Russian    
Բուսական աշխարհի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.10.2002

Հոդված 1. «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 դեկտեմբերի 1999 թվականի, ՀՕ-22) 5-րդ հոդվածում՝

1) առաջին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) բուսական պաշարների պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության բնագավառում պետական ծրագրերի (այսուհետ՝ պետական ծրագրեր) հաստատում.».

2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ երկրորդ մաս.

«Պետական ծրագրերն իրականացվում են տարեկան ծրագրերի միջոցով: Կառավարությունը տարեկան ծրագիրն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-431