Russian    
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.11.2002
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 հունիսի 2000 թվականի, ՀՕ-60) 2-րդ հոդվածի 1-ին կետում «- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության եւ բնաօգտագործման նախարարություն,» տողը փոխարինել՝

«- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն,» տողերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների եւ գրավատների կազմակերպման համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած կազմակերպիչների կողմից գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջների պահպանման, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչության կողմից ժամկետանց ապրանքների վաճառքի,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի «է» ենթակետը «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի, Ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման գլխավոր պետական տեսուչի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-453