Armenian   Russian    
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.05.2002
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 223-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 223. Բազմաբնակարան շենքի բնակարանի եւ ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի առանձնահատկությունը Բազմաբնակարան շենքի բնակարանի եւ (կամ) ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջը բաժին է պատկանում նաեւ շենքի ընդհանուր գույքի նկատմամբ սեփականության իրավունքում (հոդված 224):»:

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածում՝

ա) վերնագիրը եւ 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 224. Բազմաբնակարան շենքի բնակարանների եւ (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքը

1. Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաեւ մեկից ավելի շինություններ սպասարկող եւ բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային եւ այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական եւ այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:».

բ) 2-րդ կետը «բնակարանի» բառից հետո լրացնել «եւ (կամ) ոչ բնակելի տարածքների» բառերով.

գ) ավելացնել 3-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ՝

«3. Բազմաբնակարան շենքերի բնակարանների եւ (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի վրա չեն տարածվում սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի եւ 197-րդ հոդվածի 2-6-րդ կետերում նախատեսված կանոնները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

4 հունիսի 2002թ.
ՀՕ-336