Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2002
Հոդված 1. « Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 18-րդ կետում («Գործունեության այլ բնագավառներ») ՝

ա) ուժը կորցրած ճանաչել 18.7-րդ ենթակետը.

բ) 18.8-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«18.8 Սննդամթերքի արտադրության համար, այդ թվում՝  
-թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող, մինչեւ 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության համար՝ տարեկան  բազային տուրքի
15000-ապատիկի չափով
- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող, մինչեւ 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության համար՝ տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
- գինու, խնձորի եւ պտղահատապտղային այլ գինիների արտադրության  համար՝ տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով
- խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրության համար՝ տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով
- այլ սննդամթերքի արտադրության համար՝ տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-482