Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Ազգային ժողովի կանոնակարգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.07.2002

Հոդված 1.
«Ազգային ժողովիկանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 մարտի 2002 թվական,ՀՕ-308. այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետը շարադրելհետեւյալ խմբագրությամբ նոր՝ «ժդ» եւ «ժդ1 » ենթակետերով.

«ժդ) ապահովում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ըստ անհրաժեշտությանհրավիրում է քաղաքական կոնսուլտացիաներ.

ժդ1 ) տնօրինում է Ազգային ժողովի նյութական ու ֆինանսական միջոցները.»:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալխմբագրությամբ.

«4. Ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացության, տեղեկանքի հիմանվրա պատգամավորը կարող է Ազգային ժողովի նիստում ժամանակավոր հանձնաժողովի՝իր գործունեության մասին զեկուցումից հետո՝ երկօրյա ժամկետում, սույն օրենքովսահմանված կարգով, ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ: Գլխադասայինհանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվումէ հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում եւառաջիկա եռօրյա նիստերի օրակարգի նախագծում:»:

Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետի «վիրավորական արտահայտություններ են անում» բառերից հետոլրացնել «, չեն կատարում Ազգային ժողովի նիստը վարողի՝ սույն օրենքից բխողպահանջները» բառերը.

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողը ձեռնարկում է հետեւյալկարգապահական միջոցները՝

ա) զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.

բ) խոսափողի անջատում.

գ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.

դ) հեռացում՝ մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ դահլիճումներկա լինելուց.

ե) զրկում՝ մինչեւ 6 օր Ազգային ժողովի նստավայր (Բաղրամյան 19) մտնելուիրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում:

Սույն կետի առաջին մասում սահմանված կարգապահական միջոցները, որպես կանոն,նիստը վարողը կիրառում է մեղմից դեպի խիստը:

Սույն կետի առաջին մասի «ե» ենթակետով սահմանված կարգապահական միջոցը կարողէ կիրառվել, եթե պատգամավորի նկատմամբ կիրառվել է սույն կետի առաջին մասի«դ» ենթակետով սահմանված կարգապահական միջոցը, եւ պատգամավորն ինքնակամ դաչի կատարել:

Պատգամավորի կողմից սույն կետի առաջին մասի «ե» ենթակետով սահմանված կարգապահականմիջոցին չենթարկվելու դեպքում նիստը վարողը հանձնարարում է Ազգային ժողովիանվտանգությունն ապահովող մարմիններին իրականացնել այն:»:

Հոդված 4. Օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալխմբագրությամբ.

«4. Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունվում է Ազգային ժողովիկողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:

Հոդված 5. Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ կետի եւ 95-րդ հոդվածի1-ին կետի «պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի» բառերը փոխարինել«գլխադասային հանձնաժողովի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 95-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետից հանել «գաղտնի քվեարկությամբ, » բառերը.

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Ազգային ժողովը սույնօրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկում է Հանրապետության Նախագահինպաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը, որն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:»:

Հոդված 7. Օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ կետից եւ 107-րդ հոդվածի5-րդ կետից հանել «գաղտնի քվեարկությամբ՝ » բառերը:

Հոդված 8. Օրենքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի վերջին նախադասությունըլրացնել հետեւյալ նախադասությամբ.

«, որին վարչապետը կամ Կառավարության անդամը կարող է արձագանքել մինչեւերկու րոպե տեւողությամբ պատասխանով»:

Հոդված 9. Օրենքի 109-րդ հոդվածի 5-րդ կետի «4-րդ» բառըփոխարինել «2-րդ» բառով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանհաջորդ օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 հուլիսի 2002թ.
ՀՕ-404