընդհանուր մասնագիտացումունեցող առնվազն մեկ բժիշկ:

Մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորվածանձը փոխադրվում է հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն:Ձերբակալված եւ կալանավորված անձանց բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական օգնությունցույց տալու, նրանց բուժհաստատություններում պահելու, ինչպես նաեւ բուժսպասարկմանգործում այդ հաստատությունների աշխատողներին ներգրավելու կարգը սահմանումէ լիազորված մարմինը:

Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելուդեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրիբուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն: Բուժզննության արդյունքներըսահմանված կարգով գրանցվում են անձնական գործում, եւ այդ մասին իրազեկումեն հիվանդին, ինչպես նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնին:

Ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքումձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմնայդ մասին անհապաղ տեղեկացնում է ձերբակալված կամ կալանավորված անձի մերձավորազգականներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ հսկողություն իրականացնողդատախազին:

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձիծանր հիվանդության կամ մահվան դեպքում համապատասխան հիմնարկի վարչակազմն այդմասին անհապաղ հայտնում է վերադաս մարմնին, որն էլ տեղեկացնում է շահագրգիռգերատեսչություններին, այդ թվում՝ համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչությանըկամ հյուպատոսական հիմնարկին:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողություններըկատարելուց հետո աճյունը հանձնվում է այն պահանջող անձին՝ նախապատվությունըտալով մերձավոր ազգականներին: Եթե աճյունը երեք օրվա ընթացքում չի պահանջվել,հուղարկավորությունը կատարվում է պետության հաշվին:

Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ ծանր հիվանդություն հայտնաբերելուդեպքում, որը կարող է հանգեցնել նրա հոգեկան խանգարման կամ մահվան, համապատասխանհիմնարկի պետը բժշկական եզրակացության հիման վրա միջնորդում է քրեական վարույթնիրականացնող մարմնին եւ հսկողություն իրականացնող դատախազին՝ հարկադրանքիմիջոցը վերացնելու կամ փոխելու վերաբերյալ:

Ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է հնարավորություն ունենա մարդկայինարժանապատվությունը չնվաստացնող պայմաններում բավարարել իր սանիտարահիգիենիկպահանջները: Նրա անձնական հիգիենայի պահպանման պայմանները եւ կանոնները սահմանվումեն ներքին կանոնակարգով:

Արգելվում է ձերբակալված կամ կալանավորված անձին ենթարկել որեւէ բժշկականկամ գիտական փորձի՝ անկախ վերջինիս համաձայնության:

Հոդված 22. Ծանրոցներ, հանձնուքներ եւ դրամական փոխանցումներ ստանալը

Ձերբակալված անձն արգելանքի տակ գտնվելու ընթացքում կարող է ստանալ մինչեւքսան կիլոգրամ հանձնուք, իսկ կալանավորված անձը՝ ամսվա ընթացքում մինչեւ յոթանասունկիլոգրամ: Նրանք սահմանված չափի հանձնուքները կարող են ստանալ միանվագ կամմաս-մաս:

Կալանավորված անձանց անունով ստացված դրամը փոխանցվում է նրանց անձնականհաշվին: Նրանք իրենց միջոցներից կարող են դրամական փոխանցումներ կատարել ազգականներիեւ այլ անձանց դրամական հաշվին:

Ձերբակալված անձանց անունով դրամական փոխանցումներ կատարելն արգելվումէ:

Բժշկի եզրակացությամբ դեղորայքի կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորվածանձանց անունով ստացվող դեղորայքի քանակը չի սահմանափակվում: Արգելվում էձերբակալված կամ կալանավորված անձին փոխանցել այնպիսի նյութեր, առարկաներ,որոնք մարդկանց առողջությանը վտանգ են սպառնում կամ կարող են խոչընդոտել արգելանքիեւ կալանքի տակ պահելու խնդիրների իրականացմանը:

Ձերբակալված կամ կալանավորված անձին արգելված առարկաներ, նյութեր փոխանցելնառաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 23. Կալանավորված անձանց լրացուցիչ վճարովի ծառայություններովապահովելը

Համապատասխան պայմանների առկայության դեպքում կալանավորվածներին պահելուվայրի վարչակազմը կալանավորված անձանց ապահովում է բժշկական, հիգիենիկ եւկենցաղային լրացուցիչ վճարովի ծառայություններով:

Կենցաղային լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը եւ դրանց ապահովմանկարգը սահմանվում են ներքին կանոնակարգով:

Հոդված 24. Կալանավորված անձանց աշխատանքը

Կալանավորված անձը, հնարավորության դեպքում, կամավոր ապահովվում է աշխատանքով,կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն զբաղվել աշխատանքով, որի կարգըեւ պայմանները սահմանվում են ներքին կանոնակարգով: Կալանավորվածներին պահելուվայրի վարչակազմը, կալանավորված անձին աշխատանքի ներգրավելիս, պարտավոր էհաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը եւ հնարավորինս՝մասնագիտությունը։ Կալանավորված անձն աշխատանքի է ներգրավվում խցային պայմաններում։

Կալանավորված անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀայաստանիՀանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Կալանավորված անձի կատարած աշխատանքից ստացված եկամուտը, օրենքով նախատեսվածպահումները կատարելուց հետո, փոխանցվում է նրա անձնական հաշվին:

Արգելվում է կալանավորված անձանց ներգրավել չվարձատրվող աշխատանքների,բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքների:

Կալանավորված անձանց արգելված աշխատանքների եւ պաշտոնների ցանկը հաստատվումէ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 25. Մշակութային, կրոնական, լուսավորչական, կրթական միջոցառումներըկալանավորվածներին պահելու վայրերում եւ ձերբակալվածներին պահելու վայրերում

Կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են պայմաններ՝ կալանավորվածանձանց կողմից իրենց ազատ ժամանակը համապատասխան ձեւով տնօրինելու համար:Այդ նպատակով ստեղծվում են նաեւ գրադարաններ:

Կալանավորվածներին պահելու վայրեր կարող են հրավիրվել հոգեւորականներ,այդ վայրերում կարող են կազմակերպվել կրոնական ծիսակատարություններ: Կալանավորվածանձինք կարող են օգտվել պաշտամունքի առարկաներից եւ հոգեւոր գրականությունից։

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը հնարավորություններ է ստեղծումկալանավորված անձանց տարրական, հեռակա ընդհանուր միջնակարգ եւ բարձրագույնկրթությունը կազմակերպելու համար՝ պահպանելով ներքին կանոնակարգի պահանջները:

Ձերբակալվածներին պահելու վայրերում մշակութային, կրոնական, լուսավորչական,կրթական միջոցառումներ չեն իրականացվում:

Հոդված 26. Ձերբակալված եւ կալանավորված անձանց մասնակցությունըքաղաքացիաիրավական գործարքներին

Կալանավորված անձինք իրավունք ունեն, ներքին կանոնակարգով սահմանված կարգով,իրենց ներկայացուցիչների միջոցով կամ անձամբ մասնակցել քաղաքացիաիրավականգործարքների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվածդեպքերի:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը, քննության շահերից ելնելով, կալանավորվածանձանց կարող է արգելել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը:

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը նախօրոք պետք է քրեական վարույթնիրականացնող մարմնին տեղեկացնի կալանավորված անձանց քաղաքացիաիրավական գործարքներինմասնակցելու վերաբերյալ:

Ձերբակալված անձանց արգելվում է մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին:

Հոդված 27. Կանանց եւ անչափահասներին արգելանքի կամ կալանքի տակպահելու առանձնահատկությունները

Ձերբակալված կամ կալանավորված կանանց եւ անչափահասների համար ձերբակալվածներինպահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են բարելավվածնյութակենցաղային պայմաններ:

Ձերբակալված կամ կալանավորված կանայք եւ անչափահասներն օգտվում են ամենօրյա՝երկու ժամից ոչ պակաս տեւողությամբ զբոսանքի իրավունքից, որի ընթացքում հնարավորությունէ տրվում զբաղվել մարմնամարզությամբ:

Կալանավորված կանայք իրավունք ունեն կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենցմոտ պահել մինչեւ երեք տարեկան իրենց երեխաներին:

Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող ձերբակալված կամ կալանավորված կանանցհամար ստեղծվում են համապատասխան նյութակենցաղային պայմաններ, կազմակերպվումէ մասնագիտացված բուժսպասարկում:

Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող կանանց, որպես տույժի միջոց, պատժախուցտեղափոխելն արգելվում է:

Հիվանդության, ծնողական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու, երեխայինկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու, ինչպես նաեւ ներքին կանոնակարգիխախտումներ թույլ տալու դեպքերում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներինպահելու վայրի վարչակազմը կարող է միջնորդություն ներկայացնել դատարան՝ կալանավորվածանձին ծնողական իրավունքներից զրկելու եւ երեխային այլ անձանց խնամքին հանձնելումասին:

Հոդված 28. Ձերբակալված եւ կալանավորված անձանց նյութական պատասխանատվությունը

Ձերբակալված եւ կալանավորված անձինք արգելանքի կամ կալանքի տակ գտնվելուընթացքում պետությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառած նյութականվնասի համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբսահմանված կարգով:

Ձերբակալված եւ կալանավորված անձինք հատուցում են ձերբակալվածներին պահելուվայրին կամ կալանավորվածներին պահելու վայրին հասցված վնասը, ինչպես նաեւիրենց փախուստի կամ իրենց առողջությանը դիտավորությամբ պատճառած վնասի բուժմանհամար կատարված ծախսերը:

Նյութական վնասը կամավոր հատուցելուց հրաժարվելու դեպքում վնասը գանձվումէ դատական կարգով:

Ձերբակալված կամ կալանավորված անձին դատարանի դատավճռով նշանակված պատիժըկրելու համար ուղղիչ հիմնարկ ուղարկելու դեպքում չհատուցված նյութական վնասըգանձում է տվյալ ուղղիչ հիմնարկի վարչակազմը՝ դատապարտյալի անձնական հաշվինփոխանցվող միջոցներից:

Ձերբակալված անձին արգելանքից կամ կալանավորված անձին կալանքից ազատելուդեպքում նրանց կողմից չհատուցված նյութական վնասը գանձվում է դատական կարգով:

Ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորված անձինկալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կողմից հասցված վնասը հատուցվումէ օրենքով սահմանված կարգով:
 


ԳԼՈՒԽ IV

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԵՎ
ՓՈԽԱԴՐՈՒՄԸ: ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 29. Ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայր եւկալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայր ընդունելը

Ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայր, իսկ կալանավորված անձինկալանավորվածներին պահելու վայր ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը՝ ներքինկանոնակարգով սահմանված կարգով։

Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված անձը բժշկական զննություն անցնելուեւ կալանավորվածներին պահելու վայրի պայմաններին ծանոթանալու նպատակով մինչեւյոթ օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում, որտեղ նա գտնվումէ կալանքի տակ պահելու համար սահմանված պայմաններում։ Կարանտինային բաժանմունքումկալանավորված անձին պահելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով:

Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված կալանավորված անձը կարանտինայինբաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո տեղեկացվում է իր իրավունքներինեւ պարտականություններին, ներքին կանոնակարգին. այդ մասին տեղեկանքը կցվումէ նրա անձնական գործին:

Ձերբակալված անձը ձերբակալվածներին պահելու վայր, իսկ կալանավորված անձըկալանավորվածներին պահելու վայր փոխադրվելուց անմիջապես հետո գրանցվում էդրա համար նախատեսված գրանցամատյաններում եւ անհատական քարտերում: Ձերբակալվածկամ կալանավորված յուրաքանչյուր անձի համար վարվում է անձնական գործ, որումպարտադիր կարգով պետք է ներառվեն ընդունելու եւ արգելանքից կամ կալանքից ազատելուտարեթվերն ու ամսաթվերը:

Հոդված 30. Քննչական գործողություններին եւ դատական նիստերին ձերբակալվածկամ կալանավորված անձի մասնակցությունն ապահովելը

Ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը,քննիչի, հետաքննություն կատարող անձի, դատախազի, դատարանի (դատավորի) ցուցումով,ապահովում է՝

1) ձերբակալված կամ կալանավորված անձանց ընդունելը եւ այլ վայրեր փոխադրելուհամար պահակախմբին հանձնելը.

2) քննչական գործողությունները, ինչպես նաեւ ամբուլատոր դատահոգեբուժականեւ այլ փորձաքննություններ անցկացնելու համար ձերբակալվածներին պահելու վայրիկամ կալանավորվածներին պահելու վայրի տարածքում համապատասխան տարածքներ կամշինություններ տրամադրելը:

Ձերբակալված կամ կալանավորված անձանց քննչական գործողություններից կամդատական նիստերից ազատելն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբսահմանված կարգով:

Հոդված 31. Ձերբակալված անձանց ձերբակալվածներին պահելու վայրերումեւ կալանավորված անձանց կալանավորվածներին պահելու վայրերում անջատ պահելը

Ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում պահվում են անջատ՝մենախցերում:

Կալանավորված անձինք կալանավորվածներին պահելու վայրերում պահվում են անջատ՝

1) տղամարդիկ՝ կանանցից.

2) անչափահասները՝ չափահասներից.

3) առաջին անգամ կալանավորված անձինք՝ նախկինում ազատազրկման ձեւով պատիժկրած անձանցից.

4) վտանգավոր եւ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կալանավորված անձինք՝մյուսներից.

5) դատարանների, իրավապահ, մաքսային եւ հարկային մարմինների աշխատող կամնախկին աշխատող, ինչպես նաեւ ներքին զորքերի զինծառայող կամ նախկին զինծառայողկալանավորված անձինք՝ մյուսներից.

6) տարափոխիկ հիվանդություններով տառապող անձինք՝ մյուսներից.

7) դատապարտյալները եւ ձերբակալված անձինք՝ մյուսներից, բացառությամբ այնդեպքերի, երբ նրանք փոխադարձ համաձայնությամբ մասնակցում են նույն հիմնարկումիրենց համար կազմակերպված միջոցառումներին.

8) միեւնույն քրեական գործով անցնող կալանավորված անձինք՝ միմյանցից, քրեականվարույթն իրականացնող մարմնի գրավոր ցուցումի հիման վրա.

9) այլ կալանավորված անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում,մյուսներից՝ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կամ քրեական վարույթնիրականացնող մարմնի գրավոր որոշմամբ.

10) անզգուշությամբ կատարված հանցանքի մեջ մեղադրվող անձինք՝ դիտավորությամբկատարված հանցանքի մեջ մեղադրվող անձանցից.

11) օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք՝ մյուսներից:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը կալանավորված անձանց անջատ պահելունպատակով կարող է ներկայացնել այլ պատճառաբանված հիմքեր:

Սույն հոդվածի երկրորդ մասում նախատեսված մեկուսացման հիմնական պահանջներըպահպանվում են նաեւ ձերբակալված եւ կալանավորված անձանց փոխադրման ընթացքում:

Հոդված 32. Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներինպահելու վայրի մասին հայտնելը

Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է ձերբակալված անձի՝ձերբակալվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելումասին անհապաղ տեղյակ պահել ձերբակալված անձի մերձավոր ազգականներին կամ ձերբակալվածանձի նշած անձանց։

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձի՝կալանավորվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելումասին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում գրավոր տեղյակ պահել մեղադրյալի մերձավորազգականներին կամ կալանավորված անձի նշած անձանց։

Ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմնիրավունք չունի ձերբակալված կամ կալանավորված անձի գտնվելու վայրի մասին հայտնելսույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված անձանց, եթե ձերբակալվածկամ կալանավորված անձը գրավոր դիմում է ներկայացրել այդ մասին, բացառությամբանչափահասների:

Հոդված 33. Ձերբակալված եւ կալանավորված անձանց նկատմամբ հսկողությունը

Ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածանձինք կալանավորվածներին պահելու վայրերում գտնվում են մշտական հսկողությաններքո: Հսկողության իրականացման նպատակով կարող են օգտագործվել տեխնիկականեւ էլեկտրոնային միջոցներ:

Ձերբակալված եւ կալանավորված անձինք ենթարկվում են անձնական խուզարկության՝նույն սեռին պատկանող անձանց կողմից, մատնադրոշմման եւ լուսանկարման: Խուզարկությունըկատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ձերբակալված կամ կալանավորված անձանց հանձնած դրամը փոխանցվում է նրանցանձնական հաշվին, իսկ փաստաթղթերը տրվում են պահպանության: Ձերբակալված կամկալանավորված անձանցից առգրավված իրերը, առարկաները, նյութերը տրվում են պահպանությանկամ ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում ոչնչացվում են՝ ձերբակալվածներինպահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի պատճառաբանված որոշմամբ,ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

Հոդված 34. Կալանավորված անձանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցներըեւ դրանք կիրառելու կարգը

Օրինապահ վարքագծի համար կալանավորված անձի նկատմամբ կարող են կիրառվելխրախուսանքի հետեւյալ միջոցները.

1) շնորհակալության հայտնում.

2) զբոսանքի տեւողության ավելացում մինչեւ երեք ժամ՝ մինչեւ քսան օր ժամկետով.

3) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում.

4) կիրառվող տույժի վաղաժամկետ դադարեցում:

Սույն հոդվածով սահմանված խրախուսանքի միջոցներից բացի, ներքին կանոնակարգովկարող են սահմանվել խրախուսանքի այլ միջոցներ եւս:

Սույն հոդվածով սահմանված խրախուսանքի միջոցները կիրառվում են կալանավորվածներինպահելու վայրի պետի որոշմամբ։

Հոդված 35. Կալանավորված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցներըեւ դրանք կիրառելու կարգը

Ներքին կանոնակարգը խախտելու, իրենց պարտականությունները չկատարելու կամոչ պատշաճ կերպով կատարելու համար կալանավորված անձի նկատմամբ կարող են կիրառվելտույժի հետեւյալ միջոցները.

1) նկատողության հայտարարում.

2) պատժախուց տեղափոխելը մինչեւ տասն օր, իսկ անչափահասներին՝ մինչեւ հինգօր ժամկետով:

Սույն հոդվածով սահմանված տույժի միջոցները կիրառվում են կալանավորվածներինպահելու վայրի պետի որոշմամբ:

Կալանավորված անձի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելիս հաշվի են առնվումխախտումը կատարելու հանգամանքները, նրա անձը եւ վարքը՝ մինչեւ խախտումը կատարելը։Կիրառվող տույժի միջոցը պետք է համապատասխանի կատարված խախտման ծանրությանըեւ բնույթին։ Տույժի միջոցը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձինկատմամբ՝ խախտումը հայտնաբերելուց հետո անհապաղ կամ ոչ ուշ, քան տասն օրվաընթացքում։ Մեկ խախտման համար արգելվում է մեկից ավելի տույժի միջոցներ նշանակելը։Տույժի միջոցները կիրառելիս նշվում են կարգապահական խախտում հանդիսացող արարքը,տույժի միջոցը եւ դրա տեւողությունը. այդ մասին տեղեկացվում է կալանավորվածանձը:

Մինչեւ տույժի միջոց նշանակելը կալանավորված անձից վերցվում է գրավոր բացատրություն,իսկ եթե նա դրանից հրաժարվում է, ապա այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

Պատժախցից բուժկանխարգելիչ հաստատություններ տեղափոխված կալանավորված անձիննշված բուժհաստատությունում պահելու ժամանակը հաշվվում է տույժի կրման ժամանակիմեջ։

Կալանավորված անձի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվելկալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հսկողություն եւ վերահսկողությունիրականացնող մարմիններին: Բողոքարկումը տույժի միջոցի կիրառումը չի կասեցնում:

Հոդված 36. Պատժախցում կալանավորված անձանց պահելու առանձնահատկությունները

Կալանավորված անձինք պատժախցում պահվում են միայնակ:

Կալանավորված անձինք տեղափոխվում են պատժախուց՝ այդ նպատակով նախատեսվածգրանցամատյաններում պարտադիր նշելով պատժախցում պահելու ժամկետը։

Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձինք անկողնային պարագաներովապահովվում են քնի համար սահմանված ժամերին:

Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց արգելվում են նամակագրությունը,տեսակցությունները, բացառությամբ պաշտպանի հետ տեսակցությունների, լրացուցիչսննդամթերք, առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը, ծանրոցներ, հանձնուքներստանալը, դրամական փոխանցումներ կատարելն ու ստանալը, հեռուստադիտումները,սեղանի խաղերից օգտվելը:

Պատժախցում պահվող կալանավորված անձինք օգտվում են ամենօրյա՝ առնվազն մեկժամ տեւողությամբ զբոսանքի իրավունքից:

Կալանավորված անձանց կողմից առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներներկայացնելն իրականացվում է սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

Պատժախցում պահվող կալանավորված անձինք գտնվում են բժշկական հսկողությաններքո:

Կալանավորվածներին պահելու վայրի պետն իրավունք ունի հետաձգել պատժախուցտեղափոխելու ձեւով տույժի կիրառումը, կրճատել տույժի ժամկետը կամ վաղաժամկետազատել տույժի կրումից՝ բժշկական եզրակացության հիման վրա կամ այլ հիմքով:Եթե հետաձգված ժամանակամիջոցում կալանավորված անձը նոր խախտում չի գործել,նա կարող է ազատվել տույժի կրումից:

Պատժախցում պահվող կալանավորված անձանց նկատմամբ սույն հոդվածով չնախատեսվածսահմանափակումներ կիրառելն արգելվում է:
 


ԳԼՈՒԽ V

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՐԱԶԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Հոդված 37. Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներինպահելու վայրերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելուպայմանները

Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերիծառայողների կամ կարգուկանոն հաստատելուն ներգրավված այլ անձանց կողմից ֆիզիկականուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելը թույլատրվում է միայն օրենսդրությամբսահմանված հիմքերով եւ դեպքերում: Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելու յուրաքանչյուր դեպքիմասին անհապաղ հաղորդում է ուղարկվում համապատասխան վերադասին եւ դատախազին:

Հոդված 38. Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներինպահելու վայրերում ֆիզիկական ուժ գործադրելը

Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերումֆիզիկական ուժ կարող է գործադրվել՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց կողմիցնախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունը կանխելու, նրանց կողմից ձերբակալվածներինպահելու վայրերի կամ կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողների օրինականպահանջներին ցույց տրվող դիմադրությունը հաղթահարելու նպատակով, եթե հանցագործությունըկանխելու կամ օրինական պահանջները կատարելուն հարկադրելու ոչ ուժային միջոցներնարդյունք չեն տվել:

Հոդված 39. Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներինպահելու վայրերում հատուկ միջոցներ գործադրելը

Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերումհատուկ միջոցներ կարող են գործադրվել հետեւյալ դեպքերում.

1) ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերիծառայողների կամ այլ անձանց վրա ձերբակալված կամ կալանավորված անձանց հարձակումըհետ մղելիս.

2) ձերբակալվածներին պահելու վայրերի կամ կալանավորվածներին պահելու վայրերիկանոնակարգի խմբակային խախտումների կամ զանգվածային անկարգությունների ժամանակ.

3) ձերբակալվածներին պահելու վայրերի, կալանավորվածներին պահելու վայրերիեւ կարգուկանոն հաստատելուն ներգրավված այլ անձանց օրինական պահանջներին չենթարկվելուդեպքում ձերբակալված կամ կալանավորված անձանց հակաօրինական գործողություններըկանխելիս.

4) պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները եւ տրանսպորտայինմիջոցներն ազատելիս.

5) ձերբակալվածներին պահելու վայրերից, կալանավորվածներին պահելու վայրերիցկամ տեղափոխման ընթացքում ձերբակալված կամ կալանավորված անձի փախուստի փորձըկանխելիս.

6) ձերբակալված կամ կալանավորված անձի շրջապատին վնաս հասցնելու փորձըկանխելիս:

Որպես հատուկ միջոցներ կարող են կիրառվել ռետինե մահակներ՝ սույն հոդվածիառաջին մասի 1-6-րդ կետերով նախատեսված դեպքերում, ձեռնաշղթաներ եւ ոտնաշղթաներ՝սույն հոդվածի առաջին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով նախատեսված դեպքերում(ձեռնաշղթաների կամ ոտնաշղթաների բացակայության դեպքում ձերբակալվածներինպահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողներն իրավունքունեն կիրառել կապելու այլ հարմարանքներ), կայծային պարպիչներ, էլեկտրահարողեւ ուշադրությունը շեղող այլ լուսաձայնային միջոցներ՝ սույն հոդվածի առաջինմասի 1-4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում, արգելքներ քանդող միջոցներ՝սույն հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում, ջրանետեր եւ զրահամեքենաներ՝սույն հոդվածի առաջին մասի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերում, գազայինզենք, ծառայողական շներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-6-րդ կետերով նախատեսվածդեպքերում:

Հոդված 40. Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներինպահելու վայրերում հրազեն գործադրելը

Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերումհրազեն գործադրվում է հետեւյալ դեպքերում.

1) ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերիծառայողների, ձերբակալված, կալանավորված, ինչպես նաեւ այլ անձանց կյանքինկամ առողջությանը սպառնացող հարձակումները հետ մղելիս, ինչպես նաեւ զենքինտիրելու փորձերը խափանելիս.

2) պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները եւ տրանսպորտայինմիջոցներն ազատելիս.

3) ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերիշենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա խմբակային կամ զինվածհարձակումը խափանելիս.

4) զինված դիմադրություն ցույց տվող, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելուվայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողների, ինչպես նաեւ ձերբակալվածկամ կալանավորված այլ անձանց կյանքի եւ առողջության դեմ ուղղված ծանր հանցանքկատարող անձանց դեպքի վայրում ձերբակալելիս.

5) ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրիծառայողի՝ զենքը հանձնելու պահանջը կատարելուց հրաժարվող անձին ձերբակալելիս.

6) ձերբակալված կամ կալանավորված անձին բռնի ուժով ազատելու փորձը կանխելիս.

7) զինված կամ տրանսպորտային միջոցի գործադրմամբ հարձակումը հետ մղելիս.

8) ձերբակալված անձանց կողմից ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածանձանց կողմից կալանավորվածներին պահելու վայրի ծառայողին զենքով կամ այնպիսիառարկաներով մոտենալիս, որոնցով հնարավոր է հասցնել մարմնական վնասվածք՝ տվյալհիմնարկի ծառայողի նշած տարածության սահմանը խախտելու դեպքում.

9) հրազեն գործադրելու մտադրության մասին նախազգուշացնելիս, տագնապի ազդանշանտալիս եւ օգնություն կանչելիս:

Հրազեն գործադրելիս ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներինպահելու վայրերի ծառայողները պարտավոր են ձեռք առնել բոլոր միջոցները՝ քաղաքացիներիանվտանգությունն ապահովելու եւ տուժածներին բուժօգնություն ցույց տալու ուղղությամբ:

Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերիծառայողները հրազեն գործադրելուց առաջ պարտավոր են նախազգուշացնել դրա գործադրելումասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար,բացառությամբ այն դեպքերի, երբ դրա գործադրման հապաղումն անմիջական սպառնալիքէ ստեղծում ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելուվայրերի ծառայողների կամ այլ քաղաքացիների կյանքի ու առողջության համար, կամկարող է առաջացնել այլ ծանր հետեւանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսինախազգուշացումն անհնար է:

Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերիծառայողներն իրավունք ունեն բացել եւ մարտական վիճակի բերել զենքը, եթե գտնումեն, որ ստեղծված իրավիճակում կարող են ծագել հրազեն գործադրելու՝ սույն հոդվածովնախատեսված հիմքեր:
 


ԳԼՈՒԽ VI

ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ԵՎ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 41. Ձերբակալված անձանց արգելանքից եւ կալանավորված անձանցկալանքից ազատելու հիմքերը

Ձերբակալված անձինք արգելանքից եւ կալանավորված անձինք կալանքից ենթակաեն ազատման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով:

Հոդված 42. Ձերբակալված անձանց արգելանքից եւ կալանավորված անձանցկալանքից ազատելու կարգը

Ձերբակալված անձանց արգելանքից անհապաղ ազատում է ձերբակալվածներին պահելուվայրի պետը՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կամ հետաքննության մարմնիորոշման հիման վրա, կամ երբ լրացել է ձերբակալման՝ օրենքով սահմանված առավելագույնժամկետը:

Կալանավորված անձանց կալանքից անհապաղ ազատում է կալանավորվածներին պահելուվայրի պետը՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա:

Օրենքով նախատեսված դեպքերում կալանավորված անձանց կալանքից ազատելու որոշումկարող է ընդունել նաեւ կալանավորվածներին պահելու վայրի պետը:

Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը ձերբակալված անձին արգելանքիցկամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորված անձին կալանքիցազատելիս կատարում է համապատասխան գրանցում դրա համար նախատեսված գրանցամատյաններումեւ անհատական քարտերում:

Արգելանքից ազատվող ձերբակալված անձին կամ կալանքից ազատվող կալանավորվածանձին վերադարձվում են նրա անձնական փաստաթղթերը, իրերը, անձնական հաշվումեղած դրամը, ինչպես նաեւ տրվում է տեղեկանք, որում նշվում են ձերբակալվածներինպահելու վայրում կամ կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու ժամկետը,տարեթվերը, ամսաթվերը եւ արգելանքից կամ կալանքից ազատվելու հիմքերը:

Հոդված 43. Օգնությունը ձերբակալված անձանց արգելանքից եւ կալանավորվածանձանց կալանքից ազատելիս

Ձերբակալված անձինք արգելանքից եւ կալանավորված անձինք կալանքից ազատվելիսապահովվում են մինչեւ իրենց բնակության վայրն անվճար ուղեւորությամբ՝ ՀայաստանիՀանրապետության տարածքում, դրա ընթացքում անհրաժեշտ սննդամթերքով, իսկ միջոցներիբացակայության դեպքում՝ սեզոնային անհրաժեշտ հագուստով։ Նրանց կարող է տրամադրվելնաեւ միանվագ դրամական նպաստ։

Սննդամթերքով, հագուստով ապահովումը, միանվագ դրամական նպաստի տրամադրումը,ինչպես նաեւ արգելանքից կամ կալանքից ազատվող անձանց ուղեւորության վճարումըկատարում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելուվայրի վարչակազմը։

Առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող անձանց, հղի կամ մանկահասակերեխաներ ունեցող կանանց, ինչպես նաեւ անչափահասներին արգելանքից կամ կալանքիցազատելիս ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրիվարչակազմն ազատման մասին նախօրոք հայտնում է նրանց մերձավոր ազգականներինկամ այլ անձանց։ Մերձավոր ազգականներ չունենալու դեպքում անհրաժեշտ օգնությունըցույց է տալիս տվյալ հիմնարկի վարչակազմը:

Սույն հոդվածի երրորդ մասում թվարկված անձինք բնակության վայր են ուղարկվումմերձավոր ազգականների, կամ այլ անձանց կամ տվյալ հիմնարկի աշխատակցի ուղեկցությամբ։
 


ԳԼՈՒԽ VII

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 44. Դատական վերահսկողությունը

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը դատարանին հայտնում է կալանավորվածանձի՝ կալանքի տակ գտնվելու, դրա ժամկետների, ինչպես նաեւ կալանավորված անձինկալանքից ազատելու մասին:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգովդատարանը քննարկում է ձերբակալված եւ կալանավորված անձանց բողոքները՝ ձերբակալվածներինպահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմերի գործողություններիդեմ:

Հոդված 45. Գերատեսչական վերահսկողությունը

Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերիգործունեության նկատմամբ վերադաս մարմինները եւ դրանց պաշտոնատար անձինք իրականացնումեն գերատեսչական վերահսկողություն՝ լիազորված համապատասխան մարմնի ղեկավարիսահմանած կարգով։

Հոդված 46. Դատախազական հսկողությունը

Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերումօրենքների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետությանգլխավոր դատախազը եւ նրան ենթակա դատախազները՝ «Դատախազության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 47. Հասարակական վերահսկողությունը

Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերիգործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացվում է լիազորվածհամապատասխան մարմնի ղեկավարի կազմավորած հասարակական դիտորդների խմբի միջոցով:

Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերինկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաեւ հասարակականդիտորդների խմբի կազմը եւ իրավասությունը սահմանում է լիազորված համապատասխանմարմնի ղեկավարը:

Հոդված 48. Անարգել մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայրերեւ կալանավորվածներին պահելու վայրեր

Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայրեր եւ կալանավորվածներինպահելու վայրեր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգայինժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետությանսահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանինախագահը, լիազորված համապատասխան մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպեսնաեւ այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնումպատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ.

3) ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերիվերադաս մարմինների՝ լիազորված համապատասխան մարմնի ղեկավարի նշանակած պաշտոնատարանձինք.

4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերի հիման վրա.

5) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանվածկարգով քննում են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքիտակ պահելու ժամկետը երկարաձգելու կամ կալանքի տակ պահելու օրինականությանհետ կապված հարցերը, ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքների եւազատությունների խախտման, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու եւ կալանավորվածներինպահելու վայրերի վարչակազմերի այլ գործողությունների դեմ բողոքները.

6) սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված՝ արգելանքի եւ կալանքի տակ պահելուկատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:

Ձերբակալվածներին պահելու վայրեր եւ կալանավորվածներին պահելու վայրերմուտքի եւ ելքի կարգը հաստատում է լիազորված համապատասխան մարմնի ղեկավարը:
 


ԳԼՈՒԽ VIII

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 49. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «ՀայաստանիՀանրապետությունում նախնական կալանքի վերցնելու կանոնադրությունը հաստատելումասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 մարտի 2002թ.
ՀՕ-305


14.12.2004 «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
08.07.2005 «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
15.11.2006 «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
08.04.2008 «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
08.04.2008 «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
19.03.2012 «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
21.12.2015 «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
19.10.2016 «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
16.12.2016 «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին