Russian    
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.09.2002

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28 հուլիսի 1998 թվական, ՀՕ-239, այսուհետ՝ օրենսգիրք) 1100-րդ հոդվածի երրորդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) աշխարհագրական նշումները եւ ապրանքի ծագման տեղանունները։»։

Հոդված 2. Օրենսգրքի 1163-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերության մեջ «օգտագործման իրավունքի» բառերը փոխարինել «գրանցման» բառով։

Հոդված 3. Օրենսգրքի 1171-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1171. Ապրանքային նշանի (սպասարկման նշանի) իրավական պահպանության պայմանները

1. Ապրանքային եւ սպասարկման նշանները (այսուհետ՝ ապրանքային նշան) այն նշաններն են, որոնցով որեւէ անձի ապրանքները եւ ծառայությունները համապատասխանաբար տարբերվում են այլ անձի նույնատիպ ապրանքներից եւ ծառայություններից։

2. Ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է օրենքով սահմանված կարգով՝ դրա գրանցման հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան։

3. Ապրանքային նշանի գրանցման փաստը եւ դրա նկատմամբ իրավունքը հավաստվում է վկայագրով։

4. Ապրանքային նշանների տեսակները, որպես ապրանքային նշան չգրանցվող նշանները, ապրանքային նշանները գրանցելու, դրանց գրանցումը չեղյալ հայտարարելու եւ անվավեր ճանաչելու կարգը, ինչպես նաեւ չգրանցված ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու դեպքերը սահմանվում են օրենքով։»։

Հոդված 4. Օրենսգրքի 69-րդ գլխի §3-ի անվանումը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«§3. Ապրանքի ծագման տեղանունը եւ աշխարհագրական նշումը»։

Հոդված 5. Օրենսգրքի 1182-րդ հոդվածից հետո լրացնել 11821 -րդ հոդված՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11821 . Աշխարհագրական նշման իրավական պահպանությունը

1. Որպես աշխարհագրական նշում իրավական պահպանության ենթակա է այն նշանը, որն առեւտրային գործունեության մեջ օգտագործվում է որեւէ պետության տարածքից կամ այդ տարածքի որոշակի շրջանից կամ տեղանքից ծագող ապրանքը նույնականացնելու համար, եթե ապրանքի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնութագրերը հիմնականում վերագրվում են դրա աշխարհագրական ծագմանը։

2. Արգելվում է առեւտրային գործունեության ընթացքում աշխարհագրական նշումների օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք՝

1) չեն ծագել տվյալ աշխարհագրական տեղանքից.

2) ծագել են տվյալ աշխարհագրական տեղանքից, սակայն չեն համապատասխանում նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին։

3. Աշխարհագրական նշումը ենթակա չէ իրավական պահպանության, եթե առեւտրային գործունեության ընթացքում դարձել է ապրանքի ընդհանուր անվանում։»։

Հոդված 6. Օրենսգրքի 1183-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1183. Պատասխանատվությունն ապրանքի ծագման տեղանվան եւ աշխարհագրական նշման ապօրինի օգտագործման համար

Ապրանքի ծագման տեղանունը եւ աշխարհագրական նշումն օգտագործելու իրավունք ունեցող անձը, ինչպես նաեւ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները կարող են այդ աշխարհագրական նշումը կամ տեղանունն ապօրինի օգտագործող անձից պահանջել դադարեցնելու դրա կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը, ապրանքի, դրա փաթեթավորման, ձեւաթղթի եւ այլ փաստաթղթերի վրայից վերացնել այդպիսի նշանների պատկերը, իսկ եթե դա անհնար է, պահանջել օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավել եւ ոչնչացնել փաթեթը կամ ապրանքը։»։

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 հոկտեմբերի 2002թ.
ՀՕ-413