Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.11.2002
 
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունիցբռնագաղթված փախստականների, այդ թվում` նրանցից Հայաստանի Հանրապետությանքաղաքացիություն ստացած անձանց (այսուհետ` փախստականներ) համար ՀայաստանիՀանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների եւ միջազգայինկազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվածբնակելի շենքերի բնակարանները, քոթեջատիպ տները (այսուհետ` բնակարաններ) սեփականությանիրավունքով փախստականներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի գործողության շրջանակը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է այն փախստականների վրա, ովքերստացել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետություններիեւ միջազգային կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետությանտարածքում կառուցված բնակարաններ:

Հոդված 3. Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու հիմքերը

Բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հիմքէ հանդիսանում փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի, համապատասխանտեղական ինքնակառավարման մարմնի (մինչեւ 1996 թվականի հունիսի 30-ը` պատգամավորներիհամապատասխան տեղական խորհրդի գործկոմի) եւ փախստականի միջեւ կնքված՝ բնակարանիհատկացման մասին պայմանագիրը:

Այդպիսի պայմանագիր չլինելու դեպքում բնակարանները փախստականներին սեփականությանիրավունքով հատկացնելու հիմք է հանդիսանում փախստականների հարցերով զբաղվողլիազոր պետական մարմնի տված համապատասխան տեղեկանքը:

Հոդված 4. Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելը

Բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով հատկացվում են անհատույց`մարզերում` մարզպետների, Երեւան քաղաքում` քաղաքապետի կողմից:

Հոդված 5. Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու համարդիմում ներկայացնելը

Բնակարանների՝ սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է տվյալբնակարանում բնակվող փախստականի կողմից համապատասխան մարզպետին (Երեւան քաղաքում`քաղաքապետին) ուղղված դիմումի հիման վրա` այդ բնակարանում բնակելի տարածությաննկատմամբ օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնությանառկայության դեպքում:

Բնակարանների՝ սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է դիմումըներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 6. Դիմում ներկայացնելու ժամկետները

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը բնակարան ստացած փախստականներն այդբնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարողեն ներկայացնել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բնակարան ստացած փախստականները բնակարանըսեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնելբնակարանը ստանալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Նշված ժամկետների խախտմամբ ներկայացված դիմումները չեն քննարկվում:

Հոդված 7. Սեփականության ձեւը

Բնակարանները սեփականության իրավունքով անհատույց հատկացվում են տվյալբնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց` որպես նրանց ընդհանուր համատեղսեփականություն:

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-458


20.05.2005 «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
07.04.2009 «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
04.02.2010 «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
24.10.2012 «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին