Armenian   Russian    
Եկամտահարկի մասին
Հաստատագրված վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.07.2000
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածում «ժա» եւ «ժբ» ենթակետերով» բառերը փոխարինել «ժա», «ժբ» եւ «ժէ» ենթակետերով» բառերով:

Հոդված 2. Օ րենքի 7 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ» ենթակետով՝

«ժէ) վիճակախաղերի կազմակերպում:»:

Հոդված 3. Օրենքի 81 հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հաստատագրված վճարի հաշվարկման համար խաղատների գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝

ա) Երեւան քաղաքի համար՝ 2.0.

բ) Երեւան քաղաքից դուրս՝ 1.0:»:

Հոդված 4. Օրենքի 86 հոդվածում «1.0» թիվը փոխարինել «2.0» թվով:

Հոդված 5. Օրենքը 15 գլխից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 151 գլխով՝

«ԳԼՈՒԽ 151 . ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ Հոդված 861 . Վիճակախաղ հասկացությունը

Սույն օրենքի իմաստով վիճակախաղ է համարվում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող գործունեությունը:

Հոդված 862 . Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում վիճակախաղերի կազմակերպիչները:

Հոդված 863 . Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 18 տոկոսի չափով:

Հոդված 864 . Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը:»:

Հոդված 6. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի «ժթ» ենթակետում «դրամական շահումները՝ յուրաքանչյուր վճարման դեպքում տաս հազար դրամի շրջանակներում» բառերը փոխարինել «դրամական եւ իրային շահումները» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 հուլիսի 2000թ.
ՀՕ-78