Russian    
Բյուջետային համակարգի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.02.2000

Հոդված 1. « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածում՝

1) 2-րդ կետի՝

ա) «դ» ենթակետից հանել «՝ 85 տոկոսի չափով» բառերը.

բ) «ե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ե) գույքահարկը՝ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող գույքի համար.».

գ) «զ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«զ) հողի հարկը՝

համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հողի համար,

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կենտրոնացված կարգով վճարողների հողի համար.».

2) 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«գ) պետական ձեռնարկությունների եւ գույքի, համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության եւ օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները.»:

Հոդված 2. Օրենքի 20 հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 28 հոդվածի երրորդ մասում՝

1) 1.1-ին կետի՝

ա) «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ա) հողի հարկը՝ համայնքի վարչական տարածքում գտնվող (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների) հողի համար.».

բ) «բ» ենթակետից հանել «՝ 95 տոկոսի չափով» բառերը.

գ) «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2) 1.2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաեւ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության եւ օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները.»:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝

1. Սույն օրենքի 1 եւ 3 հոդվածների դրույթներին համապատասխան կատարել վերահաշվարկ 2000 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահն ընկած ժամանակահատվածում՝

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մասհանված՝
- համայնքի վարչական տարածքում գտնվող (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կենտրոնացված կարգով վճարողների) հողի համար գանձվող հողի հարկի,

- համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար գանձվող գույքահարկի,

- համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության եւ օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների.

բ) համայնքների բյուջեներ մասհանված եկամտահարկի գումարների:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն վերահաշվարկված գումարներն ամբողջությամբ մուտքագրել համապատասխանաբար համայքների բյուջեներ եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե :

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 մարտի 2000թ.
ՀՕ-34