Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈԻՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.10.1999
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածում՝

ա) առաջին մասի 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 

«է) գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար

եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում 
կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի  յուրաքանչյուր գյուտի համար՝ լրացուցիչ 

եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու 
դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետը լրանալուց 
հետո 12 ամսվա ընթացքում՝ լրացուցիչ՝

մեկ գյուտի համար

միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի

մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար

բ) երկրորդ մասում «50» թիվը փոխարինել «30» թվով:

180
 
 

140
 
 
 
 

90
 
 

70».

Հոդված 2. Օրենքի28 հոդվածի երրորդ մասը «կապված» բառից հետո լրացնել «տուրքերը, բացառությամբ սույն օրենքի 18 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով սահմանվածների» բառերով, հանել «եւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները» բառերը:

Հոդված 3. Օրենքի18, 28 եւ 33 հոդվածներում «օգտակար սարքի» եւ «օգտակար սարքերի» բառերը փոխարինել «օգտակար մոդելի» եւ «օգտակար մոդելների» բառերով, իսկ օրենքի 18 հոդվածում «ժամանակավոր արտոնագիր» բառերը փոխարինել «նախնական արտոնագիր» բառերով:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14 նոյեմբերի 1999թ.
ՀՕ-14