Armenian   Russian    
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.07.2001

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ունեն այլոց պատկանող հողամասերի, դրանցում ամրակայված շենքերի եւ շինությունների սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ)՝ էլեկտրակայանքների, օդային գծերի եւ մալուխների, ենթակայանների եւ հենասյուների տեղակայման, շահագործման, սպասարկման, դրանց անվտանգության գոտիների եւ մուտքի իրավունքի համար։»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 օգոստոսի 2001թ.
ՀՕ-208