Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2002
 
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են մարդու վերարտադրողական առողջության պահպանման,վերարտադրողական իրավունքի ապահովման, վերարտադրողականության ոլորտում տեխնոլոգիաներիկիրառման կարգի ու պայմանների, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ՝Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերին համապատասխան:

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) վերարտադրողական առողջություն՝ մարդու ֆիզիկական, մտավոր եւ սոցիալականլիակատար բարեկեցության վիճակ՝ կապված վերարտադրողական համակարգի, դրա գործառույթներիու կենսընթացների հետ.

2) հղիության արհեստական ընդհատում (աբորտ)՝ վիրաբուժական միջամտություն,որը կատարվում է հղիության ընդհատման նպատակով.

3) կամավոր բժշկական ամլացում՝ վիրաբուժական միջամտություն, որը կիրառվումէ որպես մշտական բեղմնականխման եղանակ եւ կատարվում է միայն կամավոր սկզբունքով՝անհատի (ամուսինների) իրազեկված համաձայնության հիման վրա.

4) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ՝ բժշկական տեխնոլոգիաներ,որոնք կիրառվում են անպտղության խնդրի լուծման նպատակով.

5) արհեստական սերմնավորում՝ տղամարդու սերմի (սպերմայի) արհեստական ճանապարհովներմուծում կնոջ օրգանիզմ.

6) արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորում եւ սաղմի ներպատվաստում՝կնոջ օրգանիզմից դուրս արհեստական եղանակով սպերմատոզոիդի եւ ձվաբջջի կորիզանյութերիմիավորում. արդյունքում՝ առաջացած սաղմի (դոնորական սաղմի) փորձանոթային զարգացումեւ ներպատվաստում արգանդի խոռոչ կամ արգանդափող.

7) դեռահասներ` բժշկակենսաբանական (ֆիզիոլոգիական) հասկացություն, որըներառում է 10-18 տարեկան անձանց տարիքային խումբը եւ բնորոշում է մանկությունիցլրիվ չափահասության անցումային շրջանը.

8) փոխնակ (սուրոգատ) մայր՝ դոնորական սաղմը իր արգանդում կրած կին, որիցծնված երեխան չի կրում նրա գենոտիպը.

9) դոնորական սաղմ՝ կենսաբանական ծնողի (ծնողների) եւ (կամ) դոնորի սեռաբջիջներիմիաձուլման արդյունքում առաջացած սաղմ, որը պետք է կրի կամ արդեն կրում էփոխնակ մայրը կամ կինը.

10) վերարտադրողականության (սեռաբջջի) դոնոր (այսուհետ՝ դոնոր)՝ իր բեղմնունակսերմը տրամադրող տղամարդ կամ իր բեղմնունակ ձվաբջիջը տրամադրող կին.

11) կենսաբանական ծնող՝ տղամարդ կամ կին, որի սեռաբջջից է ձեւավորվել սաղմը,եւ որի գենոտիպի կրողը նրա ապագա երեխան է։

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանումբնակվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրաեւ կիրառվում է այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց գործունեությունըՀայաստանի Հանրապետությունում կապված է մարդու վերարտադրողականության հետ:

Հոդված 4. Վերարտադրողականության հետ կապված մարդու իրավունքները

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, ՀայաստանիՀանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ յուրաքանչյուր ոքունի կենսական անհրաժեշտության սեռական եւ վերարտադրողական հետեւյալ իրավունքները.

1) ինքնուրույն տնօրինել իր սեռական ու վերարտադրողական կյանքը, եթե դաչի վտանգում այլոց առողջությունը.

2) ընտանիք կազմել, ինքնուրույն որոշել իր երեխաների թիվն ու նրանց ծնվելուժամկետները եւ այդ նպատակով ունենալ պտղաբերության կարգավորման ապահով ուարդյունավետ ծառայություններից օգտվելու հնարավորություն.

3) պաշտպանված լինել ճնշման բոլոր ձեւերից, այդ թվում՝ սեռական շահագործումիցեւ բռնությունից, հարկադրական հղիությունից, աբորտից, ամլացումից եւ վերարտադրողականությանիրավունքների այլ խախտումներից.

4) ստանալ հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն սեռական եւ վերարտադրողականառողջության հարցերի շուրջ, այդ թվում՝ պտղաբերության կարգավորման առկա մեթոդներիառավելությունների, արդյունավետության եւ հնարավոր վտանգների վերաբերյալ.

5) ստանալ բժշկական խորհրդատվություն եւ ծառայություններ սեռական եւ վերարտադրողականառողջության հարցերի շուրջ՝ մեկուսի ու գաղտնի պայմաններում.

6) օգտվել բարձրորակ բուժկանխարգելիչ ծառայություններից եւ պաշտպանվածլինել առողջության համար վտանգ ներկայացնող մեթոդների, այդ թվում՝ գիտականփորձերի կիրառումից.

7) ինքնուրույն որոշումներ կայացնել սեռական եւ վերարտադրողական առողջությանհետ կապված բժշկական միջամտություններ ստանալիս, բացառությամբ կյանքին սպառնացողշտապ միջամտություն պահանջող իրավիճակների եւ օրենքով նախատեսված այլ դեպքերի.

8) օգտվել վերարտադրողականության նոր տեխնոլոգիաներից (ներառյալ՝ պտղաբերությանկարգավորման եւ անպտղության բուժման ապահով եւ արդյունավետ մեթոդները):

Յուրաքանչյուր ոք ունի սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված՝ կենսականանհրաժեշտության սեռական եւ վերարտադրողական այլ իրավունքներ:

2. Հասարակական անվտանգության, հանրային առողջության եւ բարքերի, այլոցիրավունքի պաշտպանության նպատակով վերարտադրողականության հետ կապված մարդուիրավունքները կարող են սահմանափակվել սույն օրենքով եւ այլ օրենքներով նախատեսվածդեպքերում եւ կարգով:

Հոդված 5. Դեռահասների վերարտադրողական առողջության պահպանումը

1. Դեռահասներն իրավունք ունեն`

1) սեռական դաստիարակության, ինչպես նաեւ սեռական եւ վերարտադրողական առողջությանպահպանման.

2) իրազեկ լինել սեռական հասունացման, սեռական եւ վերարտադրողական առողջությանըվերաբերող հարցերին, ունենալ անհրաժեշտ գիտելիքներ հղիության արհեստական ընդհատման,սեռավարակների, այդ թվում՝ մարդու իմունային անբավարարության վարակի (ՄԻԱՎ)կանխարգելման ժամանակակից միջոցների վերաբերյալ.

3) բարյացակամ եւ մեկուսի պայմաններում ստանալ մատչելի ու լիարժեք բժշկականխորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ բուժօգնություն` սեռականհասունացման, սեռական եւ վերարտադրողական առողջության հարցերի հետ կապված:

2. Դեռահասների սեռական դաստիարակությունըհանրակրթական դպրոցներում եւ կրթական այլ հաստատություններում իրականացնումեն մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձինք՝ ընտանիքի, առողջապահականծառայությունների, հասարակական կազմակերպությունների, հանրության հետ սերտհամագործակցությամբ։

3. Դեռահասների սեռական եւ վերարտադրողական առողջության պահպանման հետկապված կրթական ծրագրերը մշակում եւ իրականացնում են կրթության ու առողջապահությանոլորտների գործադիր մարմինները՝ շահագրգիռ հասարակական եւ այլ կազմակերպությունների,համայնքների, ինչպես նաեւ իրենց՝ երիտասարդ մարդկանց գործուն մասնակցությամբ՝հաշվի առնելով ազգային ավանդույթները, բարոյական արժեքներն ու միջազգայինփորձը, ելնելով դեռահասների տարիքային, հոգեբանական եւ ֆիզիկական զարգացմանառանձնահատկություններից:

Հոդված 6. Անվտանգ մայրությունը

1. Մայրությունը եւ մանկությունը գտնվում են պետության եւ հասարակությանհովանավորության ու պաշտպանության ներքո եւ աջակցություն ստանալու իրավունքունեն:

2. Կինն ունի անվտանգ մայրության, այն է՝ հղիության ընթացքում առողջությանպահպանման, ծննդաբերության եւ հետծննդյան ժամանակաշրջանում իր, պտղի առողջությանըեւ նորածնին նվազագույն ռիսկ պատճառող մեթոդների կիրառմամբ օգնություն ստանալուիրավունք:

3. Հղիության ընթացքում ցանկացած բժշկական միջամտություն կատարվում է կնոջհամաձայնությամբ: Կինն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունիցկամ պահանջել ընդհատել այն:

4. Առանց հղի կնոջ համաձայնության, բժշկական հանձնաժողովի որոշմամբ, դրաանհնարինության դեպքում՝ բժշկի որոշմամբ, թույլատրվում է իրականացնել բժշկականմիջամտություն հղի կնոջ կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաեւ շրջապատի համարվտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում՝ Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը՝ հնարավոր հետեւանքներինշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում եւ գրավոր հավաստվում հղի կնոջ,դրա անհնարինության դեպքում՝ նրա ամուսնու կամ հարազատների, իսկ վերջինիսանհնարինության դեպքում՝ բուժանձնակազմի կազմած արձանագրությամբ:

6. Կինն իրավունք ունի հղիության ընթացքում ստանալ հղիության եւ ծննդաբերությանհետ կապված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում՝ պետության երաշխավորածառողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Հոդված 7. Սեռաբջիջների եւ սաղմի պահպանումը

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամուսնական տարիքիարական եւ իգական սեռի անձինք իրավունք ունեն իրենց սեռաբջիջները եւ սաղմըվերարտադրողական նպատակով հանձնել համապատասխան առողջապահական հաստատություններ:

2. Պետությունը երաշխավորում է քաղաքացիների տրամադրած սեռաբջիջների եւսաղմի պահպանությունը նրանց կյանքը վտանգող իրավիճակներում կամ սերնդարարմանունակությունը կորցնելու ռիսկի (առողջությանը վտանգ ներկայացնող մասնագիտականգործունեություն, զինվորական պարտականությունների կատարում, ինչպեսնաեւ այլբժշկասոցիալական ցուցումներ) դեպքում։

3. Քաղաքացիների տրամադրած սեռաբջիջների եւ սաղմի պահպանման կարգն ու պայմաններըսահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 8. Բեղմնականխման միջոցների օգտագործումը

1. Յուրաքանչյուր կին ունի անվտանգ մայրության եւ անցանկալի հղիությունիցու հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով բեղմնականխման արդյունավետմիջոցներից օգտվելու իրավունք:

2. Առողջապահական ծառայությունները հավաստի տեղեկատվություն են տրամադրումբեղմնականխման առկա միջոցների ապահովության, արդյունավետության եւ անվտանգությանվերաբերյալ՝ պտղաբերության կարգավորման իրազեկված ընտրություն կատարելու նպատակով:

3. Առողջապահական ծառայություններում պտղաբերության կարգավորման միջոցներիընտրությունը հիմնվում է ամուսինների (կնոջ կամ տղամարդու) վերարտադրողականպատմության, առողջական վիճակի, տարիքի, անհատական առանձնահատկություններիու նախապատվությունների վրա, իսկ կիրառումն իրականացվում է միայն նրանց լիակատար,ազատ եւ գիտակցված համաձայնությամբ:

4. Պտղաբերության կարգավորման եւ բեղմնականխման միջոցները կիրառվում ենորպես անցանկալի հղիությունից եւ հղիության արհեստական ընդհատումից խուսափելումիջոց:

Հոդված 9. Կամավոր բժշկական ամլացումը

1. Չափահաս կանայք եւ տղամարդիկ իրավունք ունեն դիմելու կամավոր բժշկականամլացման՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու նպատակով։

2. Կամավոր բժշկական ամլացումն իրականացվում է բուժհաստատություններումմիայն չափահաս անձանց նկատմամբ՝ նրանց իրազեկված համաձայնության դեպքում:

3. Կամավոր բժշկական ամլացում կատարելու կարգն ու պայմանները սահմանումէ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 10. Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը)

1. Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք:

2. Հղիության արհեստական ընդհատումը մինչեւ 12 շաբաթական հղիության ժամկետըկատարվում է կնոջ դիմումի համաձայն:

3. Հղիության արհեստական ընդհատումը մինչեւ 22 շաբաթական հղիության ժամկետըկարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:

4. Հղիության արհեստական ընդհատումն անչափահասի դիմումով կատարվում է նրածնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ, իսկ դրա անհնարինությանդեպքում՝ բժշկական հանձնաժողովի արձանագրության հիման վրա:

5. Հղիության արհեստական ընդհատումից առաջ եւ հետո առողջապահական հաստատությունըկնոջը տրամադրում է անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն՝ անցանկալի հղիությունիցպաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ:

6. Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները սահմանում է ՀայաստանիՀանրապետության կառավարությունը:

Հոդված 11. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը

1. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է կիրառել վերարտադրողականությանհետեւյալ օժանդակ տեխնոլոգիաները.

1) արհեստական սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով.

2) արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորում ամուսնու կամդոնորական սերմով եւ սաղմի ներպատվաստում.

3) դոնորական սաղմի ներպատվաստում փոխնակ մոր արգանդում։

2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաները կիրառվում են ՀայաստանիՀանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնիհաստատած բժշկասոցիալական ցուցումների հիման վրա:

3. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում ապագաերեխայի սեռը պլանավորել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբառկա է սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականություն:

4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթոդներիտարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանում է Հայաստանի Հանրապետությանառողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

Հոդված 12. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմանհետ կապված իրավական հարաբերությունները

1. Մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքունեն`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվածամուսնության մեջ գտնվող ամուսինը (կինը)` միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձհամաձայնության առկայության դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվածամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը` իր ցանկությամբ:

2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցողանձը կարող է լինել նաեւ կենսաբանական ծնողը:

3. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք իրավունքունեն առողջապահության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի սահմանած կարգովնախապես իրազեկվել՝

1) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապվածժառանգաբանական, բժշկագիտական եւ իրավական հարցերի մասին.

2) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման գործելակարգիմասին.

3) դոնորի կամ փոխնակ մոր արտաքին տվյալների, ազգային պատկանելության,ֆենոտիպի եւ բժշկագենետիկական հետազոտությունների արդյունքների մասին:

4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք (ամուսինները)իրավունք ունեն ընտրել սեռաբջջի դոնորին եւ (կամ) փոխնակ մորը:

5. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ իրականացնելիս հաշվառվումեն միայն այն դոնորների եւ փոխնակ մայրերի վերաբերյալ տեղեկությունները, ովքերբժշկագենետիկական հետազոտության են ենթարկվել համապատասխան առողջապահականհաստատություններում եւ չունեն դոնոր կամ փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

6. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց՝ որպեսծնողների եւ այդ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում ծնված երեխայի (երեխաների)միջեւ իրավական հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ:

Հոդված 13. Մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներիկիրառման հետ կապված պայմանագրերը

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցողանձանց եւ փոխնակ մոր կամ հայտնի դոնորի դեպքում փոխհարաբերությունները կարգավորվումեն նրանց միջեւ կնքվող գրավոր պայմանագրերով, որոնք ենթակա են նոտարական վավերացման:

Հոդված 14. Վերարտադրողականության (սեռաբջջի) դոնորությունը

1. Դոնոր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն տղամարդիկ եւ կանայք,ովքեր ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության եւ չունեն դոնոր լինելուբժշկական հակացուցումներ:

2. Ժամանակավոր դոնոր լինելու իրավունք ունեն նաեւ վերարտադրողական տարիքի(18 տարեկանից սկսած) այն տղամարդիկ եւ կանայք, ովքեր ցանկանում են իրենցսեռաբջիջը կամ սաղմը տրամադրել հարազատներին,ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության եւ չունեն դոնոր լինելու բժշկականհակացուցումներ։

3. Վերարտադրողականության դոնոր լինելու բժշկական հակացուցումների ցանկըսահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի գործադիր մարմինը:

4. Դոնորական սերմի կամ ձվաբջջի տրամադրման եւ դրանց պահպանման կարգը հաստատումէ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Դոնորն իր բեղմնունակ սերմը կամ ձվաբջիջը տրամադրելու համար կարող էստանալ դրամական հատուցում համապատասխան առողջապահական հաստատության կամ սեռաբջիջնօգտագործող անձի կամ զույգի կողմից՝ նախապես կնքված եւ սահմանված կարգով վավերացվածպայմանագրի համաձայն:

6. Դոնորը չունի որեւէ իրավունք եւ չի կրում որեւէ պարտականություն օժանդակտեխնոլոգիաների օգտագործման արդյունքում իրենից սերված երեխայի նկատմամբ։

Հոդված 15. Փոխնակ մայրությունը

1. Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, ովքերսահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքումչեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

2. Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նաեւ վերարտադրողական տարիքի (18տարեկանից սկսած) այն կանայք, ովքեր ցանկանում են կրել հարազատների կողմիցտրամադրված սաղմով հղիությունը, ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության,որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվածամուսնության մեջ գտնվող կինը կարող է փոխնակ մայր լինել ամուսնու համաձայնությամբ:

4. Փոխնակ մայր չի կարող լինել այն կինը, որի փոխնակ մայր լինելը հակացուցվածէ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարմանլիազոր մարմնի հաստատած բժշկական ցուցումներով:

5. Փոխնակ մայրը կարող է միաժամանակ լինել նաեւ ձվաբջջի դոնոր:

6. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց եւ փոխնակմոր միջեւ փոխհարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրերով, որոնքենթակա են նոտարական վավերացման:

7. Փոխնակ մայրը պարտավոր է բժշկական հաշվառման կանգնել հղիության վաղժամկետներում (մինչեւ հղիության 12 շաբաթը), մշտապես գտնվել բժշկի հսկողությանտակ, խստորեն կատարել նրա խորհուրդները եւ հետեւել իր առողջությանը:

8. Փոխնակ մայրը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվողանձից կամ ամուսիններից առանձին ապրելու դեպքում պարտավոր է վերջիններիս տեղեկացնելհղիության ընթացքի մասին:

9. Փոխնակ մայրն իրավունք չունի հրաժարվել իրենից ծնված երեխային հանձնելսույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած անձանց՝ վերարտադրողականությանօժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին կամ ամուսիններին:

10. Փոխնակ մայրն իրենից ծնված երեխայի նկատմամբ չունի որեւէ իրավունքեւ չի կրում որեւէ պարտականություն երեխային սահմանված կարգով պայմանագիրկնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահից:

11. Փոխնակ մայրը հղիություն կրելու եւ ծննդաբերելու համար կարող էստանալդրամական հատուցում՝ համապատասխան առողջապահական հաստատության կամ վերարտադրողականությանօժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձի կամ ամուսինների եւ փոխնակ մոր կողմիցնախապես կնքված պայմանագրով սահմանված կարգով:

12. Փոխնակ մոր հետ պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներիցօգտվող անձը (ամուսինները) կրում է (են) բոլոր այն ծախսերը, որոնք կապվածեն հղիության ընթացքի, ծննդաբերության, ինչպես նաեւ բժշկական փաստաթղթերովհաստատված բարդությունների վերացման հետ:

13. Եթե փոխնակ մայրը միաժամանակ ձվաբջջի դոնոր է, ապա նա իրավունք ունիմինչեւ երեխայի ծնվելը հրաժարվել պայմանագրի կատարումից` հատուցելով պայմանագրիկողմ հանդիսացող, վերարտադրողականության օժանդակ մեթոդներից օգտվող անձի (անձանց)ծախսերը:

Հոդված 16. Կենսաբանական ծնողը

1. Կենսաբանական ծնողն իր բեղմնունակ սերմը կամ բեղմնունակ ձվաբջիջը տրամադրելուհամար դրամական հատուցում չի ստանում:

2. Կենսաբանական ծնողը համարվում է ապագա երեխայի ծնողը եւ նրա նկատմամբունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքներըեւ կրում է համապատասխան պարտականություններ:

Հոդված 17. Դոնորի եւ (կամ) փոխնակ մոր մասին տեղեկությունները

1. Որպես դոնոր եւ (կամ) փոխնակ մայր հանդես գալու ցանկություն ունեցողանձինք կարող են դիմել համապատասխան առողջապահական հաստատություններ:

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցողանձինք կարող են առողջապահական հաստատություն ներկայացնել դոնորի եւ (կամ)փոխնակ մոր թեկնածուներ:

2. Դոնորի եւ փոխնակ մոր մասին տեղեկությունները հաշվառվում են համապատասխանառողջապահական հաստատություններում` առողջապահության ոլորտի հանրապետականգործադիր մարմնի սահմանած կարգով:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով հաշվառվում են այն դոնորիկամ փոխնակ մոր մասին տեղեկությունները, ովքեր սահմանված կարգով ենթարկվելեն բժշկագենետիկական հետազոտության եւ չունեն դոնոր եւ (կամ) փոխնակ մայրլինելու հակացուցումներ:

4. Դոնորի եւ փոխնակ մոր մասին տեղեկությունները տրամադրվում են վերարտադրողականությանօժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց ցանկությամբ:

Հոդված 18. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմանհետ կապված տեղեկությունների գաղտնիության պահպանումը

1. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների՝ արհեստական սերմնավորմանկամ բեղմնավորման եւ փոխնակ մայրության կիրառման հետ կապված տեղեկություններըհամարվում են բժշկական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չեն:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տեղեկությունները տրամադրվումեն միայն դատարանի (դատավորի), դատախազության, նախաքննության, հետաքննությանմարմինների հարուցած քրեական կամ քաղաքացիական գործերի կապակցությամբ, ինչպեսնաեւ այլ իրավասու մարմինների պահանջով՝ օրենքով նախատեսված դեպքերում եւկարգով:

Հոդված 19. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմանհետ կապված ծառայությունները

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված ծառայություններըմատուցում են առողջապահական այն հաստատությունները, որոնք օրենքով սահմանվածկարգով ունեն բժշկական օգնության եւ սպասարկման տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիա,ինչպես նաեւ պահպանում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմանհամար օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված պայմանները:

Հոդված 20. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելուհամար

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքովսահմանված կարգով:

Հոդված 21. Անցումային դրույթ

Դեռահասների սեռական եւ վերարտադրողական առողջության պահպանման հետ կապվածկրթական ծրագրերն իրականացվում են 2003-2004 ուսումնական տարվանից սկսած:

Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ մտնում է պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսհետո:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-474


25.10.2010 «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
21.03.2012 «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
10.09.2013 «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
20.11.2014 «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
30.04.2015 «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
29.06.2016 «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
29.09.2016 «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին