Russian    
Կենդանական աշխարհի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.10.2002
Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 մայիսի 2000 թվականի, ՀՕ-52) 5-րդ հոդվածում՝

1) առաջին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) կենդանական աշխարհի պաշարների պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության բնագավառում պետական ծրագրերի (այսուհետ՝ պետական ծրագրեր) հաստատում.».

2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ երկրորդ մաս.

«Պետական ծրագրերն իրականացվում են տարեկան ծրագրերի միջոցով: Կառավարությունը տարեկան ծրագիրն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-432