Russian    
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.05.2002

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը «դրա» բառից հետո լրացնել «կատարումը ավելի կարճ ժամկետում կամ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի առաջին մասը «Պարտապանի գույքի» բառերից հետո լրացնել «կամ պարտապանի մոտ գտնվող՝ հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի» բառերով.

բ) 2-րդ կետի 1-ին ենթակետը «գույքի» բառից հետո լրացնել «կամ պարտապանի մոտ գտնվող՝ հայցվորին (պարտատիրոջը) պատկանող գույքի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: 
  
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 հունիսի 2002թ.
ՀՕ-349