Armenian   Russian    
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.05.2001

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասը «բյուջե» բառից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ համայնքի բյուջե» բառերով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ կետը «բյուջե» բառից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ համայնքի բյուջե» բառերով:

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

4 հունիսի 2001թ.
ՀՕ-184