Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.06.2002
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ պաշտպանությանբնագավառի կազմակերպման հիմնադրույթները եւ կարգավորում է դրա հետ կապվածհարաբերությունները:
 


ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սեյսմիկ պաշտպանության մասին օրենսդրությունը

Սեյսմիկ պաշտպանության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից,այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

Եթե սեյսմիկ պաշտպանության բնագավառում միջազգային պայմանագրով սահմանվումեն այլ նորմեր, քան օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրինորմերը:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

ա) ուժեղ երկրաշարժ՝ երկրաշարժ, որի ուժը, ըստ մագնիտուդային սանդղակի,5.5-ից բարձր է.

բ) սեյսմիկ պաշտպանություն՝ իրավական, սոցիալական, տնտեսական, կրթական,կազմակերպչական, գիտական, ինժեներատեխնիկական եւ այլ հատուկ միջոցառումներ՝ուղղված պետության եւ հասարակության սեյսմիկ անվտանգության եւ կայուն զարգացմանապահովմանը.

գ) սեյսմիկ վտանգ՝ տարածքում հնարավոր ուժեղ երկրաշարժի սպառնալիք, որնարտահայտվում է ուժեղ ցնցումներով.

դ) սեյսմաշրջանացում՝ տարածքում հնարավոր առավելագույն սեյսմիկ վտանգիտարածքային բաշխման քարտեզագրում.

ե) սեյսմիկ իրավիճակ՝ սեյսմիկ պաշտպանության տեսակետից ընթացիկ սեյսմիկվտանգի ընդհանուր բնութագիր.

զ) սեյսմիկ ռիսկ՝ մարդկային, նյութական եւ այլ հնարավոր կորուստներ՝ պայմանավորվածուժեղ երկրաշարժով.

է) սեյսմիկ ռիսկի նվազեցում՝ պետության եւ հասարակության երկարաժամկետհամալիր եւ բազմաբնույթ գործողություններ (վարչական, իրավական, սոցիալական,տնտեսական, ուսուցողական, կրթական, գիտական, ինժեներատեխնիկական, կազմակերպչականեւ այլն)՝ ուղղված ուժեղ երկրաշարժից մարդկային, նյութական եւ այլ հնարավորկորուստների նվազեցմանը.

ը) վաղ ահազանգում` բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով նրաբնականոն կենսագործունեության ժամանակավոր խախտման մասին ազդարարում.

թ) շենքերի եւ շինությունների սեյսմիկ պաշտպանություն՝ շենքերի, շինություններիսեյսմակայունության ապահովում.

ժ) շենքերի եւ շինությունների խոցելիության գնահատում՝ շենքերի, շինություններիվարքի կանխատեսում ուժեղ երկրաշարժի դեպքում.

ժա) սեյսմիկ պաշտպանության արագ արձագանքման ուժեր՝ ուժեղ երկրաշարժի կամդրա սպառնալիքի դեպքում բնակչությանն անհապաղ օգնություն ցուցաբերելու նպատակովսեյսմիկ պաշտպանության ոլորտում մասնագիտացված բազմապրոֆիլային կազմավորումներ:

Հոդված 3. Սեյսմիկ պաշտպանություն իրականացնելու հիմնական նպատակները

Սեյսմիկ պաշտպանություն իրականացնելու հիմնական նպատակներն են՝

ա) սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի կողմից (այսուհետ՝լիազորված մարմին) միասնական պետական քաղաքականության իրականացումը.

բ) սեյսմիկ պաշտպանության բնագավառում միասնական պետական եւ միջազգայինմիջպետական քաղաքականության մեջ պատրաստվածության եւ կանխարգելման սկզբունքներիգերակայության ապահովումը հետեւանքների վերականգնման նկատմամբ.

գ) սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր տարրերի հավասար առաջնայնությունը.

դ) սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական եւ միջպետական ծրագրերի իրագործմանըպետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակայնությաններգրավումը.

ե) սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրերի միջազգայնացումը:

Հոդված 4. Սեյսմիկ պաշտպանության աշխատանքների ծրագրերը

Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ պաշտպանության աշխատանքներնիրականացվում են սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր):

Ծրագիրն ունի համալիր բնույթ եւ բաղկացած է կարճաժամկետ (մինչեւ 1 տարի),միջին- ժամկետ (մինչեւ 5 տարի) եւ երկարաժամկետ (մինչեւ 30 տարի) ենթածրագրերից:

Ծրագիրը ներառում է երկրաշարժերի եւ դրանց հետ կապված աղետների նկատմամբտարածքների խոցելիության նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ իրենցժամանակացույցով եւ պատասխանատու կատարողներով:

Ծրագրի կատարման արդյունքում ապահովվում է սեյսմիկ վտանգի կանխատեսումը,սեյսմիկ ռիսկի գնահատումն ու նվազեցումը:

Սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ ծրագրով նախատեսված աշխատանքներիիրականացման վերաբերյալ սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազորված մարմնիղեկավարը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ մայիսի 1-ը, Ազգային ժողովի նիստումհանդես է գալիս հաղորդմամբ:

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետականբյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Հոդված 5. Սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտները

Սեյսմիկ ռիսկի գնահատման եւ նվազեցման տեսանկյունից սեյսմիկ պաշտպանությանգործունեության օբյեկտներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության տարածքը.

բ) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների տարածքը.

գ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերը.

դ) կառավարական, պաշտպանական, արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական(այդ թվում՝ ջրամբարներ, պատվարներ), էներգետիկ (այդ թվում՝ ԱԷԿ), գիտատեխնիկական,առողջապահության եւ կրթության համալիրները.

ե) շենքերը, շինությունները, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները.

զ) ինժեներատրանսպորտային հաղորդակցության համակարգերը.

է) կենսաապահովման գծերը (գազամուղ, ջրամատակարարման եւ ջրահեռացման գծեր):

Հոդված 6. Սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտների դասակարգումը

Սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտները սեյսմիկ ռիսկի գնահատմանեւ նվազեցման տեսանկյունից, ըստ նշանակության, դասակարգվում են՝

ա) հատուկ.

բ) կարեւոր.

գ) ընդհանուր:

Օբյեկտների ցանկը, ըստ դասակարգման, սահմանված կարգով հաստատում է ՀայաստանիՀանրապետության կառավարությունը:
 


ԳԼՈՒԽ 2.

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 7. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության
կառավարության լիազորությունները

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) հաստատում է պետական քաղաքականության հիմնական ուղղությունները.

բ) հաստատում է սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրերը.

գ) սահմանում է հատուկ, կարեւոր եւ ընդհանուր նշանակության օբյեկտներիցանկը.

դ) սահմանում է բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը.

ե) սահմանում է սեյսմաշրջանացման աշխատանքների լիցենզիաների տրման կարգը.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներովսահմանված այլ լիազորություններ:

Հոդված 8. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի լիազորությունները

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազորված մարմինը՝

ա) մշակում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական քաղաքականությանհիմնական ուղղությունները.

բ) պատասխանատվություն է կրում սեյսմիկ վտանգի եւ ռիսկի գնահատման, սեյսմիկռիսկի նվազեցման համար.

գ) համակարգում է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցմանբնագավառում տարվող աշխատանքները.

դ) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում եւ դրանից հանրապետությանհամար վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսումը.

ե) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանացման, դրախիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարեւոր եւ ընդհանուր նշանակության օբյեկտներիտարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման եւ սեյսմիկ ռիսկի քարտեզները.

զ) հաստատում է հատուկ, կարեւոր եւ ընդհանուր նշանակության օբյեկտներիտարածքների սեյսմիկ ռիսկի փորձագիտական գնահատումները.

է) կազմակերպում է ուժեղ երկրաշարժերին բնակչության դիմակայելու նախապատրաստվածությունըեւ ուսուցումը.

ը) համակարգում եւ վերահսկում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետականծրագրերի իրականացումը.

թ) մասնակցում է շենքերի եւ շինությունների խոցելիության օպերատիվ գնահատմանը՝բարձր սեյսմիկ վտանգի գոտիներում սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով.

ժ) սահմանված կարգով տալիս է լիցենզիաներ սեյսմաշրջանացման աշխատանքներիհամար.

ժա) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 9. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարմանմարմինների լիազորությունները

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարմանմարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով եւ այլ օրենքներով:

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները՝

ա) կազմակերպում են համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառումտարվող աշխատանքները.

բ) ապահովում են համայնքի տարածքում ուժեղ երկրաշարժերին բնակչությանընախապատրաստելու աշխատանքները.

գ) աջակցում են համայնքի տարածքում սեյսմիկ պաշտպանության բնագավառումպետական ծրագրերի կատարմանը.

դ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածայլ լիազորություններ:

Հոդված 10. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիցենզավորման ենթակաոլորտները

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիցենզավորման ենթակա են սեյսմաշրջանացմանաշխատանքները: Նշված լիցենզիաները տրվում են միայն իրավաբանական անձանց՝ մինչեւերեք տարի ժամկետով:

Լիցենզիա ստանալու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանվածչափով եւ կարգով:
 


ԳԼՈՒԽ 3.

ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Հոդված 11. Սեյսմիկ վտանգի գնահատման տարրերը

Սեյսմիկ վտանգի գնահատման տարրերն են առաջնային սեյսմիկ վտանգի գնահատումըեւ երկրորդային սեյսմիկ վտանգի գնահատումը:

Առաջնային սեյսմիկ վտանգի գնահատումն ընդգրկում է երկարաժամկետ եւ ընթացիկսեյսմիկ վտանգների գնահատումները:

Երկրորդային սեյսմիկ վտանգի գնահատումը ներառում է երկրաշարժի հետեւանքովհարուցվող բնական եւ տեխնածին երեւույթների գնահատումը:

Հոդված 12. Երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատումը

Երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատումը երկրի մակերեսի առավելագույն հնարավորցնցումների տեղի եւ ուժի կանխատեսումն է:

Երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատման արդյունքում սահմանված կարգով կազմվումեն տարբեր մասշտաբների սեյսմաշրջանացման քարտեզներ, որոնք որպես նորմատիվայինփաստաթուղթ հաստատում է լիազորված մարմինը:

Սեյսմաշրջանացման քարտեզները հիմք են Հայաստանի Հանրապետության սեյսմակայունշինարարության նախագծման նորմերի, հողօգտագործման, բնակչության տարաբնակեցմանսխեմաների մշակման համար:

Սեյսմամիկրոշրջանացման քարտեզները պարտադիր հաշվի են առնվում քաղաքներիեւ բնակավայրերի կառուցապատման, հատուկ, կարեւոր եւ ընդհանուր նշանակությանօբյեկտների նախագծման համար:

Հոդված 13. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը

Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը հնարավոր ուժեղ երկրաշարժի տեղի, ուժիեւ ժամանակի որոշակի հավանականությամբ կանխատեսումն է:

Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքումգործում է սեյսմիկ դիտարկումների ազգային բազմապարամետրային ցանց:

Ցանցը բաղկացած է ազգային եւ միջազգային դիտակայաններից, որոնք ներգրավվածեն համաշխարհային գլոբալ ցանցի մեջ: Սեյսմիկ դիտակայաններում անմիջականորենկատարվում են շուրջօրյա բազմապարամետրային դիտարկումներ, եւ ստացված արդյունքներըհաղորդվում են լիազորված մարմնի՝ տվյալների հավաքման կենտրոն, որտեղ դրանքհավաքվում են տվյալների միասնական բանկում: Փորձագիտական վերլուծությունիցհետո տեղեկատվությունը, լիազորված մարմնի սահմանած կարգով, հաղորդվում է ՀայաստանիՀանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին,Հայաստանի Հանրապետության վարչապետին, իրավասու այլ մարմիններին եւ բնակչությանը:

Ցանցի ստեղծման, դիտարկումների իրականացման, տեղեկատվության հավաքման եւհաղորդման կարգը սահմանում է լիազորված մարմինը:

Բնական երեւույթների մասին տեղեկատվության հավաստիությունն ապահովելուեւ դիտարկումների շեղումներից խուսափելու նպատակով դիտակայանների շուրջ ստեղծվումեն պահպանման գոտիներ:
 

ԳԼՈՒԽ 4.

ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ

Հոդված 14. Սեյսմիկ ռիսկի գնահատումը

Սեյսմիկ ռիսկի գնահատումը մարդկային, նյութական եւ այլ հնարավոր կորուստներիկանխատեսումն է՝ պայմանավորված ուժեղ երկրաշարժով:

Սեյսմիկ ռիսկի գնահատման արդյունքում լիազորված մարմնի սահմանած կարգովկազմվում եւ հաստատվում են տարբեր մասշտաբների սեյսմիկ ռիսկի քարտեզներ, որոնքդրվում են տնտեսության զարգացման ծրագրերի հիմքում:

Հոդված 15. Սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնական խնդիրները

Սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնական խնդիրներն են՝

ա) տարածքների խոցելիության նվազեցումը.

բ) բնակչության իրազեկության եւ պատրաստվածության բարձրացումը.

գ) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումըսեյսմիկ ռիսկի կառավարմանը.

դ) բնակչության վաղ ահազանգման համակարգի ստեղծումը.

ե) բժշկական պատրաստվածությունը.

զ) արագ արձագանքման ուժերի զարգացումը.

է ) ապահովագրության համակարգի ստեղծումը.

ը) ուժեղ երկրաշարժից տուժած գոտու վերականգնումը եւ բնակչության ռեաբիլիտացիան:

Սեյսմիկ ռիսկի նվազեցումն իրականացվում է սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիրպետական ծրագրերի համաձայն:

Հոդված 16. Տարածքների խոցելիության նվազեցման հիմնական սկզբունքները

Տարածքների խոցելիության նվազեցման հիմնական սկզբունքներն են՝

ա) տարածքների սեյսմաշրջանացումը.

բ) բնակավայրերի, հատուկ, կարեւոր եւ ընդհանուր նշանակության օբյեկտներիսեյսմիկ ռիսկի գնահատումը.

գ) գոյություն ունեցող շինությունների ուժեղացումը.

դ) հատուկ, կարեւոր, ընդհանուր նշանակության օբյեկտների, կենսաապահովմանգծերի սեյսմակայունության բարձրացումը.

ե) սեյսմակայուն շինարարության կանոնների եւ նորմերի առկայությունը.

զ) շենքերի եւ շինությունների նախագծման, շինարարության եւ շահագործմանընթացքում խոցելիության նվազեցման միջոցառումների եւ պահանջների նկատմամբպետական վերահսկողության իրականացումը.

է ) երկրորդային վտանգների կանխատեսումը:

Հոդված 17. Բնակչության դերը սեյսմիկ պաշտպանության համակարգում

Բնակչության իրազեկության եւ պատրաստվածության բարձրացումն ապահովվումէ ուսուցման պետական համակարգի միջոցով:

Ուսուցման պետական համակարգն ընդգրկում է հետեւյալ ենթահամակարգերը.

ա) բնակչության տարբեր շերտերի անմիջական ուսուցումը՝ սկսած հանրակրթականդպրոցից (հրահանգիչների, դասախոսների, ուսուցիչների, բժիշկների եւ այլոց միջոցով).

բ) ուսումնական ծրագրերը, մեթոդական ձեռնարկները, համապատասխան ցուցադրանյութերը.

գ) հեռուստառադիոհաղորդումները եւ հրապարակումները զանգվածային լրատվությանմիջոցներում.

դ) սոցիալ-հոգեբանական նախապատրաստումը:

Ուսուցման պետական համակարգն ապահովում է տրամադրվող տեղեկատվության հավաստիությունըեւ մատչելիությունը:

Հոդված 18. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններինախապատրաստումը սեյսմիկ ռիսկի կառավարմանը

Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստմաննպատակն է պետության ուժերի եւ միջոցների արդյունավետ օգտագործման համար սեյսմիկռիսկի կառավարման միասնական համակարգի ստեղծումը:

Սեյսմիկ ռիսկի կառավարման նախապատրաստումը պետք է ընդգրկի հետեւյալ ժամանակահատվածները`մինչեւ երկրաշարժը (կանխարգելիչ երկարաժամկետ միջոցառումներ), երկրաշարժիընթացքում (արագ արձագանքում), հետերկրաշարժային (օգնության ցուցաբերում,վերականգնողական աշխատանքներ եւ բնակչության ռեաբիլիտացիա):

Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումըներառում է սեյսմիկ ռիսկի նվազեցման տարածաշրջանային եւ համայնքային, ինչպեսնաեւ համատեղ փոխօգնության ծրագրերի մշակումը, անձնակազմի ուսուցողական վարժանքներիկազմակերպումը:

Հոդված 19. Ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում սեյսմիկիրավիճակի մասին բնակչության իրազեկման կարգը

Հայաստանի Հանրապետությունում ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի, ինչպեսնաեւ ընդհանուր սեյսմիկ իրավիճակի մասին բնակչության պաշտոնական իրազեկումնիրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 20. Վաղ ահազանգման եւ ազդարարման եղանակները

Վաղ ահազանգման եւ ազդարարման եղանակներն են` ոչ շտապ ահազանգում՝ պետականկառավարման մարմինների միջոցով, եւ ակնթարթային, ավտոմատ ահազանգում՝ սեյսմիկտագնապի ձայնային ազդանշանի միջոցով:

Ոչ շտապ վաղ ահազանգման եւ ազդարարման հիմքում ընկած է ընթացիկ սեյսմիկվտանգի գնահատումը լիազորված մարմնի կողմից, որն ուղեկցվում է Հայաստանի Հանրապետությանկառավարության սահմանած կարգով նախատեսվող միջոցառումների իրականացմամբ: Միջոցառումներիգլխավոր նպատակն է նախօրոք ծրագրավորված գործողությունների միջոցով խուսափելմարդկային եւ նյութական զգալի կորուստներից:

Ակնթարթային վաղ ահազանգումը եւ ազդարարումը երկրաշարժի օջախից դեպի բնակավայրտարածվող ավերիչ սեյսմիկ ալիքի ազդանշանի փոխանցումն է տեխնիկական ավտոմատհամակարգի միջոցով:

Հոդված 21. Արագ արձագանքման համակարգը

Սեյսմիկ պաշտպանության ոլորտում արագ արձագանքման համակարգն ընդգրկումէ գործողությունների ծրագիրը, ուժերը, անհրաժեշտ միջոցները եւ ուղղված է տուժածբնակչությանը արագ եւ արդյունավետ օգնություն ցուցաբերելուն՝ մարդկային եւնյութական նվազագույն կորուստների ապահովման նպատակով:

Գործողությունների ծրագիրը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետությանկառավարությունը: Գործողությունների ծրագիրն ուժեղ երկրաշարժի առկայությանպայմաններում համալիր միջոցառումների ցանկ է՝ համապատասխան ժամանակացույցովեւ պատասխանատու կատարողներով:

Երկրաշարժից տուժած շրջաններում արագ արձագանքման ուժերն իրականացնումեն՝

ա) որոնողափրկարարական աշխատանքներ.

բ) երկրաշարժից տուժած բնակչությանն առաջին բժշկական օգնության ցուցաբերումփրկարարների եւ բնակչության կողմից.

գ) բժշկական օգնության ցուցաբերում առողջապահության համակարգի ուժերով.

դ) մարդկանց հոգեբանական վիճակի հետազոտում եւ բնակչության հետ բացատրականաշխատանքների կազմակերպում.

ե) կապի եւ կենսաապահովման այլ ենթակառուցվածքների վերականգնում.

զ) տեղեկատվական ծառայության կազմակերպում.

է) նյութատեխնիկական մատակարարման կազմակերպում.

ը) հասարակական կարգի ապահովում.

թ) վթարային շենքերի վնասազերծում.

ժ) երկրաշարժի գոտու շենքերի եւ կառույցների նախնական վնասվածության աստիճանիեւ հետեւանքների գնահատում.

ժա) երկրաշարժի գոտում սեյսմիկ դիտակայանների խիտ ցանցի տեղադրում, սեյսմաերկրաբանականեւ մակրոսեյսմիկ հետազոտումներ.

ժբ) ուժեղ երկրաշարժի հետեւանքների վերացման այլ աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքներիվերացման աշխատանքներում արագ արձագանքման ուժերն ընդգրկվում են ՀայաստանիՀանրապետության վարչապետի որոշմամբ:

Հոդված 22. Բժշկական պատրաստվածությունը

Բժշկական պատրաստվածությունը հիմնված է ուժեղ երկրաշարժի դեպքում հնարավորսանիտարական կորուստների կանխատեսման վրա:

Բժշկական պատրաստվածությունը ենթադրում է`

ա) մասնագիտացված բժշկական հիմնարկների նախապատրաստում.

բ) բժշկական եւ ոչ բժշկական մասնագետների նախապատրաստում՝ առաջին բուժօգնությունցույց տալու նպատակով.

գ) բժշկական հիմնարկների տեղաբաշխման պլանավորում՝ կախված բարձր սեյսմիկռիսկի գոտիների տեղադրումից.

դ) բժշկական ծառայությունների եւ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարմանմարմինների միջեւ համատեղ գործողությունների իրականացում:

Հոդված 23. Վերականգնման սկզբունքները

Ուժեղ երկրաշարժից տուժած գոտու վերականգնման փուլը միջանկյալ է՝ արտակարգսեյսմիկ իրավիճակի եւ վերակառուցման փուլերի միջեւ: Վերականգնման փուլի տեւողությունըեւ ռազմավարությունը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերականգնման աշխատանքների իրականացումը հիմնված է հետեւյալ սկզբունքներիվրա.

ա) հավանական վերականգնման աշխատանքների հնարավոր ծավալների պլանավորումաղետից առաջ եւ այդ ծավալների ճշգրտում աղետից հետո.

բ) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների,ոչ կառավարական հիմնարկների, հասարակության համագործակցության ապահովում՝վերականգնման խնդիրների լուծման ուղղությամբ.

գ) վերականգնողական աշխատանքներին աղետի գոտու բնակչության ակտիվ մասնակցությանհամար պայմանների ստեղծում.

դ) աղետի գոտում միջազգային ներդրումների ներգրավման պայմանների ստեղծում:

Հոդված 24. Վերականգնման աշխատանքների էությունը

Վերականգնման աշխատանքները ենթադրում են՝

ա) սեյսմիկ վտանգի գնահատման գոյություն ունեցող քարտեզների վերանայումեւ նոր քարտեզների (այդ թվում՝ սեյսմամիկրոշրջանացման) կազմում.

բ) երկրաշարժի գոտում գտնվող բնակավայրերի վերականգնման ծրագրի եւ գլխավորհատակագծի առկայություն.

գ) երկրաշարժի գոտում սեյսմակայուն շինարարության ռազմավարության մշակում.

դ) պահպանված շենքերի եւ կառույցների տեխնիկական վիճակի գնահատում, դրանցշահագործման նպատակով երաշխավորագրի հանձնում.

ե) բարձրվթարային եւ ավերված շինությունների հեռացում ու հրապարակի մաքրում.

զ) նոր բնակավայրերի, բնակելի շրջանների, շենքերի կառուցում.

է) արդյունաբերության, մշակույթի, կենցաղի, առողջապահության, կրթությանեւ գիտության օբյեկտների, կենսաապահովման ուղիների, պաշտամունքային կառույցներիվերականգնում.

ը) շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծում:

Հոդված 25. Բնակչությանն օգնություն ցուցաբերելը եւ նրա ռեաբիլիտացիան

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու եւ նրա ռեաբիլիտացիայի նպատակը հետերկրաշարժայինժամանակահատվածում պետության նյութական եւ հոգեբանական կորուստների նվազեցումնէ:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելը եւ նրա ռեաբիլիտացիան բազմափուլայինէ՝ օպերատիվ (առաջին մի քանի օր), կարճաժամկետ (առաջին ամիս), միջինժամկետ(առաջին տարին) եւ երկարաժամկետ (մեկ տարուց ավելի):

Բնակչությանն օգնություն ցուցաբերելը եւ նրա ռեաբիլիտացիան հիմնված ենհետեւյալ սկզբունքների վրա.

ա) օգնության եւ ռեաբիլիտացիոն աշխատանքների ծավալների նախօրոք պլանավորումաղետից առաջ եւ ճշգրտում աղետից անմիջապես հետո.

բ) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակությանակտիվ մասնակցությունը:

Հոդված 26. Հայաստանի Հանրապետությունում երկրաշարժերից ապահովագրմանկարգը

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների կյանքի, առողջության եւ գույքի,ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանականանձանց գույքի ապահովագրումը երկրաշարժից իրականացվում է «Ապահովագրությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 

ԳԼՈՒԽ 5.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՀԱՄԱՐ

Հոդված 27. Պատասխանատվությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառումիրավախախտումների համար

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում կատարված իրավախախտումներն առաջացնումեն պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածկարգով:
 

ԳԼՈՒԽ 6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 28. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 հուլիսի 2002թ.
ՀՕ-376


16.12.2016 «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
01.03.2017 «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին