Russian    
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2002
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 2-րդ հոդվածի 1-ին կետում «- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության եւ բնօգտագործման նախարարությունը,» տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը,»,

իսկ «- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը,» տողը` «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն,» խմբագրությամբ:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը «ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների» բառերից հետո լրացնել «եւ (կամ) բնապահպանական տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը սկսել «Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից հանել «է» ենթակետը:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետից հանել «խախտումների թույլատրման պատճառները» եւ «խախտումների վերացման (ուղղումների) համար անհրաժեշտ գործողությունները» բառերը:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի «զ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«զ) վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ եւ այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին եւ չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին: Փաստաթղթերը վերցնելիս ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք հարկային մարմնի կնիքով կնքում են դրանց կրկնօրինակները եւ հանձնում տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչներին.»:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետը «եւ այլն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ հարկային մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող գույքագրման եւ չափագրման դեպքերի, եթե դրանք չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին» բառերով:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«բ) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները եւ այլ տեղեկություններ: Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ 3 տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին:»:

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետում «15-30» թվերը փոխարինել «30» թվով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի փետրվարի 1-ից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-480