Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.07.2001

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված դրույթները.»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության աշխատողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասով, 33-րդ հոդվածով եւ 36-րդ հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերով նախատեսված դրույթները:»:

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2001թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ 2-րդ հոդվածը՝ 2002 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 օգոստոսի 2001թ.
ՀՕ-204