Russian    
Դիվանագիտական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.11.2002
Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-249) 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-445