Armenian   Russian    
Ակցիզային հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.09.2002
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հուլիսի 2000 թվական, ՀՕ-79) 5-րդ հոդվածի 1-ի կետի աղյուսակում՝

ա)
 
«2204 
 
 
 
 
 

220410

խաղողի եւ այլ գինիներ,

գինենյութ

այդ թվում՝ 
 

փրփրուն գինիներ,

շամպայն


 
 

1 լիտր

100
 
 
 
 
 

180

250»

տողերը փոխարինել հետեւյալ տողերով՝
 
«2204 
 
 

խաղողի եւ այլ գինիներ,

գինենյութ 

բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքի
10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ»

բ)
«2208 
 
 

220820
 
 
 
 

220860, 
220870

սպիրտային խմիչքներ 

այդ թվում՝

խաղողի գինու կամ գինենյութի թորումից ստացվող սպիրտային թրմեր (կոնյակ, արմանյակ եւ այլն)
 

օղի, լիկյորներ եւ մրգի օղիներ

1 լիտր
1.500
 
 
 

1.200
 
 

300»

տողերը փոխարինել հետեւյալ տողերով՝
«2208  սպիրտային խմիչքներ
բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքի
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ»

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը «7.5 դրամով» բառերից հետո լրացնել «, իսկ մինչեւ 9 տոկոս սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար՝ 100 դրամ» բառերով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 հոկտեմբերի 2002թ.
ՀՕ-415