Russian    
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.03.2001
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածում՝

ա) վերնագիրը «որոնք» բառից հետո լրացնել «ծագում են օրենքի հիման վրա եւ» բառերով.

բ) ավելացնել առաջին մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«Էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններն ունեն սեփականատերերին պատկանող հողամասերի սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ)՝ էլեկտրահաղորդակցության ենթակայանների, բաշխիչ սարքվածքների, հոսանքատարների, այլ օբյեկտների, ինչպես նաեւ էլեկտրահաղորդման օդային գծերի եւ սահմանված անվտանգության գոտիների սպասարկման, պահպանման կամ շահագործման համար:».

գ) այդ կապակցությամբ հոդվածի առաջին մասը համարել երկրորդ մաս եւ այն լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով՝

«դ) մինչեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը՝ էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների օգտին սույն օրենքով սահմանված սերվիտուտը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 ապրիլի 2001թ.
ՀՕ-160